Արշավ դեպի Գոգի լիճ
Հուլիսի 12-13 իրականացնելու ենք վրանային գիշերակացով, բացառիկ քայլարշավ դեպի Գոգի (Կապուտան) լիճ։
Արշավն իրականացնելու ենք արտաճանապարհային մեքենաներով։ Քանի որ մեզ երկար ճանապարհ է սպասվում ունենալու ենք կանգառներ հանգստի և սնվելու համար։
Օր 1: Արշավ դեպի Տաթևի Մեծ անապատ
Վաղ առավոտյան Երևանից կշարժվենք դեպի Սյունիք։
Հասնելով Սյունիք՝ կիրականացնենք թեթև քայլարշավ դեպի Տաթևի Մեծ Անապատ, այնուհետև կշարունակենք ճանապարհը մինչև վրանատեղի։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան քնապարկ և ներքնակ։
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:
Օր 2։ Քայլարշավ դեպի Գոգի լիճ
Երկրորդ օրը արտաճանապարհային մեքենաներով կշարժվենք դեպի Գոգի (Կապուտան) լիճ։
Գոգի լիճը գտնվում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում և հանդիսանում է արգելավայրի զարդերից մեկը։
Այս սեզոնին այն նոր սկսում է հալվել և լճի շրջակայքը շատ գեղեցիկ է դառնում։
Ճանապարհի գերակշիռ մասն անցնելու ենք մեքենաներով, ուստի երթուղու երկարությունը կախված է նրանից, թե որքան կարող ենք մեքենաներով մոտենալ։
Քայլելու ենք թեթև ուսապարկերով։
Ուշ երեկոյան կլինենք Երևանում:
Բոլոր իրերը (վրաններ, քնապարկեր, սնունդ և այլն) տեղափոխվում են ամենագնաց մեքենաներով։
Արշավն իրականացնելու ենք 4×4 մեքենաներով։
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 6։30
Մասնակցության արժեքը՝ 40 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքի մուտքավճար
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Սնունդը կարող եք բերել ձեր հետ կամ միանալ ընդհանուր առևտրին։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
Քնապարկ
Ներքնակ (կարեմատ)
Ուսապարկ
Ձեռնափայտեր
Ջուր
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել հուլիսի 9-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ















