info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

«ArmGeo»-ն 3 տարեկան է / Տարվա ամփոփում

«ArmGeo» տարվա ամփոփում

«ArmGeo» տարվա ամփոփում

2015 թ.-ի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «ArmGeo» աշխարհագրական նախագծի տոնական միջոցառումը: Մենք 3 տարեկան ենք: Լուսանկարների և տեսանյութերի միջոցով ամփոփեցինք անցնող տարին: Հանձնեցինք շնորհակալագրեր մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր նախագծի կայացման ճանապարհին: Այս տարիների ընթացքում մենք Հայաստանում կազմակերպել ենք ավելի քան 160 արշավ: Նյութերի ծավալը ահռելի էր, բայց առանձնացրել էինք, ըստ մեզ, ամենակարևոր ու հետաքրքիր դրվագները:

Միջոցառման հյուրն էր Հայաստանի լեռնային տուրիզմի և ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը: Նա նշեց, որ ֆեդերացիայում պարբերաբար կազմակերպվող դասընթացների մասնակիցների 54 %-ը «ArmGeo»-ի արշավականներն են: Երեկոյի ընթացքում ավարտական հավաստագրեր տրվեցին վերոնշյալ  դասընթացներն անցած 19-րդ խմբին:

Այնքան շատ էինք, որ որոշեցինք լուսանկարվել ոչ թե միջոցառման դահլիճում այլ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ

Մեզ համար նվաճված բարձունքներից առավել կարևոր ձեռքբերում են այն մարդիկ, ովքեր մեր կողքին են

Միջոցառումից հետո հնչեցին շատ գովեստներ, շնորհակալական խոսքեր և շնորհավորանքներ, սակայն մեզ համար նվաճված բարձունքներից առավել կարևոր ձեռքբերում են այն մարդիկ, ովքեր մեր կողքին են, հավատում են մեզ և պատրաստ են մեզ հետ անցնել լեռնային դժվարությունների և հաղթանակների միջով, ովքեր իրենց վստահությամբ մեզ ստիպում են ձգտել ավելիին և մշտապես կատարելագործվել:

Մեր գործունեությունը