Մշկավանք և Բերդավանի բերդ
Առաջարկում ենք միասին բացահայտել Տավուշի ամենահեռավոր ու քիչ հայտնի վայրերը։ Առաջարկը հատկապես կհետաքրքրի անտառային քայլարշավների սիրահարներին։ Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիս Պողոսյանը։
Օրվա սկզբում կուղևորվենք Կողբ գյուղ և կքայլենք դեպի սաղարթախիտ անտառների գրկում թաքնված՝ Մշկավանք (XII-XIII դդ․): 
Մշկավանքը հայտնի է իր յուրահատուկ գավիթով և գավիթում պահպանված խաչքարերով։ Քայլարշավն ամբողջույթամբ անցնելու է անտառապատ արահետներով։
Վայելելով մեր հանգիստը տավուշյան սաղարթախիտ անտառներում և ծանոթանալով միջնադարյան այս նշանավոր վանական համալիրի հետ, կուղևորվենք բացահայտելու միջնադարյան հայկական բերդերից մեկը՝ Բերդավանի (Ղալինջաքարի) բերդը։ 
Բերդավանի ամրոցը գտնվում է Կողբ գետի ափին՝ հրվանդանաձև բարձունքի վրա և համարվում է լավագույնս պահպանված միջնադարյան ամրություններից մեկը։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ ֆուդ կորտում։
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 350 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 7։30
Մասնակցության արժեքը` 11 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Գիդի ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր (պարտադիր չէ)
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ












