info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Համասևանյան աղբահավաք

Համասևանյան աղբահավաք

Համասևանյան աղբահավաք

2016 թ.-ի մասիսի 14-ին տեղի ունեցավ Համասևանյան աղբահավաք, որը նախաձեռնել էին մի խումբ բնասերներ: Աղբահավաքը տեղի ունեցավ Սևանա լճի ափամերձ տարածքներում նախապես ուսումնասիրված և քարտեզագրված 25 հատվածներում, որոնք վարձակալված չեն տարբեր տնտեսվարողների կողմից։ Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ բնասեր մարդիկ, բնապահպանական կազմակերպություններ, արշավախմբեր, ուսումնական հաստատություններ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Արտանիշ թերակղզի

Մեր նախագիծը ընտրել էր Արտանիշ թերակղզու հարակից տարածքը, քանի որ մեր արշավների ժամանակ հաճախ ենք լինում այստեղ:

Համասևանյան աղբահավաք

Աղբահավաքի նախաձեռնությունը զուտ մեկանգամյա գործողություն չէ, նախ՝ բնապահպանական կրթության առիթ է բոլոր մասնակիցների համար, ովքեր տարածքի պոտենցիալ օգտվողներ են, երկրորդ՝ առիթ է մշակելու ափամերձ գոտու հետագա աղտոտման կանխման գործողություններ, վերջապես՝ հնարավորություն է լայնամասշտաբ բնապահպանական ներգրավվածության և Սևանա լճի հետ կապված այլ խնդիրների բացահայտման ու լուծումների ներկայացման։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր արձագանձողներին և մաքրման աշխատանքներին մասնակցողներին:

Մեր միջոցառումները