Աստղաթափը Հանքավանից
Օգոստոսի 11-ի երեկոյան ուղևորվում ենք Հանքավան՝ վայելելու Պերսեիդային աստղաթափը, որը տիեզերական եզակի երևույթներից մեկն է։
Աստղաթափն առավելագույնն ուժեղ հնարավոր է տեսնել օգոստոսի 11-ի, 12-ի և 13-ի գիշերները։ Այս երևույթը տեսնելու լավագույն տարբերակը՝ սարեր բարձրանալն է կամ քաղաքից դուրս ուղևորվելը:
Խորհուրդ է տրվում աստղաթափը դիտել՝ գտնվելով քաղաքից առնվազն 30 կմ հեռավորության վրա, քանի որ քաղաքի լուսավորությունը թույլ չի տա լիարժեք դիտարկել գիշերային այս երևույթը։ Երկնաքարերը թռչում են ժամում մոտ 210 հազար կիլոմետր արագությամբ, և սկսում այրվել Երկրից՝ մոտ 70 կիլոմետր բարձրության վրա:
Ամենամեծ երկնաքարերն այրվում են մի քանի վայրկյան՝ երկնքում թողնելով պայծառ լուսային հետքեր, որի ժամանակ հնարավոր է ինչ-որ երազանք մտապահել։ Բարենպաստ եղանակային պայմանների դեպքում, սկսած կեսգիշերից և ամբողջ գիշեր, կարող ենք դիտել վայր ընկնող երկնաքարեր մինչև 100 երկնաքար ժամում կամ 1-2 երկնաքար րոպեում։
Այս անգամ տիեզերական այս երևույթը տեսնելու համար ուղևորվում ենք Հանքավան, որն համարվում է Հայաստանի առավել քիչ լուսավորված շրջաններից մեկը, ինչը համարվում է բարենպաստ պայմաններ տիեզերքի դիտելիության համար։
Խնդրում ենք գրանցվելիս հաշվի առնել, որ երևույթի տեսանելիությունը կախված է՝ եղանակից, որը վերահսկել կամ հստակ կանխորոշել հնարավոր չէ:
Հանդիպման վայրը՝ Մատենադարան
Հանդիպման ժամը՝ 19։00
Վերադարձի ժամը՝ 2։30
Մասնակցության արժեքը՝ 8 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Ուղեկցորդների ծառայություն
Տրանսպորտ
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար): Ձեզ հետ պարտադիր ունեցեք տաք հագուստ, քանի որ լեռների վրա ամառային գիշերներն էլ՝ ցուրտ և սառն է։
Ձեզ հետ պարտադիր ունեցեք տաք հագուստ, քանի որ լեռների վրա ամառային գիշերներն էլ՝ ցուրտ և սառն է։ Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։







