Արագածի Հյուսիսային գագաթ․ Ռապից՝ Գեղարոտ
Իրականացնելու ենք վերելք Արագածի Հյուսիսային գագաթ։ Վերելքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այս անգամ անցնելու ենք նոր երթուղով։ Արշավը սկսելու ենք Ռապի լճի մոտից և ավարտելու ենք Գեղարոտի ջրվեժի մոտ։
Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք Գեղաձոր գյուղ։ Այստեղից բեռնատարով բարձրանալու ենք մինչև Ռապի լիճ, որտեղից էլ սկսելու ենք վերելքը դեպի Հյուսիսային գագաթ։ Այս երթուղով կտեսնեք լրիվ այլ Արագած՝ վայրի բնությամբ։
Ճանապարհին էլ չեն հանդիպում տուրիստական խմբեր։
Վերելքից հետո իջնելու ենք դեպի Արագածի խառնարան ու շատ գեղեցիկ արահետով կշարունակենք ճանապարհը դեպի Գեղարոտի կիրճ, որտեղ մեզ կդիմավորի մեկ այլ բեռնատար մեքենա։ Արշավն ավարտելու ենք Արագած գյուղում։
Արշավին կարող են մասնակցել միայն լեռնային արշավների փորձ ունեցող մասնակիցները։
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1200 մ
Հանդիպման վայրը՝ Մարտիրոս Սարյանի պուրակ
Հանդիպման ժամը՝ 6։00
Մասնակցության արժեքը՝ 15 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Ուղեկցորդների ծառայություն
Տրանսպորտ
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։












