Արշավ դեպի Ծովինարի ջրվեժ
Հրավիրում ենք բացահայտել Վայոց ձորի՝ դեռևս քչերին հայտնի անկյուններից մեկը՝ Ծովինարի ջրվեժը։ Քայլարշավը սկսելու ենք Արատես գյուղից։ Սա հիանալի հնարավորություն է կտրվելու քաղաքային առօրյայից և վայելելու բնությունը։
Նախքան քայլարշավը սկսելը, կայցելենք Արատեսի վանական համալիր՝ կառուցված 7-13-րդ դարերում, որը ներդաշնակորեն ձուլված է շրջակա լեռնային բնապատկերին: Այն միջնադարյան հայկական ճարտարապետության կարևորագույն կոթողներից է և ժամանակին ծառայել է որպես եպիսկոպոսների ամառանոց։
Արատեսը Վայոց ձորի ամենագողտրիկ անկյուններից է, որը հայտնի է իր բնական և պատմամշակութային հրաշալիքներով՝ Արատեսի վանական համալիրով, Խաչոց ձորով, թաքնված ջրվեժներով։
Այնուհետև ճանապարհ կընկնենք՝ բացահայտելու Ծովինարի ջրվեժը, որն ասես թաքնված լինի Վայոց ձորի ժայռային ծեպերի մեջ։ Այս երթուղին կտանի ձեզ այնտեղ, որտեղ դեռ չկան տրորված արահետներ, իսկ բնության շունչն ու գեղեցկությունը կդառնան ձեր լավագույն ուղեկիցը։
Արշավի վերջնակետը կլինի Խաչոց ձորը, որտեղ պահպանվել են 13-րդ դարի ժայռախաչերը։ Վերջիններս հայկական ժայռափոր մշակույթի եզակի ու ինքնատիպ օրինակներ են։
Երթուղու երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 450 մ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8։00
Մասնակցության արժեքը` 9 500 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Զանգապաններ
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Առաջիկա արշավներ















