Թեժառույք լեռ
Թեժառույք (3423 մ) – լեռնագագաթ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին, Զովասար գյուղից 16 կմ հյուսիս- արևելք։
Թեժառույքի հյուսիսային լանջից է սկիզբ առնում Կարկաչան գետի աջ՝ Մանթաշ վտակը, արևելյան լանջից՝ Քասաղի աջ վտակ՝ Ամբերդը։
Լեռան լանջերը ծածկված են քարացրոններով, մերձալպյան և ալպյան մարգագետիններով, բարձրադիր մասերում՝ ալպյան գորգերով։















