Մեղրի / Սրտեր ջրվեժ
Նոյեմբերի 15-ից 16-ը հասնելու ենք Հայաստանի հարավային դարպաս՝ Մեղրի: Մնալու ենք բարձր դիրքում գտնվող, անտառներով շրջապատված Լիճք գյուղում:
Երկօրյա ճանապարհորդության ընթացքում կտեսնենք բազմաթիվ բնական և պատմական հուշարձաններ:
Օր 1: Արաքսի հովիտ և Մեղրի
Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք Մեղրի։ Ճանապարհին ունենալու ենք կանգառ Վայքի «Ֆուդ կորտում» և կանգառ Կապանում։
Հասնելով Մեղրի սկզբում կբարձրանանք Մեղրու բերդ, որն իր ճարտարապետական մտահղացմամբ եզակի է հայկական ամրոցաշինության մեջ։
Բերդը պարսպապատեր չունի, դրանց փոխարինել են լեռնաշղթայի թեք լանջերը: Կզբոսնենք Մեղրու կոլորիտային հին թաղամասերով: Կայցելենք Մեծ Թաղի և Փոքր Թաղի եկեղեցիները։
Այնուհետև կուղևորվենք Արաքսի ափ։ Կունենանք կանգառ ամենագեղատեսիլ վայրում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արաքս գետն ու սահմանից այն կողմ գտնվող լեռնաշխարհը։
Ապա կուղևորվենք Լիճքում գտնվող գյուղական տուն, գիշերակացի համար:
Օր 2։ Սրտեր ջրվեժ
Առավոտյան նախաճաշից հետո կիրականացնենք արշավ դեպի Լիճքի ամանաբարձր՝ Սրտեր ջրվեժը։ Ջրվեժը գոյանում է Մեղրի գետի հոսանքի վրա։ Ունի սրտի տեսք։ Երթուղին անցնում է Մեղրի գետի գեղատեսիլ հունով։
Արշավից հետո ուղևորվում ենք դեպի Երևան։
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400 մ
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 06:30
Մասնակցության արժեքը` 35 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
- Տրանսպորտ
- Ուղեկցորդի ծառայություն
- Գիշերակաց գյուղական տանը (սեփական քնապարկերով)
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
- Քնապարկ
- Ներքնակ (կարեմատ)
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
- Սնունդ
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև նոյեմբերի 12-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա տուրեր















