Տուշեթ․ Միմինոյի հայրենիքը
2026 թվականի սեպտեմբերի 3-ից 6-ը (4 օր, 3 գիշեր) կրկին վերադառնում ենք Տուշեթ (offroad + քայլարշավներ)։
Տուշեթը Վրաստանի հյուսիսային պատմական շրջաններից է։ Սահմանակից է Դաղստանին և Չեչնիային: Գտնվելով բարձրալեռնային գոտում այն մինչ օրս մնում է երկրի ամենադժվարամատչելի հատվածը։ Տուշեթում են նկարահանվել «Միմինո» ֆիլմից որոշ դրվագներ:
Այստեղ կարելի է հասնել ուղղաթիռով, ինչպես դա անում էր հայտնի ֆիլմի հերոսը, կամ արտաճանապարհային մեքենաներով:
Դեպի Տուշեթ տանող միակ ճանապարհն անցնում է Աբանոյի լեռնանցքով (2850 մ), որը փակ է հոկտեմբերից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում:
Դժվարամատչելիության պատճառով Տուշեթում պահպանվել է վայրի բնությունը, ժողովրդի կենցաղն ու ավանդույթները:
Ճամփորդությունն իրականացվելու է ամենագնաց մեքենաներով։
Գիշերակացերը լինելու են գյուղական հյուրատներում։
Մասնակցության արժեքը՝ 390 $
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ (4X4 մեքենաներ)
Ուղեկցորդների ծառայություն
Գիշերակաց հյուրատանը
Արժեքի մեջ ներառված չէ՝
Սնունդը
Ծրագրի մանրամասները կներկայացվեն մասնակիցներին հավաքի ընթացքում։




















