Մանկական վրանային ճամբար / 5 օր
Ճամբարի նպատակն է երեխաներին ծանոթացնել արշավային մշակույթին, սարերին, ձորերին, բնության հետ համահունչ ապրելուն և ազատության զգացողությանը:
Ծրագիրը մշակել է ArmGeo թիմը և ղեկավարվելու է արշավային ուղեկցորդների կողմից։
Ճամբարն անց է կացվելու Տավուշում՝ Գոշ գյուղի մոտակայքում գտնվող «Մեր սարերը» ճամբարում։ Ճամբարն ունի հանգիստ կազմակերպելու կոմունիկացիոն և անվտանգության բոլոր հարմարությունները: Ճամբարի տարածքում տեղակայված են լոգարաններ ու զուգարաններ։
Հարկ է նշել, որ հաշվի են առնված անվտանգության բոլոր ռիսկերն ու հնարավոր տարբերակները, և նախաձեռնված են միջոցառումներ դրանց կանխման համար․
• երեխաներին մշտապես ուղեկցելու են մասնագետ ղեկավարները
• ճամբարում գտնվելու ընթացքում իրականացվելու է հերթապահություն
• քայլարշավները ղեկավարվելու են պրոֆեսիոնալ արշավային ուղեկցորդների կողմից
Սնունդը երեքանգամյա է, պատրաստված սիրով, մաքուր և համեղ մթերքներից:
Ճամբարի ծրագիր՝
Օր 1-ին
• Մեկնարկ Երևանից՝ 9:00
• Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Երևան Սիթի»
• Կանգառ Ծովագյուղի ֆուդ կորտում (ցանկալի է երեխաներն իրենց հետ ունենան մի փոքր գումար)
• Կանգառ Գոշ գուղում, ծանոթություն գյուղին և Գոշավանքին
• Ճամբարի տեղակայում․ սովորում ենք վրանային ճամբարի բացում և վրանի տեղակայում
• Ճաշ, հանգիստ, ծանոթություն միմյանց հետ
• Խաղեր ճամբարում
• Ընթրիք
• Երեկոյան խարույկ
Օր 2-րդ
• Վերկաց, նախաճաշ
• Արշավ Գոշ գյուղից դեպի Գոշի լիճ։ Արշավն ավարտելու ենք Խաչարձան գյուղում
• Ճաշ, հանգիստ
• Խաղեր ճամբարում
• Ընթրիք
• Խարույկ
Օր 3-րդ
• Վերկաց, նախաճաշ
• Արշավ դեպի Աղավնավանք
• Ճաշ, հանգիստ
• խաղեր ճամբարում
• Ընթրիք
• Խարույկ
Օր 4-րդ
• Վերկաց, նախաճաշ
• Վերելք Ապակեքար լեռ
• Ճանաչողական այց գյուղական համայնք
• Ճաշ, հանգիստ
• Ընթրիք
• Խարույկ
Օր 5-րդ
• Վերկաց, նախաճաշ
• Ճամբարի հավաքում
• Արշավ Գոշավանքից Պարզ լիճ
• Եղջերուների բազմացման կենտրոն
• Ճաշ, հանգիստ, զրույց՝ երեխաները կկսիվեն տպավորություններով
• Վերադարձ Երևան
Արժեքի մեջ ներառված է՝
• Տրանսպորտ
• 2 ուղեկցորդի ծառայություն արշավների ընթացքում
• Վրանների վարձակալություն
• Երեքանգամյա սնունդ
Արժեքի մեջ ներառված չէ՝
• Քնապարկը և ներքնակը (ոչ թե յոգայի այլ արշավային)
Երեխաներն իրենց հետ պետք է ունենան`
անձնական հիգիենայի պարագաներ (խոզանակ, ատամի մածուկ, ականջի չոփիկներ, թաց անձեռոցիկ, շամպուն, ալկոգել)
Կոշիկներ (2 զույգ բոթաս, ցանկալի է հաստ տակացուով ՝ նախատեսված քայլքի համար):
ուսապարկ արշավների համար
տաբատ (երկար և կարճ)
կարճաթև շապիկ (5 հատ)
երկարաթև շապիկ
գիշերանոց
քնապարկ
ներքնակ (կարիմատ)
բարձ (ցանկալի է փչովի, տուրիստական)
արևային ակնոց
գլխարկ (տաք բրդե և արևապաշտպան լայնեզր)
տաք հագուստ (ֆլիսե բաճկոն կամ սվիտր)
լապտեր (հավելյալ մարտկոցներով)
արևապաշտպան քսուք
ներքնաշոր (5 հատ)
գուլպա (5 զույգ, հաստ և բարակ)
լողազգեստ
սրբիչ (մեծ և փոքր)
հողաթափեր
ծածկոց
անձրևապաշտպան բաճկոն
հեռախոսի լիցքավորման լար
power bank (պարտադիր չէ)
մոծակների դեմ սփրեյ (պարտադիր չէ)
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հուլիսի 15-ն, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։























