Վերելք Կալասար և Հերմոնի վանք
Շաբաթ՝ 06․06.26
Հրավիրում ենք մասնակցել Կալասար լեռան վերելքին։
Այս օրերին Կալասարից բացվում է թերևս ամենատպավորիչ տեսարանը դեպի Թեքսարի լեռնաշղթա։ Դիմացի ձյունապատ գագաթները ստեղծում են իդեալական ֆոն՝ բացառիկ կադրեր ստանալու համար։
Օրվա սկզբում կիրականացնեք վերելք Կալասար լեռ։ Այն գտնվում է Վայոց ձորում։ Բարձրությունը 2230 մ է։ Գագաթին դեռ պահպանվում են Կալասարի բերդի պատերից որոշ հատվածներ:
Ենթադրվում է, որ այս բերդը Սմբատաբերդից ավելի հին է, որի մասին է վկայում պահպանված պատերի մեջ շաղախի բացակայությունը: Բերդի տարածքում հաճախ են հանդիպում քարայծեր և հնարավոր է բախտ վիճակվի տեսնել:
Գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Վայոց ձորի լեռները, մասնավորապես՝ Թեքսարի լեռնաշղթան:
Օրվա վերջում կունենանք կանգառ Եղեգիսի կիրճում, որտեղից կիրականացնենք արշավ դեպի Հերմոնի վանք։
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը ` 7։30
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։












