Արշավ Լիճքի և Սրտեր ջրվեժներ
Հունիսի 21-22 հրավիրում ենք մասնակցել ջրվեժաշատ արշավի Սյունիքում։
Այս երկու օրերի ընթացքում իրականացնելու ենք արշավ դեպի Լիճքի ջրվեժների կասկադն ու Սրտեր ջրվեժը։
Օր 1։ Լիճքի ջրվեժներ
Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք Լիճք։ Ճանապարհին ունենալու ենք կանգառ Վայքի «Ֆուդ կորտում» և կանգառ Կապանում։ Հասնելով Լիճք կիրականացնենք քայլարշավ Այրիջուր (Զվարագետ) գետի կիրճով դեպի Լիճքի ջրվեժների կասկադ: Այս գեղատեսիլ կիրճում իրար են հաջորդում մեկը մյուսից գեղեցիկ ջրվեժները: Կշարունակենք ճանապարհը դեպի Մեղրի։ Հասնելով Մեղրի սկզբում կբարձրանանք բերդ, որն իր ճարտարապետական մտահղացմամբ եզակի է հայկական ամրոցաշինության մեջ։
Բերդը պարսպապատեր չունի, դրանց փոխարինել են լեռնաշղթայի թեք լանջերը: Կզբոսնենք Մեղրու կոլորիտային հին թաղամասերով: Կայցելենք Մեծ Թաղի և Փոքր Թաղի եկեղեցիները։ Մեղրիում շրջելուց հետո կվերադառնանք Լիճք գյուղ։ Գիշերակացը գյուղական տանը՝ քնապարկերով: Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան քնապարկ և ներքնակ։
Օր 2։ Սրտեր ջրվեժ
Առավոտյան նախաճաշից հետո կիրականացնենք արշավ դեպի Լիճքի ամանաբարձր՝ Սրտեր ջրվեժը։ Ջրվեժը գոյանում է Մեղրի գետի հոսանքի վրա։ Ունի սրտի տեսք։ Երթուղին անցնում է Մեղրի գետի գեղատեսիլ հունով։
Արշավից հետո ուղևորվում ենք դեպի Երևան։
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400 մ
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 06:30
Մասնակցության արժեքը` 35 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
- Քնապարկ
- Ներքնակ (կարեմատ)
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
- Սնունդ
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հունիսի 20-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա տուրեր















