Մթնալիճ, Ռապի լիճ և Աստղկան
Հրավիրում ենք մասնակցել արշավի դեպի Արագածի բարձրալեռնային լճերը։ Առավոտյան Երևանից ուղևորվում ենք Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղ։
Գեղաձորից բեռնատարով կհասնենք մինչև 3000 մետր բարձրության վրա գտնվող Ռապի լիճ։
Ռապի լճից բացվում է հիանալի տեսարան դեպի Արագածի հյուսիսային պատը։
Այնուհետև կսկսենք մեր քայլարշավը դեպի Մթնալիճ, որը գտնվում է մոտ 3500 մետր բարձրության վրա։ Լճի յուրահատկությունն իր տեղադիրքն է Հայաստանի ամենաբարձր գագաթի տակ և կապույտ հայելին, որը չի կարող անտարբեր թողնել բնության սիրահարներին։
Այնուհետև շարունակելու ենք դեպի Աստղկան լիճ։ Աստղկանի մոտ մի փոքր դադարից հետո վերադառնալու ենք Ռապի լճի մոտ և ոտքով իջնելու ենք մինչև Գեղաձոր գյուղ։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Ապարանի «Գնթունիք»-ի մոտ։
Երթուղու երկարությունը՝ 19 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 07։00
Մասնակցության արժեքը` 11 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Բեռնատար մեքենայի վարձակալություն
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։