Սար + Սևան
Կիրակի` 16․08․2026
Հրավիրում ենք մասնակցելու սար + Սևան ձևաչափով։
Իրականացնելու ենք վերելք Արտանիշ լեռ ու սարից իջնենք դեպի Սևանի վայրի ափեր։ Արտանիշ լեռան հարաբերական բարձրությունը մեծ չէ ժամանակ կունենանք վայելել Սևանի տեսարանները սարի գագաթից և ժամանակ անցկացնել լճի ափին։ Լեռան գագաթն այն վայրն է, որտեղից ամենագեղեցիկն է երևում Մեծ և Փոքր Սևանների միացման հատվածը:
Վերելքը սկսում ենք Շողակաթի մոտակայքից։ Գագաթից հետո կիջնենք այլ ճանապարհով՝ դեպի Սևանի վայրի ափեր, որտեղ կունենանք ժամանակ հանգստանալու համար։ Ցանկացողները կարող են լողալ։
Այնուհետև Սևանա լճի ափով կշարունակենք ճանապարհը դեպի Արտանիշ գյուղ։ Չմոռանաք վերցնել լողազգեստ։
Ճանապարհին ունենալու ենք կանգառ «Ծովագյուղ» ֆուդ կորտի մոտ։
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8:00
Մասնակցության արժեքը` 9500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1,5 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։















