- Զգեստի մաս, որը ծածկում է սրունքները` ծնկներից մինչև կոճերը, փողք:
- Մետաղյա կամ կաշվե զրահ սրունքները պաշտպանելու համար, սռնապան
- Կաշվե կամ բրդյա հագուստ ոտքերի համար` ծնկներից մինչև կոճեր
Եթե ակտիվ հանգստի սիրահար եք, որոշել եք զբաղվել լեռնագնացությամբ և արշավներով, ուրեմն ձեր ուսապարկի անհրաժեշտ պարագաների ցանկում պարտադիր պետք է լինեն արշավային զանգապաններ:

Արշավային զանգապաններ
Արշավային զանգապանները հատուկ, անջրաթափանց կտորից պատրաստված կիսագուլպաներ են, որոնք ամրանում են սրունքին՝ ուղղահայաց ճարմանդով: Զանգապանի վերևի հատվածում` ծնկի մասում, կա էլաստիկ գոտի, որի օգնությամբ ձգվում կամ թուլացնում են այն, որպեսզի վերևից ոչինչ չլցվի ներս, իսկ ներքևի հատվածում կա կեռիկ, որն ամրանում է կոշիկին: Զանգապանի ներքևի հատվածում լինում է մետաղյա կամ ամուր կտորից ճարմանդ, որն անց է կացվում կոշիկի տակով, այդպիսով բացառելով քայլքի ընթացքում զանգապանի՝ վերև բարձրանալու հնարավորությունը:
Զանգապանները տարբերվում են կոշկագուլպաներից նրանով, որ չեն ծածկում կոշիկն ամբողջությամբ, այլ միայն ոտքի կոճից մինչև ծունկն ընկած հատվածը:
Ինչպես ընտրել արշավային զանգապան
Ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել․
- Ճտքի բարձրությանը
- Օգտագործվող նյութերին
- Նշանակությանը
- Չափսին
- Ամրացման ձևին
Բացի թրեքինգների և ալպինիզմի համար նախատեսված զանգապաններից, լինում են նաև թրեյլրանինգի և այլ վազքային սպորտաձևերի համար նախատեսված զանգապաններ: Վերջիններս ավելի կարճ են, թեթև և ոչ այնքան դիմացկուն: Սրանք հիմնականում նախատեսված են կոշիկը քարերի ներթափանցումից և ցեխոտվելուց պաշտպանելու համար:
Արշավների և ալպինիզմի համար օգտագործվում են երկարաճիտ, ամուր կտորներից (ուժեղացված նեյլոն, կորդուրա) զանգապաններ, որոնք ունենում են մեմբրանե շերտ, ջրամերժ նյութով պատված ամուր շղթա և, շատ հաճախ, մետաղական ճարմանդ՝ զանգապանը կոշիկին տակի հատվածից ամրացնելու համար:

Արշավային զանգապաններ
Կան նաև ամառային թեթև զանգապաններ՝ կարճատև քայլարշավների համար: Դրանք պատրաստվում են բարակ միաշերտ նեյլոնից, որպեսզի դրանցում շոգ չլինի: Ցավոք, արտադրողներն այսպիսի զանգապանները թիրախավորում են որպես «բյուջետային» և հաճախ խնայում են որակի հաշվին: Այնպես որ ուշադիր եղեք, որպեսզի ընտրեք որակյալ մոդել:
Զանգապանները կարող են լինել ոտքը պինդ գրկող կամ ավելի լայն և ազատ: Ցանկալի է վերցնել պինդ գրկողը, որպեսզի ցանկացած կոշիկի և շալվարի հետ այն ամուր նստի ոտքին և չսահի ներքև: Թեև լայն մոդելով ավելի քիչ կշոգեք ամռանը, բայց ավել վատ կպաշտպանվեք թրջվելուց և ցեխոտվելուց։
Ընտրե՛ք այնպիսի մոդել, որի շղթան լինի դիմացի հատվածից: Այդպես ավելի հեշտ կլինի այն հանել և հագնել լեռնային պայմաններում:
Արշավային զանգապանների խնամքը
Խուսափեք զանգապանները լվացքի մեքենայով լվանալուց: Լվաքցի փոշուց և պտույտից կտորը փչանում է և կորցնում իր պաշտպանիչ հատկությունները: Լվացած զանգապանը մի փռեք դրսում սառնամանիքին:
Եվ վերջում մի քանի խորհուրդ զանգապանները ճիշտ օգտագործելու համար․
- Չարժի հագնել զանգապաններն անմիջապես վերելքից առաջ: Շատ հաճախ երթուղու սկզբնամասը կարող է այնպիսին լինել, որ զանգապանի կարիք չլինի և դուք ավելորդ տեղը շոգեցնեք ձեր ոտքերը:
- Եթե դուք ալպինիստական կատվիկներ եք հագել, ապա զանգապանի տակի պարանը պետք է անցնի կատվիկի ու կոշիկի արանքով՝ ոչ կատվիկի վրայով:
- Եթե կարճատև ձնոտ հատված անցնելիս զանգապաններից մեկն անսպասելի պոկվել է, ապա կարող եք երկար գուլպան քաշել ներքև, շրջել և հագցնել կոշիկի վրա: Ինչ-որ ժամանակ այն կպահի, բայց շուտով կսկսի թրջվել: Այնպես որ սա ժամանակավոր միջոց է, մինչև դուք կհասնեք ավելի ապահով հատվածի և կկարողանաք նորոգել զանգապանը:
- Զանգապան գնելու գնացեք այն կոշիկով, որով պատրաստվում եք արշավել: Զանգապանն ու կոշիկը պետք է ամուր կպնեն իրար, ոչ մի կողմից բաց տեղ պետք է չմնա, նույնիսկ փոքրիկ բացը կարող է անհարմարություններ պատճառել արշավի ընթացքում:
- Արշավի ժամանակ զանգապանի ազատ ծայրերը թաքցրեք, որպեսզի բաց չմնան, ընթացքում դրանք սառցակալում են:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային գույք և հանդերձանք
Թերմոներքնազգեստ
/in Գույք և հանդերձանք /by armeniangeographicԻնչ է թերմոներքնազգեստը
Թերմոներքնազգեստ (անգլ. base layer)՝ ակտիվ հանգստի և սպորտի սիրահարների հանդերձանքի անփոխարինելի մասն է կազմում: Այն եռաշերտ հանդերձանքի մեջ համարվում է առաջին շերտը, որը հագնում են անմիջապես մարմնին՝ ինչը ենթադրվում է անգլերեն անվանումից: Թերմոներքնազգեստի հիմնական նպատակը մարմնից քրտինքի արագ և արդյունավետ հեռացումն է: Հատուկ նյութերի և գործվածքի շնորհիվ այն արագ հեռացնում է խոնավությունը մաշկից և գոլորշիացնում՝ մարմինը չոր պահելով: Փոձարկումների արդյունքում պարզվել է, որ լավագույնը քրտինքը հեռացնում են պոլիէսթերը և պոլիամիդը: Հենց այս նյութերն են օգտագործվում թերմոներքնազգեստի արտադրության մեջ: Այնուամենայնիվ, հաճախ արտադրողները գործվածքի մեջ ավելացնում են բնական նյութեր՝ բամբակ կամ բուրդ՝ գործվածքն ավելի փափուկ և հարմարավետ դարձնելու համար: Ընդհանուր առմամբ կարելի է թերմոներքնազգեստները բաժանել հետևյալ տեսակների․
Թերմոներքնազգեստ
Որակյալ թերմոներքնազգեստները մշակվում են հակաալերգիկ նյութերով: Քրտինքը հանդիսանում է հիանալի միջավյար բակտերիաների բազմացման համար: Հենց դրանց կենսագործունեության արդյունքում է առաջանում տհաճ քրտնահոտը: Հակաալերգիկ նյութերը չեզոքացնում են քրտնահոտը՝ պաշտպանելով մարմինը սնկային հիվանդություններից և այլ տհաճ երևույթներից:
Որակյալ թերմոներքնազգեստը կարելի է տարբերել հեևտյալ որակներով․
Թերմոներքնազգեսի խնամքը
Թերմոներքնազգեստն այլ հագուստների պես կարելի է լվացքի մեքենայում լվանալ: Սակայն կան մի քանի նրբություններ, որոնց պետք է հետևել: Լվանալ պետք է ոչ ավել քան 40 աստիճանի ջրում: Օգտագործեք լվացքի գելեր փոշու փոխարեն, փոխարենը մի օգտագործեք լվացքի կոնդիցիոներներ, այս ամենը կարող է փակել ծակոտկենությունը և այդ դեպքում թերմոներքնազգեստը կկորցնի իր հնարավորությունները: Լվանալուց հետո պետք չէ այն քամել կամ դնել չորացնող մեքենայի մեջ: Անհրաժեշտ է այն թաց վիճակում կախել, որպեսզի աստիճանաբար քամվի: Տաք ջրից կամ քամելուց կարող է վնասվել հագուստի կառուցվածքը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային գույք և հանդերձանք
Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին
Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ
Ինչպես ընտրել արշավային գլխարկ
Արշավային զանգապաններ
/in Գույք և հանդերձանք /by armeniangeographicԶանգապան
Եթե ակտիվ հանգստի սիրահար եք, որոշել եք զբաղվել լեռնագնացությամբ և արշավներով, ուրեմն ձեր ուսապարկի անհրաժեշտ պարագաների ցանկում պարտադիր պետք է լինեն արշավային զանգապաններ:
Արշավային զանգապաններ
Արշավային զանգապանները հատուկ, անջրաթափանց կտորից պատրաստված կիսագուլպաներ են, որոնք ամրանում են սրունքին՝ ուղղահայաց ճարմանդով: Զանգապանի վերևի հատվածում` ծնկի մասում, կա էլաստիկ գոտի, որի օգնությամբ ձգվում կամ թուլացնում են այն, որպեսզի վերևից ոչինչ չլցվի ներս, իսկ ներքևի հատվածում կա կեռիկ, որն ամրանում է կոշիկին: Զանգապանի ներքևի հատվածում լինում է մետաղյա կամ ամուր կտորից ճարմանդ, որն անց է կացվում կոշիկի տակով, այդպիսով բացառելով քայլքի ընթացքում զանգապանի՝ վերև բարձրանալու հնարավորությունը:
Զանգապանները տարբերվում են կոշկագուլպաներից նրանով, որ չեն ծածկում կոշիկն ամբողջությամբ, այլ միայն ոտքի կոճից մինչև ծունկն ընկած հատվածը:
Ինչպես ընտրել արշավային զանգապան
Ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել․
Բացի թրեքինգների և ալպինիզմի համար նախատեսված զանգապաններից, լինում են նաև թրեյլրանինգի և այլ վազքային սպորտաձևերի համար նախատեսված զանգապաններ: Վերջիններս ավելի կարճ են, թեթև և ոչ այնքան դիմացկուն: Սրանք հիմնականում նախատեսված են կոշիկը քարերի ներթափանցումից և ցեխոտվելուց պաշտպանելու համար:
Արշավների և ալպինիզմի համար օգտագործվում են երկարաճիտ, ամուր կտորներից (ուժեղացված նեյլոն, կորդուրա) զանգապաններ, որոնք ունենում են մեմբրանե շերտ, ջրամերժ նյութով պատված ամուր շղթա և, շատ հաճախ, մետաղական ճարմանդ՝ զանգապանը կոշիկին տակի հատվածից ամրացնելու համար:
Արշավային զանգապաններ
Կան նաև ամառային թեթև զանգապաններ՝ կարճատև քայլարշավների համար: Դրանք պատրաստվում են բարակ միաշերտ նեյլոնից, որպեսզի դրանցում շոգ չլինի: Ցավոք, արտադրողներն այսպիսի զանգապանները թիրախավորում են որպես «բյուջետային» և հաճախ խնայում են որակի հաշվին: Այնպես որ ուշադիր եղեք, որպեսզի ընտրեք որակյալ մոդել:
Զանգապանները կարող են լինել ոտքը պինդ գրկող կամ ավելի լայն և ազատ: Ցանկալի է վերցնել պինդ գրկողը, որպեսզի ցանկացած կոշիկի և շալվարի հետ այն ամուր նստի ոտքին և չսահի ներքև: Թեև լայն մոդելով ավելի քիչ կշոգեք ամռանը, բայց ավել վատ կպաշտպանվեք թրջվելուց և ցեխոտվելուց։
Ընտրե՛ք այնպիսի մոդել, որի շղթան լինի դիմացի հատվածից: Այդպես ավելի հեշտ կլինի այն հանել և հագնել լեռնային պայմաններում:
Արշավային զանգապանների խնամքը
Խուսափեք զանգապանները լվացքի մեքենայով լվանալուց: Լվաքցի փոշուց և պտույտից կտորը փչանում է և կորցնում իր պաշտպանիչ հատկությունները: Լվացած զանգապանը մի փռեք դրսում սառնամանիքին:
Եվ վերջում մի քանի խորհուրդ զանգապանները ճիշտ օգտագործելու համար․
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային գույք և հանդերձանք
Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Մեկօրյա արշավին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ինչպես պատրաստվել գիշերակացով արշավներին
Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ
Ինչպես ընտրել արշավային գլխարկ
Բաբկեն Արզումանյան
/in Լուսանկարիչներ /by armeniangeographicՄասնագիտությամբ օպերատոր և լուսանկարիչ եմ: Լուսանկարչությամբ զբաղվում եմ 7 տարի:
Ինձ համար նախընտրելի ժանր է դիմանկարը, չնայած բնությունը զգալը, իհարկե, նույնպես անչափ հաճելի է: Դասական դիմանկարի կողմակից եմ ու սիրում եմ հենց բնական էմոցիաներ ու կյանք, ոչ մի ֆոտոսեսիա:
Լուսանկարչությունը փոխկապակցված է կյանքի բոլոր մնացած բաղադրիչների հետ
Արշավում եմ 2014 թվականից: Լուսանկարչության ու արշավների կապը շատ մեծ եմ համարում, նախ որովհետև լուսանկարչությունը փոխկապակցված է կյանքի բոլոր մնացած բաղադրիչների հետ, իսկ արշավներն ու ճանապարհորդությունները , հատկապես դժվար ու հեռավորները, անգնահատելի բնության երևույթ են, որը քչերին ծանոթ տեսարանների ու աննման մարդկանց հետ է ծանոթացնում, բացում մտահորիզոնն ու ստիպում սիրել Հայաստանը:
Մեր ակումբի անդամները
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Նարե Մկրտչյան
Հովհաննես Նազարյան
Գևորգ Հարությունյան
Նարինէ Վարդանյան
Անի Մոսյան
Վարդ Գրիգորյան
Գևորգ Հայրապետյան
Անի Հակոբյան
Անի Խաչատրյան
Տիգրան Գասպարյան
Վարդուհի Եսայան
Անի Հարությունյան
Աստղիկ Թորոսյան
Կարեն Սարգսյան
Գագիկ Սարգսյան
Հրաչյա Իվանյան
Մարիամ Կիրակոսյան
Գառնիկ Պողոսյան
Ֆելիքս Քոչարյան
Անի Բաղդասարյան
Արթուր Մանուչարյան
/in Լուսանկարիչներ /by armeniangeographicՄասնագիտությամբ կինո-հեռուստաօպերատոր եմ, աշխատում եմ հեռուստատեսությունում: Արշավների բավականին մեծ փորձ ունեմ, արշավում եմ 15 տարեկանից: Լուսանկարչությամբ զբաղվում եմ 1999 թվականից:
Նախընտրում եմ լուսանկարել բնություն
Արշավները, ճանապարհորդությունները և լուսանկարչությունը ինձ համար փոխկապակցվաց բաներ են, քանի որ ավելի շատ նախընտրում եմ լուսանկարել բնություն, ժանրային դիմանկարներ, գյուղական միջավայր: Աշխատաանքներս կարելի է տեսնել հետևյալ կայքերում՝
www.arthorius.photosight.ru
www.lifeisphoto.ru/Arthorius
Մեր ակումբի անդամները
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Նարե Մկրտչյան
Հովհաննես Նազարյան
Գևորգ Հարությունյան
Նարինէ Վարդանյան
Անի Մոսյան
Վարդ Գրիգորյան
Գևորգ Հայրապետյան
Անի Հակոբյան
Անի Խաչատրյան
Տիգրան Գասպարյան
Վարդուհի Եսայան
Անի Հարությունյան
Աստղիկ Թորոսյան
Կարեն Սարգսյան
Գագիկ Սարգսյան
Հրաչյա Իվանյան
Մարիամ Կիրակոսյան
Գառնիկ Պողոսյան
Ֆելիքս Քոչարյան
Անի Բաղդասարյան
Մռավ լեռ
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicՄռավ լեռը / Լուսանկարը՝ Արշակ Զաքարյանի
Մռավ լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Գոմշասարն (Արիության լեռ) է՝ 3724 մ: Սակայն ուշագրավ է, որ լեռնաշղթան կոչել են ոչ թե ամենաբարձր գագաթի, այլ հենց Մռավ լեռան անունով:
Մռավի լեռնաշղթա
Մռավի լեռնաշղթան Սևանի լեռնաշղթայի արևելյան շարունակությունն է: Այն ունի 85 կմ երկարություն և սկսվում է Մեծ հինալ գագաթով՝ 3367 մ: Գագաթը համարվում է հանգուցային, քանզի այնտեղ խաչվում են հայկական չորս լեռնաշղթաները՝ Մռավի, Սևանի, Կաֆլանկալայի, և Արևելյան Սևանի։
Մռավ լեռը / Լուսանկարը՝ Արշակ Զաքարյանի
Մռավի լեռները կազմված են հրաբխածին ապարներից, կտրտված են խորը կիրճերով ու գետահովիտներով:
Ավանդություն
Ըստ ավանդության, երբ պարսիկները գալիս են Արցախը գրավելու, Մռավ անունով մի հայ զորավար իր մարդկանցով ամրանում է լեռան վրա և դիմադրում։ Թեև թշնամու զորքն ավելի մեծաքանակ էր, բայց Մռավի մարդկանց հաջողվում է հետ քշել նրանց, սակայն կռվի ժամանակ սպանվում է Մռավը, որի անունով էլ լեռը կոչվում է Մռավ։ Այնուհետև, ողջ լեռնաշղթան նույնպես, ստանում է Մռավ անունը։
Բացի այդ, ըստ Մակար Բարխուդարյանցի լեռան վրա կա սրբավայր և քարանձավ։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Լեռնագրություն
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Արջանոց լեռ / Արջանոցի լեռներ
Թռչնադիտարկում
/in Մեր արշավները /by armeniangeographicՀայկական լեռնաշխարհի թռչունները
Թռչուններն ապրում են մեր հարևանությամբ: Նրանց հանդիպում ենք ամենուր` քաղաքում, գյուղում, ինչպես մարդկանց բնակավայրերի կողքին, այնպես էլ` բնության գրկում: Սակայն շատ քչերն են տեղյակ` ինչպիսի թռչուններ են ապրում մեր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում:
Թռչնադիտարկումը սիրելի զբաղմունք
Թռչնադիտարկումը կարող է դառնալ գրավիչ զբաղմունք, որը կօգնի Ձեզ ճանաչել բնությունը: Թռչնադիտարկման ընթացքն ավելի հետաքրքիր և օգտակար կլինի համապատասխան պարագաներ ունենալու դեպքում, որոնցից են հեռադիտակը, թռչունների ուղեցույցը, թռչնադիտարկողի օրագիրը: Մենք կազմակերպում ենք թռչնադիտարկումներ ՀՀ տարբեր մարզերում: Թռչունների պահպանման մասնագետների հետ համատեղ: Կազմակերպված թռչնադիտարկման ընթացքում մասնակիցներին տրամադրում ենք հեռադիտակներ և մոնոդիտակ (scooper), և իհարկե, մանրամասն տեղեկություններ մեր գտնվելու վայրի և թռչնատեսակների վերաբերյալ:
Կարևորելով թռչունների միջավայրաստեղծ, գեղագիտական, էկոլոգիական մեծ նշանակությունը և գիտակցելով դրանց պահպանման անհրաժեշտությունը այսօր` կարևոր է թռչնադիտարկումների կազմակերպումը: Մեկ անգամ մասնակցելով թռչնադիտարկման` այն կարող է դառնալ ձեր սիրելի զբաղմունքը:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Գոմշասար / Արիության լեռ
/in Հայկական լեռնաշխարհ /by armeniangeographicԱրցախի ամենաբարձր գագաթը՝ Գոմշասար
Գոմշասար լեռը (հանդիպում են նաև Գոմեշ, Կեամուշ, Գյամիշ անունները) Մռավի լեռնաշղթայի բարձրագույն կետն է և հանդիսանում է Արցախի ամենաբարձր գագաթը: Գագաթի բարձրությունը` 3724 մետր է։ Գոմշասարն անվանում են նաև Արիության լեռ: Ներկայումս Մռավի լեռնաշղթան համարվում է Հայաստանում բարձրությամբ երրորդ շղթան, թերևս մեկ-մեկ հանդիպում է Գեղամա լեռնաշղթայի մասին հնացած տեղեկատվություն՝ որպես երրորդ շղթայի։ Պարզաբանեմ, թե ինչու:
Մռավի լեռնաշղթա
Օմարի ճակատամարտը
Ուղիղ 20 տարի առաջ՝ 1993 թվականի դեկտեմբերի վերջին, սկսվեց Արցախյան պատերազմի ամենաարյունոտ ճակատամարտերից մեկը` Օմարի ճակատամարտը։ Թշնամու զորքերն անցնելով Օմարի լեռնանցքով (որն, ի դեպ, գտնվում է Գոմշասարից 7 կմ հեռավորության վրա)՝ գրեթե մոտեցան ազատագրված Քարվաճառին, սակայն հետ շպրտվեցին մեր զորքերի կողմից։ Այս ճակատամարտն ավարտվեց 1994-ի փետրվարին թշնամու ջախջախիչ պարտությամբ և Մռավի լեռնաշղթայի կատարային մասով ճակատի գծի կայունացմամբ ։ Ներկայումս Մռավի շղթայի ամենակարևոր կետերը գտնվում են Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ (Գոմշասարի և Օմարի լեռնանցքներ, Գոմշասար, Օմար, Մռավ լեռնագագաթներ)։ Ադրբեջանական զորքերը վերահսկում են Մեծ Հինալ (3367 մ) և Քյոռողլուդագ (3462 մ) գագաթները։ Այսպիսով՝ զինադադարից հետո Մռավի լեռնաշղթան դարձավ Հայաստանում երրորդ ամենաբարձր շղթան։ Առաջին տեղում է Արագածի հրաբխային զանգվածը (ամենաբարձր կետը` Արագած` 4090 մ), երկրորդ տեղում` Զանգեզուրի լեռնաշղթան (իր Կապուտջուղ գագաթով` 3905 մ), երրորդում` Մռավի լեռնաշղթան, չորրորդում` Ծռասարի լեռնաշղթան (իր Ծռասար գագաթով`3616 մ), հինգերորդ տեղում` Գեղամա հրաբխային զանգվածն իր ամենաբարձր կետով` Աժդահակով (3597 մ)։
Հեղինակ` Վահե Մարտիրոսյան
Հայաստանի 5 ամենաբարձր գագաթների մասին ավելի մանրամասն կարդացեք «Հայաստանի 5 ամենաբարձր գագաթները» հոդվածում:
Կարդացեք նաև՝
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Հնդկաստանի դեսպանը՝ Հայաստանի լեռներում
/in Բլոգ /by armeniangeographicՀնդկաստանի դեսպանը մեր գիդերի հետ
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալը մասնակցեց Armenian Geographic-ի կազմակերպած դեպի Աժդահակ արշավին: Սա շատ յուրահատուկ արշավ էր մեր պատմության մեջ, քանի որ առաջին անգամ արշավին մասնակցում էր 90 մարդ: Արշավը հաջողված էր, քանի որ բոլոր 90 մասնակիցները հասան Աժդահակի գագաթ և բարեհաջող իջան այնտեղից: Նրանց մեջ էր նաև Հնդկաստանի դեսպանը:
–Ի՞նչ տպավորություններ ունեք այս արշավից, և արդյոք այն դժվա՞ր էր ձեզ համար:
Աժդահակի արշավը շատ հետաքրքիր էր, լեռները շատ յուրահատուկ գեղեցկություն ունեն: Շատ հիանալի է այսքան շատ հրաբուխներ տեսնել մոտակայքում: Լիճը հրաշալի է: Արշավն այնքան էլ դժվար չէ մարզված մարդկանց համար, այն միջին դժվարություն ունի:
Հնդկաստանի դեսպանը
–Դուք սովո՞ր եք արշավելուն:
-Այո, վերջին տարիներին ես հաճախ եմ արշավում, բայց հիմնականում հեշտ արշավների եմ մասնակցում:
–Սա առաջին անգա՞մն է, որ Armenian Geographic-ի հետ մասնակցում եք արշավի:
-Ոչ, սա երևի 10-րդ անգամն է:
–Ձեզ դո՞ւր է գալիս ArmGeo-ի հետ արշավելը:
-Այո, ArmGeo-ի թիմն իրոք պրոֆեսիոնալ է: Տիգրանը (Armenian Geographic-ի ղեկավարը) միայն գիդ չէ, նա իրոք լավ աշխարհագրագետ է, շատ լավ գիտի տարածքը և լավ տիրապետում է աշխարհագրությանն ու քարտեզագրությանը:
Հնդկաստանի դեսպանը
–Էլ որտե՞ղ եք արշավել Հայաստանում:
-Ես եղել եմ Արագածի երկու գագաթներին: Մյուս լեռների անունները չեմ հիշում, ինձ համար շատ դժվար է դրանք հիշելը:
–Դուք սիրո՞ւմ եք այստեղի կյանքը:
-Այո, շատ հինալի երկիր է, մարդիկ շատ ընկերասեր են: Հայաստանն ու Հնդկաստանն ունեն բարեկամական և եղբայրական հարաբերություններ: Կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները յուրահատուկ են:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավներ Հայաստանում
Արշավ Հորսից Աղավնաձոր
Արշավ դեպի Մարտիրոսի լիճ
Սոսի լեռ և Գեղամասարի ջրվեժներ
Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Վերելք Պապաքի սար և Մոխրասար
Արշավ դեպի Գութանասար
Վերելք Ապակեքար լեռ
3 գագաթ Քարկատարի լեռներում
Արշավ դեպի Թռչկան ջրվեժ
Հանդիպում Սամվել Կարապետյանի հետ
/in Մեր գործունեությունը /by armeniangeographic2014 թ-ի ապրիլի 11-ին տեղի ունեցավ հանդիպում հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ` Սամվել Կարապետյանի հետ: Հանդիպման ընթացքում Ս. Կարապետյանը խոսեց մասնավորապես Արևմտյան Հայաստանի հուշարձանների մասին, դիտեցինք Վանա լճի հարավում գտնվող Մոկս գավառի մասին պատմող ֆիլմը: Հանդիպման վերջում եղավ հարց-պատասխան:
Շնորհակալություն Ս.Կարապետյանին և Նարեկացի արվեստի միությանը:
Նախաձեռնությունը` Հայկական աշխարհագրական նախագծի
Լուսանկարները` Naregatsi Art Institute
Աղասի Մարտիրոսյան
/in Լուսանկարիչներ /by armeniangeographicՄասնագիտությամբ տնտեսաիրավագետ կառավարիչ եմ: Լուսանկարել և արշավել սկսել եմ միառժամանակ` 2014 թվականին: Հիմնականում դիմանկարներ եմ նախընտրում` անսպասելի և պատահական, քանի որ նման լուսանկարներն ավելի անկեղծ են ստացվում:
Ես ինձ լուսանկարիչ չեմ համարում, պարզապես սիրում եմ գեղեցիկ պահերը հավերժացնել:
Մեր ակումբի անդամները
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ռուբեն Զաքոյան
Նարե Մկրտչյան
Հովհաննես Նազարյան
Գևորգ Հարությունյան
Նարինէ Վարդանյան
Անի Մոսյան
Վարդ Գրիգորյան
Գևորգ Հայրապետյան
Անի Հակոբյան
Անի Խաչատրյան
Տիգրան Գասպարյան
Վարդուհի Եսայան
Անի Հարությունյան
Աստղիկ Թորոսյան
Կարեն Սարգսյան
Գագիկ Սարգսյան
Հրաչյա Իվանյան
Մարիամ Կիրակոսյան
Գառնիկ Պողոսյան
Ֆելիքս Քոչարյան
Անի Բաղդասարյան