Մեղրու լեռնաշղթա

Երկարությունը՝ 64 կմ

Առավելագույն բարձրությունը՝ 3249  մ

Ամենաբարձր գագաթը՝ Բաղացսար լեռ

Սկսվում է Զանգեզուրի  լեռնաշղթայից և ձգվում մինչև Արաքսի հովիտ: Ջրբաժան է Արաքս և Ողջի գետերի միջև Առանցքային գոտին սկբնական հատվածում նեղ է, կենտրոնական մասում լայնանում է և  միանում Խուստուփի համակարգին: Լեռնաշղթան արևելքում նորից նեղանում է և կտրուկ իջնում Արաքսի հովիտ:

Հվ. լանջերն ամբողջովին անտառապատ են և թույլ մասնատված: Հս-արլ. անտառապատ լանջերը բավականին մեծ զառիթափությամբ իջնում են դեպի Ծավի գոգավորություն: Լեռնաշղթայի հս. լանջերը չոր կլիմայական պայմանների պատճառով հիմնականում բուսազուրկ են, խիստ մասնատված Մեղրի գետի համակարգով և Արաքսի մի շարք վտակներով: Այս լանջերից են սկսվում Մեղրիի վտակները, որոնցից են՝ Կալերը, Տաշտունը, Արաքսի վտակներ՝  Թոնրագետ, Ցուրիգետ, Մալև, Նռնաձոր գետակները, որոնք ժամանակ առ ժամանակ վերածվում են սելավային հոսքի: Բարձր մասերում տարածվում են ալպյան մարգագետինները, որտեղ հաճախ հանդիպում են քարային կուտակումներ:

Բաղացսար

Գտնվում է Սյունիքի մարզում, Շիշկերտ գյուղից 5 կմ հս-արմ.: Լեռը ձգվում է հս-արմ-ից հվ-արլ.՝ 4-5 կմ երկարությամբ: Արմ.-ից միանալով Լճկուտ, հվ.-ից՝ Ճգնավոր լեռնագագաթներին, նրանց հետ մեկտեղ կազմում ջրբաժան Ողջի և Մեղրի գետերի միջև: Բաղացսարը կազմում է «Արևիք» ազգային պարկի մի մասը: Բաղացսարի հարավ արևելյան լանջերից է սկիզբ առնում Կալեր գետը:

Բաղացսարի անվանումը կապված է Բաղք գավառի անվան հետ, իսկ բաղ-ով սկսվող անվանումները առաջացած են համարվում տարբեր ցեղանուններից:

Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Աղասի Մարտիրոսյանի և Տիգրան Շահբազյանի

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Տասանորդի լեռներ
Տաթևի Մեծ Անապատ
Մակաղաքար լեռ / Հայաստանի լեռները
Կոտուց լեռ
Կուսանաց լեռ / Արցախի լեռներ
Դրախտիսար լեռ / Արշավներ Հայաստանում
Վերելք Սիփան լեռ
Տապալոց լեռ / Արշավներ Հայաստանում
Քարհատ լեռ / Վահագնի լեռներ
Гора Сарцапат / Горы Армении
Արշավներ Հայաստանում
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Քարկատար լեռ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Ծարասար, Հայաստանի լեռները
Արտավանի լիճը
Վարդենիս լեռ
Բովաքար լեռ
Աչքասար
Բնության հատուկ պահպանվող տարածքներ
Պուտաքար, կարկտասար, Արեգունու լեռներ
Քաջքար լեռ / Հայկական լեռնաշխարհ
Արջասար
Մարիամ լեռ
Թուխմանուկ լեռ
Լուսահովիտ
Թռչկան
Ապակեքար (Աբեղաքար) լեռ
Դժոխքի ձոր
Կամար լեռ
Շիշ լեռ
Մեծ Մայմեխ
Կապանու լեռ
Ծովագյուղից գոշ
Եղջերվասար
Արտավազ լեռ
Թորթումի ջրվեժ
Ծովակ Հյուսիսո
Կազբեկ
Կիրանցի կիրճ
Թեժ լեռ
Ցուլասար
Շրեշտ լեռան լանջերով
Ուրասար / Բազումի լեռներ
Ազոխի քարանձավ
Թռչնադիտարկում
Աշոտ Երկաթի բերդ
Տեսիլքի քարանձավ
Սվանեթ / Վրաստան
Քասաղի կիրճ
Այրիքար
Աղջկա բերդ / Տավուշ
Zipline Armenia
Նեմրութ, Սարակն
Սպիտակասար
Էլբրուս
Թրասար, Ուխտասար
Մեղրու լեռնանցք
Վարդաբլուր / Գայլի ականջներ
Վերելք Վուլկան լեռ
Մեծ Քիրս
Դժոխքի ձոր
Վերելք Մասիս լեռ
Դիզափայտ
Խնձորեսկի ճոճվող կամուրջը
Կոշիկ անապատ
Գնիշիկի կիրճ
Կալասար
Հին Խոտ
Կարմրակողի լեռներ
Մեծ Իշխանասար
Քասաղի կիրճ
Դեբեդի կիրճ
Խուստուփ լեռ
Քարաշեն
Սատանի կամուրջ
Թռչկան
Միափոր լեռ
Հորսի լիճ
Արագած
Գութանասար
Ուխտասար - Ծղուկ
Ալ լճեր
Գռավի կիրճ
Դիտվան / Դիտավանք / Դիտիր Վանը Վայոց ձորի սարերից
Գեղարոտի ջրվեժ
Քարավազի ջրվեժներ

Մեկնաբանություններ