Որոտանի կիրճի ուրվականները
Ուղևորվում ենք դեպի Սյունիք։ Իրականացնելու ենք արշավներ Որոտանի կիրճում։
Որոտանի կիրճի ստորին հատվածում և լանջերին ծվարել են անցյալ դարի կեսերին լքված գյուղեր: Մի գյուղից մյուսը ձգվում են գեղեցիկ արշավային արահետներ: Այս ձորը լի է բնական և պատմամշակութային հուշարձաններով:
Օր 1։ Հին Խոտ – Հին Շինուհայր – Հալիձոր
Երևանից ուղևորվում ենք Խոտ գյուղ։ Խոտից սկսում ենք քայլարշավը դեպի Որոտանի կիրճի լքված գյուղերը։ Սկզբում կիջնենք Հին Խոտ գյուղ և կիրճի լանջով կքայլենք դեպի Հին Շինուհայր։ Արշավն ավարտելու ենք Հալիձորում։
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Օր 2։ Հալիձորից Սատանի կամուրջ
Առավոտյան կսկսենք արշավը դեպի Որոտանի կիրճի թաքնված գանձերից մեկը՝ Տաթևի Մեծ Անապատը։ Սկզբում կիջնենք դեպի Որոտան գետի ափ և գետի հոսանքն ի վար կշարունակենք ճանապարհը դեպի Տաթևի անապատ։ Հանգստանալուց և ճարտարապետությանը ծանոթանալուց հետո կշարունակենք արշավը դեպի Սատանի կամուրջ։
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 500 մ
Սնունդը կարող եք բերել ձեզ հետ կամ միանալ ընդհանուր առևտրին։
- Աման, գդալ, պատառաքաղ, բաժակ
- Քնապարկ
- Ներքնակ
- Ուսապարկ
- Ձեռնափայտեր
- Ջուր
- Դեղատուփ
- Արևային ակնոց
- Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային)
- Տաք հագուստ
- Լապտեր
- Անձրևապաշտպան թիկնոց
- Զանգապաններ
Քնապարկ և ներքնակ չունենալու դեպքում, կարող ենք տրամադրել նաև վարձակալությամբ՝ երկուսը միասին 5 000 դրամ:
Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):
Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան:
Հանդիպման վայրը`Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը`6։30
Մասնակցության արժեքը` 30 000 դրամ
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
Վրանների տրամադրում
Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։
Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30):
Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը
Քայլ 3։ Կատարել փոխանցում
Ստացող՝
ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank)
Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001
Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։
Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև մարտի 31-ը, ժամը՝ 12։00-ն։ Այնուհետև հրաժարվելու դեպքում գումարը վերադարձի ենթակա չէ։
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։












