Արշավ դեպի Գողթանիկի ջրվեժ
Հրավիրում ենք իրականացնել մշակութային ճանաչողական այց Վայոց Ձորի մարզում, որի ժամանակ կբացահայտենք մշակութային և բնության յուրովի հուշարձաններ։ Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիս Պողոսյանը։
Օրվա սկզբում կուղևորվենք Հերմոն գյուղ և կիրականացնենք թեթև, բայց միևնույն ժամանակ տպավորիչ քայլարշավ դեպի Հերմոնի վանք 10-րդ դ․ (3 կմ)։ Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Թեքսարի լեռները։
Այնուհետև կուղևորվենք Արատես գյուղ և կտեսնենք 13-րդ դարի կարևոր վանական համալիրներից մեկը՝ Արատեսի վանքը, որը միջնադարում ծառայել է որպես եպիսկոպոսական ամառանոց։
Հաջորդիվ կիրականացնենք քայլարշավ դեպի Գողթանիկի ջրվեժ, որը քչերին է հայտնի, բայց իր գեղեցկությամբ գերում է ցանկացած այցելուի։
Արշավը հարմար է սկսնակների համար։
Ճանապարհին ունենալու կանգառ Երասխում՝ սնվելու համար։
Երթուղու երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 350 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8։00
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

















