Արշավ դեպի Ծակքար և Կապուտան
Սեպտեմբերի 5-6 հրավիրում ենք մասնակցել բացառիկ արշավի դեպի Զանգեզուրի լեռների 2 ամենագեղեցիկ լճերը՝ Ծակքարի և Կապուտան։
Օր 1։ Ծակքարի լիճ
Քանի որ մեզ երկար ճանապարհ է սպասվում ուղևորվում ենք վաղ առավոտյան։ Ունենալու ենք կանգառներ հանգստի և սնվելու համար Վայքում և Կապանում։
Հասնելով Մեղրու լեռնանցք արտաճանապարհային մեքենաներով կսկսենք բարձրանալ Ծակքար գետի կիրճով դեպի Ծակքարի լիճ, որը գտնվում է 3270 մ բարձրության վրա:
Մեքենաներով հնարավորինս մոտենալու ենք Ծակքարին, սակայն կարող է անհրաժեշտություն լինի ոտքով հասնել վերջին հատվածը։ Պատրաստ եղեք թեթև արշավի։
Երեկոյան կհասնենք Լիճք գյուղ։ Գիշերակացը գյուղական տանը՝ սեփական քնապարկերով։
Օր 2։ Կապուտան լիճ
Երկրորդ օրը արտաճանապարհային մեքենաներով բարձրանում ենք Քաջարան գետի կիրճով դեպի Կապուտան լիճ։
Կապուտան (Գոգի) լիճը գտնվում է 3202 մետր բարձրության վրա։ Լճի մոտից բացվում է հիանալի տեսարան դեպի Զանգեզուրի լեռների ժայռոտ գագաթները։
Չմոռանաք վերցնել լողազգեստ, քանի որ լճում լողալու գայթակցությունը մեծ է լինելու։
Մեքենաներով հնարավորինս մոտենալու ենք լճին։ Քայելու ենք մոտ 4 կիլոմետր։
Խնդրում ենք հաստատել նախապես։ Տեղերը սահմանափակ են։
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 6։30
Մասնակցության արժեքը՝ 48 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքի մուտքավճար
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Սնունդը կարող եք բերել ձեր հետ կամ միանալ ընդհանուր առևտրին։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
Քնապարկ
Ներքնակ (կարեմատ)
Ուսապարկ
Ձեռնափայտեր
Ջուր
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել օգոստոսի 4-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։











