Աշխարհատես լեռ / Սրտեր ջրվեժ
Հոկտեմբերի 17-18, 2026
Ուղևորում ենք Լիճք։ Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու մեր երկօրյա ճամփորդությանը։
ՕՐ 1։ Աշխարհատես լեռ (2042մ)
Վաղ առավոտյան Երևանից շարժվում ենք դեպի Սյունիք։ Ճանապարհին ունենալու ենք կանգառներ` հանգստանալու և սնվելու համար։ Մեր առաջին նպատակակետը Բարգուշատի լեռների լանջին գտնվող Տանձավեր փոքրիկ գյուղն է։ Արշավը սկսելու ենք 1705 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտից և բարձրանալու ենք դեպի Բարգուշատի լեռների գագաթներից մեկը՝ Աշխարհատեսը։ Աշխարհատեսից կհասկանանք որտեղից է այն ստացել իր անունը։
Երթուղու երկարությունը՝ 8 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մետր
Արշավից հետո ուղևորվում ենք Լիճք գյուղ։
Գիշերակացը լինելու է գյուղական տանը՝ քնապարկերով։
Օր 2։ Սրտեր ջրվեժ
Առավոտյան նախաճաշից հետո կիրականացնենք արշավ դեպի Լիճքի ամանաբարձր՝ Սրտեր ջրվեժը։ Ջրվեժը գոյանում է Մեղրի գետի հոսանքի վրա։ Ունի սրտի տեսք։ Երթուղին անցնում է Մեղրի գետի գեղատեսիլ հունով։ Արշավից հետո վերադառնում ենք Լիճք և ուղևորվում ենք դեպի Երևան։
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 400 մետր
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 6։30
Մասնակցության արժեքը` 38 000 դրամ
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝
- Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
- Քնապարկ
- Ներքնակ (կարեմատ)
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդի ծառայություն
Զանգեզուր կենսոլորտային համալիրի մուտքավճար
Գիշերակաց գյուղական տանը (սեփական քնապարկերով)
Սնունդը գնում ենք միասին և գումարը բաժանում մասնակիցների միջև։
Ինչպե՞ս գրանցվել՝
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հոկտեմբերի 12-ը, առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։












