• Link to Facebook
  • Link to Instagram
  • Link to Youtube
[email protected]    +374 43 00 51 65
Armenian Geographic - ArmGeo.am
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
Կարմիր կամուրջ

Երևանի Կարմիր կամուրջը

Երևանի Կարմիր կամուրջը գտնվում է Հրազդան գետի վրա: Երևանում պահպանված ամենահին կամուրջն է, կառուցվել է 1679 թվականին։ Այն կառուցվել է երկրաշարժից ավերված կամրջի տեղում քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի հովանավորությամբ: Այդ իսկ պատճառով էլ կամուրջը երբեմն անվանում են Խոջա Փիլավի կամուրջ: Իսկ կարմիր  կամուրջ կոչվել է կարմիր տուֆից պարաստված լինելու և այդպիսի երանգավորում ունենալու պատճառով:

Հայաստանի բանուկ ճանապարհների վրա կառուցված Երևանի Կարմիր կամուրջն ունի 80 մետր երկարություն և 10 մետր բարձրություն: Այս կամուրջը միակն է եղել Հին Երևանում, որը կապել է Երևանի բերդը (ներկայիս Գինու կոմբինատը) առհասարակ ողջ բնակավայրը Արարատյան դաշտին` Էջմիածնին, Ապարանին, Թալինին և հեռավոր բնակավայրերին:

 

Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Կարապետ Սահակյանի

Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը
Երևանի կարմիր կամուրջը

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Էվերեստի բազային ճամբար 2023

Էվերեստի բազային ճամբար 2023

Հայաստանի սարերը

3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

Կոնդ

Կոնդ / Քաղաք քաղաքի ներսում

Երևանի հյուսիս-արևմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդ թաղամասը, որը բառացի նշանակում է բլուր: Ոմանք կատակում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ: Հարթությունից, որտեղ քայլում է քաղաքը, Կոնդը չի երևում: Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներն աչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա: Կոնդի դռներն առանձին թեմա են: Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել: Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին: Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվագյուտ երևույթ է:

Կոնդ

Կոնդ / քաղաք քաղաքի ներսում

Մայրաքաղաքի կենդանի մնացած թերևս միակ հին թաղամասից առաջին տպավորությունը կախված է նրանից, թե բազում աստիճաններից որո՞վ կհայտնվես այնտեղ: Օրինակ՝ եթե բարձրանում ես Սարյան փողոցի կենտրոնական փոստի կողքից, հայտնվում ես համեմատաբար թարմ ու նոր Կոնդում: Տեղացիներն այդ հատվածը Կոնդագլուխ են կոչում, իսկ կենտրոնական փոստից ավելի ներքև, իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա երկու նեղ աստիճանները տանում են բոլորովին այլ Կոնդ:

Կոնդի առօրյան

Կոնդի բազմաթիվ պատմություններ հյուսվում են տներին հարող քարե կամ բետոնե նստարաններին, որոնց առատությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանք մեծ սեր են վայելում կոնդեցիների շրջանում: Պարզվում է՝ ամռան ամիսներին նմանատիպ բոլոր նստարանները զբաղված են. կոնդեցի տղամարդիկ նարդի կամ թուղթ են խաղում դրանց վրա, իսկ կանայք մի բաժակ սուրճի շուրջ քննարկում են թաղի վերջին նորություններն ու իրադարձությունները:

Կոնդ

Կոնդի առօրյան

Տեղացի կանանց հաճախ կարելի է տեսնել նաև գրեթե ամեն քայլափոխի հանդիպող աղբյուրների մոտ, որոնց թիվն այդպես էլ չհաջողվեց հաշվել: Չնայած գրեթե յուրաքանչյուր տուն արդեն հնարավորություն ունի անհատական ջրամատակարարում ունենալ, բայց այնպիսի տպավորություն է, որ ծորակով աղբյուրների ակտուալությունը դրանից թաղամասում չի նվազել: Եղանակների տաքանալուն պես կանայք այստեղ լվացք են անում կամ ցայում են սուրճի բաժակները:

Կոնդի ամենադաժան թշնամին կրակն է

Ամառը տարվա ամենասիրելի եղանակն է, իսկ անձրևների ու ձմռան հետ գլուխ են բարձրացնում թաղամասի, մեղմ ասած՝ վատ պայմանները. կաթում են տանիքները, սառցակալում են դեպի կենտրոնական փողոցներ իջնող աստիճաններն ու արահետները: Կոնդի առաջին ու ամենադաժան թշնամին կրակն է: Սերտաճած ու միմյանց պինդ գրկած տներից ցանկացածի բռնկումը շատ արագ տարածվում է մյուսների վրա ու արդյունքում կարող է մի քանի տուն միանգամից այրվել: Հրդեհից խոսելիս կոնդեցիները սարսափով են հիշում 1987-ի միջադեպը: Պատմում են, որ մինչ հրշեջների ու շտապ օգնության մեքենաները փորձում էին իրար զիջելով անցնել Կոնդի նեղ փողոցներով՝ կրակը կոնդենցու կյանք խլեց: Այս հրդեհից կադրեր կան նաև ռեժիսոր Հարություն Խաչատրյանի նույն թվականին լույս տեսած «Կոնդ» վավերագրական ֆիլմում:

Տեքստը` «ԵՐԵՎԱՆ» ամսագրից

Լուսանկարները` Տիգրան Շահբազյանի

Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ
Կոնդ

Նմանատիպ հոդվածներ՝

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

Էվերեստի բազային ճամբար 2023

Էվերեստի բազային ճամբար 2023

Հայաստանի սարերը

3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

Հայաստանը հնագույն քարտեզներում

Կապուտջուղ լեռը

Կապուտջուղ լեռ / Զանգեզուրի լեռներ

Զանգեզուրի լեռները սկսվում են Սյունիքի բարձրավանդակի և Վարդենիսի լեռների շփման գոտուց և 160 կմ երկարությամբ ձգվում մինչև Արաքսի հովիտ: Ամենաբարձր գագաթը Կապուտջուղ լեռն է (3906 մ)։ Լեռնաշղթայի հյուսիսային մասը ցածր է: Այստեղ է գտնվում Որոտանի լեռնանցքը (2345 մ), որը կապում է Արփայի հովիտը Որոտանի հովտին, իսկ Սիսիանի լեռնանցքը՝ Զանգեզուրը Նախիջևանին:

Զանգեզուրի լեռների կատարային մասում են գտնվում Գազանալիճ, Ծակքար, Կապտաչ և Կապուտան լճերը: Լեռների հարավարևելյան լանջերից են սկիզբ առնում Արաքսի ձախ՝ Ողջի և Մեղրի վտակները, ինչպես նաև բազմաթիվ այլ գետեր:

Զանգեզուրի լեռնաշղթայի լճերը

Ծաղկարի (Ծակքարի) լիճ և Զանգեզուրի լեռներ - Armenian Geographic

Ծակքարի լիճ / Զանգեզուրի լեռներ

Շատ թույլ պահպանված են ռելիեֆի սառցադաշտային ձևերը, որոնք լավ են արտահայտված Կապուտջուղ, Այրիսար, Աղոթարան, Սալվարդ, Երնջակ լեռնազանգվածների շրջանում: 

Զանգեզուրի լեռներն աչքի են ընկնում վեր բարձրացող ժայռային բարձր կատարներով և խոր անդունդներով: Լեռնաշղթան ունի համեմատաբար անհամաչափ կառուցվածք: Արևելյան լանջերը մասնատված են մի շարք գետակներով, որոնց միջև ջրբաժան հանդիսացող լեռները սանրի պատկեր են հաղորդում լանջին: Այս լանջերից են սկսվում Սիփան, Այգիգետ, Ողջի, Գեղի, Ծիրանաջուր, Կարճան, Այրիջուր և մի շարք այլ գետեր:

Քաջարանի լեռնաբազուկը Ողջի և Գեղի գետերը բաժանում է միմյանցից: Այս լանջերը հողմատակ են, իրենց վրա են կրում Կասպից ծովի ազդեցությունը և միջին բարձրության գոտում ամենաանտառապատն են, ավելի վեր մեծանում է տեղատարման պրոցեսը, որի հետևանքով լանջերը լերկ են և պատված քարաթափվածքներով: Լեռնաշղթայի արևմտյան լանջերն աչքի են ընկնում չոր կլիմայական պայմաններով: Ցածր մասերում տարածվում է կիսաանապատային բուսականությունը, ավելի բարձր՝ տափաստանային բուսականությունը: Լանջերին շատ են սողանքային պրոցեսները:

Զանգեզուրի լեռներ

Զանգեզուրի լեռնաշղթա

Կապուտջուղ լեռ

Զանգեզուրի լեռներ

Բարձրությունը՝ 3906 մ

Կոորդինատները՝ 39.159589, 46.003586

Կապուտջուղ լեռնագագաթը գտնվում է Սյունիքի մարզի և Նախիջևանի սահմանագլխին՝ Քաջարանց գյուղից 9 կմ արևմուտք: Հարաբերական համեմատաբար փոքր բարձրության շնորհիվ, բարձրությունը շրջապատի նկատմամբ այդքան էլ լավ արտահայտված չէ, սակայն լեռը ՀՀ տարածքում բարձրությամբ երկրորդն է՝ Արագածից հետո: Լեռան լանջերը զառիթափ են, պատված ալպյան և մերձալպյան բուսականությամբ: Գագաթային մասերում պահպանվում են ձնաբծեր:

Կապուտջուղ լեռը

Կապուտջուղ լեռը / Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի

Հայաստանի բնաշխարհը

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Баргушатские горы

Բարգուշատի լեռնաշղթա

Երկարությունը՝ 86 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Արամազդ լեռ (3399մ)

Այն հանդիսանում է Զանգեզուրի լեռնաշղթայի արլ. ճյուղավորությունը: Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում: Որոտանի, Ողջիի և Գեղիի ջրբաժանն է: Երկարությունը մոտ 70 կմ է, լայնությունը՝ 15-26 կմ, առավելագույնը բարձրությունը՝ 3399 մ (Արամազդ):

Արամազդ լեռան գագաթին

Բարգուշատի լեռնաշղթա / Արամազդ լեռան գագաթին

Լանջերը կտրտված են Որոտանի և Գեղիի վտակների խոր (մինչև 800 մ) հովիտներով: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է: Գիրաթաղ-Սվարանց գետահովիտներով բաժանվում է արմ. և արլ. մասերի: Արմ. մասը բարձրադիր հորստաձև բեկոր է՝ կազմված պալեոզոյի փոխակերպային, նստվածք. և էոցենի հրաբխածին-նստվածք. ապարներից, գրանիտոիդային ներժայթուքներից:

Այստեղ են գտնվում Արամազդ, Գեղաքար (3343մ), Քառակատար (3270 մ), Երկաթասար (3227 մ) լեռնագագաթները: Արլ. մասը՝ Սուսանասարը, համեմատաբար ցածրադիր է, միաթեք՝ կազմված յուրայի  ու կավճի հրաբխածին ապարներից: Կան երկաթի, պղնձի, մոլիբդենի, ոսկու, մանգանի, տիտանի, բազմամետաղային հանքավայրեր, շինանյութեր, հանքային ջրերի ելքեր:  Հանքավայրերի մի մասն ունի արդ. նշանակություն:

Բարգուշատի լեռնաշղթան ակտիվ  երկրաշարժամետ շրջան է: Կլիման բարեխառն է, բարձրադիր գոտում՝ ցուրտ լեռնային, տարեկան տեղումները՝ 500-800 մմ: Ձմռանը բնորոշ է կայուն ձնածածկույթը: Լանջերն անտառածածկ են, բարձրադիր գոտում՝ մերձալպյան  և ալպյան մարգագետիններ:

Հայաստանի Լեռները

Սիս լեռ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Ամպասար

Ամպասար

Գոմբակ լեռ

Գոմբակ լեռ

Կայեն լեռ

Կայեն լեռ

Արտանիշ լեռ

Արտանիշ լեռ

Ոսկեսար լեռ

Ոսկեսար լեռ

Չքնաղ լեռ

Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ

Базумские горы

Բազումի լեռնաշղթա

Երկարությունը՝ 66 կմ
Լայնությունը՝ 15-20 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Ուրասար լեռ (2992 մ )

Բազումի լեռնաշղթան գտնվում է ՀՀ հյուսիսային մասում՝ Փամբակի գոգավորության և Լոռու դաշտի միջև: Ձգվում է Քարախաչի լեռնանցքից մինչև Գայլաձորի կիրճ:

Ուրասար լեռ

Բազումի լեռնաշղթա / Ուրասար

Ջրբաժան է Ձորագետի և Փամբակի միջև: Երկարավուն հորստաձև  բարձրացում  է՝ կազմված յուրայի, վերին կավճի նստվածքից (կրաքարեր, մերգելներ, պորֆիրիտներ) և հրաբխածին (անդեզիտներ, դացիտներ) ապարներից, ներժայթուքներից: Լեռնաշղթան բաղկացած է գլխավոր ջրբաժանից՝ Գոգարան ու Չքնաղ լեռնաբազուկներից:  Լեռնանցքները բարձր չեն, նշանավոր է Պուշկինի լեռնանցքը  (2038 մ):  Կան պղնձի, գրանիտի, քրոմի, տուֆի, հանքային ջրերի պաշարներ:

Կլիման բարեխառն է, տարեկան  տեղումները հվ. լանջերին՝ 500-600 մմ, հս-ին՝ 800 մմ: Լանդշաֆտը լեռնատափաստանային ու լեռնամարգագետնային  է, արևելյան լանջերին կան հաճարենու, կաղնու, բոխու անտառներ:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր արշավները

Սիս լեռ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Ամպասար

Ամպասար

Գոմբակ լեռ

Գոմբակ լեռ

Կայեն լեռ

Կայեն լեռ

Արտանիշ լեռ

Արտանիշ լեռ

Ոսկեսար լեռ

Ոսկեսար լեռ

Չքնաղ լեռ

Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ

Արցախի լեռնաշղթա

Արցախի լեռնաշղթա ՝ գտնվում է Հայկական լեռնաշխարհի հս-արլ. եզրային մասում: Ձգվում է հս-արմ-ից հվ-արլ. ավելի քան 125 կմ՝ Թարթառի հովտից մինչև Մերձարաքսյան հարթավայր: Ամենաբարձրը կենտրոնական ժայռոտ, սրածայր հատվածն է՝ Կուսանաց լեռնաշղթան՝ համանուն գագաթով (2832մ): Արցախի լեռնաշղթան Բադարայից մինչև Լիսագորի լեռնանցք աստիճանաբար ցածրանում է, իսկ Մեծ Քիրս լեռնագագաթի մոտ նորից բարձրանում է, ընդունում հվ-արլ. ուղղություն և աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում Մերձարաքսյան հարթավայրին: Նշանավոր են Մեծ Քիրս (2724մ), Դիզափայտ (2478մ) լեռնագագաթները: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է՝ կազմված մեզոզոյի  նստվածքային ու նստվածքահրաբխածին ապարներից: Արցախի լեռնաշղթայից դեպի արևելք ճյուղավորվում են Հավքախաղաց, Մրակաց, Կաղարծի, Վարանդայի լեռները, որոնց անհամաչափ լանջերը կտրտված են Թարթառ, Խաչեն, Կարկառ, Վարանդա, Իշխանագետ, Հագարի գետերի հովիտներով: Լիսագորի լեռնանցքով (2080մ) անցնում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Արցախի լեռներում զարգացած են սողանքային ու կարստային երևույթները, հայտնի է հնադարյան Ազոխի քարանձավը: Կան բազմամետաղային, ոսկու, ծծմբային հրաքարի, երկաթի, կրաքարի, մարմարի պաշարներ: Ըստ բարձրության՝ հերթափոխվում են վերընթաց լանդշաֆտային գոտիները՝ տափաստաններից մինչև մերձալպյան մարգագետիններ, տիրապետողն անտառն է:

Գեղամա լեռներ

Գեղամա լեռներ

Երկարությունը՝ 72 կմ
Ամենաբարձր գագաթը՝ Աժդահակ լեռ (3597 մ)
Կոորդինատները՝ 40․224939, 44․948800

Գեղամա լեռները գտնվում են Սևանի և Արարատյան գոգավորությունների միջև: Ձվաձև տարածվում է միջօրեականի ուղղությամբ, երկարությունը 70 կմ է, լայնությունը՝ 48 կմ, առավելագույն բարձրությունը՝ 3597 մ (Աժդահակ):

Հայաստանի 5 ամենագեղեցիկ լեռները

Աժդահակ

Հիմքում  կավճի ու պալեոգենի տարասեռ, մակերևույթում պլիոցենի ու անթրոպոգենի հրաբխային ապարներ են:  Ունի անհամաչափ կառուցվածք: Արլ. լանջերը, մեղմաթեք իջնելով, աստիճանաբար ձուլվումեն մերձսևանյան լավային սարավանդներին:  Արմ. զառիկող լանջերն իջնում են Հրազդանի հովիտը՝ առաջացնելով նախալեռն. գոտի՝ Հատիս, Գութանասար, Մենակասար և այլ հրաբուխներով: Ջրբաժան գոտին 2800-3000 մ բարձր. ալիքավոր սարավանդ է՝ հրաբխ. կոներով (Աժդահակ, Սևկատար) և ժայթքման մնացորդային գմբեթներով (Սպիտակասար, Գեղասար, Գնդասար):

Սպիտակասարն ու Նազելի լիճը

Հվ-արմ-ում անջատվում է Ողջաբերդի սեղանաձև լեռնաճյուղը: Հվ. բարձրադիր մասը մասնատված է  գետահովիտներով ու կիրճերով: Պահպանվել են  անթրոպոգենի թարմ հրաբխ. ձևերը: Լավային հոսքերը 15-20 կմ լեզվակներով տարածվում են Ազատի, Հրազդանի, Արգիճիի գետահովիտներում՝ առաջացնելով բազմանկյուն, սյունաձև առանձնացումներ: Լանջերին կան աղբյուրների ելքեր (Քառասունակն, Ակունք, Լիճք): Գութանասարի, Սպիտակասարի Գեղասարի, Հատիսի շրջակայքում  կան վանակատի և պեռլիտի պաշարներ: Որոշ հրաբխ. կոների խառնարաններ վերածվել են լճակների: Անթրոպոգենի սառացապատումների հետքերը կառերի, տրոգների և մորենների ձևերով պահպանվել են գետահովիտների  վերին մասերում:

Աժդահակ լեռ

Աժդահակ լեռ

Կլիման բարեխառն և ցուրտ լեռնային է, ամռանը՝ կարճատև, զով, ձմեռը՝ ցուրտ (240-250 օր), տարեկան միջին ջերմաստիճանը նախալեռներում՝ 6-40C, սարավանդներում՝ 2-00C, գագաթին՝ -20C, տարեկան տեղումները՝ 500-900 մմ, ձնածածկույթի հզորությունը՝ 30-100 սմ: Լանջերից սկիզբ  են առնում Ազատ, Վեդի, Արգիճի, Գավառագետ, Բախտակ և այլ գետեր: Նշանավոր  է  Ակնա լիճը:

Գեղամա լեռներ

Գեղամա լեռներ

Գ. լ-ի հվ-արմ. լանջերը ներառված են Խոսրովի անտառ արգելեցի մեջ: Հողաբուս. ծածակույթը ենթակա է վերընթաց գոտիականության: Մինչև 2800 մ լեռնատափաստաններ են , ավելի բարձր՝ մերձալպայն և ճահճացած մարգագետիններ: Արմ. լանջերին կան արլ. կաղնու և գիհու  նոսրանտառներ: Կենդանիներից հանդիպում են ճագարամուկ, նապսատակ, գայլ, աղվես, արջ, սողուններից՝ մողեսներ, օձեր: Շատ են թռչունները:

Անվան ծագումնաբանություն

Անվանումը կապվում է Հայկ Նահապետի ծոռ Ամասիայի որդի Գեղամի անվան հետ: Գեղամա նահապետը հայ ժողովրդի նախահայրերից է։ Նա պարթևահասակ էր ու գեղեցիկ։ Ըստ ավանդության՝ գահակալալ է 50 տարի։ Գեղամ նահապետի անունով են բացատրվում Հայկական բարձրավանդակի մի շարք տեղանուններ, այդ թվում՝ Գեղամա ծով,Գեղամա լեռներ, Գեղամաշեն, Գեղամավան և այլ տեղաննուեր։

Ժայռապատկերներ

Գեղամա լեռներում կան հազարամյակներ առաջ քարերին փորագրված ժայռապատկերներ, որոնք աշխարհում եզակի են իրենց ծավալով, նշանների բազմաքանակությամբ, սյուժեների բազմազանությամբ և կատարման տեխնիկայով։ Ժայռապատկերներում ներկայացված տեսարանները արտահայտում են տվյալ դարաշրջանի մարդկանց աշխարհըմբռնումը, նրանց նյութական և հոգևոր կյանքը։

Գեղամա լեռների ժայռապատկերները

Գեղամա լեռների ժայռապատկերները

Դրանց միջոցով հնարավոր է պատկերացում ունենալ Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների կենցաղի, սովորությունների և պաշտամունքի մասին։ Գիտնականների կարծիքով ժայռապատկերային նշանները գաղափարագրեր կամ նշանագրեր են, որոնք, ըստ որոշ մասնագետների, հիմք են դարձել նախնական գրերի ստեղծման համար։

Գեղամա լեռների ժայռապատկերները
Գեղամա լեռների ժայռապատկերները
Գեղամա լեռների ժայռապատկերները
Գեղամա լեռների ժայռապատկերները
Գեղամա լեռների ժայռապատկերները
Գեղամա լեռների ժայռապատկերները

Գեղամա լեռների ժայռապատկերները փորագրված են երբեմն հսկայական չափերի հասնող ժոյռաբեկորներին՝ մեծ մասամբ մետաղական փայլով մակերեսներին՝ ձեռքի քարե թակիչների և կտրիչների օգնությամբ։ Ժայռապատկերների մեջ աչքի է ընկնում վայրի կենդանիների բազմազանությունը, որտեղ նշմարվում են ինչպես այժմ Հայաստանում գոյություն չունեցող, այնպես էլ մինչ օրս Գեղամա լեռներում ապրող կենդանիների պատկերները։ Կենդանիներն ու թռչունները, ինչպես նաև մարդկային ֆիգուրները, երկնային մարմինները, տարատեսակ առարկաններն ու աստվածային կերպարները պատկերված են թե առանձին և թե խմբային։

Գեղամա լեռների վիշապաքարերը

Գեղամա լեռներում կարելի է հանդիպել վիշապաքարեր։ Վիշապաքարերի մշակույթը հանդիպում է միայն Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Այս հսկա քարե կոթողները տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ, որպեսզի չար վիշապներին թույլ չտան փակել ջրի աղբյուրները։ Նաև խորհրդանշել են տարերքի անսանձ ուժ, բնության զարթոնք, պտղաբերություն և առատություն։

Գեղամա լեռներ

Գեղամա լեռների վիշապաքարերը

Գեղամա լեռներում շատ էին վիշապաքարերը, որոնք տարբեր ժամանակներում տեղափոխվել են: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ բերվել են Երևան: Նոր Նորքի զանգվածում կա վիշապների պուրակ: Գեղամա լեռներից բերված մի հսկա վիշապ էլ կանգնած է «Վերնիսաժի» մոտ՝ կառավարական շենքի դիմաց:

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Սիս լեռ

Թեժառույք լեռ

Թեժառույք լեռ

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Շամլուղից Ախթալա / Կկվի բույն

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց

Երոանոի լեռներ / «Սֆինքս»

Երանոսի լեռներ / «Սֆինքս»

Օրիսաբա

Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ

Անդոկ լեռ

Անդոկ լեռ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Հայաստանի երկրաբանությունը

ՀՀ երկրաբանություն

Հայաստանի տարածքը գտնվում է Ալպ-հիմալայան ծալքավոր մարզի Տավրոս-կովկասյան հատվածի ներքին խոշոր տեկտոնական կառույցի՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում և բնորոշվում է բարդ երկրաբանական առանձնահատկություններով։ Վաղ անցյալում Լավրասիա և Գոնդվանա ընդարձակ մայրցամաքների միջև գոյություն է ունեցել Թետիս օվկիանոսը՝ ալպ-հիմալայան երկրակամարածալքային իջվածքը։ Հետագայում, բազմիցս կրկնվող լեռնակազմական շարժընթացների հետևանքով, Գոնդվանայի արաբական ելուստի և Լավրասիայի արևելաեվրոպական սալի միջև ձևավորվել են մարզի ծալքավոր և բեկորային համակարգերը։ Երկրակեղևի հաստությունն այստեղ կազմում է 38-40 կմ-ից (իջվածքներում) մինչև 52-53 կմ (բարձրացումներում), հրաբխանստվածքային շերտի հաստությունը 3-8 կմ է, գրանիտային շերտինը՝ 20-30 կմ, բազալտային շերտինը՝ 20-25 կմ։

Հայկական լեռնաշխարհի հյուսիսային թևը կազմում է Փոքր Կովկասի, Կարադաղի, Թալիշի կուլիսաձև զուգորդվող կամարածալքերի շարքը, իսկ հարավային և կենտրոնական թևերը՝ Հայկական Տավրոսի և Զագրոսի լեռները։ Սրանք, որպես ծալքավոր համակարգեր, ձևավորվել են մասամբ պալեոզոյում ու մեզոզոյում՝ հիմնականում պալեոգենի լեռնակազմական շարժումների հետևանքով։ Հայկական լեռնաշխարհի տարածքը կայնոզոյի վերջում տեկտոնական շարժումների հետևանքով ենթարկվել է տարբերակված խոշոր կամարաձև բարձրացումների։

Խորքային բեկվածքների համակարգեր

Հայկական լեռնաշխարհով անցնում են Երզնկա – Կարս – Ամասիա –  Սևան – Հագարիի, Հանքավան – Զանգեզուրի և մերձերևանյան ուղղությամբ ձգվող խորքային բեկվածքների համակարգերը և դրանց հարող օֆիոլիթային գոտիները։ Շատ տեղերում ապարաշերտերը տեկտոնական լարումների ազդեցությամբ խզվել են և երկրակեղևի կոտրվածքների ուղղությամբ առաջացրել ծալքերի ճզմում ու տեղաշարժ, խզումներն ու կոտրվածքները ծալքավոր լեռների մեծ մասը բեկորահատելով առաջացրել են ծալքաբեկորավոր լեռներ։ Հայկական լեռնաշխարհի ձևավորման գործում չափազանց կարևոր դեր են խաղացել ալպյան լեռնակազմական շարժումները, որոնց հետ կապված նեոգենյան ու անթրոպոգենյան հրաբխականությունն ընդգրկել է լեռնաշխարհի ողջ կենտրոնական մասը՝ գոյացնելով հրաբխային բարձր լեռներ ու լեռնավահաններ և լավային սարավանդներ։

Երկրաբանական կառուցվածքի առումով Հայկական լեռնաշխարհը մայրցամաքի ամենայուրատիպ տարածքներից է

Այստեղ կան գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների գոյացությունները՝ սկսած մինչքեմբրի հնագույն փոխակերպային համալիրներից մինչև անթրոպոգենի հրաբխային ու լճագետային առաջացումները։ Մինչքեմբրի փոխակերպային ապարները Հայաստանի տարածքում մերկանում են Ծաղկունյաց, Լոռի, Տավուշի կամարածալքերի միջուկներում։ Վերին պալեոզոյան ապարներն առավել տարածում ունեն Մերձարաքսյան տեկտոնական գոտում և Զանգեզուրի հարավ արևմուտքում․ ներկայացված են ավազաքարերով, քվարցիտներով, կավերով, ավազակավային թերթաքարերով, կրաքարերով, բրածո կենդանիների մնացորդներով։ Պերմի կրաքարերը վերին դևոնի և ստորին կարբոնի վրա տեղադրված են աններդաշնակ։ Տրիասը Վեդի գետի ավազանում պարունակում է ածուխներ։

Մեզոզոյան (յուրա-ստորին կավիճ) ապարները տարածված են Ալավերդու, Տավուշի և Կապանի կամարածալքերի միջուկներում, ներկայացված են նստվածքային, հրաբխանստվածքային, հրաբխային ապարներով, որոնք պարունակում են բրածո կենդանիների մնացորդներ։ Իջևանում յուրայի նստվածքները պարունակում են ածուխներ։ Տրիասը ժամանակի տեսակետից կապված է պալեոզոյան դարաշրջանի հետ, նրա նստվածքները պերմի վրա տեղադրված են ներդաշնակ, տարածված են Երևան-Օրդուբադ ենթագոտում և ներկայացված են կրաքարերով, որոշ տեղամասերում՝ ածխաբեր նստվածքներով։

Կայնոզոյան գոյացումները տարածված են առավելապես Հայաստանի կենտրոնական մասում (Բազում-Զանգեզուրի տեկտոնական գոտի)։ Պալեոգենի ապարները ներկայացված են բոլոր հարկերով և կազմված են հրաբխանստվածքային, կարբոնատային ու ֆլիշային նստվածքաշերտերով:

Նեոգենի գոյացումները ներկայացված են միոցեն ու պլիոցեն շերտագրական բաժիններով։ Միոցենը վաղ, միջին, ուշ բաժիններով ներկայացված է հիմնականում ծովային, ծովալճային և ցամաքային մոլասային կազմավորություններով․ տարածված են մերձերևանյան շրջանի առանձին հատվածներում՝ ավազաքարերի, մասամբ՝ կրաքարերի, կավերի (հաճախ՝ գիպսաբեր), հրաբխաբեկորային շերտախմբերի տեսքով։ Պլիոցենի գոյացումներն առավել տարածված են Հրազդան և Ազատ գետերի միջագետքում,  Վարդենիսի, Գեղամա, Զանգեզուրի, Ծաղկունյաց, Փամբակի, Շիրակի լեռնաշղթաներում: Ուշ պլիոցենում ուժգին տեկտոնական շարժումներն ուղեկցվել են ակտիվ հրաբխականությամբ։ Այդ հասակի հրաբխային ապարները տարածված են Ջավախքի, Լոռու, Աշոցքի սարահարթերում և կազմում են Արագածի հրաբխային զանգվածի, Իշխանասարի, Գեղամա լեռնավահանի զգալի մասը, Կարմրաշենի, Շամիրամի, Եղվարդի սարավանդները։ Պլիոցենից սկսած՝ Հայաստանի տարածքը մտնում է երկրաբանական զարգացման ցամաքային փուլ, տեղի է ունենում ծովի վերջնական նահանջ։ Ստորին և վերին պլիոցենի գոյացումները ներկայացված Են լճային, ցամաքային և տարբեր կազմերի հրաբխաբեկորային ֆացիաներով։

Անթրոպոգենի պլեյստոցեն (ներառյալ ուշ պլիոցենը) հոլոցեն ժամանակահատվածում Հայաստանի տարածքը եղել է բուռն հրաբխային գործունեության մարզ, և ձևավորվել է նրա ժամանակակից ռելիեֆը: Հրաբխային արտավիժումները զբաղեցնում են Հայաստանի տարածքի մոտ 1/3-ը։ Հայաստանը ներժայթուք մագմայականության երկիր է։ Նորագույն ժամանակաշրջանի առաջացումներ են նաև սառցադաշտային, գետային, գետալճային, հեղեղաբերուկ լանջերի ու դարավանդների փուխր կուտակումները։

Հայկական լեռնաշխարհի լեռնակազմական երևույթները տակավին շարունակվում են։ Այդ են վկայում Նեմրութ և Թոնդրակ գործող հրաբուխները (վերջին ժայթքումները՝ 1441-1442 թվականին)։

Հայաստանի տարածքը տեկտոնական առումով բաղկացած է դեպի հյուսիս, հյուսիս-արևմուտք ձգված մի քանի աղեղային տարահասակ ու տարակազմ տեկտոնական գոտիներից և միջլեռնային ու ներլեռնային իջվածքներից, օֆիոլիթային գոտիներից, որոնք իրարից սահմանազատված են տարբեր կարգերի բեկվածքներով և բարդացված են կամարածալքային, գոգածալքային ու տեկտոնական կառուցվածքներով։

Հայաստանի տարածքում առանձնացված են հետևյալ կառուցվածքաձևաբանական ծալքավոր գոտիները՝

  1. Ալավերդի – Կապանի վաղ ալպյան (կիմերեյան) գոտի, ընդգրկում է Վիրահայոց, Ալավերդու և Տավուշի միաթեք կամարածալքայիn կառույցներն ու Կապանի հատվածը
  2. Բազում – Զանգեզուրի միջին ալպյան ինտենսիվ-ծալքավորման գոտի, ընդգրկում է Աևան-Ամասիայի օֆիոլիթային գոտին
  3. Մերձարաքսյան միջին և վերին մեղմ ծալքավոր գոտի, ներառում է Երևան-Վեդու գոգածալքային և Ուրծ-Վայքի կամարածալքային կառույցները
  4. Ուշ ալպյան միջլեռնային իջվածքների գոտի, միավորում է Միջինարաքսյան, Նախիջևանի, Շիրակի իջվածքները։ Այս հասակին է վերագրվում նաև Սևանի իջվածքը։ Բազմիցս կրկնված տեկտոնական շարժումներն ուղեկցվել են երկրակեղևի առանձին տեղամասերի ճկմամբ, ծովածավալմամբ, հզոր նստվածքակուտակմամբ, ծալքալեռնագոյացմամբ, հողմահարման շարժընթացներով և այլն։

Հայաստանի տարածքում հատկապես լայն տարածում ունեն երիտասարդ պլիոցեն-անթրոպոգենի մեծ և փոքր հրաբուխների գործունեության հետևանքով արտավիժված ու արտանետված դոլերիտային, բազալտային, բազալտ-անդեզիտ-ռիոլիտային և այլ կազմերի լավային հոսքերը, ծածկոցները, հրաբխային կոները, տուֆերը, իգնիմբրիտներն ու բեկորային առաջացումները։

Դրանք իրենց ծագումնաբանական, կառուցվածքաձևաբանական առանձնահատկություններով ձևավորում են Ջավախքի, Եղնախաղի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Քանաքեռ-Եղվարդի հրաբխային շրջանները։

Հայկական լեռնաշխարհը դասվում է աշխարհի ակտիվ երկրաշարժամետ շրջանների շարքը։ Հայաստանի տարածքի երկրաշարժերի մասին առաջին վկայագրերից է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», որտեղ հիշատակված է մ․թ․ա․ 550 թվականին Մասիս լեռան շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը։

Ստեփանոս Օրբելյանը 735 թվականի Վայոց ձորի 9 բալ ուժգնության երկրաշարժի մասին գրում է․

«Այնուհետև հանկարծակի վրա հասավ տիրոջ պատուհասը։ Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային ձայներ՝ վայ ձոր, վայ ձոր։ Տասը հազար մարդ ողջ-ողջ թաղվեցին գետնի տակ։ Մարդիկ կատարվածի պատճառով գավառը կոչեցին Վայոց ձոր»:

Մինչև 1440 թվականը ժամանակ առ ժամանակ գործել են Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնք առ այսօր ծխում են։ Խառնարաններից լսվում են դղրդոցներ, ժայթքում են ջրային գոլորշիներ, ծուխ, ծծմբային գազ, սակայն լավային արտավիժումներ չկան։
1319 թվականի երկրաշարժից քարուքանդ են եղել բազմաթիվ բնակավայրեր, ամրոցներ ու եկեղեցիներ, հիմնովին ավերվել է Անի մայրաքաղաքը։

Իր ուժգնությամբ և մասշտաբներով ամենաաղետալին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժն էր, որն ընդգրկված է աշխարհի ուժեղ երկրաշարժերի ցուցակում։

Հնագույն և նորագույն հրաբխականությունը և երկրաբանական մի շարք շարժընթացների զարգացումները նպաստավոր պայմաններ են ստեղծել բազմաթիվ օգտակար հանածոների գոյացման համար։

Մագման մնացել է երկրակեղևի տարբեր խորություններում, սառել է և առաջացրել բյուրեղային զանգվածներ։ Սառեցման ընթացքում անջատվել են զանազան քիմիական տարրերով հագեցած լուծույթներ, որոնք, լցվելով երկրակեղևի ճեղքերն ու խոռոչները, սառել են և գոյացրել երակներ, անգամ՝ ամբողջական զանգվածներ։ Այդ եղանակով են առաջացել նաև պղնձի, մոլիբդենի, երկաթի, ոսկու, բազմամետաղային հանքավայրերը։

Մետաղային երակներից շատերն ուղղակի դուրս են եկել Երկրի մակերևույթ՝ առաջացնելով շահագործման համար հարմար հանքավայրեր, որոնք դեռ շատ հին ժամանակներից օգտագործվել են։

Վաղ անցյալում հայերին հայտնի է եղել երկաթի ձուլման եղանակը։ Հազարավոր տարիներ առաջ Հայաստանում օգտագործվել են նաև ազնիվ մետաղներ՝ ոսկին և արծաթը: Հայաստանում պահպանվել են բրոնզե դարի  հին մետաղաձուլական կենտրոնների հետքեր։

Տարբեր հասակի ապարաշերտերում հանդիպում են մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների բոլոր հիմնական տեսակները՝ սև ու գունավոր, ազնիվ ու հազվագյուտ մետաղների, աղերի, բնական շինանյութերի, հրակայուն ու թթվակայուն հումքի, քաղցրահամ ու հանքային ջրերի խոշոր պաշարներ։

Հայաստանի բնակչությունը

Հայաստանի բնակչությունը

Հայերն աշխարհում հնագույն ժողովուրդների թվին են պատկանում, իսկ Հայկական լեռնաշխարհը մարդու ծագման բնօրրաններից է: Մարդն այստեղ հանդես է եկել դեռևս հին քարի դարում: Հայերը պատկանում են եվրոպոիդ ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին և որպես էթնիկական կազմավորում առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հեևանքով: Քանի որ բակչության թվաքանակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ միայն ստացվում են մարդահամարներով, իսկ այդպիսիք չէին անցկացվում հնում, հետևաբար Հայաստանի հնագույն բնակիչների թվաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան: Պատմական աղբյուրներում բերվող փաստերը մոտավոր են ներկայացնում Հայաստանի բնակչությունը, շատ դեպքերում էլ ենթադրաբար:

Հայաստանում բնակչության թիվը հասել է 5-6 մլն-ի

Հիմք ընդունելով զորքերի քանակը և այլ հիշատակություններ, ենթադրվում է, որ հին Հայաստանում բնակչության թիվը հասել է 5-6 մլն-ի: Հայաստանը լինելով կռիվների թատերաբեմ անընդհատ այստեղ տեղի է ունեցել ժողովրդի  ակտիվ մեխանիկական և բնական շարժ, որի արդյունքում բնակչության թվաքանակն անընդհատ փոփոխվել է:

Հայաստանի բնակչության թվաքանակի, ազգային կազմի, տեղաբաշխման մեջ խոշոր տեղաշարժեր են կատարվել 1828 թվականին՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի միանալուց հետո: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից մեծ թվով հայեր տեղափոխվում էին Արևելյան Հայաստան, ինչպես նաև Ռուսաստանից այստեղ են տեղափոխվում մեծ թվով զինվորականներ, սպայական կազմ՝ իրենց ընտանիքներով, ինչպես նաև վարչական աշխատողներ: Հայաստանի տարբեր վայրերում վերաբնակեցվում են Ռուսաստանից աքսորված աղանդավորներ:

1831 թվականին Արևելյան Հայաստանի բնակչությունը կազմել է 161.7 հզ. մարդ, 1897 թվականին (առաջին մարդահամար) կազմել է 797.9 հզ. մարդ, իսկ 1913-ին ավելի քան 1մլն:

Այսպիսով 1831-1913թթ. Արևելյան Հայաստանի բնակչությունն ավելացել է ավելի քան 6 անգամ

1914-1920 թվականներին հայ ժողովուրդը նոր փորձությունների ենթարկվեց՝ Մեծ եղեռնը, առաջին համաշխարհային պատերազմը, Ռուսաստանի Հոկտեմբերյան հեղափոխությունը: 1915 թվականին կատարված ցեղասպանության հետ կապված մեծ թվով մազապուրծ եղած հայեր անցան Արևելյան Հայաստան, սակայն նրանցից շատերը սովի և համաճարակի զոհ գնացին: Արևելյան Հայաստանի մեծ թվով հայեր զոհ գնացին համաշխարհային պատերազմին և Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսած քաղաքացիական պատերազմին: 1920 թվականին Հայաստանի բնակչությունը կազմել էր ընդհամենը՝ 720 հզ մարդ:

Բնակչության թվաքանակը սկսեց աճել 1920 թ-ից հետո

Սակայն  խորհրդային իշխանության տարիներին բնակչության աճի վրա բացասական  ազեցություն է թողել ստալինյան բռնապետության վարած հակահայկական քաղաքականությունը, որի  հետևանքով մեծ թվով հայեր աքսորվել են Սիբիր, ինչպես նաև երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ զոհվել են 300 հզ. հայ: Զգալի դեր է խաղացել բնակչության թվաքանակի վրա մեխանիկական աճը: Միայն արտասահմանյան երկրներից  մինչև 1980 թ. Հայաստան են գաղթել 240-250 հզ. հայեր: 1920թ-ից հետո իրականացված գաղութային հակահայկական քաղքականության հեևանքով արդեն մինչև ղարաբաղյան ազգային ազատագրական պայքարի բուռն վերելքի սկսվելը  հարյուր հազարավոր հայեր ստիպված տեղափոխվել են Հայաստան: Իսկ 1988-1990 թթ-ի  Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել մոտ 360 հզ. հայ:

Երկրաշարժ

1988 թ-ի Սպիտակի երկրաշարժը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: 1991 թվականից   կապված խորհրդային համակարգի փլուզման հետ Հայաստանը հայտնվեց տնտեսական ծանր վիճակում, որն էլ պատճառ հանդիասցավ մասսայական արտագաղթի: Ստորև ներկայացնում ենք բնակչության թվաքանակը  1926 թվականից մինչև մեր օրերը:

1926թ-ին 881.3հզ, 1939թ-ին 1282.3հզ, 1940թ-ին  1320.3հզ 1959թ-ին 1763.0հզ, 1970թ-ին  2491.9հզ, 1979թ-ին 3030.7հզ, 1989թ-ին  3287.6հզ,  1992թ-ին 3645.1հզ,  2000թ-ին 3803.4հզ,  2002թ-ին 3212.9հզ, 2011թ 3018.854հզ,  2016թ 2988.6հզ:

ՀՀ բնակչության կազմը

ՀՀ բնակչությունն իր ազգային կազմով տարածաշրջանի ամենամիատարր պետությունն է: Մինչև 1979-80 թթ Հայաստանում թվաքանակով երկրորդ ազգն ադրբեջանցիներն էին (155.000), երրորդը` ռուսները` մոտ (70 000), չորրորդը` եզդիները (52 000): Ներկայումս եզդիները արդեն երկրորդ տեղում են, ադրբեջանցիներ չկան այլևս, իսկ ռուսների թվաքանակը պակասել է` 40 հազար: Կան նաև փոքրաթիվ ուկրաինացիներ, ասորիներ, հույներ, պարսիկներ, հրեաներ:

Բնակչության սեռային կազմը

Բնակչության սեռային կազմն արտահայտում է բնակչության թվում տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը: Սեռատարիքային կազմը տարբեր տարիքային խմբերում նույնը չէ: Մինչև 16-17 տարեկանների խմբում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները, 18-24 տարեկանում հավասարվում են, իսկ 25-ից բարձր կանայք ավելի շատ են քան տղամարդիկ:

Բլոգ Հայաստանի մասին

Արարատ 5165

Մասիսի բարձրությունը՝ 5165 թե՞  5137

Արարատ լեռ

Արարատ լեռ

Հայաստանի լեռները մարդկային կերպարանքով

Հայաստանի լեռները որպես մարդիկ

Վերելք Կիլիմանջարո

Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Տիրինկատար և «Վիշապների հովիտ»

Արարատվածներ / Վարդգես Գևորգյան

5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը

Գարնանային արշավները Հայաստանում

Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները

ՀՀ վարչատարածքային կառուցվածքը

ՀՀ վարչատարածքային կառուցվածքը

Վարչատարածքային բաժանում

Տարածքային կառավարում իրականացնելու համար երկիրը բաժանում են մասերի, այսինքն` կատարում են վարչատարածքային բաժանում: Վարչատարածքային բաժանման միավորները տարբեր երկրներում տարբեր կերպ են կոչվում` մարզ, նահանգ, երկրամաս, վիլայեթ, շրջան և այլն: Այդ տարածքները կարող են տրոհվել ավելի մանր միավորների` ընդհուպ մինչև գյուղական համայնքների: Դրանք բոլորը` ինչպես առաջին կարգի միավորները, այնպես էլ դրանց մասերը, վարչատարածքային բաժանման միավորներ են: Դրանք միասին կազմում են պետության վարչատարածքային կառուցվածքը:

Վարչատարածքային ամեն մի միավոր ունի իր կառավարման մարմինը, որը կարող է լինել նշանակովի կամ ընտրովի:

Ցարական Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանը ունեցել է եռաստիճան բաժանում, բաժանված է եղել նահանգների, նահանգները` գավառների, գավառները` ոստիկանական տեղամասերի: 1918 թ. Անկախ պետություն դարձաձ ՀՀ իշխանությունները բարեփոխեցին տարածքային կառավարումը:

Խորհրդային Հայաստանը նույնպես կատարեց նոր վարչատարածքային բաժանում: 1921 թ. Ընդունած հատուկ դեկրետով փոփոխվեցին վարչատարածքային միավորների սահմանները, ինչպես նաև առաջին և երկրորդ աստիճանի միավորների անվանումները: Երկիրը բաժանվեց 9 գավառի և 38 գավառակի:

1929-1930 թթ. հաստատավեց վարչատարածքային նոր կառուցվածքը, որը մասնակի փոփոխություններով պահպանվեց մինչև 1995 թ.:

Խորհրդային Հայաստանն իր գոյության վերջին տարիներին բաժանված էր 58 առաջին աստիճանի վարչատարածքային միավորների` 37 վարչական շրջանների, 21 հանրապետական ենթակայության քաղաքների, ինչպես նաև մոտ 1000 ավելի փոքր բնակավայրերի:

ՀՀ վարչատարածքային կառուցվածքը հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի 1995 թ. Ընդունած օրենքով: Վարչական շրջանների փոխարեն ստեղծվեցին 10 վարչական մարզեր, որոնք բաժանվեցին 866 գյուղական և 49 քաղաքային համայնքների: Երևան քաղաքը սկզբում ստացավ մարզի, իսկ 2009 թ. Հունիսի 1-ից` համայնքի կարգավիճակ:

Հայաստանի մարզերը

ՀՀ վարչատարածքային կառուցվածքը

ՀՀ վարչատարածքային կառուցվածքը

Котайкская область

Կոտայք

Армавир

Արմավիր

Արարատի մարզ

Արարատ

Շիրակ

Тавушская область

Տավուշ

Сюникская область

Սյունիք

Лорийская область

Լոռի

Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիք

Арагацотнская область

Արագածոտն

Вайоцдзорская область

Վայոց ձոր

Էջ 102 / 105«‹100101102103104›»

armenian_geographic

Adventure Travel Company
From first step to worldwide expeditions
☎️ +37443 00 5165 (Telegram, WhatsApp)
Check out our upcoming events below

2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ: Վ 2027 թ.-ին իրականացնելու ենք վերելք Արարատ լեռ:
Վերելքի օրերն են`
• 26.07-01.08
• 01.08-07.08
• 07.08-13.08 (6-օրյա ծրագիր)
• 16.08-22.08
• 22.08-28.08
Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ: Ամրագրիր վերելքդ հիմա:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն Երբ տեսնում ես Արարատն ինքնաթիռից՝ գիտես, որ արդեն տանն ես:
Կիրակի` 25.10.26 Գնում ենք վայելելու տավուշյան գե Կիրակի` 25.10.26
Գնում ենք վայելելու տավուշյան գեղեցիկ գույներն ու քայլելու Երեք բազեների արահետով:
📩Միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։ 2027 թվականի հուլիսի 9-18-ը մեկնում ենք Բալկաններ։
Այս նոր և բացառիկ ճամփորդության շրջանակում բարձրանալու ենք երեք երկրների երեք ամենաբարձր գագաթները։
📩Մանրամասների համար թող մեկնաբանություն կամ գրիր մեր էջին:
⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պ ⛰️ Երբ ճանապարհորդությունը դառնում է ավելին, քան պարզապես ուղևորություն։ 
Հայտնի մարդկանց մտքերը ճամփորդությունների, նոր բացահայտումների ու լեռների մասին։
🥾Join our upcoming hikes 📌On Saturday - 24․10․26 🥾Join our upcoming hikes
📌On Saturday - 24․10․26 
From Goshavank to Khachardzan
Length of the route: 16 km
Altitude gain: 500 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9 500 AMD per person
—————————————————
📌On Saturday - 24․10․26 
Ascent to Mt. Ara from the Northern Route 
Length of the route: 17 km
Altitude gain: 900 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:00 AM
Price: 9000 AMD per person
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Ascent to Mt. Vitasar 
Length of the route: 22 km
Altitude gain: 1200 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 06:30
Price: 9 500 AMD 
—-——————————————————
📌On Sunday - 25․10․26 
Three Hawks’ Trail 
Length of the route: 15 km
Altitude gain: 650 m
Meeting point: Martiros Saryan park
Meeting time: 8:30 AM
Price: 9500 AMD per person
—-——————————————————
📌On October 30 - November 1 
Ascent to Mt. Gombak 
Length of the route: 16 km
Altitude gain: 1700 m 
Meeting point: Komitas ave., “Yerevan City” supermarket
Meeting time: 07:30 AM
Price: 38 000 AMD per person
—————————————————-
📌Ararat 2027 
From July to August
📩For booking as well as for all the questions you can write us or call: 043 00 5165
Շաբաթ` 24.10.26 Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնո Շաբաթ` 24.10.26
Բարձրանում ենք Արա լեռ, որն անցնում է անտառային գեղեցիկ արահետով:
📩Այս աշնանային արշավին միանալու համար գրիր մեզ կամ զանգահարիր` 043 00 5165
The last day in Nepal. Exploring Kathmandu. The last day in Nepal. Exploring Kathmandu.
🏔️Խոսում են մեր ուղեկցորդները @arpiatou-ն պատմում 🏔️Խոսում են մեր ուղեկցորդները
@arpiatou-ն պատմում է, թե ինչպես ընտրել ճիշտ արշավային ձեռնափայտեր և ինչպես օգտագործել դրանք, որպեսզի արշավն ավելի հեշտ դառնա։ 🥾
Follow on Instagram
  • Գլխավոր
  • Տուրեր
    • Առաջիկա տուրեր
    • Արտագնա տուրեր
  • Մեդիա
    • Մեր արշավները
    • Ֆիլմեր
  • Արշավային
    • Գույք և հանդերձանք
    • Գոյատևում
    • Արարատվածներ
    • Պատմություններ
  • Բլոգ
  • Հայկական լեռնաշխարհ
  • Հայաստան
    • ՀՀ մարզեր
    • Երկրաբանություն
    • Լեռնագրություն
    • Ջրագրություն
    • Կլիմա
    • Բնության հուշարձաններ
    • Օգտակար հանածոներ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Բերդեր և ամրոցներ
  • Մեր մասին
    • Մեր նախագիծը
    • ArmGeo թիմ
    • Մեր գործունեությունը
    • Համայնք
    • ArmGeo Լոռի
    • Մանկական ակումբ
    • Լուսանկարիչներ
    • Գործընկերներ
    • Մամուլը մեր մասին
    • Կոնտակտներ
  • Click to open the search input field Click to open the search input field Որոնում
  • Menu Menu
[email protected]    +374 43 00 51 65
    FacebookInstagramYoutube
© 2012–2026 Armenian Geographic
Scroll to top Scroll to top Scroll to top