Արշավ դեպի Ջրաշուշանների լիճ
Հրավիրում ենք մասնակցել թեթև քայլարշավի դեպի Ջրաշուշանների լիճ (Ուրասար)։ Այս գողտրիկ լճակում ծաղկում են բացառիկ գեղեցկությամբ ջրաշուշաններ։
Խմբի գիդ-ուղեկցորդը լինելու է Քրիս Պողոսյանը։
Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է։
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և խստիվ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է այն քաղել:
Ճամփորդության ընթացքում կտեսնենք նաև Ուրասարի Սբ. Աստվածածին եկեղեցի։
Բացի այդ, կունենանք ճանաչողական քայլարշավ դեպի Սբ․ Նշան մատուռ, որը հանդիսանում է տարածաշրջանի կարևորագույն հոգևոր վայրերից մեկը։ Ըստ ավանդույթի՝ մոմ վառելուց հետո մարդիկ սովորաբար 3 կամ 7 անգամ պտտվում են մատուռի շուրջը։ Մատուռը գտնվում է բլրի վրա, որտեղից բացվում է գեղատեսիլ տեսարան դեպի հարակից լեռները և Ստեփանավան քաղաքը:
Ինչպես նաև կուղևորվենք Ստեփանավան քաղաք՝ այցելելու Լոռվա չբացահայտված, բայց հրաշալի անկյուններից մեկը՝ Մայորի ձորը, որտեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Ձորագետի կիրճ։
Արշավը հարմար է սկսնակների համար, ինչպես նաև կարելի է մասնակցել երեխաների հետ։
Ճանապարհին կանգառ կունենանք ֆուդ կորտում։
Երթուղու երկարությունը՝ 6 կմ
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8:30
Մասնակցության արժեքը` 10 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
Ուսապարկ (պարտադիր)
Ձեռնափայտեր (պարտադիր չէ)
Մեկօրյա սնունդ
Ջուր (առնվազն 1 լիտր)
Դեղատուփ
Արևային ակնոց
Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
Տաք հագուստ
Լապտեր
Անձրևապաշտպան թիկնոց
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։



















