Հայկական լեռնաշխարհը հարուստ է լճերով, որոնք տարբեր ծագում ունեն։ Նախկինում հայերը լեռնաշխարհի լճերը ծովեր են կոչել։ Լեռնաշխարհի երեք խոշոր լճերի (Սևան, Վան, Ուրմիա) գոգավորություններն ունեն տեկտոնական ծագում, կան լավային արգելափակման լճեր, ընդ որում Սևանը և Վանա լիճը նաև լավային արգելափակման արգասիք են։ Կան սառցադաշտային ծագման լճեր՝ տեղադրված նախկին սառցադաշտային կրկեսներում կամ մորենների մեջ։ Արգելափակման լճեր են ստեղծվել նաև փլուզումներից ու սողանքներից։ Կան նաև հարթություններում գետերից անջատված մնացորդային լճեր։

Հայկական լեռնաշխարհի լճերը
Հայկական լեռնաշխարհի յուրահատկություններից են հրաբուխների խառնարաններում առաջացած լճերը։ Այդ տեսակի լճեր Մերձավոր արևելքում գոյություն ունեն միայն Հայկական լեռնաշխարհում։ Խառնարանային կամ հրաբխային են կոչվում այն լճերը, որոնք գոյացել են հրաբխային խառնարանի կամ կալդերայի ջրով լցվելու հետևանքով: Քանի որ խառնարանը, որպես կանոն, ունի կլոր ձև և բարձր պատեր, խառնարանային լիճը ունենում է շատ քիչ թափվող գետեր և գրեթե չի ունենում հոսք: Սովորաբար խառնարանը լցվում է անձրևաջրերով և հավասարակշռության է հասնում ջրի դուրս հոսելու և գոլորշանալու շնորհիվ:
Այս հոդվածում ներկայացրել ենք միայն Հայկական լեռնաշխարհի այն լճերը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Հայաստանի Հանրապետության լճերին անդրադարձել ենք առանձին հոդվածով։
Լճերի նկարագրությունը սկսենք Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լճից, իսկ վերջում կանդրադառնանք Հայկական լեռնաշխարհի ամենամեծ խառնարանային լճին։
Սաբալան
Սաբալան հրաբուխը Հայկական լեռնաշխարհի երկրորդ գագաթն է ըստ բարձրության։ Լեռան խառնարանում գոյացած լիճն էլ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լիճն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 4784 մետր բարձրության վրա։

Սաբալանի խառնարանային լիճը
Ուրմիա (Կապուտան)
Ուրմիան անհոսք լիճ է։ Մակարդակի տատանումները տարվա ընթացքում մեծ են և քանի որ լիճը շատ ծանծաղ է, ուստի ափագիծը շատ է ետ ու առաջ շարժվում, դրանից մակերեսը անընդհատ փոխվում է։ Լճի գոգավորությունը տեկտոնական ծագում ունի։ Կա ենթադրություն, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի Կասպից ծով՝ Ամարդոս գետի միջոցով։ Սոհունդ հրաբխի արտավիժմամբ կապը կտրվել է։ Կարծիք կա, որ Կապուտանը Խոյի դաշտով կապ է ունեցել նաև Արաքսի հետ։

Ուրմիա լիճ
Ուրմիան սնվում է անմիջապես լճի մակերևույթին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով։
Լճի ջուրը շատ աղի է։ Կենդանական աշխարհը գրեթե բացակայում է աղիության պատճառով․ կան միայն որոշ ջրիմուռներ։
Ուրմիան Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ մերձավոր արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Ուրմիայի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Այդ պատճառով առաջնությունը զիջել է Վանա լճին։
Նկարում կարող եք տեսնել Վան և Ուրմիա լճերի մակերեսների տարբերությունը։

Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհում մեծ տարածում ունեն լավային արգելափակման լճերը։ Ոչ վաղ անցյալում դրանք ավելի շատ են եղել։ Արարատյան դաշտի տեղում, Շիրակում, Վերին Ախուրյանի, Սիսիանի և այլ գոգավորություններում նախկինում լճեր են եղել։ Արգելափակման լճերից են Ծովակ Հյուսիսոն, Արփին, Մադաթափան, Խոզապինը, Խանչալին, Սաղամոն, Փարվանան, Տաբածղուրը և այլն։
Ծովակ Հյուսիսո
Ծովակ Հյուսիսոն Հայկական լեռնաշխարհի լավային արգելափակման լճերից ամենամեծ ու խորը լճերից է։ Գտնվում է լեռնաշխարհի հյուսիսում: Մակերեսը՝ 84 ք․կմ է: Գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա: Առավելագույն խորությունը 42 մետր է:

Ծովակ Հյուսիսո
Լիճը տեկտոնական գոգավորության մեջ է: Նախկինում խորը հովիտ է եղել, փակվել է լավային պատվարով: Ջուրը քաղցրահամ է: Ծովակ Հյուսիսոն ձմռանը սառցակալում է։

Սառած Ծովակ Հյուսիսո լիճը
Ձմռանը սառցակալած Ծովակ Հյուսիսո լճի վրա ձիերով տուրեր են անցկացնում և ցանկացողները կարող են օգտվել այս ծառայությունից։
Փարվանա
Ջավախքի բարձրավանդակը հարուստ է մեծ ու փոքր լճերով: Դրանք ցրված են ողջ երկրամասով մեկ և հիմնականում չունեն ջրհավաք փակ ավազան: Ամենաընդարձակն է Փարվանա լիճը, որի մակերեսը կազմում է 37,5 քառ. կմ, առավելագույն խորությունը 3,3 մ: Գտնվում է ծովի մակերևույթից 2079 մետր բարձրության վրա։

Փարվանա լիճ
Փարվանա լճին է նվիրված Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը։
Տաբածղուր
Տաբածղուր անհոսք լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում ՝ Թրիալեթի լեռնաշղթայի հարավարևմտյան ստորոտին՝ 1991 մ բարձրության վրա։ Ունի հրաբխային ծագում։ Երկարությունը 6,5 կմ է, առավելագույն լայնությունը՝ 4 կմ, մակերեսը՝ 14,2 ք․կմ, խորությունը մինչև 40 մ։ Սնումը հիմնականում ստորերկրյա է, մակարդակի տատանումները՝ մինչև 1,1 մ։ Լիճն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություն։

Տաբածղուր հայկական գյուղը և լիճը / Հեռվում Թեքվեթվել հրաբուխն է / Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
Մադաթափա
Մադաթափա լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում՝ ծովի մակարդակից 2112 մ բարձրության վրա։
Լճի մակերեսը՝ 8,78 ք․կմ է, ջրի ծավալը՝ 9,66 մլն խմ, միջին խորությունը՝ 1,5 մ, իսկ առավելագույն խորությունը՝ 1,7 մ է: Ծածկված է ալպյան և ենթալպյան բուսականությամբ: Լճափը ցածրադիր է և ծածկված է ջրային բուսականությամբ: Լիճը սնվում է ստորգետնյա ջրերից, անձրևաջրերից և ձյան հալոցքից, որից առաջացած գետակները սկիզբ են առնում Ջավախքի լեռներից։ Գարնանը ջրի մակարդակը բարձրանում է, իսկ ձմռանը ցածրանում: Լճից սկիզբ առնող գետի և դուրս բխող ստորգետնյա ջրերի պատճառով լճի մակարդակը կտրուկ փոփոխվում է։

Մադաթափա լիճը
Խոզապին
Խոզապին Լիճը կոչվում է նաև Կարծախի լիճ։ Գտնվում է Կարծախ գյուղից հարավ-արևելք։ Երկարությունը մոտ 11 կմ է, լայնությունը՝ մինչև 5 կմ, բարձրությունը՝ 1801 մ։ Սնվում է մթնոլորտային տեղումներով և մակերեսային ջրերով։ Լճի հարավում տարածված են ցածրադիր, տափարակ, քարքարոտ կղզիներ։ Ձկներ չկան։ Լճի շուրջը բնադրող թռչնատեսակներից է Հայկական որորը:

Խոզապին (Կարծախ) լիճ
Խանչալի
Խանչալի լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում։ Երկարությունը մինչև 7,5 կմ է, լայնությունը՝ մոտ 3 կմ, բարձրությունը՝ 1931 մ, խորությունը՝ 0,8 մ։ Սնվում է ձնհալքի ջրերով։ Լճի շրջապատը ճահճոտ է, ջուրը պղտոր է՝ թույլ կանաչավուն երանգով, խմելու համար ոչ պիտանի։ Խանչալի լճի ափին գտնվում են Նինոծմինդա քաղաքը, Մեծ Խանչալի և Փոքր Խանչալի գյուղերը:

Խանչալի լիճն ու Աբուլ լեռը
Դառան
Դառան լիճը գտնվում է Սամսար լեռան արևմտյան լանջին՝ գագաթից 7,3 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 2082 մ է։

Դառան լիճը և Սամսար լեռը / Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
Սաղամո
Սաղամո լիճը տեղակայված է Փարավանա գետի ավազանում, Փարվանա լճակից հարավ, ծովի մակարդակից 1996 մ բարձրության վրա: Լճի մակերեսը կազմում է 4,8 ք․կմ, միջին խորությունը՝ 1,6 մ, առավելագույնը՝ 2,3 մ: Ունի տեկտոնական ծագում: Լճի սնուցումը ստորգետնյա, ձնային և անձրևային եղանակով է: Լիճն ունի սեղանի ձև: Ջուրը քաղցրարահամ է, ձկներով առատ։ Հյուսիս-արևելյան ափին գտնվող Սաղամո գյուղի անունով լիճը կոչվում Սաղամո։ Ձմռանը սառցակալում է:

Սառցակալած Սաղամո լիճը / www.georgianjournal.ge
Գայլատու
Գայլատու լիճը գտնվում է Հայկական Պար լեռնաշղթայի միջլեռնային գոգավորությունում՝ ծովի մակերևույթից 2247 մետր բարձրության վրա: Ջուրը քաղցրահամ է, հարուստ ձկներով՝ հատկապես կարմրախայտով։
Գայլատուն Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերից ամենաբարձրն է: Գայլատուն (Գայլատո ծովիկ, Գայլատվա լիճ, Ձկնաբեր ծովակ ) այժմ կոչվում է Բալըք գյոլ (թուրք. ձկների լիճ):

Գայլատու լիճ
Նազիկ
Նազիկն անհոսք լիճ է։ Գտնվում է Վանա լճի ավազանում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1815 մետր է։ Առաջացել է Սիփանի և Նեմրութի հրաբխային լավաների արգելափակումից։ Գտնվում է բարձրլեռնային տեկտոնական գոգավորությունում, եզրավորված է հրաբխային լեռնազանգվածներով։ Երկարությունը մոտ 11 կմ է, լայնությունը՝ 6,5 կմ, մակերեսը՝ 40 կմ², ջրհավաք ավազանը՝ 800 կմ²։ Սնումը հալոցքային և անձրևային է։ Ջուրը քաղցրահամ է, վճիտ, օգտագործվում է խմելու նպատակով։

Նազիկ լիճը
Խաչի լիճ կամ Խաչլվա ծով
Խաչի լիճը նույնպես գտնվում է Վանի ավազանում՝ Նազիկ լճից 10 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 1580 մետր բարձրության վրա։ Առավելագույն խորությունը 7 մետր է։ Ջրի մակարդակը գրեթե չի տատանվում ողջ տարվա ընթացքում։ Ձմռանը սառում է։

Խաչի լիճ կամ Խաչլվա ծով
Արին
Արին լիճը գտնվում է Սիփան լեռան լանջին՝ Վանա լճի ափագծից 1 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 1654 մ է։ Անհոս լիճ է։ Լճում կենդանական աշխարհը բացակայում է։

Արին լիճը / Լուսանկարն արված է Սիփանի վերելքի ընթացքում
Արճակ կամ Արճիշակ
Արճակը ոչ մեծ աղի լիճ է։ Գտնվում է Վանա լճի ավազանում՝ Վան քաղաքից հյուսիս-արևելք։ Լիճը տեղադրված է Վասպուրականի կառուցվածքա-տեղատարումնային բարձրավանդակում։
Լճի առավելագույն խորությունը 30 մետր է, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1803 մետր։ Մակերեսը՝ 100 ք․կմ․։ Դեպի արևելք բացված պայտաձև, անհոսք լիճ է։ Լճի ջրերի աղիության պատճառով բուսական և կենդանական աշխարհից զուրկ է։

Ֆլամինգոներն Արճակ լճում
Արճակ լիճն ունի տեկտոնական ծագում, առաջացել է նեոգենում։ Եզրավորված է Կոտուրի լեռների լեռնաճյուղերով։
Լճի արևելյան և հյուսիսարևելյան ափերը հարթ են, արևմտյանը՝ լեռնոտ։ Լիճ են թափվում Արճիշակ, Խառակոնիս, Խնոյի գետերը։ Ձմռանը սառցակալում է։

Արճակ լիճը
Արճակի մասին բազմաթիվ առասպելներ կան։ Արճակցիները հավատում էին, որ լճում ապրում են մի հրեղեն տղամարդ, մի հրեղեն կին և մի հրեղեն ձի։ Արճակ գյուղի մոտ կար մի աղբյուր։ Ասում էին, որ տարին մեկ անգամ հրեղեն կինը լողանում էր այդ աղբյուրներում։ Երբեմն լճից դուրս էր գալիս նաև հրեղեն ձին և կոխկռտում բոլոր օձերի բները։ Եվ մարդիկ հավատում էին, որ եթե չլիներ հրեղեն ձին աշխարհը հիմա օձերով էր լցվել։ Հրեղեն տղամարդը հազար տարին մեկ դուրս էր գալիս լճից, որ սիրի հողածին կնոջ և մի հրեղեն ժառանգ թողնի աշխարհին։
Ծովք (Խարբերդի ծով)
Ծովք լիճը գտնվում է Հայկական Տավրոս լեռնաշղթայի արևմտյան հատվածում՝ տեղադրված հյուսիսից և հարավից զուգահեռ ձգվող բարձր լեռնաշղթաների միջև։ Առաջացել է փլուզման հետևանքով։ Գտնվում է ծովի մակերևույթից 1240 մետր բարձրության վրա։ Մակերեսը 78 ք․կմ է։ Նրանից սկիզբ է առնում Տիգրիս գետը։ Լճի շրջակա լեռնալանջերը ծածկված են փարթամ անտառներով։ Տեղանքն ունի կուսական գեղեցկություն և առողջարանային կլիմա։

Ծովք (Խարբերդի ծով)
Ալհարակ
Ալհարակ լիճը գտնվում է Ալհարակ լեռան լանջին։ Ձևավորվել է հզոր երկրաշարժի արդյունքում, որը տեղի է ունեցել 1139 թվականին։ Երկրաշարժի հետևանքով Ալհարակ լեռը քանդվել է և ծածկել գետի կիրճը։ Ալհարակը և շրջակա վայրերը հանգստի գոտի են, համարվում է, որտեղի օդը բուժում է մարդկանց շնչուղիները և նյարդային համակարգը։

Ալհարակ լիճն ու Ալհարակ լեռը
Տերտեր
Գտնվում է Վարագ լեռնագագաթից 7 կմ արևելք։ Կոչվում է նաև Քեշիշ, Վարագ, Թուրնա։

Տերտեր լիճը Վարագից
Ծովալիճ
Արևելապոնտական ծալքաբեկորավոր լեռներում են գտնվում բազմաթիվ մեծ ու փոքր լճեր, որոնցից մեկն է Ծովալիճը։
Ծովալիճը գտնվում է Քաջքար լեռան հարավային լանջին՝ ծովի մակերևույթից 3380 մետր բարձրության վրա։

Ծովալիճը Քաջքար լեռան գագաթից
Թորթում
Թորթում գետը Օլթի գետի ձախ վտակն է։ Սկիզբ է առնում Կոփա լեռնաշղթայի արևելյան լանջերից։ Երկարությունը մոտ 112 կմ է: Հոսում է հարավ արևմուտքից հյուսիս արևելք, ընդունում է բազմաթիվ վտակներ, անցնում խոր կիրճով, ապա Թորթում լճով։ Թորթումի հովտում տեղի ունեցած փլուզման արդյունքում գետն արգելափակվել է առաջացնելով Թորթումի լիճը: Լիճն ունի 8 կմ երկարություն և 1 կմ լայնություն, խորությունը՝ 100 մ:

Թորթումի լիճ
Սև լիճ
Սև լիճը գտնվում է Արսիանի անտառապատ լեռների լանջերին՝ Շավշատի 12 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 1632 մ է։

Սև լիճ
Ձկնալիճ
Ձկնալիճը գտնվում է Արձնիքում՝ պատմական Արձն քաղաքից ոչ հեռու։ Այս փոքր լճակը սրբացվել է դարեր առաջ և մինչ օրս տեղացիները նույնիսկ ձուկ չեն բռնում լճից։ Լճում մեծ ձկներ են ապրում, որոնք սուրբ ձկներ են համարվում։

Ձկնալիճ
Հայերի շարած աղյուսե պատերի հիմքերը դեռ պահպանվում են։

Ձկնալիճ / Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
Կարսի Այղր
Այղր լիճը գտնվում է Կարս քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2130 մետր։ Լճի շրջակայքը հարուստ է վայրի թռչուններով։

Կարսի Այղր լիճը / Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
Վան
Վանա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճն է։ Հնում կոչվել է Տոսպ, Ռշտունյաց ծով, Աղի լիճ, Վասպուրականի ծով, Տառեխի լիճ, Բզնունյաց ծով, Աղթամար, Նաիրի երկրի ծով։ Գտնվում է Հայկական լեռնաշխարհի հրաբխային բարձրավանդակում, ծովի մակարդակից 1716 մ բարձրության վրա։ Լճի հայելին զբաղեցնում է 3760 մ տարածք։ Խորությունը 451 մետր է։
Ունի տձև կտրտված ափագիծ, երկարությունը 125 կմ է, լայնությունը 51 կմ։ Լճի հարավային ափով ձգվում են Հայկական Տավրոսի, Շատախի և Ռշտունյաց լեռները, որոնց զառիթափ լանջերը մխրճվում են լճի մեջ։ Լճում կա 4 կղզի՝ Առտեր, Աղթամար, Կտուց և Լիմ։
Վանա լիճն ունի լավային արգելափակման ծագում։ Նեմրութի ժայթքման հետևանքով փակվել են գետերի հուները, որի հետևանքով տեկտոնական գրաբենի հովտում գոյացել է լիճը։ Ըստ Հ․Լինչի՝ պատվարը լճից բարձր է 80 մ։

Վանա լիճն ու Գոմսի (Ջոջգլուխ) վանքը
Լճի շատ հետազոտողներ նրա տարբեր մասերում հայտնաբերել են լճային դարավանդներ՝ տարբեր բարձրությունների վրա, նույնիսկ մինչև 45 մետր լճից բարձր։ Դրանից հետևում է, որ դարավանդների առաջացումից հետո տեղանքը աստիճանաբար բարձրացել է։ Լճի մակարդակը շատ անգամ տատանվել է։ Սնումը խառն է, գլխավորապես ձնաանձրևային, իսկ հյուսիսում և արևմուտքում ստանում է նաև ստորգետնյա սնուցում։
Վանա լիճն անհոս է, նրա ջրի ծախսը կատարվում է հիմնականում գոլորշացման միջոցով: Օրգանական աշխարհի համար նպաստավոր պայմաններ չկան, ուստի այստեղ ապրում է միայն տառեխ ձուկը, այն էր գետերի գետաբերանների մոտ։ Այս ձուկը տեղացիները ապխտում են և օգտագործում են նաև ձմռանը։ Վանա լճի ավազանում շատ են հնագույն տաճարների, կամուրջների, վիշապների և այլ պատմական հուշարձանների մնացորդներ և ուրարտական շրջանի սեպագիր արձանագրություններ։

Մեր արշավախումբը Վանա լճի շուրջբոլորը արշավելիս
Հնագույն ժամանակներից Վանա լճում գոյություն ունի նավարկություն։ կարևոր նավահանգիստներն են վանը, Դատվանը, Խլաթը և Արճեշը։
Ավանդություններից մեկի համաձայն Վանա լճում ապրում էին հսկա վիշապներ, որոնց հետ միշտ կռվում էին հրեշտակները։ Երբ վիշապները դառնում էին 1000 տարեկան, հրեշտակները նրանց ջրից դուրս էին քաշում, մոտեցնում արեգակին և այրում։ Վիշապների փոշին ցած էր թափվում և լիճը պատվում էր մառախուղով։
Նեմրութա Ծովակ
Նեմրութ (Սարակն) գործող հրաբուխը գտնվում է Վանա լճի արևմտյան ափին: Հիմքի շրջագիծը մոտ 50 կմ է։ Հրաբխի գագաթն իրենից ներկայացնում է խոշոր կալդերա, որտեղ առաջացել են Նեմրութի լճերը։ Լճերից փոքրի ջերմաստիճանն ավելի բարձր է: Նեմրութի խառնարանն ամենամեծն է Հայկական լեռնաշխարհում: Այն նաև աշխարհի ամենամեծ խառնարաններից է։ Լեռան ողջ զանգվածն ունի սառնորակ և հանքային ջրի մեծ պաշարներ։ Խառնարանի լճերից ամենամեծն ունի Նեմրութա Ծովակ անունը։

Նեմրութ հրաբխի խառնարանում գտնվող Նեմրութա ծովակ լիճը
Այս հոդվածում ներկայացված էին միայն Հայկական լեռնաշխարհի լճերը։ Ծանոթացեք նաև Հայաստանի լճերին։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicՀայկական լեռնաշխարհը երկրագնդի առավել երկրաշարժավանգ վայրերից է: Լեռնաշխարհի տարածքում կործանիչ երկրաշարժերի մասին առաջին վկայություններից մեկին հանդիպում ենք Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատության մեջ։ Խորենացին նշում է մ.թ.ա. 550 թ-ը:
Այդ ժամանակ Արարատ լեռան վրա տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով հյուսիսարևմտյան լեռնալանջին գոյացավ հսկա մի խոռոչ, որն այժմ էլ տեսանելի է:
Ուժգին երկրաշարժերը հնուց ի վեր հաճախ են կրկնվել Հայկական լեռնաշխարհի տարածքում: Բազմաթիվ անգամներ ավերվել է Անին (1045, 1132, 1319 թթ-ին), 893թ-ի երկրաշարժից կործանվեց Դվինը, 1679 թ-ին ավերվել է Գառնիի տաճարը: 1840 թ-ի Արարատյան երկրաշարժի ժամանակ Արարատ լեռից պոկվել է մի հսկա լեռնազանգված և փլուզվել Ակոռի գյուղի վրա: Մեծ վնասներ են պատճառել Զանգեզուրում 1308 թ., 1931 թ. (քանդվել է Տաթևի վանքը), 1968 թթ-ին տեղի ունեցած երկրաշարժերը: 1926 թ-ի Գյումրիի երկրաշարժից ավերվել է 44 բնակավայր: 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժից ավերվեց Սպիտակը, Գյումրին, Վանաձորը, Ստեփանավանը, ինչպես նաև ավելի քան 350 գյուղ:
Հայկական լեռնաշխարհ
Երկրաշարժերը լեռնաշխարհում պայմանավորված են հիմնականում 2 գործնով.
Ամենասեյսմոակտիվ շրջանը Երզնկայի դաշտն է, որտեղ բազմիցս տեղի են ունենում ավերիչ երկրաշարժեր: Լեռնաշխարհում սեյսմոակտիվությամբ երկրորդ շրջանը Արարատյան դաշտն է, երրորդ շրջանը Շիրակի դաշտն է, 4-րդը՝ Վայոց Ձորն է, որտեղ 735 թվականին ավերվեց Մոզ բնակավայրը: Սեյսմոակտիվ են նաև Զանգեզուրի, Ջավախքի տարածաշրջանները:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Միջլեռնային գոգավորություններ
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicՀայկական լեռնաշխարհում առանձնացնում են միջլեռնային գոգավորություւների 2 մարզ՝ հյուսիսային և հարավային:
Հյուսիսային գոտու մեջ մտնում են ՝ Արաքսի և Արևմտյան Եփրատի հովտի դաշտերը, հարավային գոտու մեջ՝ Արածանու հովտի դաշտերը:
Արաքսի ավազան
Արաքսի վերին հոսանքում տարածվում է Տվրածատափի դաշտը, որը պատված է տափաստանային փարթամ բուսականությամբ: Նրանից հյուսիս՝ 1900-2000 մ բարձրության վրա տարածվում է Բասենի դաշտը, որը բաժանվում է 2 մասի՝ Վերին Բասեն և Ստորին Բասեն: Բասենի դաշտից հյուսիս Արաքսը մտնում է Կաղզվանի կիրճ, հոսում մոտ 700 մ խորությամբ հովտով և դուրս գալիս Արարատյան դաշտ, վերջինս գտնվում է 800-1000 մ բարձրության վրա և բաղկացած է առանձին՝ Արմավիրի, Արտաշատի և Երասխավանի դաշտերից: Արարատյան գոգավորության շարունակությունը կազմում է Նախիջևանի դաշտը, որն ավելի ցածր է և գտնվում է 600-800 մ բարձրության վրա: Արաքսի ստորին հոսանքում տարածվում են Կուր-Արաքսյան դաշտավայրի մաս կազմող՝ Մուղանի և Միլլի դաշտերը:
Արաքսի հովիտը Հայաստան-Իրան սահմանին
Եփրատի ավազան
Արևմտյան Եփրատի հովտի վերին հոսանքում տարածվում է Կարնո դաշտը, որը գտնվում է մոտ 200մ բարձրության վրա, ամբողջովին ծածկված է ճահիճներով, Արմ. Եփրատի ջրերն այս մասում պղտորվում են և գետը կոչվում է Կարասու: Կարնո դաշտից դեպի ստորին հոսանք հաջորդում է Աշկալայի դաշտը, որն ունի 7 կմ լայնություն և մեծ ձգվածություն: Մարեամի լեռնաշղթայով դաշտը բաժանվում է Դերջանի դաշտից, որը պարփակված է Մարիամի, Լուսավորչի և Կոփա լեռներով, ստորին մասում դաշտը նեղանում է և բացվում դեպի Երզնկայի դաշտ: Սա իրենից ներկայացնում է վերնետվածք, որին անվանում են Երզնկայի կոշտ: Հիմքն ամբողջովին բեկորատված է և ամենասեյսմոակտիվ շրջանն է: Երզնկային հաջորդում է Կամախի սարահարթը, սա միակ միջլեռնային գոգավորությունն է, ոը ծածկված է լավաներով: Կամախի արևմտյան մասում Եփրատը կտրում է Մնձուրի համակարգը և Ակնի կիրճով դուրս է գալիս Խարբերդի դաշտ:
Արածանիի ավազան
Արծանիի վերին հոսանքում մոտ 2300 մ բարձրության վրա տարածվում է Դարոյնքի դաշտը, որտեղ միմյանց են միանում Արածանու վտակները և ձևավորում գետը, որը հոսում է դեպի Ալաշկերտի դաշտ: Համեմատած Դարոյնքի դաշտին սա համատարած ծածկված է Ծաղկանց լեռներից հոսած լավաներով: Ալաշկերտից հարավ գետը մտնում է Մանազկերտի դաշտ, որը գտնվում է Բզնունյաց սարահարթի հարևանությամբ և ավելի ընդարձակ է քան մյուս դաշտերը: Այստեղ Արածանին ընդունում էիր խոշոր վտակներից մեկը՝ Խնուսը: Վերջինիս հովիտը գտնվում է Խնուսի դաշտում: Մանազկերտի դաշտից հարավ արևմուտք Արածանու հովիտն աստիճանաբար նեղանում է: Համեմատաբար լայն է Մշո դաշտը, որտեղ Արածանին ընդունում է Նելա գետը: Դեպի արևմուտք Մշո դաշտին հաջորդում է Ճապաղջրի, Գենջի, Բալահովտի դաշտերը և գետը դուրս է գալիս Խարբերդի դաշտ, որը գտնվում է 800-100 մ, բարձրության վրա և այստեղ միախառնվում են Արևելյան և Արևմտյան Եփրատները:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Որպես լեռնային երկիր Հայկական լեռնաշխարհը հարուստ է ստորերկրյա ջրերով, որոնք հիմնականում առաջանում են մթնոլորտային տեղումների ներծծման միջոցով: Լեռնային բարձր մասերում սրանք առաջանում են նաև ամռանը՝ գոլորշիների խտացման ճանապարհով: Տաքացած օդը, որը պարունակում է նաև ջրային գոլորշիներ, թափանցելում է քարակարկառների մեջ և շփվելով սառը քարերին՝ ջրի կաթիլները հոսում են դեպի ցած և սնում ստորերկրյա ջրերին:
Ստորերկրյա ջրեր
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում բազմաթիվ ջրատար շերտեր կարող են առաջացնել: Ամենավերին հորիզոնն անվանում են ՝ գրունտային ջրեր կամ գետնաջրեր: Գետնաջրերի վերին մակերևույթը երկրի մակերևույթին զուգահեռ է: Գետնաջրերի առկայությունը պայմանավորված է երկրաբանական կառուցվածքով, կլիմայական պայմաններով:
Հրաբխային ծածկույթների տարածման շրջաններում դրանք առատ են: Հրաբխային լավաները ճեղքատվում են, վերածվում քարակառկառների, որոնք կլանում են մթնոլորտային ջրերը և մակերևութային հոսք չեն առաջացնում: Այդ ջրերը շրջանառություն են կատարում ամիսներով և դուրս գալիս երկրի մակերևույթ առատ աղբյուրների ձևով: Եթե չլինեյին լավային ծածկոցները՝ Հայկական լեռնաշխարհը կլիներ ջրազուրկ տարածք: Հրաբխային շրջանների ջրերը աշխարհի լավագուն ջրերի շարքին են դասվում:
Երիտասարդ հրաբխային ապարները ջրի մեջ վատ են լուծվում, դրա համար տարիներով ապարների ճեղքերով շրջանառություն կատարող ջրերը քիչ են հարստանում լուծված նյութերով:
Վանա լիճը սնվում է ստորգետնյա ջրերով։ Այդ պատճառով էլ լճի մակարդակը անընդհատ բարձրանում է։
Ճնշումնային ջրեր
Հայկական լեռնաշխարհի ցածրադիր գոգավորություններում կան ճնշումային ջրեր: Արտեզյան ջրերը գտնվում են 2 ջրամերժ շերտերի արանքում:
Արտեզյան ջրեր կան Արարատյան, Շիրակի, Ալաշկերտի, Մանազկերտի, Բասենի, Սիսիանի, Սևանի, Վանա, Մալաթիայի գոգավորություններում:
Հայկական լեռնաշխարհի տարբեր շրջաններում կան կերակրի աղի ու գիպսի հանքեր, այստեղ դուրս եկող աղբյուրները հագեցած են լինում լուծված հանքային աղերով:
Ստորերկրյա ջրերը քիմիական կազմով հիմնականում պատկանում են հիդրոկարբոնատային-կալցիումային տիպին: Սուլֆատային կամ քլորիդային ջրերը շատ սահմանափակ են:
Գռավի աղբյուր
Հանքային ջրեր
Ձևավորվում են տարբեր հորիզոնների ստորերկրյա ջրերի խառնման, մթնոլորտի ու հանքափորվածքներով բացված ապարների հետ նրանց փոխազդեցության միջոցով։ Պարունակում են մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ անօրգանական (սակավ՝ օրգանական) նյութեր և օժտված են յուրօրինակ ֆիզիկաքիմիական հատկություններով (բաղադրություն, ջերմաստիճան, ռադիոակտիվություն), որոնց շնորհիվ բուժիչ ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա։ Օգտագործվում են որպես արտաքին ու ներքին բուժամիջոցներ։ Հանքային ջրի բաղադրությունը կախված է տարածքի երկրաբանական զարգացումից, տեկտոնական կառուցվածքի բնույթից, երկրաջերմային պայմաններից և այլն, իսկ գազային բաղադրությունը՝ փոխակերպային և հրաբխային պրոցեսներից։
ՀՀ տարածքը հարուստ է քիմիական տարբեր բաղադրության հանքային ջրերով (ավելի քան 400 բնական ելքեր)։ Հանքային ջրերի զգալի մասն առաջանում է փոքր և միջին խորություններում, երբեմն օժտված են թույլ ռադիոակտիվությամբ:
ՀՀ-ում մթնոլորտային տեղումները ներծծվելով առաջացնում են ստորերկրյա հոսք, որի մի մասը երկրի մակերևույթ Է դուրս գալիս՝ սնելով գետերը։
Ներկայումս բնապահպանական լուրջ խնդիր է ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանումը։
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicՀայկական լեռնաշխարհն իրենից ներկայացնում է մի լեռնային կղզի, որտեղ վեր են խոյանում տարածաշրջանի խոշոր լեռնային համակարգերը: Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) ու Թոնդրակ գործող հրաբուխները:
Մենք առանձնացրել ենք Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները:
Սիփան լեռը հինգերորդ տեղում է ըստ բարձրության (4058 մ)
Սիփան լեռը
Գտնվում է Վանա լճի հյուիսային ափին: Նման է Մասիսին: Կազմված է անդեզիտադացիտային և այլ թթու լավաներից: Նրա կատարային մասում կան էքստրուզիվ կոներ: Նրա լանջերը ծածկված են մարգագետիններով:
Արժեքավոր էին անգլիացի երկրաբան Ֆելիքս Օսվալդի Սիփան և Նեմրութ հրաբխային լեռնազանգվածների վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրությունները:
Հաճախ գրականության մեջ և շատ այլ աղբյուրներում կարող ենք հանդիպել Սիփանի բարձրության սխալ տվայլեր՝ 4434 մ, սակայն լեռան իրական բարձրությունը կազմում է 4058 մետր:
Չորրորդն Արագածն է (4090 մ)
Հայկական լեռնաշխարհի չորրորդ և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է`4090,1 մ (Արևմտյանը` 3995,3 մ, Արևելյանը` 3908,2 մ, Հարավայինը` 3887,8 մ):
Արագած
Արագածի անվան ծագումը պատմիչները կապում են Արա աստծո հետ, Արագած բառը վերծանվում է այսպես` Արա + գահ = Արայի գահ: Արագածի լանջերին պահպանվել է նախամարդու մշակույթի, ոռոգման հնագույն ցանցի հետքեր, ջրակունքների մոտ կանգնեցված հսկա վիշապներ, միջնադարյան ճարտարապետության հոյակապ կերտվածքներ:
Արագածի գագաթնային մասում, բրգաձև, ժայռային կատարների միջև ընկած է 350 մ խորությամբ և 3 կմ լայնությամբ խառնարան-կրկեսը: Արագածի գագաթային գոտին ունի խիստ մասնատված ալպյան ռելիեֆ: Սառցադաշտային բազմաթիվ կրկեսների և հովիտների վերին մասերում պահպանվում են մնացորդային սառցադաշտեր: Արագածի մերձգագաթային սարահարթը և մեղմաթեք լանջերը մասնատված են մեծ թվով խոր հովիտներով, լանջերում լայն տարածում ունեն չոր ձորերը, որոնց մի մասը հեղեղաբեր է:
Արագածի լավային քարերից բխում են հարյուրավոր սառնորակ աղբյուրներ: Սառցադաշտային կրկեսներում և մորենային թմբերի միջև գոյացել են գեղատեսիլ լճեր`Քարի, Ամբերդի, Ումրոյ, Լեսինգի և այլն:
Երրորդը Ջիլոն է (4135 մ)
Ջիլո լեռ
Հանդիսանում է Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթայի շարունակությունը կազմող Կորդվաց լեռների ամենաբարձր գագաթը: Լեռան ստորոտից մինչև գագաթ իրար են հերթափոխում չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ գոտին: Գագաթին պահպանվել են սառցադաշտային մնացորդներ:
Երկրորդը Սաբալանն է (4811 մ):
Սաբալան
Սաբալանը լեռնաշխարհի առավելագույն բարձրությամբ երկրորդ գագաթն է: Այն ամբողջությամբ կազմված է բազալտներից, անդեզիտաբազալտներից և թթու լավաներից: Համարվում է էքստրուզիվ հրաբխային կոն: Կատարը ծածկված է հավերժական ձյան ծածկույթով, կան նաև սառցադաշտեր:
Առաջին տեղում Մասիս լեռն է (5165 մ)
Մասիս լեռ
Մասիսը հայ ժողովրդի սուրբ լեռն է, որին նվիրել են բազմաթիվ լեգենդներ ու ասույթներ: Արարատը լինելով հրաբխային լեռնազանգված, ծածկված է քարացրոններով, գրեթե զուրկ է բուսական ծածկույթից: Նրա վրա չկան աղբյուրներ, բացառությամբ զույգ Մասիսները միացնող թամքոցի վրա գտնվող Սարդարի աղբյուրը: Պարզկա օրերին լեռան վրա երևում է ստորոտից գագաթ ձգվող խորխորատը, որը հայտնի է «Վիհ Մասսյաց» անունով: Արարատյան դաշտի կողմից Մեծ Մասիսի հարաբերական բարձրությունը հասնում է 4300 մ-ի:
Հայկական լեռնաշխարհ, Մասիս, Արարատ, Սիփան, Ջիլո, Արագած, Հայաստանի լեռները
Մեր արշավախումբը Մասիսի գագաթին
Բիբլիական լեռը մեծ հետաքրքրություն է առաջացրել գիտական աշխարհում և դեռ վաղուց փորձեր են արվել բարձրանալ նրա գագաթը: Առաջին անգամ հաջողվեց Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտին և երիտասարդ Խաչատուր Աբովյանին 1829 թվականին:
Այսպիսով Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը՝ Մասիս լեռն է 5165 մ, այնուհետև եթե Սաբալանը 4811 մ բարձրությամբ Հայկական լեռնաշխարհի տարածքի մեջ ենք դիտարկում, այն կհանդիսանա երկրորդ բարձր գագաթը, 3-րդը Ջիլոն է 4168 մ՝ Կորդվաց լեռներում, 4-րդը Արագածն է՝ 4090 մ և վերջապես 5-րդը՝ Սիփան լեռը 4058 մ :
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Միջլեռնային գոգավորություններ
Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները
Հայկական լեռնաշխարհի լճերը
Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները
Հայկական լեռնաշխարհի կլիման
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Բարդող լեռ
Հաչա լեռ
Տողասար լեռ
Սաբալան լեռ
Այծպտկունք լեռ
Սեպուհ լեռ
Առնոս լեռ
Արարադ լեռ (Ջուդի)
Վերջնբակ լեռ
Գավազան լեռ
Օձասար (Վիշապասար)
Ջիլո (Ջողա) լեռ
Գրգուռ լեռ
Ընձակիսար (Կապուտկող)
Սիփանի նետ
Սուրբ լույս լեռ
Ծռասար
Հայկական լեռնաշխարհի լճերը
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicՀայկական լեռնաշխարհի լճերը
Հայկական լեռնաշխարհի յուրահատկություններից են հրաբուխների խառնարաններում առաջացած լճերը։ Այդ տեսակի լճեր Մերձավոր արևելքում գոյություն ունեն միայն Հայկական լեռնաշխարհում։ Խառնարանային կամ հրաբխային են կոչվում այն լճերը, որոնք գոյացել են հրաբխային խառնարանի կամ կալդերայի ջրով լցվելու հետևանքով: Քանի որ խառնարանը, որպես կանոն, ունի կլոր ձև և բարձր պատեր, խառնարանային լիճը ունենում է շատ քիչ թափվող գետեր և գրեթե չի ունենում հոսք: Սովորաբար խառնարանը լցվում է անձրևաջրերով և հավասարակշռության է հասնում ջրի դուրս հոսելու և գոլորշանալու շնորհիվ:
Այս հոդվածում ներկայացրել ենք միայն Հայկական լեռնաշխարհի այն լճերը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Հայաստանի Հանրապետության լճերին անդրադարձել ենք առանձին հոդվածով։
Լճերի նկարագրությունը սկսենք Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լճից, իսկ վերջում կանդրադառնանք Հայկական լեռնաշխարհի ամենամեծ խառնարանային լճին։
Սաբալան
Սաբալան հրաբուխը Հայկական լեռնաշխարհի երկրորդ գագաթն է ըստ բարձրության։ Լեռան խառնարանում գոյացած լիճն էլ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լիճն է։ Գտնվում է ծովի մակերևույթից 4784 մետր բարձրության վրա։
Սաբալանի խառնարանային լիճը
Ուրմիա (Կապուտան)
Ուրմիան անհոսք լիճ է։ Մակարդակի տատանումները տարվա ընթացքում մեծ են և քանի որ լիճը շատ ծանծաղ է, ուստի ափագիծը շատ է ետ ու առաջ շարժվում, դրանից մակերեսը անընդհատ փոխվում է։ Լճի գոգավորությունը տեկտոնական ծագում ունի։ Կա ենթադրություն, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի Կասպից ծով՝ Ամարդոս գետի միջոցով։ Սոհունդ հրաբխի արտավիժմամբ կապը կտրվել է։ Կարծիք կա, որ Կապուտանը Խոյի դաշտով կապ է ունեցել նաև Արաքսի հետ։
Ուրմիա լիճ
Ուրմիան սնվում է անմիջապես լճի մակերևույթին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով։
Լճի ջուրը շատ աղի է։ Կենդանական աշխարհը գրեթե բացակայում է աղիության պատճառով․ կան միայն որոշ ջրիմուռներ։
Ուրմիան Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ մերձավոր արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Ուրմիայի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Այդ պատճառով առաջնությունը զիջել է Վանա լճին։
Նկարում կարող եք տեսնել Վան և Ուրմիա լճերի մակերեսների տարբերությունը։
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհում մեծ տարածում ունեն լավային արգելափակման լճերը։ Ոչ վաղ անցյալում դրանք ավելի շատ են եղել։ Արարատյան դաշտի տեղում, Շիրակում, Վերին Ախուրյանի, Սիսիանի և այլ գոգավորություններում նախկինում լճեր են եղել։ Արգելափակման լճերից են Ծովակ Հյուսիսոն, Արփին, Մադաթափան, Խոզապինը, Խանչալին, Սաղամոն, Փարվանան, Տաբածղուրը և այլն։
Ծովակ Հյուսիսո
Ծովակ Հյուսիսոն Հայկական լեռնաշխարհի լավային արգելափակման լճերից ամենամեծ ու խորը լճերից է։ Գտնվում է լեռնաշխարհի հյուսիսում: Մակերեսը՝ 84 ք․կմ է: Գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա: Առավելագույն խորությունը 42 մետր է:
Ծովակ Հյուսիսո
Լիճը տեկտոնական գոգավորության մեջ է: Նախկինում խորը հովիտ է եղել, փակվել է լավային պատվարով: Ջուրը քաղցրահամ է: Ծովակ Հյուսիսոն ձմռանը սառցակալում է։
Սառած Ծովակ Հյուսիսո լիճը
Ձմռանը սառցակալած Ծովակ Հյուսիսո լճի վրա ձիերով տուրեր են անցկացնում և ցանկացողները կարող են օգտվել այս ծառայությունից։
Փարվանա
Ջավախքի բարձրավանդակը հարուստ է մեծ ու փոքր լճերով: Դրանք ցրված են ողջ երկրամասով մեկ և հիմնականում չունեն ջրհավաք փակ ավազան: Ամենաընդարձակն է Փարվանա լիճը, որի մակերեսը կազմում է 37,5 քառ. կմ, առավելագույն խորությունը 3,3 մ: Գտնվում է ծովի մակերևույթից 2079 մետր բարձրության վրա։
Փարվանա լիճ
Փարվանա լճին է նվիրված Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադը։
Տաբածղուր
Տաբածղուր անհոսք լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում ՝ Թրիալեթի լեռնաշղթայի հարավարևմտյան ստորոտին՝ 1991 մ բարձրության վրա։ Ունի հրաբխային ծագում։ Երկարությունը 6,5 կմ է, առավելագույն լայնությունը՝ 4 կմ, մակերեսը՝ 14,2 ք․կմ, խորությունը մինչև 40 մ։ Սնումը հիմնականում ստորերկրյա է, մակարդակի տատանումները՝ մինչև 1,1 մ։ Լիճն ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություն։
Տաբածղուր հայկական գյուղը և լիճը / Հեռվում Թեքվեթվել հրաբուխն է / Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
Մադաթափա
Մադաթափա լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հարավ-արևելյան հատվածում՝ ծովի մակարդակից 2112 մ բարձրության վրա։
Լճի մակերեսը՝ 8,78 ք․կմ է, ջրի ծավալը՝ 9,66 մլն խմ, միջին խորությունը՝ 1,5 մ, իսկ առավելագույն խորությունը՝ 1,7 մ է: Ծածկված է ալպյան և ենթալպյան բուսականությամբ: Լճափը ցածրադիր է և ծածկված է ջրային բուսականությամբ: Լիճը սնվում է ստորգետնյա ջրերից, անձրևաջրերից և ձյան հալոցքից, որից առաջացած գետակները սկիզբ են առնում Ջավախքի լեռներից։ Գարնանը ջրի մակարդակը բարձրանում է, իսկ ձմռանը ցածրանում: Լճից սկիզբ առնող գետի և դուրս բխող ստորգետնյա ջրերի պատճառով լճի մակարդակը կտրուկ փոփոխվում է։
Մադաթափա լիճը
Խոզապին
Խոզապին Լիճը կոչվում է նաև Կարծախի լիճ։ Գտնվում է Կարծախ գյուղից հարավ-արևելք։ Երկարությունը մոտ 11 կմ է, լայնությունը՝ մինչև 5 կմ, բարձրությունը՝ 1801 մ։ Սնվում է մթնոլորտային տեղումներով և մակերեսային ջրերով։ Լճի հարավում տարածված են ցածրադիր, տափարակ, քարքարոտ կղզիներ։ Ձկներ չկան։ Լճի շուրջը բնադրող թռչնատեսակներից է Հայկական որորը:
Խոզապին (Կարծախ) լիճ
Խանչալի
Խանչալի լիճը գտնվում է Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում։ Երկարությունը մինչև 7,5 կմ է, լայնությունը՝ մոտ 3 կմ, բարձրությունը՝ 1931 մ, խորությունը՝ 0,8 մ։ Սնվում է ձնհալքի ջրերով։ Լճի շրջապատը ճահճոտ է, ջուրը պղտոր է՝ թույլ կանաչավուն երանգով, խմելու համար ոչ պիտանի։ Խանչալի լճի ափին գտնվում են Նինոծմինդա քաղաքը, Մեծ Խանչալի և Փոքր Խանչալի գյուղերը:
Խանչալի լիճն ու Աբուլ լեռը
Դառան
Դառան լիճը գտնվում է Սամսար լեռան արևմտյան լանջին՝ գագաթից 7,3 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 2082 մ է։
Դառան լիճը և Սամսար լեռը / Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
Սաղամո
Սաղամո լիճը տեղակայված է Փարավանա գետի ավազանում, Փարվանա լճակից հարավ, ծովի մակարդակից 1996 մ բարձրության վրա: Լճի մակերեսը կազմում է 4,8 ք․կմ, միջին խորությունը՝ 1,6 մ, առավելագույնը՝ 2,3 մ: Ունի տեկտոնական ծագում: Լճի սնուցումը ստորգետնյա, ձնային և անձրևային եղանակով է: Լիճն ունի սեղանի ձև: Ջուրը քաղցրարահամ է, ձկներով առատ։ Հյուսիս-արևելյան ափին գտնվող Սաղամո գյուղի անունով լիճը կոչվում Սաղամո։ Ձմռանը սառցակալում է:
Սառցակալած Սաղամո լիճը / www.georgianjournal.ge
Գայլատու
Գայլատու լիճը գտնվում է Հայկական Պար լեռնաշղթայի միջլեռնային գոգավորությունում՝ ծովի մակերևույթից 2247 մետր բարձրության վրա: Ջուրը քաղցրահամ է, հարուստ ձկներով՝ հատկապես կարմրախայտով։
Գայլատուն Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերից ամենաբարձրն է: Գայլատուն (Գայլատո ծովիկ, Գայլատվա լիճ, Ձկնաբեր ծովակ ) այժմ կոչվում է Բալըք գյոլ (թուրք. ձկների լիճ):
Գայլատու լիճ
Նազիկ
Նազիկն անհոսք լիճ է։ Գտնվում է Վանա լճի ավազանում։ Բարձրությունը ծովի մակերևույթից 1815 մետր է։ Առաջացել է Սիփանի և Նեմրութի հրաբխային լավաների արգելափակումից։ Գտնվում է բարձրլեռնային տեկտոնական գոգավորությունում, եզրավորված է հրաբխային լեռնազանգվածներով։ Երկարությունը մոտ 11 կմ է, լայնությունը՝ 6,5 կմ, մակերեսը՝ 40 կմ², ջրհավաք ավազանը՝ 800 կմ²։ Սնումը հալոցքային և անձրևային է։ Ջուրը քաղցրահամ է, վճիտ, օգտագործվում է խմելու նպատակով։
Նազիկ լիճը
Խաչի լիճ կամ Խաչլվա ծով
Խաչի լիճը նույնպես գտնվում է Վանի ավազանում՝ Նազիկ լճից 10 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 1580 մետր բարձրության վրա։ Առավելագույն խորությունը 7 մետր է։ Ջրի մակարդակը գրեթե չի տատանվում ողջ տարվա ընթացքում։ Ձմռանը սառում է։
Խաչի լիճ կամ Խաչլվա ծով
Արին
Արին լիճը գտնվում է Սիփան լեռան լանջին՝ Վանա լճի ափագծից 1 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից 1654 մ է։ Անհոս լիճ է։ Լճում կենդանական աշխարհը բացակայում է։
Արին լիճը / Լուսանկարն արված է Սիփանի վերելքի ընթացքում
Արճակ կամ Արճիշակ
Արճակը ոչ մեծ աղի լիճ է։ Գտնվում է Վանա լճի ավազանում՝ Վան քաղաքից հյուսիս-արևելք։ Լիճը տեղադրված է Վասպուրականի կառուցվածքա-տեղատարումնային բարձրավանդակում։
Լճի առավելագույն խորությունը 30 մետր է, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1803 մետր։ Մակերեսը՝ 100 ք․կմ․։ Դեպի արևելք բացված պայտաձև, անհոսք լիճ է։ Լճի ջրերի աղիության պատճառով բուսական և կենդանական աշխարհից զուրկ է։
Ֆլամինգոներն Արճակ լճում
Արճակ լիճն ունի տեկտոնական ծագում, առաջացել է նեոգենում։ Եզրավորված է Կոտուրի լեռների լեռնաճյուղերով։
Լճի արևելյան և հյուսիսարևելյան ափերը հարթ են, արևմտյանը՝ լեռնոտ։ Լիճ են թափվում Արճիշակ, Խառակոնիս, Խնոյի գետերը։ Ձմռանը սառցակալում է։
Արճակ լիճը
Արճակի մասին բազմաթիվ առասպելներ կան։ Արճակցիները հավատում էին, որ լճում ապրում են մի հրեղեն տղամարդ, մի հրեղեն կին և մի հրեղեն ձի։ Արճակ գյուղի մոտ կար մի աղբյուր։ Ասում էին, որ տարին մեկ անգամ հրեղեն կինը լողանում էր այդ աղբյուրներում։ Երբեմն լճից դուրս էր գալիս նաև հրեղեն ձին և կոխկռտում բոլոր օձերի բները։ Եվ մարդիկ հավատում էին, որ եթե չլիներ հրեղեն ձին աշխարհը հիմա օձերով էր լցվել։ Հրեղեն տղամարդը հազար տարին մեկ դուրս էր գալիս լճից, որ սիրի հողածին կնոջ և մի հրեղեն ժառանգ թողնի աշխարհին։
Ծովք (Խարբերդի ծով)
Ծովք լիճը գտնվում է Հայկական Տավրոս լեռնաշղթայի արևմտյան հատվածում՝ տեղադրված հյուսիսից և հարավից զուգահեռ ձգվող բարձր լեռնաշղթաների միջև։ Առաջացել է փլուզման հետևանքով։ Գտնվում է ծովի մակերևույթից 1240 մետր բարձրության վրա։ Մակերեսը 78 ք․կմ է։ Նրանից սկիզբ է առնում Տիգրիս գետը։ Լճի շրջակա լեռնալանջերը ծածկված են փարթամ անտառներով։ Տեղանքն ունի կուսական գեղեցկություն և առողջարանային կլիմա։
Ծովք (Խարբերդի ծով)
Ալհարակ
Ալհարակ լիճը գտնվում է Ալհարակ լեռան լանջին։ Ձևավորվել է հզոր երկրաշարժի արդյունքում, որը տեղի է ունեցել 1139 թվականին։ Երկրաշարժի հետևանքով Ալհարակ լեռը քանդվել է և ծածկել գետի կիրճը։ Ալհարակը և շրջակա վայրերը հանգստի գոտի են, համարվում է, որտեղի օդը բուժում է մարդկանց շնչուղիները և նյարդային համակարգը։
Ալհարակ լիճն ու Ալհարակ լեռը
Տերտեր
Գտնվում է Վարագ լեռնագագաթից 7 կմ արևելք։ Կոչվում է նաև Քեշիշ, Վարագ, Թուրնա։
Տերտեր լիճը Վարագից
Ծովալիճ
Արևելապոնտական ծալքաբեկորավոր լեռներում են գտնվում բազմաթիվ մեծ ու փոքր լճեր, որոնցից մեկն է Ծովալիճը։
Ծովալիճը գտնվում է Քաջքար լեռան հարավային լանջին՝ ծովի մակերևույթից 3380 մետր բարձրության վրա։
Ծովալիճը Քաջքար լեռան գագաթից
Թորթում
Թորթում գետը Օլթի գետի ձախ վտակն է։ Սկիզբ է առնում Կոփա լեռնաշղթայի արևելյան լանջերից։ Երկարությունը մոտ 112 կմ է: Հոսում է հարավ արևմուտքից հյուսիս արևելք, ընդունում է բազմաթիվ վտակներ, անցնում խոր կիրճով, ապա Թորթում լճով։ Թորթումի հովտում տեղի ունեցած փլուզման արդյունքում գետն արգելափակվել է առաջացնելով Թորթումի լիճը: Լիճն ունի 8 կմ երկարություն և 1 կմ լայնություն, խորությունը՝ 100 մ:
Թորթումի լիճ
Սև լիճ
Սև լիճը գտնվում է Արսիանի անտառապատ լեռների լանջերին՝ Շավշատի 12 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից 1632 մ է։
Սև լիճ
Ձկնալիճ
Ձկնալիճը գտնվում է Արձնիքում՝ պատմական Արձն քաղաքից ոչ հեռու։ Այս փոքր լճակը սրբացվել է դարեր առաջ և մինչ օրս տեղացիները նույնիսկ ձուկ չեն բռնում լճից։ Լճում մեծ ձկներ են ապրում, որոնք սուրբ ձկներ են համարվում։
Ձկնալիճ
Հայերի շարած աղյուսե պատերի հիմքերը դեռ պահպանվում են։
Ձկնալիճ / Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
Կարսի Այղր
Այղր լիճը գտնվում է Կարս քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2130 մետր։ Լճի շրջակայքը հարուստ է վայրի թռչուններով։
Կարսի Այղր լիճը / Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի
Վան
Վանա լիճը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճն է։ Հնում կոչվել է Տոսպ, Ռշտունյաց ծով, Աղի լիճ, Վասպուրականի ծով, Տառեխի լիճ, Բզնունյաց ծով, Աղթամար, Նաիրի երկրի ծով։ Գտնվում է Հայկական լեռնաշխարհի հրաբխային բարձրավանդակում, ծովի մակարդակից 1716 մ բարձրության վրա։ Լճի հայելին զբաղեցնում է 3760 մ տարածք։ Խորությունը 451 մետր է։
Ունի տձև կտրտված ափագիծ, երկարությունը 125 կմ է, լայնությունը 51 կմ։ Լճի հարավային ափով ձգվում են Հայկական Տավրոսի, Շատախի և Ռշտունյաց լեռները, որոնց զառիթափ լանջերը մխրճվում են լճի մեջ։ Լճում կա 4 կղզի՝ Առտեր, Աղթամար, Կտուց և Լիմ։
Վանա լիճն ունի լավային արգելափակման ծագում։ Նեմրութի ժայթքման հետևանքով փակվել են գետերի հուները, որի հետևանքով տեկտոնական գրաբենի հովտում գոյացել է լիճը։ Ըստ Հ․Լինչի՝ պատվարը լճից բարձր է 80 մ։
Վանա լիճն ու Գոմսի (Ջոջգլուխ) վանքը
Լճի շատ հետազոտողներ նրա տարբեր մասերում հայտնաբերել են լճային դարավանդներ՝ տարբեր բարձրությունների վրա, նույնիսկ մինչև 45 մետր լճից բարձր։ Դրանից հետևում է, որ դարավանդների առաջացումից հետո տեղանքը աստիճանաբար բարձրացել է։ Լճի մակարդակը շատ անգամ տատանվել է։ Սնումը խառն է, գլխավորապես ձնաանձրևային, իսկ հյուսիսում և արևմուտքում ստանում է նաև ստորգետնյա սնուցում։
Վանա լիճն անհոս է, նրա ջրի ծախսը կատարվում է հիմնականում գոլորշացման միջոցով: Օրգանական աշխարհի համար նպաստավոր պայմաններ չկան, ուստի այստեղ ապրում է միայն տառեխ ձուկը, այն էր գետերի գետաբերանների մոտ։ Այս ձուկը տեղացիները ապխտում են և օգտագործում են նաև ձմռանը։ Վանա լճի ավազանում շատ են հնագույն տաճարների, կամուրջների, վիշապների և այլ պատմական հուշարձանների մնացորդներ և ուրարտական շրջանի սեպագիր արձանագրություններ։
Մեր արշավախումբը Վանա լճի շուրջբոլորը արշավելիս
Հնագույն ժամանակներից Վանա լճում գոյություն ունի նավարկություն։ կարևոր նավահանգիստներն են վանը, Դատվանը, Խլաթը և Արճեշը։
Ավանդություններից մեկի համաձայն Վանա լճում ապրում էին հսկա վիշապներ, որոնց հետ միշտ կռվում էին հրեշտակները։ Երբ վիշապները դառնում էին 1000 տարեկան, հրեշտակները նրանց ջրից դուրս էին քաշում, մոտեցնում արեգակին և այրում։ Վիշապների փոշին ցած էր թափվում և լիճը պատվում էր մառախուղով։
Նեմրութա Ծովակ
Նեմրութ (Սարակն) գործող հրաբուխը գտնվում է Վանա լճի արևմտյան ափին: Հիմքի շրջագիծը մոտ 50 կմ է։ Հրաբխի գագաթն իրենից ներկայացնում է խոշոր կալդերա, որտեղ առաջացել են Նեմրութի լճերը։ Լճերից փոքրի ջերմաստիճանն ավելի բարձր է: Նեմրութի խառնարանն ամենամեծն է Հայկական լեռնաշխարհում: Այն նաև աշխարհի ամենամեծ խառնարաններից է։ Լեռան ողջ զանգվածն ունի սառնորակ և հանքային ջրի մեծ պաշարներ։ Խառնարանի լճերից ամենամեծն ունի Նեմրութա Ծովակ անունը։
Նեմրութ հրաբխի խառնարանում գտնվող Նեմրութա ծովակ լիճը
Այս հոդվածում ներկայացված էին միայն Հայկական լեռնաշխարհի լճերը։ Ծանոթացեք նաև Հայաստանի լճերին։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը
Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Միջլեռնային գոգավորություններ
Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում
Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները
Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicՀայկական լեռնաշխարհի տարածքն ունի բարդ, ինքնատիպ կառուցվածք, այդ իսկ պատճառով տարածքի պատմա-աշխարհագրական, երկրաբանական պայմանների ուսումնասիրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել հայ և օտարազգի համաշխարհային գիտնականների համար: Այն Առաջավոր Ասիայում կարելի է համարել որպես մի լեռնային կղզի, աշխարհագրական այդպիսի դիրքի հետևանքով այն սահմանազատվում է հարևան Անատոլիական և Իրանական սարահարթերից և նրանց միջև հանդես է գալիս որպես լեռնահանգույց:
Ալպյան լեռնակազմական պրոցեսներ
Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է ալպյան լեռնակազմական պրոցեսների ընթացքում: Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի: Այդ ընթացքում երկրաբանական շերտերը խախտվել են, բեկորատվել` գոյացնելով ծալքաբեկորային լեռներ: Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթքումներով:
Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) ու Թոնդրակ գործող հրաբուխները:
Գործող հրաբուխներ են համարվում այն հրաբուխները, որոնք ցուցաբերում են ակտիվություն (պարբերաբար ժայթքում են, դուրս են տալիս գոլորշիներ, գազեր) կամ նրանք, որոնց ժայթքումն ու ակտիվությունը հիշատակվում է պատմության մեջ:
Վայոցսարի մոլորությունը
Պատմության մեջ հանդիպում ենք մի դրվագի, որը չի կարող համապատասխանել իրականությանը այդ իսկ պատճառով Վայոցսարը չենք դասում գործող հրաբուխների շարքին: Երկրաբանները փաստում են, որ Վայոցսարը ժայթքել է շատ ավելի վաղ քան 8-րդ դարում:
Վայոցսար լեռը՝ 2581 մ, գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գյուղից հյուսիս-արևմուտք: Լայնանիստ լեռնային դաշտի վրա այն բարձրանում է կոնաձև: Ունի հատած կոնի տեսք. Մոտ 125 մ խորությամբ խառնարան:
Վայոցսար լեռ
Ըստ պատմական տվյալների Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին: Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել:
Թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եղավ: Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները: Աղբյուրները խափանվում էին, գետերը՝ կորչում: Բոլոր տեղերը անսահման երերում էին: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ «Վայ ձոր, վայ ձոր:»
Վայոցսար
Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը:
Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր, ասում է Օրբելյանը: Հենց այս հրաբուխն է իբր ծածկել Մոզ քաղաքը: Օրբելյան եպիսկոպոսի այս ստուգաբանությունը ոչ այլ ինչ է , եթե ոչ մի սլացող ուղեղի անհիմն ծնունդ: Պատկառելի եպիսկոպոսը, իբրև պատմագիր, չի կարողացել նկատի ունենալ այն ստույգ հանգամանքը, որ Մոզի թշվառությունից առաջ ևս Վայոց ձոր անունը կար և հիշվում է մեր մյուս պատմաբանների աշխատությունների մեջ: Մտաբերենք Մովսես Խորենացուն, որ 841 տարով Օրբելյանից և 242 տարով սոսկալի անցքից առաջ էր, նա ևս հիշում է Վայոց ձորի անունը: Եղիշե վարդապետը, որ նույնպես առաջ էր այդ անցքից, նույնպես հիշատակում է Վայոց ձոր անունը:
Երկրաբանական տվյալները խոսում են այն բանի մասին, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում հրաբուխներ գործել են հազարամյակներ առաջ և պատմության այս դրվագը չի համապատասխանում իրականությանը:
Նեմրութ
Նեմրութի բարձրությունը՝ 2935 մ է (հին աղբյուրներում 3050 մ): Երիտասարդ բազմածին հրաբուխ է, որն այժմ էլ գործում է, խառնարանից և նրա լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր և գոլորշիներ:
Նեմրութ հրաբուխ
Նեմրութի գագաթն իրենից ներկայացնում է խոշոր Կալդերա: Կալդերան (պորտուգ.՝ caldera – կաթսա) կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք է։ Կալդերաներն առաջանում են երկրի ոչ խորը (մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր) հորիզոններում գտնվող մագմատիկ օջախների հետ կապված կենտրոնական հրաբուխների գործունեության հետևանքով։ Կալդերաների ներքին պատերը զառիթափ են և խորանում են մինչև 600-800 մ։
Նեմրութ լեռան խառնարանը
Նեմրութի խառնարանն ամենամեծն է Հայկական լեռնաշխարհում, տրամագիծը՝ 8 կմ, որի արևմտյան մասում տարածվում է խառնարանային լիճը 9 կմ² մակերեսով: Գտնվում է 2500 մ բարձրության վրա: Նախկինում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ, որոնք փակել են Վանա լճի գոգովորությունը և ստեղծվել է լիճը: Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թ-ին, ըստ անգլիացի երկրաբան Ֆ. Օսվալդիի: Նա մասնակցել է Հ. Ֆ. Լինչի 1898 թվականի հայկական գիտարշավին, ուսումնասիրել է Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը, հրատարակել լեռնաշխարհի երկրաբանական սխեմատիկ քարտեզը (1907 թ):
Թոնդրակ
Թոնդրակի բարձրությունը 3533 մ է: Այն բազմածին հրաբուխ է: Թոնդրակի խառնարանում կան բազմաթիվ տաք աղբյուրներ: Էլիզե Ռեկլյուն գրում է, որ Թոնդրակի խառնարանը 350 մ խորություն ունի: Նրա ասելով՝ երկրաբան Թեյլորն այնտեղ դիտել է գեյզեր: Այժմ գեյզերներ չկան, սակայն կան տաք աղբյուրներ:
Թոնդրակ
Թոնդրակ բառը ցույց է տալիս, որ լեռը հիշեցնում է հայկական թոնիրը: Մինչև այժմ դեռ չեն դադարել ընդերքի ուժերը, և լանջերից ու խառնարաններից դուրս են գալիս գազեր ու եռման ջրեր:
Պատմական տեղեկություններ կան այն մասին, որ 1550-ական թվականներին հրաբուխը խիստ աշխուժացել է:
Թոնդրակ / Լուսանկարը՝ Տիգրան Շահբազյանի
Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1855 թվականին:
Թոնդրակը դեպի հարավ մասնատված է Բերկրի գետով ու նրա վտակներով: Բարձր մասերում ունի սառցապատման հետքեր: Մերձգագաթային մասերում ձյունը պահպանվում է շուրջ տարի: Լեռնազանգվածի լանջերը պատված են հյութալի մարգագետիններով:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Նորատուսի խաչքարադաշտ
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
Ռաճա․ լեռնային դրախտ
Կազբեկի թիմային վերելքը
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում
Դեմավենդ. տարվա վերելքը
Մատենադարան
Հայկական լեռնաշխարհի կլիման
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicՀայկական լեռնաշխարհի կլիման խիստ բազմազան է: Հայաստանում ճանապարհորդը մեկ օրվա ընթացքում կարող է «բևեռային շրջանից» հասնել մինչև մերձարևադարձ:
Կլիմայի նման տարբերությունները պայմանավորված են Հայկական լեռնաշխարհի կլիման ձևավորող գործոններով՝ աշխարհագրական դիրքով, մթնոլորտի ընդհանուր և տեղական շրջանառությամբ, լեռնագրական պայմաններով, լեռնալանջերի դիրքադրությամբ, տեղանքի բացարձակ բարձրությունների տարբերություններով և լեռներով պարփակվածության աստիճանով:
Հարակից տարածքների ազդեցությունը
Լեռնաշխարհի կլիմայի վրա մեծ է նաև հարակից տարածքների՝ Մեծ Կովկասի, Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների չոր շրջանների, արաբական անապատների ու Սև ու Կասպից ծովերի ազդեցությունը: Այս առումով կարևոր է Մեծ Կովկասի կլիմայաստեղծ դերը, որը կլիմայաբաժանարար է լեռնաշխարհից հյուսիս գտնվող բարեխառն կլիմայական գոտու (որտեղ հաճախ ներթափանցում են արկտիկական սառը օդային զանգվածները) և մերձարևադարձային կլիմայական գոտու միջև:
Հայկական լեռնաշխարհը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսում, որտեղ տարվա ընացքում դիտվում են Արեգակի ճառագայթների անկման անկյան զգալի տարբերությունները:
Մերձարևադարձային գոտու հյուսիսում գտնվելու շնորհիվ լեռնաշխարհում պարզորոշ արտահայտված են տարվա չորս եղանակները:
Տարեկան միջին ջերմաստիճանը Հայկական լեռնաշխարհի առավել բարձրադիր շրջաններում բացասական է. Տիգրիսի հովտում 12-14 C է, Մալաթիայի, Խարբերդի, Արարատյան, Նախիջևանի դաշտերում, Դաշտային Արցախում՝ 8-12 C:
Ամռանը, երբ լեռնաշխարհ են ներթափանցում արևադարձային տաք ու չոր օդային զանգվածները, դիտվում է օդի ջերմաստիճանի ամենաբարձր ցուցանիշը՝ 45 C: Ամենատաք ամիսը հուլիսն է. գոգավորությունների հատակում միջին ջերմաստիճանը 25-29 C է, միջին բարձրություններում՝ 15-20 C, բարձրալեռնային շրջաններում՝ 5-10 C:
Ձմռանն արեգակի բարձրությունը զգալիորեն նվազում է, լեռնաշխարհում հաճախ հաստատվում է անտիցիկլոնային ռեժիմ, և եթե ներխուժում են արկտիկական ցուրտ օդային զանգվածները, ջերմաստիճանը խիստ նվազում է:
Հայկական լեռնաշխարհի կլիմայի բնորոշ առանձնահատկություններից են ուշ գարնանային ու վաղ աշնանային ցրտահարությունները, որոնք հաճախ մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը:
Լեռնաշխարհի մթնոլորտի տեղական շրջանառությունը արտահայտվում է լեռնահովտային քամիների, ֆյոնների, բրիզների ձևերով, որոնք նույնպես ազդում են տարածքի կլիմայի վրա: Քամիների առավելագույն արագությունը լեռնանցքներում ու բարձրալեռնային շրջաններում 7-9 մ/վ է, ամռանը բնորոշ լեռնահովտային քամիների առավելագույնը կեսօրից հետո հասնում է 15-20 մ/վ: Ձմռանը գոգավորությունների հատակում գերիշխում են թույլ քամիները կամ անհողմ եղանակները:
Մթնոլորտային տեղումներ
Մթնոլորտային տեղումները խիստ անհավասարաչափ են բաշխված: Դրանց քանակը նույնպես փոխվում է ինչպես հորիզոնական այնպես էլ վերընթաց ուղղությամբ և ըստ լեռնալանջերի դիրքադրության: Լեռնաշխարհի եզրային լեռնաշղթաների (Արևելապոնտական, Հայկական Տավրոս, Կորդվաց) արտաքին լանջերին, որոնք արգելակում են խոնավ օդային զանգվածների մուտքը լեռնաշխարհ, թափվում են առատ տեղումներ, իսկ միջլեռնային գոգավորություններում, որտեղ փաստորեն դիտվում է ֆյոնային երևույթ, տեղումների քանակը շատ քիչ է: Առավել շատ տեղումներ թափվում են լեռների սևծովահայաց լանջերին՝ 3000-3500 մմ, խոնավ են նաև Հայկական Տավրոսի հարավահայաց, Կորդվաց լեռների արևմտահայաց լանջերը: Միջին բարձրության լեռնային գոտում տեղումները 800-1000 մմ են:
Ամենաչոր վայրերը միջլեռնային գոգավորություններն են՝ 250-300 մմ: Ամենաքիչ տեղումներ թափվում են Նախիջևանի և Ուրմիայի գոգավորություններում՝ 200 մմ:
Ըստ բարձրության՝ տեղումների քանակն ավելանում է, միջինը՝ 100 մ բարձրաբալիս շուրջ 25-30 մմ-ով: Արագած, Սիփան, Թոնդրակ, Արարատ լեռնագագաթների և մյուս լեռնաշղթաների 3000 – 3500 մ բարձրություններում 800 – 1000 մմ է:
Խիստ անհավասարաչափ է տեղումների տարեկան բաշխումը: Տարեկան քանակի շուրջ 70 %-ը թափվում է գարնանը և ամռան սկզբին՝ մայիս-հունիսին, երկրորդ առավելագույնը՝ աշնանը, Սև ծովի խոնավ մերձարևադարձային ափերին առավելագույնը՝ աշնանն ու ձմռանը: Նվազագույնը ամռանն է: ՀՀ հս-արլ-ում, Արցախում, Զանգեզուրում տեղումնալից է ամառը, երբ տարածք են ներթափանցում Կասպից և Սև ծովերի խոնավ օդային զանգվածները: Ամռանը տեղումները հաճախ ունենում են տեղատարափ բնույթ, ուղեկցվում կարկուտով և ամպրոպներով, առաջացնում հեղեղներ ու ավերածություններ:
Ձմռանը Հայկական լեռնաշխարհում ամենուրեք ձյուն է տեղում, բայց հաստատուն ձնածածկույթ գոյանում է 1300-1600 մ բարձրություններում, հատկապես միջնաշխարհի ցուրտ շրջաններում հասնում է 1,5 – 2 մ-ի:
Հայկական լեռնաշխարհում կլիմայի բոլոր տարրերը փոխվում են ըստ բարձրության՝ առաջացնելով կլիմայական գոտիներ կամ կլիմայի տիպեր՝ խոնավ մերձարևադարձային, չոր խիստ ցամաքային, չոր ցամաքային, չափավոր ցամաքային, չափավոր շոգ, բարեխառն լեռնային, ցուրտ լեռնային, ձնամերձ:
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
/in Բլոգ, Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicՎանա Նեմրութ (Սարակն)
Նեմրութը (Սարակն) երիտասարդ բազմածին հրաբուխ է, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճի արևմտյան ափին: Բարձրությունը կազմում է 2935 մ, հիմքի շրջագիծը՝ մոտ 50 կմ: Հրաբխի գագաթը իրենից ներկայացնում է խոշոր կալդերա, որի մեջ լճեր է գոյացել: Գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի խառնարանը: Այն գտնվում է 2500 մ-ի վրա, որն ամենամեծն է ողջ Հայկական լենաշխարհում։ Կալդերայի տրամագիծը 8 կմ է, որի արևմտյան մասում խառնարանային լճերն են։ Խառնարանի պատերը կախված, զառիթափ ժայռերով են՝ միչև 300 մ բարձրությամբ: Խառնարանից ու լանջերից դուրս են գալիս տաք գազեր, ջրեր և գոլորշիներ: Հարավ-արևելյան լանջերը զառիթափ են, արևմտյանը` զառիկող իջնում են դեպի Մշո դաշտ:
Նեմրութի խառնարանը
Առաջներում Նեմրութը արտավիժել է բազալտային լավաներ: Այս լավաներով է փակվել Վանա լճի գոգավորությունը, և առաջացել է լիճը: Նեմրութն այժմ էլ համարվում է գործող հրաբուխ: Վերջին ժայթքումը ըստ Ֆ. Օսվալդի տեղի է ունեցել 1441 թ.:
Մեր առաջին վերելքը Նեմրութ լեռան գագաթ – Վերելք Նեմրութ լեռ
Նեմրութի գագաթին
Նեմրութի առասպելը
Ըստ առասպելի Նեմրութ անունով մի թագավոր կար՝ շատ գոռոզ մի մարդ, որը ցանկացել է լեռան վրա երկինք հասնող մի ամրոց կառուցել: Եվ իրոք կառուցում է հրաշալի մի ամրոց, որ տեսնողները հիանում էին: Ավելի գոռոզանալով՝ թագավորը լարում է աղեղը, և նետն ուղարկում երկինք, որպեսզի աստծուն ոչնչացնի և ինքը պաշտվի նրա փոխարեն: Աստված տեսնելով թագավորի գոռոզությունը, իր զայրույթն արտահայտում է լեռան ստորերկրյա ուժեղ ցնցումներով: Այդ կործանիչ ցնցումները միանալով երկնքից ուղարկված հզոր փոթորիկին, քարը քարի վրա չթողնելով՝ ավերում են ամրոցը: Փոշին տարածվում է մինչև Ուրֆա քաղաք:
Մինչև հիմա էլ Տարոնի, Մուշի ժողովուրդը, եթե ուզում են մեկին անիծեն, ասում են. «Քու թոզըն Ուրֆա ելնի»:
Այսօր էլ Դատվան գյուղի ձորակում երևում է քար ու ավազ կրող ուղտերի քարացած քարավանը: Իսկ մռայլ, անժպիտ, մաղձոտ մարդիկ մինչև հիմա էլ որակվում են Նեմրութ-նմրութ անունով:
Այս առասպելը հանդիսանում է քրիստոնեության արգասիք ամբարտավան թագավորի մասին, որը պատժվեց, երբ փորձեց աստծուն սպանել մարդու մեջ:
Նեմրութի խառնարանային լճերը
Նեմրութի ասլանը
Մեծ Նեմրութը հայտնի է նաև նրանով, որ ֆիդայական շարժման ժամանակ, այստեղ թշնամուց պատսպարվել է հայտնի ֆիդայի Աղբյուր Սերոբը:
1897 թվականի փետրվարին Աղբյուր Սերոբը գտնվում էր Թեղուտ գյուղում, երբ թուրքերը դուրս են գալիս մեծ հայդուկի հետքի վրա: Սերոբը թշնամու ուշադրությունը հրավիրում է իր վրա, որպեսզի խաղաղ բնակչությունը չտուժի, և ուղևորվում դեպի Նեմրութ: Թուրքերը սկսում են հետապնդել նրան, բայց 3-4 արշին ձյունը խանգարում է նրանց և նրանք խրվելով ձյան մեջ չեն կարողանում առաջ գնալ:
Նեմրութի ասլանը / Լուս. armat.im կայքից
Սերոբը 2 օր մնալով Նեմրութի տաք աղբյուրների մոտ, գնում է Դատվան գյուղ: Բոլորը կարծում էին, թե հայդուկը մահացել է: Եվ երբ ժողովուրդը տեսնում է հայդուկին նրան տալիս է Նեմրութի Ասլան անվանումը:
Նեմրութ լեռան սրբավայրը
Թե՛ Հայկական լեռնաշխարհում, թե՛ հին աշխարհի պատմության մեջ, Նեմրութ լեռան սրբավայրը խոշորագույններից է: Այն կարելի է համեմատել Պերսեպոլիսյան մշակույթի կամ եգիպտական բուրգերի հետ: Այս հուշարձանախումբ սրբավայրը իրենից ներկայացնում է արհեստականորեն կառուցված կոն, որի երեք կողմում ֆիքսված են որոշակի ենթահուշարձանախմբեր: Բացի հրաշակերտ ճարտարապետական հուշարձան լինելուց, Նեմրութի սրբավայրը կարևոր սկզբնաղբյուր է հնագույն հավատքի՝ մասնավորապես հայոց նախաքրիստոնեական կրոնի ուսումնասիրության համար: Սրբավայրը մեզ նաև հուշում է, թե ինչպիսին պետք է լինեն Հայկական լեռնաշխարհի այն հուշարձանները, որոնք պատկանում են Հայաստանի այն մշակույթին, որը պիտի կապվեր բազմաստվածության հետ: Ցավոք քրիստոնեություն ընդունելուց հետո Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգությունը ավերվեց և եզակի հուշարձաններ կարողացան փրկվել մոլեռանդ կրոնավորների ձեռքից։
Նեմրութի սրբավայրը
Սրբավայրի կառուցվածքը
Սրբավայրը կառուցված է Կոմմագենեի թագավորության բարձրագույն կետի վրա (2100 մ ծ․մ․), որի կառուցման համար օգտագործվել են այլ վայրից բերված քարեր: Նեմրութի սրբավայրը իրենից ներկայացնում է դասական արևապաշտական մի հուշարձան: Կոնաձև արհեստական դամբարանաբլուրը կառուցված է մանր քարերով, առանց շաղախի, ունի 50 մետր բարձրություն և հազարամյակների ընթացքում չի փլուզվել: Բլրի երկու կողմերում՝ արևելքում և արեմուտքում, կառուցված են իրար նման արձանախմբեր, որոնք պատկերում են աստվածներին, արքային և նրա նախնիներին, թագավորության զինանշանները՝ առյուծ և արծիվ, ինչպես նաև Անտիոքոս արքայի հորոսկոպը՝ առյուծի քանդակով:
Հուշարձանախմբի կենտրոնական մասում հինգ մարդակերպ արձաններ են նստած դիրքով: Կենտրոնում Արամազդի արձանն է, որն ունի ինը մետր բարձրություն: Արամազդի աջ կողմում Անահիտ դիցուհու արձանն է: Արամազդի մյուս կողմում Միհր աստծո արձանն է: Կենտրոնական այս երեք արձանները ներկայացնում են դիցարանը գլխավորող երեք գերագույն աստվածներին: Այս երեք գերագույն աստվածների մի կողմում ներկայացված է ինքը՝ սրբավայրը կառուցող Անտիոքոս առաջին արքան, մյուս կողմում՝ քաջության աստված Վահագնը:
Այստեղ նշենք նաև, որ մ.թ.ա. երկրորդ հազարամյակում Խեթական տերության արքաների գլխավոր տիտղոսն արևայինն էր համարվում, և պատահական չէ, որ ամպրոպի գերագույն աստվածը, որն Արամազդի նախատիպն էր, կրում էր մի զենք, որը Նեմրութի սրբավայրում փորագրված է Արամազդի և Անտիոքոս արքայի սաղավարտներին:
Նեմրութի աստվածները
Անտիոքոս Կոմմագենացու և աստվածների կապը
Նեմրութի սրբավայրի կոթողներից մի քանիսում ներկայացված են Անտիոքոս արքայի և աստվածների ձեռքսեղմումները: Հնագույն ուսմունքների համաձայն, դրանք ոչ միայն խորհրդանշում էին այդ աստվածներից իշխանության ստացումը, այլև նրանց հետ յուրօրինակ դաշինքը: Ի դեպ Անտիոքոս արքան իրեն համարում էր Միհր աստծո երկրային մարմնացումը: Այսինքն՝ երկրի վրա ինքն էր կարգավորում աստվածային օրենքները և հետևում արդարությանը:
Ուղիղ գծով դեպի Մասիս
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ արևելյան հարթակի հուշարձաններն արևելքի կետից մոտ 30 աստիճանով շեղված են դեպի հյուսիս: Թերևս սա այն կետն է, որտեղից Անտիոքոս արքայի ծննդյան օրը՝ հուլիսի 7-ին դուրս է գալիս արևը:
Կա ուշագրավ մի այլ հանգամանք, ըստ որի, եթե շարունակում ենք ուղղահայացը արևելյան հարթակից, ապա ուղիղ գծով դուրս ենք գալիս դեպի Հայկական լեռնաշխարհի բարձրագույն կետը՝ Մեծ Մասիսի գագաթը: Որը կարծես յուրօրինակ կապող լար լինի Մեծ Մասիսի և Կոմմագենեի թագավորության միջև:
Ո՞վ էր Անտիոքոս Կոմմագենացին
Անտիոքոս առաջինի ծննդաբանության մասին մենք տեղեկանում ենք Նեմրութի սրբավայրում նրա թողած արձանագրություններից, նաև կանգնեցրած պատկերաքանդակներից, որտեղ երկու շարքով, ամեն շարքում 15 քարասալով ներկայացված են նրա նախնիները՝ մի կողմը հայրական գծով, մյուս կողմը՝ մայրական: Հայրական գծով նախնիների շարքը Անտիոքոս արքան սկսում է Դարեհ առաջինով, իսկ մայրական կողմը՝ Ալեքսանդր Մակեդոնացիով: Այստեղ հանդիպում ենք մի երևույթի, որը շատ տարածված է եղել նախկինում, դա գահակալների կողմից իրենց համար խիստ պատվաբեր ծագումնաբանության ներկայացուն էր, որը երբեմն չէր համապատասխանում իրականությանը: Նախնիների շարքում հիշատակվում է նաև Սամոս արքան, որը կառուցել է Սամոսատը՝ Կոմմագենենի կենտրոնը, հիշատակվում է նաև Արշամը, որ կառուցեց Ծոփքի կենտրոն Արշամաշատը, նաև Արսամեա անունով երկու քաղաք Կոմմագենեում: Այսինքն՝ այս բոլոր արձանագրություները վկայում են այն մասին, որ Անտիոքոս առաջինը հայկական Երվանդունյաց թագավորության տան ուղիղ ժաջանգորդ է: Նշենք նաև, որ Անտիոքոս արքան կառավարել է մ.թ.ա. 70-38 թթ., ում թագադրել է Տիգրան Մեծը Տիգրանյան թագով: Հենց այդ թագով էլ ներկայացված է Անտիոքոս Կոմմագենացու արձանը Նեմրութ լեռան սրբավայրում:
Նեմրութի աստվածները
Նեմրութի սրբավայրը նոր ժամանակներում
Մեզանից ավելի քան 2.000 տարի առաջ կառուցված այս սրբավայրը, որի կառուցման բարդությունը կարելի է համեմատել միայն եգիպտական բուրգերի հետ, և որը բազմաթիվ գիտնականներ համարում են հին աշխարհի ութերորդ հրաշալիքը, հայտնաբերվել և մասամբ պեղվել է 19-րդ դարում, մաքրվել ու վերականգնվել՝ 20-րդ դարում: Պահպանվել են նույնիսկ դրա կինոնկարները: Նեմրութի սրբավայրը նոր ժամանակներում առավել հայտնի դարձավ 1890 թ-ին՝ գերմանացի ուսումնասիրողներ Կառլ Հյումանի և Օտո Փուչթայնի «Ճանապարորդություն Փոքր Ասիայում և հս. Սիրիայում» հրատարակած գրքում:
Ներկայումս Թուրքիայում քննարկվում է մի տարբերակ, ըստ որի ուզում են արձանները տեղափոխել սրբավայրի հարևանությամբ գտնվող Քահթայի թանգարաններից մեկը:
Նեմրութ լեռան սրբավայրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ներառվել է 1987 թ.-ին:
Նեմրութի աստվածները
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Հայկական լեռնաշխարհ
Հայաստանը հնագույն քարտեզներում
Ինչ և ո՞րն է Անատոլիան
Քարտեզագրական պատերազմ
Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում
Միջլեռնային գոգավորություններ
Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում
Հայոց այբուբենի հուշարձան
/in Առանց խորագրի /by armeniangeographicՀայոց այբուբենի հուշարձան
Հայոց գրերը ստեղծվել են 405 թվականին։ Մշակվել են Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ Աստվածաշունչը հայերին հասանելի դարձնելու և քրիստոնեությունը տարածելու նպատակով: Մաշտոցյան այբուբենն այքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր։ Ի սկզբանե այբուբենը բաղկացած էր 36 տառերից և ամբողջացվել է Միջին դարերում։
Հայերեն տառերը՝ թվարժեքներ
Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև որպես թվարժեքներ։ Այս թվային համակարգը օգտագործվել է հնագույն ժամանակներից, ինչի մասին վկայում են պատմական հուշարձանների պատերին պահպանված փորագրությունները։ Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հարյուրավորներ և հազարավորներ։
Այբուբենի տառերի թվային արժեք
Համալիրի տարածքից երևում է նաև Սուրբ Խաչը։ Այն տեղադրվել է 2012 թվականին և բաղկացած էր 1711 մեծ և փոքր մետաղական խաչերից։ Խաչերի քանակը խորհրդանշել է Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն գործելու տարիները: Խաչի բարձրությունը 33 մ է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչելիության տարիքը։
Ամեն տարի ևս մեկ խաչ է ավելացվում:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Արշավ Քարինջից Ակներ
Հերհերի հրաշալիքները
Արշավ Շամլուղից Ախթալա
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Վերելք Դիմաց լեռ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
Ակնա լիճ
/in Ջրագրություն /by armeniangeographicԼիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Լճի ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։
Ակնա լիճ
2008 թվականից լիճը ներառվել է բնության պետական հուշարձանների ցանկում։
Լիճը շրջապատված է Գեղամա լեռնագագաթներով (Ակնասար, Նարինե, Շուշան, Շամփրասար, Քարհանք, Աղուսար և այլն), որոնք արտացոլվում են լճի ջրերում՝ այն դարձնելով էլ ավելի գեղեցիկ: