info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վերելք Քաջքար լեռ

Վերելք Քաջքար

Վերելք Քաջքար

Քաջքարի կանաչապատ լեռների լանջերին գտնվում են բազմաթիվ մեծ ու փոքր լճեր: Գագաթից դեպի հարավ բացվում է տեսարան դեպի ողջ Հայկական լեռնաշխարհը, իսկ հյուսիսում երևում է Սև ծովը:

Քաջքարի լեռների ծովահայաց լանջերին է գտնվում անանցանելի լեռներով, խոր ձորերով ու խիտ անտառներով, ինքնամփոփ, մութ ու մառախլապատ երկրամասը՝ Համշենը։

Քաջքարի վերելքը միջինից բարդ է։ Կարող են մասնակցել միայն նրանք, ովքեր ունեն արշավների և լեռնագնացության փորձ։

Օր 1: Երևան – Ճորոխի կիրճ

Անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական սահմանը ուղևորվում ենք դեպի Քաջքար։

Ճանապարհն անցնում է Արդահանով ու Արտանուջով։ Ունենալու ենք կանգառ գեղատեսիլ Ճորոխի կիրճում։

Ժամանակի առկայության դեպքում կուղևորվենք դեպի Թորթումի լիճ և ջրվեժ:

Թորթումի ջրվեժ

Երեկոյան կհասնենք Քաջքարի ստորոտ: Գիշերակացը հյուրանոցում:

Օր 2: Վրանային ճամբար

Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք արշավը դեպի ճամբար, որը գտնվում է 2900 մետր բարձրության վրա:

Վրանները, սնունդը և ողջ անհրաժեշտ պարագաները ճամբար բարձրացվելու են ձիերով։ Վերելքը կտևի 4-5 ժամ։

Վերելք Քաջքար / դեպի ճամբար

Երթուղու երկարությունը՝ 9 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մ

Գիշերակացը վրաններում։

Օր 3: Քաջքարի գագաթ (3937 մ)

Վաղ առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք վերելքը դեպի Քաջքար լեռան գագաթ: Ճանապարհին տեսնելու ենք Ծովալիճը: Գագաթ հասնելուց հետո վերադառնում ենք 2900 մետրի վրա տեղակայված ճամբար, հավաքում ենք իրերն ու ձիերով ճանապարհում ներքև, որից հետո շարունակում ենք իջնել դեպի հյուրանոց։

Վերելք Քաջքար

Երթուղու երկարությունը՝ 19 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ

Օր 4: Համշեն

Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Համշեն։
Կտեսնենք Մենչունայի ջրվեժը, կայցելենք Զիլ ամրոց և կհիանանք միջնադարյան կամուրջներով։

Զիլ Ամրոց

Գիշերակացը հյուրանոցում։

Օր 5: Վերադարձ Երևան

Առավոտյան՝ նախաճաշից հետո, կշարժվենք դեպի Երևան։ Ճանապարհին անցնելով գեղատեսիլ Ճորոխի հովիտը կմտնենք Արտանուշի կիրճ, որտեղ կիրականացնենք արշավ Դժոխքի ձորով։

Դժոխքի ձոր

Արժեքն իր մեջ ներառում է՝

Արժեքի մեջ ներառված չէ

Անհրաժեշտ պարագաների ցանկ

Այլ

Առաջիկա արշավներ