Սմբատաբերդ և Ցաղաց Քար
/in Առանց խորագրի /by armeniangeographicՀրավիրում ենք մասնակցել արշավի Վայոց Ձորի մարզում և վայելել վայոցձորյան բնության աշնանային գույներն ու հմայքը։
Արշավը կսկսենք Արտաբույնք գյուղից։ Մեր առաջին կանգառը կլինի Ցաղաց քար վանական համալիրը (X–XI դդ.)։ Ցաղաց քարը եղել է միջնադարյան ուսումնական կենտրոն։ Վանական համալիրի գլխավոր եկեղեցու հյուսիսային ճակատի վերին մասում պահպանվել է առյուծի և ցուլի մենամարտը պատկերող բարձրաքանդակ, որն իր չափերով Հայաստանի տարածքում մեզ հայտնի ամենամեծն է։ XIV դարից համարվել է Սյունյաց եպիսկոպոսական ավագ աթոռներից մեկը։
Ցաղաց քարն ուսումնասիրելուց հետո կշարունակենք քայլարշավը դեպի Սմբատաբերդ, որը Հայաստանի ամենալավ պահպանված և հզոր բերդերից է։ Սմբատաբերդը միջնադարում հանդիսացել է Եղեգիսի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետը։ Բերդից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Թեքսարի լեռները։
Արշավը հարմար է սկսնակների համար։
Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիս Պողոսյանը։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Երասխում։
Երթուղու երկարությունը` 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 08։00
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographicֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։












