Վերելք Խուստուփ լեռ
Խուստուփ լեռան վերելքներ իրականացնում ենք 2013 թ․-ից։ Հարյուրավոր մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ։
Խուստուփ լեռը դեռ հին ժամանակներից եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր: Իզուր չէ ժողովուրդը տվել նրան Ճգնավոր անունը։ Այժմ այն իր վեհաշուք տեսքով դեպի իրեն է կանչում լեռների սիրահարներին։
Օր 1: Երևան – Կապան – Բաղաբուրջ
Առավոտյան Երևանից շարժվում ենք Կապան։ Ճանապարհին ունենալու ենք կանգառ Վայքում (Food court) և Կապանում: Կապանից ուղևորվում ենք Բաղաբուրջ գյուղ և ամենագնաց մեքենաներով բարձրանում վրանատեղ
Գիշերակացը լինելու է «Խուստուփ camping»-ում, որտեղ ունենալու ենք զուգարան և հոսող ջուր։
Այստեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Խուստուփի ժայռոտ գագաթը։
Գիշերակացը վրաններում։ Վրանները տրամադրում են մենք։
Օր 2: Վերելք Խուստուփ լեռ
Վաղ առավոտյան շարժվում ենք դեպի գագաթ: Գագաթից բացվում է տեսարան դեպի Ողջիի կիրճն ու Կապան քաղաքը, Զանգեզուրի, Մեղրու և Բարգուշատի լեռները։
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1200 մ
Օրվա երկրորդ կեսին վերադառնում ենք ճամբարների մոտ: Հավաքում ենք իրերը և ուղևորվում դեպի Երևան:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
- Քնապարկ
- Ներքնակ (կարեմատ)
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
- Սնունդ
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 07:00
Մասնակցության արժեքը` 36 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
«Խուստուփ camping»-ի մուտքավճարը
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն
Բարձրակարգ երկտեղանոց վրանների տրամադրում (Tramp Scout 2)
Սնունդը ներառված չէ արժեքի մեջ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև Մայիսի 20-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։