Մեղրիսար․ Ձմեռային Լիճք
Մնալու ենք սարերով ու անտառներով շրջապատված Լիճք գյուղում։ Այս ձևաչափով արշավը կոմֆորտի սիրահարների համար չէ։ Արշավի ընթացքում մի գիշերով հայտնվում ենք գյուղի տանը՝ ջերմ մթնոլորտում։ Ինքներս ենք կոտրում փայտը, վառում կրակը, պատրաստում խորովածը։
Ավելի ուշ քննարկումներ ու հաճելի ժամանց վառարանի շուրջ։ Քնելու ենք տանը՝ քնապարկերով։ Ուղևորվում ենք 4×4 մեքենաներով։
Օր 1: Երևան – Հալիձորի բերդ – Լիճք
Երևանից ուղևորվում ենք Լիճք: Ճանապարհին կունենանք թեթև արշավ դեպի Ողջի գետի ափին գտնվող Հալիձորի բերդ։ Բերդը կառուցվել է 17-րդ դարի առաջին կեսին՝ որպես կուսանաց անապատ:
18-րդ դարում իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։ Երեկոյան կհասնենք Լիճք, կտեղավորվենք գյուղական տանը։
Օր 2։ Մեղրիսար լեռ (1212 մ)
Շատերն են եղել Մեղրիում, բարձրացել Մեղրու բերդերը և զմայլվել բերդի ետևի անառիկ թվացող լեռան գեղեցկությամբ, իսկ մենք որոշել ենք չբավարարվել հեռվից նայելով։
Բարձրանալու ենք Մեղրիսար լեռան գագաթ, որպեսզի տեսնենք Մեղրի քաղաքը թռչնի թռիչքի բարձրությունից։
Երթուղու երկարությունը՝ 7 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 700 մ
Ժամանակի առկայության դեպքում կզբոսնենք Մեղրիի ծուռտիկ մուռտիկ փողոցներով։
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 7:00
Մասնակցության արժեքը` 35 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն
Զանգեզուր կենսոլորտային համալիրի մուտքավճար
Գիշերակաց գյուղական տանը (սեփական քնապարկերով)
Սնունդը գնում ենք միասին և գումարը բաժանում մասնակիցների միջև։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
- Քնապարկ
- Ներքնակ (կարեմատ)
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև փետրվարի 18-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։

















