Լոռվա աշնան երանգները
Հրավիրում ենք միասին մասնակցել թեթև քայլարշավի նոր երթուղով և վայելել Լոռվա բնաշխարհի աշնանային երանգները։
Կայցելենք Չկալով գյուղ, որտեղից էլ կսկսենք մեր քայլարշավը դեպի Դսեղի հայտնի Ծովեր լճակ։ Քայլելով անտառապատ և դաշտային արահետներով՝ կվայելենք աննկարագրելի գեղեցիկ տեսարաններ և աշնան յուրահատուկ մթնոլորտը։
Հասնելով Ծովեր լճակին՝ ժամանակ կունենանք վայելել աշնան հանգստությունն ու ներդաշնակությունը։ Ասում են՝ այստեղ էր սիրում հանգստանալ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։Այստեղից նաև կտեսնենք Մարտիրոս Սարյանի «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» (1952) կտավի համայնապատկերը, որը պատկերված էր 5000 դրամանոց թղթադրամի վրա։
Դսեղն աշնանը բոլորովին այլ է՝ նոր գույներով, նոր տրամադրությամբ։ Նույնիսկ եթե արդեն եղել եք Դսեղում այլ եղանակի, այս անգամ այն նորովի կբացահայտեք։ Արշավը հարմար է սկսնակ արշավականների համար։
Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիս Պողոսյանը։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ ֆուդ կորտում։
Երթուղու երկարությունը՝ 7 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 300 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8։00
Մասնակցության արժեքը` 9 900 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։












