Ուլգյուր․ Մոմիկի ծննդավայր
Հրավիրում ենք մասնակցել արշավի Վայոց Ձորի մարզում և վայելել վայոցձորյան բնության աշնանային գույներն ու հմայքը։ Այս արշավը համադրում է բնության հիասքանչ տեսարանները և պատմամշակութային կոթողներին ծանոթանալու բացառիկ հնարավորությունը։
Քայլարշավը կսկսենք Աղավնաձոր գյուղից և կուղևորվենք դեպի միջնադարյան նշանավոր ճարտարապետ Մոմիկ վարդպետի ծննդավայր՝ Ուլգյուր։ Այստեղ պահպանվել է Սբ․ Աստվածածին եկեղեցին, որի բակում թաղված են Մոմիկի ծնողները՝ Գրիգորն ու Ավթայը։
Գյուղի տարածքում կարելի է տեսնել նաև հսկայական վիշապաքար-խաչքարեր, որոնք XI դարում վերափոխվել են խաչքարերի՝ դառնալով եզակի պատմական արժեքներ։ Այնուհետև կշարունակենք քայլարշավը դեպի Աղավնաձորի ջրամբար, իսկ ամբողջ ճանապարհին մեզ կուղեկցեն վայոցձորյան բնաշխարհի աննկարագրելի տեսարանները՝ գունազարդ լեռներով, հովիտներով և աշնան շնչով լցված բնությամբ։
Շրջանաձև երթուղով կվերադառնանք Աղավնաձոր գյուղ, որտեղ էլ կավարտենք մեր քայլարշավը։ Արշավը հարմար է սկսնակների համար։
Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիս Պողոսյանը։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ Երասխում։
Արշավի երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մետր
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 08։00
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Գիդի ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։












