Երանոսի լեռներ / «Սֆինքս»
«Սֆինքս»-ը Երանոսի լեռների արտահայտված գագաթներից է։ Բարձրությունը 1469 մետր է։ Այս գագաթը պաշտոնական անուն չունի։ Լեռն այդ անվամբ տարածվել է արշավականների շրջանում, քանի որ կողքից ունի եգիպտական սֆինքսի տեսք։
Երանոսի լեռնաշղթան Գեղամա լեռնավահանի հվ-արմ. լեռնաճյուղերից է: Ձգվում է Ազատ գետի ձախ ափով մինչև Արարատյան դաշտ։
Լեռնաշղթան ծալքաբեկորավոր է՝ կազմված կավճի ու պալեոգենի ապարներից, արևելյան բարձրադիր մասը ձևավորվել է գոգածալքային կառույցի վրա և ծածկված է նեոգենի հրաբխաբեկորային հաստույթով: