Վերելք Սիս և Մասիս
Հուլիսի 21-26-ը կիրականացնենք լեռնային ծրագիր, որի շրջանակում հնարավորություն կունենաք բարձրանալու Հայկական լեռնաշխարհի երկու խորհրդանշական գագաթները՝ Սիսն ու Մասիսը։
Օր 1: Երևան – Անի – Բայազետ
Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։
Առաջին կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ:
Գիշերակացը հյուրանոցում:
Առաջին օրվա համար ձեզ հետ ունեցեք սնունդ։ Բայազետում կլինենք երեկոյան։ Ճանապարհին սնվելու համար հարմար կանգառներ չունենք։
Օր 2։ Վերելք Սիս լեռ (3896 մ)
Վաղ առավոտյան Բայազետից շարժվում ենք դեպի Սիս լեռ։ Մեքենայով հնարավորինս մոտենալու ենք սարին։ Վերելքը սկսելու ենք մոտ 2500 մետր բարձրությունից։ Արշավը միջինից բարդ է։
Հարաբերական բարձրությունը՝ 1300 մետր
Երեկոյան վերադառնում ենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում։
Օր 3: Մասիսի առաջին Ճամբար / 3400 մ /
Բայազետի հյուրանոցից մեքենաներով կսկսենք մոտենալ Մասիսին: Մեքենան մեզ կհասցնի մինչև 2400 մետր բարձրություն: Այստեղից կսկսենք քայլել դեպի առաջին ճամբար, որը գտնվում է 3400 մետր բարձրության վրա։
Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով:
Գիշերակացը՝ վրաններում:
Օր 4: Երկրորդ ճամբար / 4200 մ /
Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք վերելքն առաջին ճամբարից (3400 մ) դեպի երկրորդ ճամբար (4200 մ):
Ծանր իրերը տեղափոխվում են ձիերով:
Գիշերակացը՝ վրաններում:
Երթուղու երկարությունը՝ 4 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մ
Oր 5: Մասիսի գագաթ / 5165 մ /
Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ (6-7 ժամ): Գագաթից վերադառնում ենք 4200 մ, հանգստանում ենք, հավաքում ենք իրերը և իջնում մինչև առաջին ճամբար (3400 մ):
Գիշերակացը առաջին ճամբարում՝ վրաններում:
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ
Օր 5: Վերադարձ Բայազետ
Առավոտյան նախաճաշից հետո իջնում ենք մինչև 2400 մ, որտեղից մեքենաները մեզ տեղափոխում են Բայազետ: Հյուրանոցում լոգանք ընդունելուց և հանգստանալուց հետո կայցելենք Իսահակ Փաշայի ամրոց։
Երթուղու երկարությունը՝ 5 կմ
Երեկոյան բոլորս միասին կնշենք Արարատի վերելքը:
Գիշերակացը հյուրանոցում:

