Գիշերակացով արշավ Ռապի լճում
Իրականացնելու ենք գիշերակացով արշավ դեպի Արագածի բարձրալեռնային լճեր՝ Ռապի լիճ, Մթնալիճ և Աստղկան:
Օր 1 – Երևան – Գեղաձոր – Ռապի լիճ
Առավոտյան Երևանից ուղևորվում ենք Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղ, որտեղից Դաշտակիջուր գետի հովտով կսկսենք արշավը դեպի Արագածի բարձրալեռնային գոտի։
Ճանապարհն անցնում է ալպյան մարգագետիններով։ Ռապի լիճը սառցադաշտային ծագման լիճ է, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արագածի «Հյուսիսային պատ»։
Մինչև Գեղաձոր գյուղ հասնելն ունենալու ենք կանգառ Ապարանի «Գնթունիք»-ում։
Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մետր
Բոլոր իրերը մինչև Ռապի լիճ տեղափոխվելու են ամենագնաց մեքենաներով։ Քայլարշավի ընթացքում վերցնելու ենք միայն թեթև ուսապարկեր՝ արշավի համար անհրաժեշտ պարագաներով։
Ռապի լճի ափին՝ Հյուսիսային պատի տեսարանով, կլինի մեր վրանային ճամբարը։
Օր 2 – Մթնալիճ – Աստղկան – Գեղաձոր
Առավոտյան՝ նախաճաշից հետո կիրականացնենք արշավ դեպի Մթնալիճ։ Մթնալիճը գտնվում է Արագածի Հյուսիսային գագաթի տակ՝ 3446 մետր բարձրության վրա։ Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Աստղկան լիճ և վերադառնալով վրանատեղի կհավաքենք մեր ճամբարը և կշարունակենք դեպի Գեղաձոր գյուղ։
Քայլարշավի երկարություն՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400 մետր վերև / 1200 ներքև
Տեղերը սահմանափակ են։ Խնդրում ենք գրանցվել նախապես։
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 7։00
Մասնակցության արժեքը՝ 30 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Ուղեկցորդների ծառայություն
Տրանսպորտ
Ծանր իրերի տեղափոխում մինչև Ռապի լիճ և Գեղաձոր
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
Քնապարկ
Ներքնակ (կարեմատ)
Ուսապարկ
Ձեռնափայտեր
Ջուր
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Կարող եք ձեզ հետ բերել սնունդ երկու օրվա հաշվարկով կամ միանալ ընդհանուր առևտրին։
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչ հուլիսի 15-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ

















