info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Տիգրան Վարագ

Տիգրան Վարագ

Տիգրան Վարագ

(Հիմնադիր և ղեկավար)

 

Տիգրան Վարագը ծնվել է 1984 թվականին Երևանում: Մասնագիտությամբ աշխարհագրագետ է: Դեռ մանկուց ունեցած սերը բնության, լուսանկարչության, ճանապարհորդությունների և բացահայտումների հանդեպ ի վերջո վերածել է սիրած գործի, որին նվիրված է իր ողջ էությամբ: 2012 թվականին հիմնադրել է Armenian Geographic ընկերությունը:

Էլբրուսի գագաթին

Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված նշանավոր վերելքներն են՝ Մասիս (5165 մ), Քաջքար (3932 մ), Սիփան (4058 մ), Էլբրուս (5642 մ), Կազբեկ (5047 մ), Սաբալան (4811 մ), Դեմավենդ (5610 մ), ինչպես նաև ձմեռային վերելքներ Հեզար լեռ (Իրան / 4501 մ) և Կապուտկող լեռ (3074մ)։

Բարձրացել է Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները, անցել է ամենախոր ձորերով, մտել ամենախորը քարանձավներն ու համոզված ասում է, որ Հայաստանն անվերջ բացահայտումների երկիր է, և մեկ կյանքը հերիք չէ այն ամբողջությամբ ճանաչելու համար: Իր փորձով ու գիտելիքներով այժմ կիսվում է խմբի անդամների հետ՝ ամեն անգամ նորովի բացահայտելով Հայաստանը:

2022 թ․-ի դեկտեմբերի 16-ին լույս է տեսել նրա երկրորդ ՝ «Լեռնային կղզի» գիրքը, որը նվիրված է Հայկական լեռնաշխարհի լեռներին։ Գիրքը ձեռք բերելու համար զանգահարեք 043 00 5165 հեռախոսահամարով կամ գրեք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին։

Մեր գործունեությունը