Արշավ դեպի Կապուտան լիճ
Օգոստոսի 2-3 ուղևորվում ենք տեսնելու Զանգեզուրի լեռների զարդը՝ Կապուտան լիճը։ Զանգեզուրի լեռները հայտնի են իրենց ծալքաբեկորային ծագման գեղեցկությամբ և անմատչելիությամբ:
Քանի որ մեզ երկար ճանապարհ է սպասվում ունենալու ենք կանգառներ հանգստի և սնվելու համար։
Օր 1: Երևան-Սյունիք
Վաղ առավոտյան Երևանից կշարժվենք դեպի Սյունիք։
Ճանապարհին կունանենք կանգառ Մելիք Թանգի կամրջի և Որոտնավանքի մոտ։
Երեկոյան կհասնենք 2500 մետր բարձրության վրա գտնվող մի շատ գեղեցիկ վայր, որտեղ կլինի մեր ճամբարատեղին։ Ճամբարից բացվում է հիանալի տեսարան դեպի Զանգեզուրի ժայռոտ լեռները։
Գիշերակացը լինելու է վրաններում։
Վրանները տրամադրում ենք մենք։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան քնապարկ և ներքնակ։
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:
Օր 2: Արշավ դեպի Կապուտան լիճ
Երկրորդ օրը արտաճանապարհային մեքենաներով բարձրանում ենք Քաջարանի գետի կիրճով դեպի Կապուտան լիճ։
Կապուտան (Գոգի) լիճը գտնվում է 3202 մետր բարձրության վրա։ Լճի մոտից բացվում է հիանալի տեսարան։
Կապուտան լիճը գտնվում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում և հանդիսանում է արգելավայրի զարդերից մեկը։
Չմոռանաք վերցնել լողազգեստ, քանի որ լճում լողալու գայթակցությունը մեծ է լինելու։
Քայլելու ենք թեթև ուսապարկերով։ Բոլոր իրերը (վրաններ, քնապարկեր, սնունդ և այլն) տեղափոխվում են ամենագնաց մեքենաներով։
Երթուղու երկարությունը կախված է թե որքան հնարավոր կլինի մոտենալ մեքենայով։ Քայելու ենք մոտ 2 ժամ։
Արշավն իրականացնելու ենք 4×4 մեքենաներով։
Խնդրում ենք հաստատել նախապես։ Տեղերը սահմանափակ են։
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 7։30
Մասնակցության արժեքը՝ 36 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մուտքավճարը
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Սնունդը կարող եք բերել ձեր հետ կամ միանալ ընդհանուր առևտրին։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
Քնապարկ
Ներքնակ (կարեմատ)
Ուսապարկ
Ձեռնափայտեր
Ջուր
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva) հեռախոսահամարով, Երևանի ժամանակով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հուլիսի 29-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ

















