Արշավ Շրեշտասարի շուրջ
Կիրակի՝ 08․11․26
Հրավիրում ենք մասնակցել գեղեցիկ արշավի Վայոց ձորում։ Իրականացնելու ենք արշավ Շրեշտասարի շուրջ։
Ավանդազրույցի համաձայն Շրեշտասարի մեջ գանձեր էին պահված, որոնք ձգտում էին գտնել շատ ճանապարհորդներ ու իշխաններ, սակայն իրական գանձը Շրեշտի բնությունն է, որը հաստատ կգտնեք մասնակցելով այս արշավին։
Արշավը սկսելու ենք Ելփին գյուղից։ Ելփինից բացի Շրեշտասարի շուրջբոլորը գյուղեր են եղել, որոնք այժմ լքված են։ Կանցնենք նախկին Վարդենիք գյուղի տարածքով, որտեղ կտեսնենք Վարդենիքի լիճը։ Այնուհետև շարունակելու ենք ճանապարհը դեպի Շրեշտի կիրճ և շրջանաձև երթուղով վերադառնալու ենք մեկնարկի կետ։
Երթուղու երկարությունը՝ 13 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400 մետր
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը՝ 8։30
Մասնակցության արժեքը՝ 9500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Գիդի ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։











