Համշեն․ յայլաներ, կամուրջներ, ջրվեժներ
Սեպտեմբերի 18-21․2026
Իրականացնելու ենք ուղևորություն դեպի Համշեն մեր մշակած բացառիկ ծրագրով և մեզ հատուկ ձևաչափով։
Ծրագրի շրջանակում տեսնելու ենք Զիլ ամրոցը, քայլելու ենք դեպի լճեր ու ջրվեժներ, տեսնելու ենք Համշենի նշանավոր միաթռիչք կամուրջներն ու բարձրանալու ենք սարվորների յայլաներ, որտեղից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի Քաջքարի լեռներն ու Սև ծովը։
Համշենն անանցանելի լեռներով, խոր ձորերով ու խիտ անտառներով, արտաքին աշխարհից կտրված երկրամաս է։ Գտնվում է Արևելապոնտական երկնաքեր գագաթների ստորոտում։
Այլ ազգերի հետ մեկտեղ` այսօր էլ Համշենում ապրում են փոքր թվով էթնիկ հայեր, որոնք յուրահատուկ բարբառի, երաժշտության ու մշակույթի կրողն են:
Օր 1։ Դեպի Համշեն
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Համշեն։ Անցնելով Արսյան լեռները կուղևորվենք դեպի Շավշատի գավառ։
Շավշատում կունենանք կանգառ Բագրատունիների կողմից կառուցված Շավշատի բերդի մոտ։ Բերդի բարձունքից կվայելենք բացվող տեսարանները։
Այնուհետև Ճորոխի կիրճով կուղևորվենք դեպի Համշեն։ Ճանապարհին կտեսնենք լեռան լանջին փռված Արտվին քաղաքն ու կունենանք կանգառ Ճորոխի ափին։
Երեկոյան կհասնենք Սև ծովի ափ։
Գիշերակացը հյուրանոցում։
Օր 2։ Վերջենիկի լճեր
Օրվա սկզբում կուղևորվենք Ֆուրտունայի կիրճ։ Ճանապարհին կունենանք կանգառներ համշենյան հայտնի միաթռիչք կամուրջների մոտ։ Կտեսնենք նաև Զիլ ամրոցն ու Բալահովիտի ջրվեժի մոտ։
Այնուհետև արտաճանապարհային մեքենանորով բարձրանալու ենք դեպի Արևելապոնտական լեռներ։ Հասնելու ենք հեռավոր յայլաներ և իրականացնելու ենք արշավ դեպի բարձրալեռնային լճեր, որոնք գտնվում ենք Վերջնբակ (Վերջենիկ) լեռան ստորոտում։
Երթուղու երկարությունը՝ 7 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 300 մ
Օր 3։ Զույգ կամուրջներ, Մենչունայի ջրվեժ ու բարձրալեռնային յայլաներ
Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Զույգ կամուրջներ և կիրականացնենք թեթև քայլարշավ դեպի գահավիժող Մենջունայի ջրվեժ։
Դեպի ջրվեժ տանող արահետն անցնում է անտառներով և վերջում բացվում է հիանալի տեսարան դեպի գահավիժող ջրվեժը։
Օրվա երկրորդ կեսին մեր ամենագնաց մեքենաներով հնարավորություն կունենանք հասնելու բարձրալեռնային սարատեղիներ (յայլաներ), որտեղից բացվում են հիանալի տեսարաններ դեպի Արևելապոնտական լեռների ձյունածածկ գագաթներն ու Սև ծովը։
Օր 4։ Դժոխքի ձոր
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք դեպի Արտանուջի Դժոխքի ձոր։ Այստեղ կիրականացնենք թեթև քայլարշավ նեղ կիրճերով ու կշարունակենք ճանապարհը դեպի Երևան։
Ուղևորվում ենք 4X4 մեքենաներով, ինչի շնորհիվ կունենանք հնարավորություն ավելի շատ առաջանալ և ավելի շատ բան տեսնել։
Մասնակցության արժեքը` 350 € (համարժեք դրամ)
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև սեպտեմբերի 9-ը։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 6։30
Արժեքն իր մեջ ներառում է՝
- Տրանսպորտը
- Ուղեկցորդների ծառայությունը
- 3 գիշերակաց հյուրանոցում
- 3 նախաճաշ
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Սնունդ (ճաշ և ընթրիք)
- Վիզայի արժեք (ՀՀ քաղաքացիների համար մոտ 17 000 դրամ)
- Պարտադիր բժշկական ապահովագրություն Վրաստան մուտքի համար
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
- Զանգապաններ
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանակով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
























