Կիլիկիայի պատմական ուղիներով
Իրականացնելու ենք բացառիկ ճամփորդություն դեպի Կիլիկիա։
Կիլիկիան հայկական պատմության կարևորագույն կենտրոններից է, որտեղ դարեր շարունակ զարգացել է հայկական պետականությունը, մշակույթն ու ճարտարապետությունը։ Այս ճամփորդության ընթացքում կանցնենք Կիլիկիայի պատմական տարածքներով, կբացահայտենք հայկական թագավորության հետքերը, կտեսնենք միջնադարյան ամրոցներ, հնագույն վանքեր ու եկեղեցիներ և կծանոթանանք տարածաշրջանի հարուստ պատմությանն ու մշակութային ժառանգությանը։
Օր 1․ Կարս և Արդահան
Առավոտյան Երևանից կմեկնենք դեպի Բավրայի սահմանային անցակետ։ Սահմանը հատելուց հետո նախաճաշ կունենանք Կարծախում, այնուհետև կայցելենք Ծովակն Հյուսիսո լիճը։ Կշարունակենք ճանապարհը դեպի Արդահան, իսկ հետո կուղևորվենք Կարս՝ քաղաքի թանգարանն այցելելու և շրջելու համար։ Օրվա ավարտին կհասնենք Էրզրում, որտեղ կունենանք ընթրիք և ազատ երեկո։
Օր 2․ Էրզրումից Դիարբեքիր
Օրը կսկսենք կարինյան և տայքյան ավանդական նախաճաշով, ապա կայցելենք Կարնո բերդ։ Այնուհետև Բինգյոլով կշարունակենք ճանապարհը դեպի Ամիդ՝ պատմական Դիարբեքիր։ Այստեղ ճաշը կկազմակերպվի հայկական ռեստորանում։
Կզբոսնենք Տիգրիս գետի ափին, կտեսնենք պատմական կամուրջը և կայցելենք Սուրբ Կիրակոս ու Սուրբ Սարգիս եկեղեցիները։ Հնարավորություն կունենանք նաև հանդիպելու տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին և ժամանակ անցկացնելու նրանց հետ։ Գիշերը կանցկացնենք Սուրբ Կիրակոս եկեղեցու հյուրատանը։
Օր 3․ Պորտասար և Եդեսիա
Նախաճաշից հետո կուղևորվենք Պորտասար, ապա կայցելենք Ուրֆայի հնագիտական թանգարան։ Այնուհետև կճաշենք Ուրֆայում և կշարունակենք ծանոթանալ պատմական Եդեսիային։ Կտեսնենք Աբրահամի ավազանն ու Ուրֆայի բերդը, կշրջենք քաղաքում և կծանոթանանք նրա պատմությանը։ Երեկոյան կհասնենք Հալֆեթի, որտեղ էլ կգիշերենք։
Օր 4․ Եփրատ և Այնթապ
Օրը կսկսենք հյուրանոցում նախաճաշով, ապա նավով զբոսանք կունենանք Եփրատ գետի վրա՝ ճանապարհին տեսնելով պատմական Հռոմկլան։ Այնուհետև կայցելենք Զևգմա անտիկ քաղաք, որը հայտնի է իր հնագիտական գտածոներով և խճանկարներով։
Ճաշից հետո կուղևորվենք Այնթապ, կշրջենք քաղաքի հին հայկական թաղամասում և կայցելենք Այնթապի Մայր տաճար։ Օրվա ավարտին կհասնենք Ալեքսանդրետ՝ Հայոց ծոցի ափին, որտեղ էլ կգիշերենք։
Օր 5․ Մուսալեռ և Վագըֆ
Օրը կսկսենք հյուրանոցում նախաճաշով, այնուհետև կայցելենք գործող Սուրբ Քարսունմանուկ եկեղեցի և քայլարշավ կիրականացնենք Դյորթյոլի լեռներում։ Ճաշը կանցկացնենք հայկական Վագըֆ գյուղում։
Այնուհետև կծանոթանանք Մուսալեռի և Վագըֆի հայկական համայնքի պատմությանն ու մշակութային ժառանգությանը, կայցելենք եկեղեցիներ և սրբատեղիներ, ինչպես նաև կծանոթանանք գինեգործության ավանդույթներին։
Ազատ երեկո և գիշերակաց Վագըֆում։
Օր 7․ Տարսոն և Կոռիկոս
Նախաճաշից հետո կուղևորվենք Տարսոն՝ այցելելու Սուրբ Պողոսի տաճարն ու ջրհորը։ Այնուհետև կշարունակենք ճանապարհը Լևոն Մեծագործի հետքերով՝ տեսնելով Սուրբ Սոֆիայի տաճարն ու Կլեոպատրայի դարպասները։
Օրվա հաջորդ կանգառը Կոռիկոսն է, որտեղ կայցելենք ցամաքային և ծովային բերդերը։ Կունենանք նաև նավարկության հնարավորություն՝ ծովից տեսնելու շրջանի պատմական հուշարձանները։ Երեկոյան կվերադառնանք Ադանա և կգիշերենք այնտեղ։
Օր 8․ Սիս և Լևոնկլա
Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք Լևոնկլա կամ Օձաբերդ՝ շարունակելու ծանոթությունը Կիլիկիայի պատմական հուշարձաններին։ Այնուհետև կայցելենք Սիս՝ Կիլիկյան Հայաստանի կարևոր պատմական կենտրոններից մեկը։ Այստեղ ճաշելուց հետո կշրջենք Սիսի ամրոցի տարածքում, ապա ճանապարհը կշարունակենք դեպի Սեբաստիա, որտեղ էլ կգիշերենք։
Օր 9․ Սեբաստիա, Երզնկա և Դերջան
Նախաճաշից հետո կշրջենք Սեբաստիայում, ապա կուղևորվենք Զարա՝ այցելելու Սուրբ Մինաս եկեղեցին։ Այնուհետև ճանապարհը կշարունակենք դեպի Երզնկա, որտեղ կտեսնենք հայտնի եռահարկ ջրվեժը և ճաշելու ժամանակ կունենանք։ Օրվա ընթացքում կայցելենք նաև Դերջան՝ Սուրբ Դավիթ եկեղեցի և զույգ խաչքարերը տեսնելու համար։ Երեկոյան կհասնենք Էրզրում, որտեղ էլ կանցկացնենք գիշերը։
Օր 10․ Թորթում և վերադարձ Երևան
Օրը կսկսենք նախաճաշով, ապա կուղևորվենք Թորթումի ջրվեժ՝ վայելելու բնության գեղեցկությունն ու շրջակա տեսարանները։ Այնուհետև կայցելենք Բանակի տաճարը և ճանապարհը կշարունակենք դեպի Արդահան, որտեղ ճաշի կանգառ կունենանք։ Դրանից հետո կուղևորվենք դեպի Բավրայի սահմանային անցակետ և կվերադառնանք Երևան՝ ավարտելով մեր տասնօրյա ճանապարհորդությունը։
Խումբն ուղեկցելու է թուրքագետ, «Սասուն. 100-ամյա դիմադրություն» գրքի հեղինակ Սոֆիա Հակոբյանը:
Հանդիպման վայրը՝ Կոմիտասի «Սիթի»
Հանդիպման ժամը՝
Ճամփորդության արժեքը՝ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
- Թուրքագետ գիդի ծառայություն
- Տրանսպորտ
- Գիշերակացերը հյուրանոցում
- Նախաճաշերը հյուրանոցում
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Վիզայի արժեքը (Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 17 000 դրամ)
- Ճաշն ու ընթրիքը
- Բժշկական ապահովագրությունը
- Վրաստանի պարտադիր ապահովագրությունը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ճամփորդությունից առաջ խնդրում ենք ստուգել անձնագրի վավերականության ժամկետը։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել զանգահարելով 043 00 5165 հեռախոսահամարին կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։





















