Ծակքարի լիճ և վերելք Ալուկ լեռ
Օգոստոսի 23-24 ուղևորվում ենք դեպի Զանգեզուրի լեռներ, որոնք հայտնի են իրենց ծալքաբեկորային ծագման անմատչելիությամբ և գեղեցկությամբ:
Օր 1։ Երևան – Ծակքարի ճամբար
Քանի որ մեզ երկար ճանապարհ է սպասվում ուղևորվում ենք վաղ առավոտյան։
Ունենալու ենք կանգառներ հանգստի և սնվելու համար։
Ճանապարհին կունանենք կանգառ Մելիք Թանգու կամրջի և Որոտնավանքի մոտ։
Երեկոյան կհասնենք մի շատ գեղեցիկ վայր, որտեղ կտեղակայենք մեր ճամբարը։ Ճամբարի տարածքից բացվում է հիանալի տեսարան դեպի Զանգեզուրի ժայռոտ լեռները։
Գիշերակացը լինելու է վրաններում։
Վրանները տրամադրում ենք մենք։
Օր 2։ Ծակքարի լիճ և վերելք Ալուկ լեռ
Վաղ առավոտյան սկսում ենք քայլարշավը Ծակքար գետի կիրճով դեպի Ծակքարի լիճ, որը գտնվում է 3270 մ բարձրության վրա: Այնուհետև շարունակում ենք արշավը դեպի Ալուկ լեռ։
Ալուկ լեռան բարձրությունը 3707 մետր է։ Այն հանդիսանում է Հայաստանի բարձրությամբ երկրորդ հասանելի լեռը՝ Արագածից հետո։
Վերելքից հետո վերադառնում ենք Երևան։
Քայլելու ենք թեթև ուսապարկերով։
Ուշ երեկոյան կլինենք Երևանում:
Բոլոր իրերը (վրաններ, քնապարկեր, սնունդ և այլն) տեղափոխվում են ամենագնաց մեքենաներով։
Արշավն իրականացնելու ենք 4×4 մեքենաներով։
Երթուղու երկարությունը՝ 18 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1100 մետր
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 7։30
Մասնակցության արժեքը՝ 36 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքի մուտքավճար
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Վրանների տրամադրում
Սնունդը կարող եք բերել ձեր հետ կամ միանալ ընդհանուր առևտրին։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
Քնապարկ
Ներքնակ (կարեմատ)
Ուսապարկ
Ձեռնափայտեր
Ջուր
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև օգոստոսի 19-ը, ժամը՝ 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։


















