• Link to Facebook
  • Link to Instagram
  • Link to Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
Քայլարշավներ Հայաստանում

Արշավներ Հայաստանում

Ճանապարհորդելն ուղղակի զբաղմունք չէ: Իսկ երբ սկսում ես իրականացնել քայլարշավներ Հայաստանում, պարզապես հասկանում ես, որ այն դրաձել է ապրելակերպ: Ամեն արշավից հետո սկսում ես սպասել հաջորդ արշավին և հասկանում ես, որ չես պատկերացնում կյանքդ առանց արշավների, ճանապարհորդությունների, բացահայտումների, սուր զգացողությունների, լավ ընկերների և նոր ծանոթությունների: Արշավի դրական կողմերը երկար կարելի է թվարկել, բայց… ամեն ինչ կախված է թե ում հետ ես գնում արշավ:

Climbing Mount Tesilk
Climbing Mount Tesilk
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ

Իսկական արշավը դեպի սարերն ի վեր, գետերն ի վար արշավական գույք ու հանդերձանքով, լավ ընկերներով և լավ ղեկավարով ուղղակի ակտիվ հանգիստ է, որից հաճույք ես ստանում: Լավ և ճիշտ դասավորված ուսապարկը ծանր չի լինում, իսկ օրական անցնել 10-15 կմ, այն էլ մի քանի տեղ հանգստանալով, ասել-խոսելով, հետաքրքիր պատմություններով, ամենևին դժվար չի: Կունենա քո արշավական ուղին շարունակություն, թե կվերջանա առաջին արշավով՝ թողնելով վատ հուշեր տանջալի արշավից, կախված է նրանից թե ում հետ ես գնում արշավ և որքանով ես դու պատրաստ այդ արշավին:

Շիշ լեռ / Քայլարշավներ Հայաստանում

Արշավներ և լեռնային վերելքներ Հայաստանում

Սկսել պետք է նրանց հետ՝ ովքեր արդեն փորձ ունեն, ովքեր սիրում են ճանապարհորդել և միայն այնտեղ որտեղ իրոք կարելի է:

Մեր նպատակն է արշավների միջոցով մարդ-բնություն փոխհարաբերությունում մարդու ճիշտ գործելու, իր դերի գիտակցման և համապատասխան վերաբերմունքի դաստիարակությունը:

Մենք սիրում ենք ճանապարհորդել, բացահայտել բնության հրաշքները, շփվել տեղացիների հետ:

Մենք կախված չենք տուրիստական շուկայից, ճանապարհորդելը մեր ապրելաոճն է:

Եթե ձեզ տեսնում եք մեր շարքերում և ցանկություն ունեք մեզ հետ ճանապարհորդելու միացեք:

Արշավներ Հայաստանում
Արշավներ Հայաստանում
Արշավներ Հայաստանում
Արշավներ Հայաստանում
Արշավներ Հայաստանում
Արշավներ Հայաստանում

Քայլարշավներ Հայաստանում

Մենք ամեն շաբաթ և կիրակի կազմակերպում ենք քայլարշավներ Հայաստանում: Զանգահարիր 043 00 51 65 հեռախոսահամարով և մենք կօգնենք կողմնորոշվել արշավի ընտրության հարցում: Մեր առաջիկա արշավներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով  – Արշավներ

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Կարմիր Թև լեռ - Արշավներ Հայաստանում

Կարմիր Թև լեռ

Կարմիր Թևի լեռնաշղթա

Երկարությունը՝ 4,7 կմ

Առավելագույն բարձրությունը՝ 2582 մ

Ամենաբարձր գագաթը՝ Կարմիր Թև լեռ

Կարմիր Թև լեռնաբազուկը գտնվում է Արագածոտնի մարզում: Ծաղկունյաց լեռների արմ. ճյուղավորությունն է: Սկսվում է Ծաղկունյաց լեռների Խաչեքիսարից և զուգահեռականի ուղղությամբ ձգվում մինչև Հովտնուտ գետի հովիտը: Ջրբաժան է Հովտնուտ և Սարիառու գետերի միջև: Լեռնաբազուկի հս. լանջերն անտառապատ են:

Կարմիր Թև լեռնագագաթ

Լեռնագագաթը գտնվում է Արագածոտնի մարզում, Սարալանջ գյուղից 2,2 կմ հս.-արլ.: Կարմիր Թևի հս.-արմ. լանջից է սկիզբ առնում Քաղաղի ձախ՝ Սարիառու վտակը: Լեռան լանջերը ծածկված են թփուտներով և սաղարթավոր ծառերով, հս. լանջերի ցածրադիր մասերը՝ կաղնու և բոխու անտառներով:

Կարմիր Թև լեռ - Արշավներ Հայաստանում
Կարմիր Թև լեռ - Արշավներ Հայաստանում
Կարմիր Թև լեռ - Արշավներ Հայաստանում - Կարմիր Թև լեռ
Կարմիր Թև լեռ - Արշավներ Հայաստանում - Կարմիր Թև լեռ
Կարմիր Թև լեռ
Կարմիր Թև լեռ
Կարմիր Թև լեռ - Արշավներ Հայաստանում
Կարմիր Թև լեռ - Արշավներ Հայաստանում

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

ՀՀ հատուկ պահպանվող տարածքները

ՀՀ հատուկ պահպանվող տարածքները

Բնության հատուկ պահպանվող տարածքները պետության կողմից բնության տարբեր տարածքներում որևէ տնտեսական գործունեության սահմանափակումը կամ առհասարակ արգելումն է օրենսդրությամբ, որն ուղղված է կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը պահպանելուն:

Բնության հատուկ պահպանվող տարածքների շնորհիվ ապահովվում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմիկ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում:

Բնության հատուկ պահպանվող տարածք կարող են լինել մակերեսային և ստորերկրյա ջրավազները, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի առանձնացված տեղամասերը:

Հայաստանի Հանրապետությունում կա բնության հատուկ պահպանության 4 տեսակ՝

 

  • պետական արգելոցներ

  • ազգային պարկեր

  • պետական արգելավայրեր

  • բնության հուշարձաններ (կարդալ)

Արգելոց

Բնության կամ ջրային տարածքի հատուկ պահպանման տեղամաս, որն ունի գիտական, մշակութային, հողապաշտպան, ջրապաշտպան և պատմական նշանակություն։ Գիտա-հետազոտական հիմնարկ է, որի խնդիրն է պահպանել տվյալ շրջանին բնորոշ բուսական ու կենդանական աշխարհը, ընդերքի հարստությունները, բուծել ու բազմացնել հազվագյուտ ու անհետացող վայրի կենդանիներ ու թռչուններ, ուսումնասիրել բնության զարգացման օրինաչափությունները։

Ազգային պարկ

Բնության հատուկ պահպանվող տարածք, բևապահպանական, գիտահետազոտական պետական հիմնարկ, օրենքով սահմանված, առանձնացված գիտական, կրթական, բնապահպանական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիայի և այլ արժեքներ ներկայացնող տարածք, որը ստեղծվում է բնական պաշարների, լանդշաֆտների, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանության, հանգստի և ճանաչողական, զբոսաշրջության կազմակերպման ու տնտեսական գործունեության նպատակներով։

Արգելավայր

Բնության հատուկ պահպանվող տարածք, չափանմուշային, գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական էկոհամարգերի և դրանց բաղադրիչների՝ բույսերի ու կենդանիների տեսակների արդյունավետ պահպանությունը, նպատակային կայուն օգտագործումն ու բնական վերարտադրությունն ապահովող, օրենքով սահմանված, մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածք։

Հայաստանի արգելոցները

 

Շիկահողի արգելոց

Հհիմնվել է 1958 թվականին։ Այն  գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին` Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում։ Տարածքը կազմում է մոտ 10 330 հեկտար: Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները:

Բուսական աշխարհը հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով։ Բազմաթիվ են էնդեմիկ  տեսակները: Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է։ Այնտեղ տարածված են արևելյան հաճարենին, արևելյան սոսին: Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ` տանձենիներ, արևելյան խնձորենիներ, հունական վայրի ընկուզենիներ և այլն:

Արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից` գորշ գայլը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը և հովազը: Կենդանիներից շատերը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Խոսրովի անտառ արգելոց 

Խոսրովի անտառ արգելոցը գտնվում է Խոսրովի անտառի պատմական տարածքի վրա, որը Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ է։ Հետագայում՝ 1958 թվականին ձևավորվում է որպես արգելոց: Գտնվում է Արարատի մարզում՝ Գեղամա լեռնավահանի, Տասանորդի, Երանոսի լեռնաշղթաների, Իրից, Խոսրովասար լեռների լանջերին՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում: Զբաղեցնում է 27,000 հեկտար տարածություն: Սկիզբ է առնում Արաքս գետի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը:

Խոսրովի արգելոց

Խոսրովի արգելոց

Տարածված է անտառային, կիսաանապատային, լեռնաչորային և հատկապես միջերկրածովյան տիպի բուսականություն։ Տարածքի մոտ 64%-ը զբաղեցնում են լեռնաչորասեր բույսերը, 16%-ը՝ անտառները, 20%-ը՝ թփուտները։ Խոսրովի անտառ արգելոցի զարդը մնացուկային բազմապտուղ գիհու և խոշորառէջ կաղնու նոսրանտառներն են, որոնց ուղեկցում են սովորական և կլորատերև հացենին, սովորական արոսենին, թխկու և տանձենու տարբեր տեսակներ։ Շատ են գիհու և փռշնու, գիհու և արոսենու, գիհու և տանձենու խառը անտառակները:

Ջրավազաններում ապրող ձկներից հայտնի են կարմրախայտը, թռչուններից՝ քարակաքավը,  սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից՝ վայրի ոչխարը՝ մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը,  լայնականջ ոզնին, լուսանը, առաջավորասիական ընձառյուծը:

Էրեբունի արգելոց

Կազմավորվել է 1981-ին ՀՀ Կոտայքի մարզում ՝ Գեղադիր գյուղի մոտ՝ կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակերևույթից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով։ Այժմ արգելոցը զբաղեցնում է 120 հա տարածք։

Տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)` ներտեսակային մեծ բազմազանությամբ (շուրջ 110 տարատեսակ):

Կենդանական աշխարհն ընդգրկում է երկկենցաղներ` կանաչ դոդոշ, լճագորտ, փոքրասիական ծառագորտ, սիրիական սխտորագորտ, սողուններ` անդրկովկասյան գյուրզա, ոսկեգույն տրախիլեպիս, սահնօձի տարբեր տեսակներ, միջերկրածովյան կրիա և այլն, թռչուններ` լորը, մոխրագույն կաքավը, տատրակը, բազեն, կաթնասուններ` աղվես, աքիս, կզաքիս, գայլ, գորշուկ, փորսուղ, բազմաթիվ կրծողներ և այլն:

 

Հայաստանի Ազգային պարկերը

 

Սևան ազգային պարկ

Գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ։

Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա։ Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա։

Սևան ազգային պարկի սահմաններում է գտնվում Հայկական լեռնաշխարհի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճը՝ Սևանը, որի ծավալը 33,2 կմ³ է, մակերեսը՝ 1238 կմ²: Լիճը Արտանիշի և Նորատուսի հրվանդանների միջև ձգված ստորջրյա պատնեշով՝ Շորժայի թմբով, բաժանվում է երկու մասի՝ հարավարևելյան կամ Մեծ Սևան (20.4 կմ³), հյուսիսարևելյան կամ Փոքր Սևան (12.8 կմ³)։ Լճի առավելագույն խորությունը 79.4 մ է (Փոքր Սևան), միջին խորությունը՝ 26.2 մ, ափի շրջագիծը մոտ 230 կմ։

Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակներ, որոնցից 4–ը՝ Փոքր Սևան, 24–ը՝ Մեծ Սևան։

Լճից դուրս է գալիս մեկ գետ՝ Հրազդանը:

Սևան ազգային պարկի տարածքը բաժանվում է 4 տարածքագործառնական գոտիների՝ արգելոցներ, արգելավայրեր, ռեկրեացիոն և տնտեսական։ Պարկի տարածքում կան 4 արգելոցներ՝ «Նորաշենի», «Լիճք-Արգիչի», «Գիլլի» և «Արտանիշի», որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 7464 հա, որից ցամաքային տարածքը՝ 4289 հա, իսկ ջրայինը՝ 3175 հա, 2 արգելավայրեր՝ «Գավառագետի» և «Գիհի-կաղնուտային ռելիկտային», որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 2652 հա, որից ցամաքային տարածքը՝ 2359 հա, իսկ ջրայինը՝ 293 հա, 4753 հա ընդհանուր մակերեսով ռեկրեացիոն և 11266 հա ընդհանուր մակերեսով տնտեսական գոտի։

Սևան ազգային պարկ

Սևան ազգային պարկ

Արփի լճի ազգային պարկ

Ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում, Եղնախաղի լեռնաշղթայի արևելյան և Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերին:  Ազգային պարկը զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք:

Ազգային պարկը ստեղծվել է Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման համար: Այստեղ է գտնվում հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը Հայաստանում:

Տարածքում կան մոտ 670 տեսակի բույսեր՝ (խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան): Դրանցից 22-ը էնդեմիկ տեսակներ են: Պարկում կան կաթնասունների 30 տեսակ (եվրոպական ջրասամույր, խայտաքիս):

Արփի լճի ջրահավաք ավազանի մշակովի լանդշաֆտները կազմված են հիմնականում հացահատիկի և վուշի դաշտերից: 

Արևիկ ազգային պարկ

Ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզում Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Աստղաձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանում։ Մակերեսը կազմում է 34 402 հա: Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհն է:

Ազգային պարկի տարածքում առկա են ուղղաձիգ բնական գոտիներ և լանդշֆտների տարբեր տեսակներ՝ ալպյան մարգագետիններ, լեռնային տափաստաններ, անտառային զանգվածներ, կիսաանապատներ։ Ունի հարուստ կենսաբազմազանություն՝ առաջավորասիական ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, միջերկրածովային կրիա, հայկական իժ, կովկասյան ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մայրեհավ:

Բուսական աշխարհը նույնպես հարուստ է։ Կարմիր գրքում գրանցված տեսակներից հանդիպում են չորապտեր արծվապտերային, Գրիֆիթի հուդայածառ, վայրի ձմերուկ, անմեռուկ կլորատերև, կատվադաղձ լերդախոտատերև, թրաշուշան աղասեր, սագասոխուկ ցողունավոր, սարդակիր կովկասյան, խոլորձ Շելկոնովիկի:

Դիլիջան ազգային պարկ

Զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Բովաքարի արևելյան, Միափորիի հյուսիսարևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերը, մոտ 24000 հեկտար տարածություն։

Կազմակերպվել է 1958 թվականին՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով։ Անտառներն առաջին կարգի են։ Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույսեր, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ Հիմնական ծառատեսակներն են՝ հաճարենի, կաղնի, լորենի, հացենի: Դիլիջան ազգային պարկում են երրորդական դարաշրջանի մնացորդ՝ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է տարածաշրջանում: Դեղատուներից լայն տարածում ունեն սրոհունդի, դաղձի, ուրցի,  ուրցադաղձի, սննդային բույսերից՝ ավելուկի, սիբեխի, բալդրղանի, կերային խոտաբույսերից՝ երեքնուկի,  կորնգանի, գեղազարդային բույսերից՝ խոլորձի, հիրիկի բազմաթիվ տեսակներ։

Ազգային պարկն ունի հարուստ կենդանական աշխարհ։ Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, անտառային կատու, աղվես, լուսան,պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ։ Կան նաև բազմաթիվ թռչուններ՝ կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ,անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ։ Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։

Դիլիջան ազգային պարկ

Դիլիջան ազգային պարկ

 

Հայաստանի արգելավայրերը

Արագածի ալպիական արգելավայր

Պահպանվող օբյեկտներն են Քարի լիճն ու ալպիական բուսականությունը: Մակերեսը՝ 300 հա: Կազմավորվել է 1959 թվականին: Գտնվում է Արագածի հարավային լանջին:

Արագածի ալպիական արգելավայր

Արագածի ալպիական արգելավայր

Արզականի և Մեղրաձորի արգելավայր

Պահպանվող օբյեկտներն են այծյամը, գորշ արջը, վայրի խոզը, կովկասյան մարեհավը, աշլուսանը, ուլարը: Մակերեսը՝ 13532 հա: Ստեղծվել է 1971 թվականին: Գտնվում է Մարմարիկ և Գալարի գետերի ավազաններում:

Բողաքարի արգելավայր

Պահպանվող օբյեկտներն են Հայաստանի ֆլորային ու ֆաունային բնորոշ մի քանի ներկայացուցիչներ: Մակերեսը՝ 2728 հա: Ստեղծվել է 1989 թվականին: Տեղակայված է Հայաստանի հարավում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջի:

Գանձաքարի (Վերին Աղդան) արգելավայր

Պահպանվող օբյեկտներն են՝ այծյամ, գորշ արջը, վայրի խոզ, կովկասյան մարեհավ: Մակերեսը՝ 6813 հա: Ստեղծվել է 1971 թվականին: Տեղակայված է Հայաստանի հյուսիսում՝ Աղստև գետի վտակ Ցայտաջուր գետի ավազանում:

Գետիկի արգելավայր

Պահպանվող օբյեկտներն են՝ այծյամ, գորշ արջը, վայրի խոզ, կովկասյան մարեհավ: Մակերեսը՝ 5718 հա: Ստեղծվել է 1971 թվականին: Տեղակայված է Հայաստանի արևելքում՝ Աղստև գետի վտակ Գետիկ գետի ավազանում:

Արջատխլենու արգելավայր

Պահպանվող օբյեկտներն են գիհիի և արջատխլենու մնացուկային պուրակները:Մակերեսը՝ 40 հա: Ստեղծվել է 1958 թվականին: Տեղակայված է Հայաստանի հյուսիսում՝ Խաչաղբյուր գետի ավազանում:

Բանքսի սոճու պուրակ

Պահպանվող օբյեկտներն են անտառատնակներն ու Բանքսու սոճուտը: Մակերեսը՝ 4 հա: Ստեղծվել է 1959 թվականին: Տեղակայված է Հայաստանի Մարմարիկ գետի ավազանում: Պահպանվող օբյեկտներն են անտառատնակներն ու Բանքսու սոճուտը:

Ախնաբադի կենու պուրակ

Պահպանման օբյեկտներն են կենու անտառակն ու կենդանիների համակեցությունը: Գտնվում է Գետիկ գետի ավազանում: Մակերեսը կազմում է 25 հա: Ստեղծվել է 1959 թվականին: Գտնվում է ծովի մակերևույթից 1400-1700 մ բարձրության վրա: Պահպանման օբյեկտներն են կենու անտառակն ու կենդանիների համակեցությունը:

Գիլան արգելավայր

Մակերեսը՝ 118 հա: Գտնվում է ՀՀ Արարատի մարզում, Ազատ գետի Միլի վտակի ափին: 2007 թվականին առանձնացվել է Խոսրովի արգելոցից:

Գիհու նոսրանտառային արգելավայր

Պահպանման օբյեկտներն են մնացուկային գիհու բազմապտուղ, գարշահոտ, կազակական, երկարատերև տեսակները: Կազմավորվել է 1958 թվականին, ունի 3312 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Արեգունու և Սևանի լեռնաշղթաների հարավային լանջերին:

Գյուլագարակի արգելավայր

Պահպանման օբյեկտներն են մնացուկային սոճու անտառները: Կազմավորվել է 1958-ին, ունի 2576 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝Գյուլագարակ գյուղի մոտ՝ Քարհանքջուր գետակի հովտում:

Գոռավանի ավազուտներ արգելավայր

Պահպանման օբյեկտներն են հազվագյուտ ավազուտային անապատը և դրան բնորոշ բույսերի ու կենդանիների (միջատների և սողունների) էնդեմիկ տեսակները: Կազմավորվել է 1959-ին, ունի 200 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Արարատի մարզում՝ Գոռավան գյուղի մոտ՝ Վեդի գետի միջին ավազանի ձախ մասում՝ Ուրծի լեռնաշղթայի նախալեռներում՝ Խոսրովի անտառ արգելոցի հարևանությամբ:

Գորիսի արգելավայր

Պահպանման օբյեկտներն են անտառային լանդշաֆտները և կենդանական աշխարհը (այծյամ, բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ): Կազմավորվել է 1972-ին, ունի 1850 հա տարածք: Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Որոտան գետի ավազանում:

Եղեգնաձորի արգելավայր

Պահպանման օբյեկտներն են անտառային լանդշաֆտները և հազվագյուտ կենդանիները: Կազմավորվել է 1971-ին, ունի 4200 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝Եղեգիս գետի ավազանում:

Իջևանի արգելավայր

Պահպանման օբյեկտներն են անտառային լանդշաֆտները և կենդաանական աշխարհը (այծյամ, բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մայրեհավ):

Կազմավորվել է 1971-ին, ունի 5908 հեկտար տարածք։ Գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Աղստև գետի ավազանում, Իջևանի լեռնաշղթայի լանջերին:

Իջևանի արգելավայր՝

Իջևանի արգելավայր

Հանքավանի ջրաբանական արգելավայր

Պահպանման օբյեկտներն են հանքային աղբյուրների («hանքավան» հանքային ջուր և այլ ջրային պաշարների) սնման ավազանները: Կազմավորվել է 1981-ին, ունի 9350 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում՝ Մարմարիկ գետի վերին ավազանում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերին:

Մարգահովիտի արգելավայր

Պահպանման օբյեկտներն են խոնավասեր անտառները և դրանց բնորոշ կենդանական աշխարհը(այծյամ, գորշ արջ, կովկասյան մայրեհավ և այլն): Կազմավորվել է ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի 1971 թ., ունի 3368 հեկտար տարածք, ՀՀ Լոռու մարզում՝ Աղստև գետի ավազանում՝ Մարգահովիտ գյուղից դեպի Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին ընկած տարածքում: Գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գերատեսչական ենթակայության տակ:

Խոր Վիրապ արգելոց

Պահպանման օբյեկտներն են խոնավ էկոհամակարգերը: Կազմավորվել է 2007 թ., ունի 50.28 հա տարածք, գտնվում է ՀՀ Արարատի մարզ, Խոր Վիրապ եկեղեցական համալիրի հարևանությամբ:

Մրտավարդենու արգելավայր

Պահպանման օբյեկտներն են կովկասյան մրտավարդենու մնացուկային թփերը։ Կազմավորվել է 1959 թ., ունի 1000 հա տարածք։ Գտնվում է ՀՀ Լոռու մարզում՝ Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների հյուսիսային լանջերին՝ Աղստև գետի աջափնյակում Մարգահովիտ գյուղից հարավ: Մրտավարդը Հայաստանի ֆլորայի հազվագյուտ և գեղեցկագուն տեսակներից է։ Նրա մշտադալար, 20-25 սմ բարձրության թփերն ունեն գեղազարդ տեսք՝ կոշտ կաշեկերպ փայլուն տերևների և ողկույզանման ծաղկաբույլերում փունջ-փունջ աճած, սպիտակ կամ կրեմագույն ծաղիկների շնորհիվ։

Զանգեզուր արգելավայր

Պահպանման օբյեկտներն են մարգագետնատափաստանային, ենթալպյան և ալպյան էկոհամակարգերը: Կազմավորվել է 2009 թ., ունի 17 368.77 հա տարածք, գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի, Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջին:

Որդան կարմիր արգելավայր

Կազմավորվել է 1987-ին, ունի 200 հւմ)՝ ՀՀ Արմավիրի մարզում՝ Արարատյան դաշտում՝ Արգավանդ, Արազափ և Ալաշկերտ գյուղերի միջև:

Հերհերի նոսրանտառային արգելավայր

Պահպանման օբյեկտներն են մնացուկային գիհու նոսրանտառները: Կազմավորվել է 1958-ին (տաիածքը՝ 6139 հւմ)՝ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի աջափնյա վտակ Հերհեր գետի ավազանում:

Հերհերի նոսրանտառային արգելավայր

Հերհերի նոսրանտառային արգելավայր

Ջերմուկի անտառային արգելավայր

Պահպանման օբյեկտներն են խոշորառէջ կաղնու լեռնային անտառները և հազվագյուտ կենդանիները (բեզոարյան այծ, գորշ արջ): Գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի վերին ավազանում:

Ջերմուկի անտառային արգելավայր

Ջերմուկի անտառային արգելավայր

Սոսու պուրակ արգելավայր

Պահպանման օբյեկտներն են արևելյան սոսու բնական պուրակը (միակը՝ Կովկասում):Կազմավորվել է 1958 թվականին, ունի 64 հւմ)՝ ՀՀ Սյունիքի մարզում՝ Ծավ և Շիկահողգետերի ափին՝ Շիկահողի արգելոցի հարևանությամբ:

Ջերմուկի ջրաբանական արգելավայր

Պահպանման օբյեկտներն են հանքային ջրերի տաք աղբյուրների (Ջերմուկ հանքային ջուր) սնման ավազանները: Կազմավորվել է 1981-ին, ունի 18000 հա մակերես՝ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի վերին ավազանում:

Սև լիճ արգելավայր

Պահպանման օբյեկտներն է Սև լճի բնական էկոհամակարգը։ Կազմավորվել է 2001 թվականին՝ համանուն արգելոցի (1987) հիման վրա, ունի 240 հա մակերես՝ ՀՀ Սյունիքի մարզում՝ Մեծ Իշխանասար լեռնագագաթի արևելյան լանջին:

Սև լիճ արգելավայր

Սև լիճ արգելավայր

Նմանատիպ հոդվածներ՝

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Էվերեստի բազային ճամբար 2023

Էվերեստի բազային ճամբար 2023

Հայաստանի սարերը

3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

Նեմրութ

Հայկական լեռնաշխարհի Նեմրութները

Նորատուսի խաչքարադաշտ

Նորատուսի խաչքարադաշտ

նվեր արշավականին

Ինչ նվիրել արշավական ընկերոջը

Ռաճա

Ռաճա․ լեռնային դրախտ

Վերելք Կազբեկ 2022

Կազբեկի թիմային վերելքը

Ձմեռային արշավներ

Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին

 

Առաջին վերելքն Արարատի գագաթ

Առաջին վերելքն Արարատի գագաթ

Եվրոպական բազմաթիվ ճանապարհորդներ ու աշխարհագրագետներ բացառիկ հետաքրքրություն էին ցուցաբերում Հայկական լեռնաշխարհի, հատկապես նրա արևելյան մասի նկատմամբ: Նրանց մասնավորապես հետաքրքրում էին Արարատ լեռն ու Արարատյան դաշտը, որոնք, բիբլիական առասպելի համաձայն, համարվում էին ետջրհեղեղյան մարդկության տարաբնակեցման կենտրոն: Եվրոպական ճանապարհորդները Արարատ լեռը համարում էին մարդկանց համար լրիվ անհասանելի մի լեռ: Նրանց շարադրած նյութերում անպայմանորեն խոսվում էր վերամբարձ գագաթի խիստ զառիթափ, անանցանելի լանջերի, հավերժական սառցադաշտերի մասին: Համեմատաբար ավելի ստույգ տեղեկություններ Արարատի վերաբերյալ Եվրոպա բերեցին ֆրանսիական ճանապարհորդներ Ժան Շարդենը (1673թ.) և Պիտոն դե Տուրնեֆորը (1701 թ.): Բայց նրանք էլ խոսում էին լեռան անհասանելիության մասին: Փոխանցվելով սերնդեսերունդ՝ էլ ավելի ամրապնդվեց ստեղծված առասպելը և ստացավ կրոնի անժխտելի դրույթի ուժ:

Ռուսաստանի կազմի մեջ Արևելյան Հայաստանի մտնելը հեշտացրեց գիտնականների գործը

Արարատի լեռնային զանգվածի գիտական լուրջ ուսումնասիրության համար արգելք էր հանդիսանում Արևելյան Հայաստանում ստեղծված քաղաքական ծանր իրավիճակը: Կառավարող խաների կամայականությունները, ինչպես և թափառող քոչվոր ցեղերի ասպատակությունները, երկար տարիներ հնարավորություն չէին տալիս հիմնովին հետազոտել Արարատը: Ռուսաստանի կազմի մեջ Արևելյան Հայաստանի մտնելը հեշտացրեց գիտնականների գործը: Առաջինն այդ բարենպաստ քաղաքական փոփոխություններից օգտվեց Ֆրիդիրխ Պարրոտը՝ Դորպատի (այժմ՝ Տարտու, Էստոնիա) համալսարանի պրոֆեսորը, որը ճանաչված գիտնական էր, ֆիզիկոս, բժիշկ ու բնախույզ: Ֆ. Պարրոտի ջանքերով կազմակերպված այս գիտարշավը նպատակ ուներ գալ Հայաստան և ոչ միայն առաջին վերելքն Արարատի գագաթ, այլ բազմակողմանիորեն ուսումնասիրել ամբողջ լեռնային զանգվածը: Գիտարշավը կոմպլեքսային էր: Նրա աշխատանքներին մասնակցում էին աստղագետ Վ. Ֆ. Ֆյոդորովը, երկրաբան Բեհագել ֆոն Ադլերկրոնը, ուսանողներ Կ. Շիմանը և Հ. Հեյնը:

Առաջին վերելքն Արարատի գագաթ

Արշավախմբի մասնակիցները Էջմիածին ժամանեցին 1829 թվականի սեպտեմբերի 8-ին: Էջմիածնի հոգևորականները սրտաբաց ընդունեցին արշավախմբի  մասնակիցներին: Նրանց թարգմանում էր դպիր Խաչատուր Աբովյանը: Ֆ. Պարրոտի առաջարկով և կաթողիկոսի համաձայնությամբ վերջինիս հանձնարարվեց ուղեկցել արշավախմբին, որն իրականացնելու էր առաջին վերելքն Արարատի գագաթ: Խ. Աբովյանն ուրախությամբ հանձն առավ թարգմանչի և աշխատակցի պարտականությունները:

Առաջին վերելքն Արարատի գագաթ

Առաջին Վերելքն Արարատի գագաթ

Սեպեմբերի 10-ին արշավախումբը թողեց Էջմիածինը և շարժվեց դեպի Արարատ լեռը:

Սեպտեմբերի 11-ին Արաքսի աջ ափին գիտնականներն անցկացրին առաջին դիտարկումները: Այնուհետև արշավախումբը հասավ Ակոռի գյուղը, Ֆ. Պարրոտը Խ. Աբովյանի  առաջնորդությամբ գնաց գյուղ, զրուցեց տանուտեր Ս. Խոջյանի հետ, եզներ և ուղեկցող մարդիկ վարձեց: Երեկոյան ճանապարհորդները հասան ս. Հակոբի վանքը, որը պետք է լիներ նրանց հիմնական կայանը:

Սեպտեմբերի 12-ին առավոտյան ժամը 7-ին Ֆ. Պարրոտը ձեռնարկեց վերելքի առաջին փորձը: Վերելքին մասնակցում էին Կ. Շիմանը, մեկ կազակ և ակոռեցի շինական Սահակը:  Ֆ. Պարրոտի խումբը բարձրացավ լեռան արևելյան խիստ զառիթափ լանջով և, հավերժական ձյան գիծը չհասած, գիշերեց ծովի մակարդակից 3502 մ բարձրության վրա, մարգագետինների գոտում:

Սեպտեմբերի 13-ին խումբը շարունակեց վերելքն առանց Սահակի: Հասնելով ձյան սահմանին՝ արշավախումբը հանդիպեց նոր դժվարությունների՝ զգացվում էր հատուկ հանդերձանքի բացակայությունը: Խմբին մի քանի ժամվա ճանապարհ էր մնում մինչև գագաթը, սակայն ուտելիքով ապահովված չլինելը, գիշերով իջնելու վտանգը ստիպեցին նրանց ետ վերադառնալ: Նրանք հասել էին ծովի մակարդակից 4365 մ բարձրության:

Սեպտեմբերի 14-ին առավոտյան ժամը 10-ին խումբը բարեհաջող վերադարձել է ս. Հակոբի վանքը:

Ճիշտ է, վերելքի այս առաջին փորձը անհաջողության մատնվեց, և լեռը չնվաճվեց, բայց ապացուցվեց Մեծ Արարատի գագաթը բարձրանալու հնարավորությունը: Խ. Աբովյանը վառվում էր հաջորդ վերելքին անձամբ մասնակցելու ցանկությամբ:

Սեպտեմբերի 16-ին տեղացի շինականների հետ զրույցներից հետո հասունանում է գագաթն   արևմուտքից գրոհելու միտքը:

Սեպտեմբերի 17-ին ամբողջ արշավախումբը սկսում է նախապատրաստվել երկրորդ վերելքին: Խ. Աբովյանը խնդրում է պրոֆեսորին թույլ տալ իրեն ևս մասնակցելու արշավին: Սկզբում Պարրոտը ոչ մի կերպ չի համաձայնում, նա խնայում է երիտասարդին՝ նրան անպատրաստ համարելով սպասվող դժվարություններին, բայց ի վերջո տեղի է տալիս նրա թախանձանքներին:

Երկրորդ վերելքն Արարատի գագաթ

Սեպտեմբերի 18-ին սկսվում է երկրորդ վերելքը: Ծանր բեռնավորված ձիերի, եզների ու մարդկանց քարավանը շարժվում է արևմտյան լանջով: Այս անգամ վերելքին մասնակցում էին 12 մարդ: Առանձնապես դժվար է լինում անցնել «ավազովք և խճովք չիչաքարի» ու անկանոն կուտակված քարերի վրայով: Երեկոյան ժամը 6-ին մարգագետինների գոտում, հասնելով ծովի մակարդակից 3704 մ բարձրության, քարավանը կանգ է առնում գիշերելու Քիփ գյոլ անունը կրող հարթության մոտակայքում:

Առաջին վերելքն Արարատի գագաթ

Արարատյան առաջին գիտարշավի արտելքերը

Սեպտեմբերի 19-ին կես աստիճան ցուրտ է ցույց տալիս ջերմաչափը, երբ առավոտյան արշավախմբի հիմնական ջոկատը, թողնելով ձիերին, եզներին ու եզնապաններին, գրոհում է լեռը: Երկու ժամ անց նրանք հանդիպում են մեծ սառցադաշտի, որի վրայով անցնելու համար անհրաժեշտ էր ոտնատեղեր փորել և, միմյանց օգնելով, զգուշորեն առաջ շարժվել: Ձորերից մեկում նրանք հանդիպում են 1,5 մետրից ավելի հաստություն ունեցող սառցադաշտի և վերջապես հասնում են «հավասարաձիգ և տափարակ» մի ժայռի: Անցնել ժայռը միտք չուներ, որովհետև կպահանջվեր ևս մի քանի ժամ, իսկ եղանակը վատանում էր, խոնավ ու սառը քամին մոտալուտ փոթորիկ էր խոստանում: Ծովի մակարդակից 4591 մ բարձրության վրա արշավախումբը կանգ է առնում:

Պարրոտի կանգնեցրած խաչը

Հենց այստեղ էլ Պարրոտը նպատակահարմար է գտնում կանգնեցնել իր հետ բերած  12 կգ ծանրություն ունեցող սև խաչը: Այն ամրացվում է երեսով դեպի Երևան, որպեսզի հնարավոր լինի քաղաքից հեռադիտակով տեսնել:

Սեպտեմբերի 20-ին արշավախումբն իր ողջ կազմով բարեհաջող վերադառնում է հիմնական բնակատեղը: Արշավախումբն այս անգամ ևս լեռան գագաթը չհասավ, և փաստորեն վերելքը նորից անհաջողության մատնվեց, բայց ապացուցվեց, որ գրոհի ուղղությունը ճիշտ է ընտրվել:

Սեպտեմբերի 21-ին փոթորիկը լեռան շրջակայքում շարունակվում է: Թանձր մառախուղին փոխարինում են մրրիկն ու ահեղ  ամպրոպը:

Սեպտեմբերի 22-ին գիտարշավի անդամները շարունակում են իրենց դիտարկումները, հարստացնում հավաքածուները, ճշտում քարտեզները: Ֆ.Պարրոտը գլխավորապես զբաղված էր մագնիսական սլաքի խոտորումն ու հակումը չափող գործիքների աշխատանքի ճշգրտումներով: Ադլերկրոնը շարունակում էր հավաքել և դասավորել Մասիսի լանջերը կազմող հրաբխային ապարները (բազալտ, պորֆիրիտ, անդեզիտ և այլն):

Սեպտեմբերի 23-ին գիտնականները ոչ միայն շարունակում են շրջակայքի ուսումնասիրությունները, այլև սկսում են ձեռնարկել ավելի հեռու վայրերի հետազոտումներ:

Սեպտեմբերի 24-ին եղանակն աստիճանաբար լավանում է: Ֆ. Պարրոտի մոտ հասունանում են նոր պլաններ: Նա զգում է, որ վերելքի ընթացքում ճիշտ չի բաժանել մարդկանց ուժերն ու ժամանակը: Նա գալիս է այն համոզման, որ հաջողությունը կախված է նրանից, թե որքան կբարձրանան առաջին օրվա ընթացքում, քանի որ այդ դեպքում ավելի շատ ժամանակ կմնա հաջորդ օրը լեռան գագաթ հասնելու և ցերեկով ետ վերադառնալու համար:

Սեպտեմբերի 25-ին եռուզեռ էր ս. Հակոբի վանքում. արշավախմբի անդամները պատրաստվում էին երրորդ վերելքին:

Երրորդ փորձը

Սեպտեմբերի 26-ին, լույսը դեռ չբացված, արշավախումբը դուրս է գալիս ս. Հակոբի վանքից և երրորդ անգամ ուղղություն վերցնում դեպի լեռան գագաթը: Երրորդ վերելքին մասնակցում են Ֆ. Պարրոտը, Հ. Հեյնը, Խ. Աբովյանը, 6 շինական և 3 զինվոր: Վերելքն իրականացվում է լեռան արևմտյան, ավելի ստույգ՝ հյուսիս-արևմտյան կողմից: Ժամը 12-ին արշավախումբը հասնում է Քիփ-գյոլի հարթությանը, որտեղ մնում է 1,5 ժամ: Շուտով մարդիկ ստիպված են լինում բեռը վերցնել սեփական ուսերի վրա: Այստեղ մնում են 3 հոգի, մնացած  9 հոգին երեկոյան ժամը 5.30-ին կանգ են առնում գիշերելու, չհասած հավերժական ձյան սահմանին, ծովի մակարդակից 3910 մ բարձրության վրա:

Առաջին վերելքն Արարատի գագաթ

Դեպի Արարատ վերելքի փորձերը

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 5.30-ին արշավախումբը սկսում է վերելքի վերջին փուլը և կես ժամ անց արդեն անցնում են հավերժական ձյան սահմանը: Երկրորդ վերելքի ժամանակ հանդիպած սառցադաշտով անցնում են անհամեմատ ավելի հեշտ, որովհետև սառցադաշտի վրա նստած ձյունը սկսել էր հալվել և առաջացած կիսահալ ծածկոցով մարդիկ քայլում էին ավելի ազատ: Սակայն արշավախումբը նոսրանում է. շինականներից մեկը գիշերը հիվանդացել էր և առավոտյան չէր կարողացել միանալ արշավախմբին, մնացած երկուսը, չդիմանալով դժվարություններին, ետ էին դարձել: Մնացել էին 6 հոգի: Նրանք իրենց վերջին ուժերը լարելով՝ շարունակել են վերելքը:

Վերջապես, հաղթահարելով մի քանի բլրակներ և սառցադաշտեր, ցերեկվա ժամը 3.15-ին արշավախումբը հասնում է լեռան գագաթը: Խ. Աբովյանը ձյան մեջ կանգնեցնում է իր ուսերի վրա բերած 1,5  մ բարձրություն ունեցող խաչը:

Առաջինները Մասիսի գագաթին

Խիզախները, որոնք իրականացրեցին առաջին վերելքն Արարատի գագաթ 6 հոգի էին՝ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը, Էջմիածնի վանքի դպիր Խաչատուր Աբովյանը, հայ շինականներ Հովհաննես Այվազյանն ու Մուրադ Պողոսյանը և 41-րդ եգերական ջոկատի զինվորներ Ալեքսեյ Զդորովենկոն և Մատվեյ Չալպանովը:

Ընդամենը 45 րոպե են մնում արշավախմբի անդամները Մասիսի գագաթին: Ոչինչ չգտնելով իր հետ տանելու՝  Խ. Աբովյանը վերցնում է մի կտոր սառույց և թաշկինակի մեջ փաթաթում:

Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան արշավախումբը շարունակում է վայրէջքը և բարեհաջող հասնում ս. Հակոբի վանք:

Հաղթականորեն ավարտված վերելքից հետո գիտարշավն անմիջապես չի հեռանում ս. Հակոբի վանքից: Նրա պլանների մեջ էր մտնում հետազոտել շրջակայքը և բարձրանալ նաև Փոքր Մասիսի գագաթը:

   ԱՐԱՐԱՏԻ  ՎԵՐԵԼՔԻ  ԺԱՄԱՆԱԿ  ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ  ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

Բարոմետր
Բարոմետր
Պենդել
Պենդել
Անկյունաչափիչ
Անկյունաչափիչ

Հոկտեմբերի 10-ից 23-ը ընկած ժամանակահատվածում Ֆ. Պարրոտի արշավախումբը երկրաբանական ուսումնասիրություններ է կատարում Գեղամա լեռներում, այնուհետև անցնում Գեղարդի վանքը և մտնում Երևան: Նրանց աշխատանքներին իր գործուն մասնակցությունն է ցուցաբերում  Խ. Աբովյանը: Ուսումնասիրություններ են կատարվում նաև Արարատի ստորոտում գտնվող Սիրբաքան և Փռչո գյուղերի շրջակայքում, այնուհետև Արտաշատի հարավային լանջերում, որից հետո մտնում են Բայազետ քաղաքը և ծանոթանում հայկական հուշարձաններին:

Հոկտեմբերի 25-ին արշավախումբը սկսում է նախապատրաստվել Փոքր Մասիսի վերելքին:

Հոկտեմբերի 26-ին երեկոյան կողմ 9 հոգուց բաղկացած խումբը հասնում է Փոքր Մասիսի հյուսիսային լանջերը  և գիշերում փոքրիկ անտառում:

Հոկտեմբերի 27-ին սկսվում է Փոքր Արարատի վերելքը, որի համար ընտրվել էր լեռան արևմտյան լանջը: Մասնակիցներից մեկը չի դիմանում դժվարություններին և ետ վերադառնում: Մնացած 8 հոգին հերոսաբար մաքառելով կարողանում են ժամը 11-ին հասնել գագաթ:

 

Աղբյուրը՝  Խաչատուր Աբովյանի Տուն-Թանգարան

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

 

Նժույգ լեռ, Արջուտի թամքոց

Նժույգ լեռ

Նժույգ լեռը գտնվում է Լոռու մարզում: Հանդիսանում է Փամբակի լեռների ճյուղավորումներից մեկի՝ Արջուտի թամքոցի, ամենաբարձր կետը: Բարձրությունը  2470 մ է: Լեռը գտնվում է Սպիտակ և Պայտաջուր լեռների միջև, Լեռնանցք գյուղից 3 կմ հարավ –արևելք: Լանջերը ծածկված են մերձալպյան բուսականությամբ:

Նժույգ և Կամար լեռների միջև է գտնվում Սպիտակի լեռնանցքը, որը շատ լավ երևում է գագաթից:

Սպիտակի լեռնանցք

Ժողովրդի մեջ տարածված է հաճախ սխալմամբ Սպիտակի լեռնանցք անվանել դեպի Սպիտակ տանող ոլորանները, սակայն Ապարան-Սպիտակ ճանապարհի լեռնանցքը կոչվում է Փամբակի լեռնանցք:

Սպիտակի լեռնանցք

Սպիտակի լեռնանցք

Սպիտակի լեռնանցքն անցնում է Լեռնանցք գյուղով, որի նախկին անունը հենց Սպիտակ էր: Հետո ներկայիս Սպիտակ քաղաքը Համամլույից վերանվանվեց Սպիտակ, իսկ Սպիտակ գյուղի անունը դարձավ Լեռնանցք: Սպիտակի լեռնացքը կառուցվել է ցարական Ռուսաստանի միջոցներով: Լեռնանցքը ունեցել է ռազմավարական նշանակություն, այստեղով ժամանակին անցել է կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը, որով անցել են առևտրական քարավանները և ռազմամթերքը տեղափոխող սայլերը։ Այդ ճանապարհի մասին դեռևս տեղեկություններ են հասել 1804-1805 թթ. ռուս-պարսկական պատերազմից։
Համամլու-Ալագյազ ճանապարհը կտրել անցել է 2375 մ բարձրություն ունեցող Սպիտակի լեռնանցքով, որը մի քանի մետրով ավելի բարձր է քան Որոտանի լեռնանցքը (Սյունիքի դարպասներ):

Այժմ լեռնանցքի ճանապարհը գրեթե չի օգտագործվում:

Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Լեռնանցք գյուղը
Լեռնանցք գյուղը
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Սպիտակ քաղաքը Նժույգ լեռից
Սպիտակ քաղաքը Նժույգ լեռից
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց
Նժույգ լեռ, Արջուտի թամքոց

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Հայաստանի լեռները

Հայաստանի 5 ամենագեղեցիկ լեռները

Հայաստանի նման լեռնային երկրներում ամենամեծ հարստությունը լեռներն են: Մեր բոլոր լեռներն են գեղեցիկ, և դժվար է առանձնացնել 5 ամենագեղեցիկը: Ամեն դեպքում՝ մենք առանձնացրել ենք Հայաստանի 5 ամենագեղեցիկ լեռները, որոնք անպայման պետք է տեսնել:

Դիմաց լեռ – 2378

Դիմաց լեռը գտնվում է Տավուշի մարզում՝ Իջևանի լեռներում։ Բարձրությունը՝ 2378 մետր է։ Լեռնագագաթը գտնվում է Թեղուտ գյուղից ուղիղ գծով 5 կմ հյուսիս։ Տեսարժան է լեռան գագաթից բացվող տեսարանը դեպի Իջևանի լեռների ժայռոտ պատերը։

Դիմաց լեռից դեպի արևելք գտնվում է Շաղոտ ջրվեժը: Դիմաց լեռը մտնում է «Դիլիջան ազգային պարկի» տարածքի մեջ։

Վերելք Դիմաց լեռ

Վերելք Դիմաց լեռ

Սևաժայռ – 2727 մ

Սևաժայռ լեռը գտնվում է Վայոց ձորի մարզում, Սևաժայռ գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք: Լեռը հեռվից գրավում է իր ժայռոտ ռելիեֆով և անմատչելի թվացող տեսքով:

Սևաժայռ լեռ / Հայկական լեռնաշխարհ

Սևաժայռ լեռ / Հայկական լեռնաշխարհ

Խուստուփ – 3201 մ

Խուստուփ լեռը գտնվում է Սյունիքի մարզում՝  Խուստուփ-Կատարի  լեռնազանգվածում: Կազմված է ստորին կավճի հրաբախածին և նստվածքային ապարներից (պորֆիրիտներ, մերգելներ, կրաքարեր):  Տիրապետում է սառնամանիքային հողմահարումը: Լանջերը մասնատված են, կան քարափներ, քարանձավեր:

Հայաստանի 5 ամենագեղեցիկ լեռները

Խուստուփ լեռ

Վերելք Խուստուփ
Վերելք Խուստուփ
Հայաստանի 5 ամենագեղեցիկ լեռները
Հայաստանի 5 ամենագեղեցիկ լեռները
Հայաստանի 5 ամենագեղեցիկ լեռները
Հայաստանի 5 ամենագեղեցիկ լեռները

Լանդշաֆտը լեռնամարգագետնային է,  հյուսիս-արևելյան լանջերը՝ անտառապատ:։ Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը։ Խուստուփ լեռան լանջին են թաղված հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի մասունքները:

Արագած – 4090 մ

Արագածը լեռնազանգվածը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով:

Վերելք Հարավային գագաթ

Արագած

Восхождение на Арагац
Восхождение на Арагац
Արագածը Արայից
Արագածը Արայից
Արագած
Արագած

Այն Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սաբալանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ:

Աժդահակ – 3597 մ

Աժդահակը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով:

Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

Վերելք Աժդահակ

Աժդահակ լեռ

Հայաստանի 5 ամենագեղեցիկ լեռները
Հայաստանի 5 ամենագեղեցիկ լեռները
Հայաստանի 5 ամենագեղեցիկ լեռները
Հայաստանի 5 ամենագեղեցիկ լեռները
Աժդահակ
Աժդահակ

Անվան ծագումը

Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը

Պատրաստեց՝ Տիգրան Վարագը

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայկական լեռնաշխարհ

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայկական լեռնաշխարհի գիտական ուսումնասիրությունները

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

որն է Անատոլիան

Ինչ և ո՞րն է Անատոլիան

Քարտեզագրական պատերազմ

Քարտեզագրական պատերազմ

Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի գործող հրաբուխները Հայկական լեռնաշխարհ ոչ թե Անատոլիա Հայկական լեռնաշխարհ ոչ թե Արևելյան Անատոլիա Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհ: Տարածքը և սահմանները: Հայկական լեռնաշխարհ Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Երկրաշարժերը Հայկական լեռնաշխարհում

Հայկական լեռնաշխարհիդաշտերը

Միջլեռնային գոգավորություններ

Հայկական լեռնաշխարհի ստորգետնյա ջրերը

Ստորգետնյա ջրերը Հայկական լեռնաշխարհում

 

Քարկատար լեռ

Քարկատար լեռ

Քարկատարի լեռներ

Երկարությունը՝ 25 կմ

Առավելագույն բարձրությունը՝ 2961 մ

Ամենաբարձր գագաթը՝ Քարկատար լեռ

Լեռներ Վայոց ձորի մարզի հյուսիս արևմտյան  մասում: Սկսվում է Վարդենիսի լեռների Մկնասար գագաթից և ձգվում է հվ.-արլ., մինչև Արփա և Եղեգիս գետերի միախառնման տեղամաս: Ամենաբարձր գագաթը համանուն լեռն է: Լեռնաշղթան հս-արմ.-ից դեպի հվ-արլ. աստիճանաբար ցածրանում է: Բարձր գագաթներից են նաև Ցոլասարը (2772 մ) և Փարթամ լեռը (2681 մ):

Լեռնաշղթայի  հարավահայաց լանջերից սկիզբ են առնում Արփա գետի վտակներ՝ Շրեշտը, Աղավնաձորը, Տափառուն: Հարավահայաց լանջերից՝ Եղեգիսի մի շարք վտակներ:

Քարկատար լեռնագագաթ

Լեռնագագաթը գտնվում է Վայոց ձորի մարզում, Հորս գյուղից 5 կմ արմ.: Քարկատարի հս.-արլ. լանջից է սկիզբ առնում Աղնջաձոր գետի աջ՝ Թառատուն վտակը, արլ. լանջից՝ մեկ այլ աջ վտակ Հորսը, հվ.-արլ. լանջից՝ Հորս գետի ձախ վտակ Թառաձորը, իսկ հվ. լանջից է սկիզբ առնում Ելփին գետի ձախ՝ Շրեշտ վտակը: Լեռան լանջերը զառիթափ են, ժայռոտ, ծածկված քարակույտերով:

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի

Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ
Քարկատար լեռ

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Բաղացսար / Մեղրու լեռներ

Բաղացսար լեռ

Մեղրու լեռնաշղթա

Երկարությունը՝ 64 կմ

Առավելագույն բարձրությունը՝ 3249  մ

Ամենաբարձր գագաթը՝ Բաղացսար լեռ

Սկսվում է Զանգեզուրի  լեռնաշղթայից և ձգվում մինչև Արաքսի հովիտ: Ջրբաժան է Արաքս և Ողջի գետերի միջև Առանցքային գոտին սկբնական հատվածում նեղ է, կենտրոնական մասում լայնանում է և  միանում Խուստուփի համակարգին: Լեռնաշղթան արևելքում նորից նեղանում է և կտրուկ իջնում Արաքսի հովիտ:

Հվ. լանջերն ամբողջովին անտառապատ են և թույլ մասնատված: Հս-արլ. անտառապատ լանջերը բավականին մեծ զառիթափությամբ իջնում են դեպի Ծավի գոգավորություն: Լեռնաշղթայի հս. լանջերը չոր կլիմայական պայմանների պատճառով հիմնականում բուսազուրկ են, խիստ մասնատված Մեղրի գետի համակարգով և Արաքսի մի շարք վտակներով: Այս լանջերից են սկսվում Մեղրիի վտակները, որոնցից են՝ Կալերը, Տաշտունը, Արաքսի վտակներ՝  Թոնրագետ, Ցուրիգետ, Մալև, Նռնաձոր գետակները, որոնք ժամանակ առ ժամանակ վերածվում են սելավային հոսքի: Բարձր մասերում տարածվում են ալպյան մարգագետինները, որտեղ հաճախ հանդիպում են քարային կուտակումներ:

Բաղացսար

Գտնվում է Սյունիքի մարզում, Շիշկերտ գյուղից 5 կմ հս-արմ.: Լեռը ձգվում է հս-արմ-ից հվ-արլ.՝ 4-5 կմ երկարությամբ: Արմ.-ից միանալով Լճկուտ, հվ.-ից՝ Ճգնավոր լեռնագագաթներին, նրանց հետ մեկտեղ կազմում ջրբաժան Ողջի և Մեղրի գետերի միջև: Բաղացսարը կազմում է «Արևիք» ազգային պարկի մի մասը: Բաղացսարի հարավ արևելյան լանջերից է սկիզբ առնում Կալեր գետը:

Բաղացսարի անվանումը կապված է Բաղք գավառի անվան հետ, իսկ բաղ-ով սկսվող անվանումները առաջացած են համարվում տարբեր ցեղանուններից:

Տեսանյութը՝ Գագիկ Սարգսյանի

Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Աղասի Մարտիրոսյանի և Տիգրան Շահբազյանի

Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ
Բաղացսար / Մեղրու լեռներ

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Կինոդիտում / «Դիպչելով Դատարկությանը»

«Դիպչելով Դատարկությանը» կինոդիտում

2017 թ.-ի սեպտեմբերի 15-ին ArmGeo-ն կազմակերպել էր կինոդիտում, որը տեղի ունեցավ «Թիմ Թայմ» հակասրճարանում: Դիտեցինք «Դիպչելով դատարկությանը» ֆիլմը:

Ֆիլմը նկարահանված է լեռնագնաց Ջո Սիմփսոնի նոթերի հիման վրա: Դեպքերը տեղի են ունենում Պերուական Անդերում:

Կինոդիտում / «Դիպչելով Դատարկությանը»

Կինոդիտում / «Դիպչելով Դատարկությանը»

1985 թվականին բրիտանացի լեռնագնացներ Ջո Սիմփսոնը և Սայմոն Յեյթսը որոշում են նվաճել իրեն հերթական գագաթը և ընտրում են Պերուի Սիուլա Գրանդե լեռը: Վերելքի համար նրանք ընտրում են բացարձակ նոր երթուղի, որն արդեն իսկ դժվար վերելքը դարձնում է էլ ավելի վտանգավոր:

Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի

Կինոդիտում
Կինոդիտում
Կինոդիտում
Կինոդիտում
Կինոդիտում
Կինոդիտում

Մեր միջոցառումները

Հայկական առաջին խումբը Արարատի գագաթին

Հայկական առաջին խումբն Արարատի գագաթին

Հայկ Մարգարյան

Հանդիպում Հայկ Մարգարյանի հետ

Լեռնային կղզի

«Լեռնային կղզի» / 10 տարին մի գրքում

Լեռնային կղզի

«Լեռնային կղզի» / Մենք 10 տարեկան ենք

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Արշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Հայկական լեռնաշխարհի քարտեզ

«Հայկական լեռնաշխարհ» քարտեզի շնորհանդես

առաջին հայուհին Էվերեստի գագաթին

Իռենա Խառազովայի կյանքի Էվերեստը

Արարատվածներ / Մենք 7 տարեկան ենք

Արարատվածներ / Մենք 7 տարեկան ենք

«Հայաստանի Լեռները» գրքի շնորհանդես

«Հայաստանի լեռները» գրքի շնորհանդես

Ծարասար, Հայաստանի լեռները

Ծարասար լեռ

Ծարասարը գտնվում է Գեղարքունիքի մարզի և Արցախի սահմանագլխին, Վերին Շորժա գյուղից 8 կմ հարավ-արևելք: Եզրավորում է Սևանա լիճը հարավ արևելքից 40 կմ երկարությամբ: Այն ջրբաժան է հանդիսանում Թարթառ գետի և Սևանա լճի միջև: Լեռնաշղթայի միջին բարձրությունը կազմում է 2700 մ: Առավել բարձրադիր է հարավային հատվածը, որտեղ գտնվում է Ծարասար գագաթը (3427  մ): Հանդիսանում է Արևելյան Սևանի լեռնաշղթայի ամենաբարձր կետը:  Բարձր գագաթներից են նաև Գոմքը (3052 մ), Մոխրասարը (3037 մ), Կատարաժայռը (3008 մ), Թրասարը՝(2869 մ):

Ծարասարի հյուսիսային լանջից է սկիզբ առնում Մասրիկ գետի աջ՝ Լուսնաձոր վտակը: Ծարասարի լանջերը ծածկված են մերձալպյան և ալպյան մարգագետիններով, իսկ բարձրադիր մասերում, որտեղ տարածված են կարկառները՝ ժայռային բույսերով:

Արևելյան Սևանի լեռնաշղթա

Արևելյան Սևանի լեռնաշղթան ունի ծալքաբեկորավոր կառուցվածք: Կազմված է հրաբխածին, մասամբ՝ նստվածքային ապարներից: Մեծ  Ծարասարի տեղամասում լանջերի թեքությունը հասնում է առավելագույնի  (ավելի քան 30°): Շատ հատվածներում տարածվում են քարացրոններ: Արևելյան Սևանի միջին հատվածներում  բարձրությունները նվազում են, բայց ավելանում է լեռնաշղթայի ասիմետրիկությունը:

Լուսանկարները՝ Սասուն Դանիելյանի, Մարիա Հովսեփյանի, Էդուարդ Ստեփանյանի և Տիգրան Շահբազյանի

Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները
Ծարասար, Հայաստանի լեռները

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Էջ 84 / 105«‹8283848586›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վ 2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ:
Վերելքի օրերն են`
• 26.07-01.08
• 01.08-07.08
• 07.08-13.08 (6-օրյա ծրագիր)
• 16.08-22.08
• 22.08-28.08
Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ: Ամրագրիր վերելքդ հիմա:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն տանն ես:
Կիրակի` 25.10.26 Գնում ենք վայելելու տավուշյան գե Կիրակի` 25.10.26
Գնում ենք վայելելու տավուշյան գեղեցիկ գույներն ու քայլելու Երեք բազեների արահետով:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։ 2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։
Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները։
📩Մանրամասների համար թող մեկնաբանություն կամ գրիր մեր էջին:
⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պ ⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պարզապես ուղևորություն։ 
Հայտնի մարդկանց մտքերը ճամփորդությունների, նոր բացահայտումների ու լեռների մասին։
🥾Join our upcoming hikes 📌On Saturday - 24․10․26 🥾Join our upcoming hikes
📌On Saturday - 24․10․26 
From Goshavank to Khachardzan
Length of the route: 16 km
Altitude gain: 500 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9 500 AMD per person
—————————————————
📌On Saturday - 24․10․26 
Ascent to Mt. Ara from the Northern Route 
Length of the route: 17 km
Altitude gain: 900 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00 AM
Price: 9000 AMD per person
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Ascent to Mt. Vitasar 
Length of the route: 22 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 06:30
Price: 9 500 AMD 
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Three Hawks’ Trail 
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9500 AMD per person
—-——————————————————
📌On October 30 - November 1 
Ascent to Mt. Gombak 
Length of the route: 16 km
Altitude gain: 1700 m 
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 07:30 AM
Price: 38 000 AMD per person
—————————————————-
📌Ararat 2027 
From July to August
📩For booking as well as for all the questions you can write us or call: 043 00 5165
Շաբաթ` 24.10.26 Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնո Շաբաթ` 24.10.26
Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնում է անտառային գեղեցիկ արահետով:
📩Այս աշնանային արշավին միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
The last day in Nepal. Exploring Kathmandu. The last day in Nepal. Exploring Kathmandu.
🏔️Խոսում են մեր ուղեկցորդները @arpiatou-ն պատմում 🏔️Խոսում են մեր ուղեկցորդները
@arpiatou-ն պատմում է, թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ձեռնափայտեր և ինչպես օգտագործել դրանք, որպեսզի արշավն ավելի հեշտ դառնա։ 🥾
Follow on Instagram
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
© 2012–2026 Armenian Geographic
Scroll to top Scroll to top Scroll to top