Մանկական արշավ դեպի Սմբատաբերդ
Մանկական արշավների նպատակն է երեխաների մոտ փոքրուց ձևավորել արշավային էթիկան և սերը դեպի բնությունը։ Արշավները բացի երեխաների մոտ ֆիզիկական ակտիվությունն ապահովելուց կրում են նաև ճանաչողական բնույթ։
Տուրի սկզբում կայցելենք Հորբատեղ գյուղ, որտեղից կիրականացնենք կարճ և բավական հեշտ քայլարշավ դեպի Հորբատեղի գեյզեր։ Գեյզերի մոտ կունենանք կանգառ, որպեսզի տեսնենք ժայթքումը։
* Խնդրում ենք գրանցվելիս հաշվի առնել, որ գեյզերի ժայթքումը բնական երևույթ է և նախապես կանխատեսել դրա ժայթքումը հնարավոր չէ։
Այնուհետև կուղևորվենք Արտաբույնք գյուղ, որտեղից կսկենք մեր արշավը դեպի Սմբատաբերդ, որը Հայաստանի ամենալավ պահպանված հզոր բերդերից է։
Սմբատաբերդը հանդիսացել է Եղեգիս գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետը: Այստեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Թեքսարի լեռները։ Արշավից հետո կրկին կվերդառնանք Արտաբույնք գյուղ։
Արշավները կօգնեն երեխաներին ճիշտ բաշխել կուտակված էներգիան, սովորել տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվել, ավելի ինքնուրույն լինել, ինչպես նաև ճանաչել Հայաստանի աշխարհագրությունն ու պատմությունը։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Եղեգնաձորի «Ֆուդ Կորտ»-ի մոտ։
Հարաբերական բարձրությունը՝ 400 մետր
Հանդիպման ժամը՝ 08։00
Մասնակցության արժեքը` 9 000 դրամ
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ












