info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում

Լեռնային կղզի

«Լեռնային կղզի»

«Լեռնային կղզի» երկլեզու գիրքը միակն է իր տեսակում, որը պարունակում է Հայկական լեռնաշխարհի և Հայաստանի լեռների մասին ստույգ տեղեկություններ։ Ինչպես նշել է հեղինակ Տիգրան Վարագը, այն ծայրից ծայր կարդալու ու պահարանում դնելու գիրք չէ, այլ՝ պարբերաբար բացելու, թերթելու և տեղեկություն ստանալու: 

Գրքում ամփոփված բոլոր լեռները Արմջեոյի 10 ամյա գործունեության ընթացքում իրականացրած վերելքների արդյունք են։ Գրքում նաև ներառված են տեղեկություններ և լուսանկարներ այնպիսի լեռների մասին, որոնց կարելի էր հանդիպել միայն պատմական աղբյուրներում։

«Լեռնային կղզի»

«Լեռնային կղզի» գրքի շապիկը բարձրորակ է և հաճելի նույնիսկ շոշափելու համար, և կրում է Արարատի ռելիեֆի պատկերը։ Գիրքը երկլեզու է՝ հայերեն, անգլերեն և բաղկացած է 300 էջից։ Գրքի չափսերն են՝ 30 սմ (երկարությունը), 24 սմ (լայնությունը), կշռում է 1,6 կգ։ 

Գրքի արժեքը՝ 28 000 դրամ

Գրքում տրվում է բոլոր լեռների մասին ճշգրիտ տեղեկություններ՝ նրանց կոորդինատների և դիրքի մասին, որոնք ուղեկցվում են լուսանկարներով և քարտեզներով։ Բոլոր լուսանկարները, որոնք տեղ են գտել գրքում կատարվել են մեր արշավների ընթացքում։

Գիրքը բաղկացած է երկու հիմնական մասից՝

Առաջին մասում ներկայացված է Հայաստանը աշխարհի հնագույն քարտեզներում, Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը, պատմական աշխարհագրությունն ու մի շարք ուսումնասիրություններ։ Առանձին ենթաբաժիններով ամփոփված են նաև եզրային լեռնաշղթաների համակարգն ու միջնաշխարհը։

Այս բաժնում ամփոփված է «Մերն է» նախագծի շրջանակներում բարձրացած Հայաստանի բոլոր լեռնաշղթաների և դրանց բարձր գագաթների մասին տեղեկություններ։

Առանձին բաժիններով ներկայացված են Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաները՝ Վիրահայոց լեռներից մինչև Արևելյան Սևանի լեռներ, Հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաները՝ Ողջաբերդի լեռներից մինչև Մռավի լեռներ, Հրաբխային լեռնազանգվածներն ու սարավանդները՝ Եղնախաղի լեռներից մինչև Սյունիքի բարձրավանդակ և իհարկե Արցախի լեռները։

«Լեռնային կղզի» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ 2022թ․ դեկտեմբերի 16-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում։

Գիրքը ձեռք բերելու համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել՝ 043 00 5165 հեռախոսահամարով։

Մեր գործունեությունը