Ծակքարի լիճ և Լիճքի ջրվեժներ
Հուլիսի 12-13 ուղևորվում ենք դեպի Զանգեզուրի լեռներ, որոնք հայտնի են իրենց ծալքաբեկորային ծագման անմատչելիությամբ և գեղեցկությամբ:
Քանի որ մեզ երկար ճանապարհ է սպասվում ուղևորվում ենք վաղ առավոտյան։ Ունենալու ենք կանգառներ հանգստի և սնվելու համար։
Օր 1։ Արշավ դեպի Լիճքի ջրվեժներ
Հասնելով Լիճք կիրականացնենք քայլարշավ Այրիջուր (Զվարագետ) գետի կիրճով դեպի Լիճքի ջրվեժների կասկադ: Այս գեղատեսիլ կիրճում իրար են հաջորդում մեկը մյուսից գեղեցիկ ջրվեժները:
Գիշերակացը լինելու է Լիճքի գյուղական տանը՝ քնապարկերով։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան քնապարկ և ներքնակ։
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:
Օր 2։ Արշավ դեպի Ծակքարի լիճ
Երկրորդ օրը սկսում ենք քայլարշավը Ծակքար գետի կիրճով դեպի Ծակքարի լիճ, որը գտնվում է 3270 մ բարձրության վրա:
Ծակքարի լիճը գտնվում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում և հանդիսանում է արգելավայրի զարդերից մեկը։
Այս սեզոնին այն նոր սկսում է հալվել և լճի շրջակայքը շատ գեղեցիկ է դառնում։
Քայլելու ենք թեթև ուսապարկերով։
Ուշ երեկոյան կլինենք Երևանում:
Բոլոր իրերը (վրաններ, քնապարկեր, սնունդ և այլն) տեղափոխվում են ամենագնաց մեքենաներով։
Արշավն իրականացնելու ենք 4×4 մեքենաներով։

















