Վերելք Մեծ Աբուլ լեռ
Համատեղելով offroad-ն ու քայլարշավները, ունենալու ենք հերթական արկածային ճանապարհորդությունը Ջավախքում։
Օր 1: Երևան – Փարվանա լիճ
Վաղ առավոտյան Երևանից ուղևորվում ենք դեպի Ջավախք: Անցնելով Բավրայի անցակետը մտնում ենք Վրաստան: Առաջին կանգառը լինելու է Սաղամո լճի մոտ: Այնուհետև շարունակում ենք ճանապարհը դեպի Փարվանա լիճ։
Գիշերակացը Փարվանա լճի ափին՝ վրաններով:
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5000 դրամ:
Օր 2 : Վերելք Մեծ Աբուլ լեռ (3301 մ)
Ամենագնաց մեքենաներով հնարավորինս կմոտենանք սարին և կսկսենք վերելքը:
Մեծ Աբուլ լեռը հանգած հրաբուխը հանդիսանում է Ջավախք-Սամսարի լեռների ամենաբարձր գագաթը: Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Փարվանա լիճն ու Ջավախքի լեռները:
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
Արշավն իրականացվում է 4X4 մեքենաներով:
Հնարավոր է սահմանահատում իրականացնել ID Card-ով, վավեր անձնագրի պայմաններում։ Անպայման նախապես լուծեք այդ հարցը ձեր բնակ. տարածքի անձնագրային բաժնում, մի թողեք վերջին օրվան:
Սնունդը կարող եք բերել ձեր հետ կամ միանալ ընդհանուր առևտրին։
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 07։00
Մասնակցության արժեքը`
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
- Քնապարկ
- Ներքնակ (կարեմատ)
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև օգոստոսի 12-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
Առաջիկա արշավներ
















