Վերելք Սիփան և Նեմրութ
2026 թ.-ի Հուլիսի 23-26-ը (4 օր, 3 գիշեր) արկածների և լեռների սիրահարներին առաջարկում ենք «Հայկական լեռնաշխարհի 7 գագաթ» նախագծի շրջանակներում բարձրանալ Նեմրութ և Սիփան լեռները:
Ճանապարհորդության ընթացքում այցելելու ենք հայտնի և անհայտ վայրեր, լողալու ենք Վանա լճում և Նեմրութի խառնարանային Նեբրովթա Ծովակում, բարձրանալու ենք Հայկական լեռնաշխարհի հայտնի լեռները, որտեղից բացվում է տեսարան դեպի Վանա լիճն ու շրջակա լեռնաշխարհը:
Օր 1։ Երևան – Վան
Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանները կուղևորվենք դեպի Ծովակ Հյուսիսո լիճ, որը գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա և հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի արգելափակման ծագում ունեցող ամենամեծ լիճը:
Այնուհետև կուղևորվենք դեպի Վան: Երեկոյան կզբոսնենք Վանում:
Օր 2։ Վերելք Նեմրութ
Առավոտյան կնավարկենք դեպի Աղթամար կղզի, կլողանք Վանա լճում և կուղևորվենք դեպի Նեմրութ։ Մեքենայով կբարձրանանք մինչև 2400 մետր, որտեղից կսկսենք վերելքը դեպի գագաթ: Գագաթից բացվում է հիանալի տեսարան՝ մի կողմում Հայկական լեռնաշխարհի ամենամեծ խառնարանն է իր լճերով, մյուս կողմում Վանա լիճը:
Այնուհետև կիջնենք խառնարան և կլողանք մեծ լճում՝ Նեբրովթա ծովակում։ Գիշերակացը Դատվանում։
Արշավի երկարությունը՝ 12կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Օր 3։ Վերելք Սիփան
Վաղ առավոտյան շարժվում ենք դեպի Սիփան։ Ամենագնաց մեքենայով կբաձրանանք մինչև 2500 մետր և կսկսենք վերելքը։
Վերելքից հետո ուղևորվում ենք Բայազետ։ Գիշերակացը հյուրանոցում։
Արշավի երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1600 մ
Օր 4։ Բայազետ – Կարս – Երևան
Վերջին օրը վաղ առավոտյան ուղևորվում ենք Կարս: Կզբոսնենք Կարսի փողոցներով: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը, Վարդանի կամուրջը, Չարենցի տան ավերակները: Ուշ երեկոյան կհասնենք Երևան:
Մասնակցության արժեքը` 550 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
- Ուղեկցորդի ծառայություն
- Տրանսպորտ
- Նավի ուղևորատոմս
- Ախթամար կղզու մուտքավճար
- 3 գիշերակաց հյուրանոցում
- 3 նախաճաշ հյուրանոցում
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Սնունդը (բացի նախաճաշերից)
- Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 17 000 դրամ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ստուգեք անձնագրի վավերականության ժամկետը։ Այն մեկնման օրից առնվազն 6 ամիս պետք է ուժի մեջ լինի:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հուլիսի 13-ը: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:


















