info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Դիմաց լեռ

Վերելք Դիմաց լեռ

Վերելք Դիմաց լեռ

Վերելք Դիմաց լեռ
Այն գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում:
Բարձրությունը 2378 մետր է:
Արշավը սկսելու ենք Հաղարծին վանք տանող ճանապարհից։

Վերելք Դիմաց լեռ

Արշավի սկզբում կքայլենք անտառի խորքում գտնվող Թաքնված ջրվեժի մոտ։ Ապա անցնելու ենք փոքրիկ գետի միջով, ինչի համար կարիք կլինի հանել կոշիկներն ու գուցե մինչև ծունկը թրջվեք։
Անցնելով Իջևանի լեռնաշղթայի կատարային հատվածով կհասնենք Ֆռֆռ քարին։
Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Դիմաց լեռան գագաթ, որտեղից բացվում են հիանալի տեսարաններ դեպի Իջևանի լեռների ժայռոտ պատերը։

Վերելք Դիմաց լեռ

Արշավը միջինից բարդ է։ Պատրաստ եղեք երկար քայլելու։
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Երթուղին բավականին երկար է և թեք, վստահ եղեք, որ ունեք համապատասխան փորձ և գույք, հանդերձանք, այս արշավին մասնակցելու համար։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը – https://bit.ly/4d5kEIO
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00:
Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

Առաջիկա արշավներ