Հիմալայներ՝ Աստվածային երթուղի
2026-ի հոկտեմբերի 10-18-ը վերադառնում ենք աշխարհի հսկաների հայրենիք՝ Հիմալայներ։ Այս անգամ քայլելու ենք նոր երթուղով։
Մենք արդեն մի քանի անգամ եղել ենք Նեպալի երկու ամենահայտնի արահետների վրա՝ Էվերեստի և Անապուրնայի բազային ճամբարներում։ Այժմ քայլելու ենք նոր և ոչ հայտնի երթուղով։
Մեր վստահելի գործընկերոջ հետ միասին մշակել ենք այնպիսի երթուղի, որն անցնում է ոչ մարդաշատ արահետներով՝ ողողված նեպալյան շնչով, կոլորիտով և կուսական բնությամբ։ Այսպիսի ուղղություններն ավելի լավ են օգնում մխրճվել երկրի մշակույթի և սովորույթների մեջ, վայելել ամեն քայլը և ավելի խորը զգալ բնության ու լեռների ոգին։
Մեր երթուղին անցնում է Մաչապուչարե սուրբ լեռան լանջերով և ուղեկցվում է լեռան հզոր տեսարաններով։ Ըստ ավանդության՝ հենց այս լեռան գագաթին է բնակվում Շիվա աստվածը։ Հենց այս պատճառով էլ այն սուրբ է համարվում և փակ է լեռնագնացության համար։ Բայց ոչինչ մեզ չի խանգարում քայլել լեռան լանջերով ու վայելել բացվող տեսարանները։
Ողջ երթուղու ընթացքում քայլելու ենք թեթև ուսապարկերով, իսկ ծանր իրերը տեղափոխելու են բեռնակիրները։
Ճամփորդության ծրագիրն ըստ օրերի՝
Օր 1։ Ժամանում Կատմանդու
Ժամանում Կատմանդու քաղաքի միջազգային օդանավակայան և տեղափոխում հյուրանոց։
Օր 2։ Կատմանդու – Պոկհարա
Երկրորդ օրը կուղևորվենք դեպի Պոկհարա։ Ճանապարհը կտևի 7-8 ժամ։ Օրվա ավարտին կարող ենք շրջել քաղաքում, վայելելով տեղի մթնոլորտը։
Օր 3։ Պոկհարա – Կանդե
Պոկհարայից մեքենայով մոտ մեկ ժամում կհասնենք Կանդե, որտեղից էլ կսկսվի մեր քայլարշավը: Անցնելով կանաչապատ բլուրներով և անտառներով կհասնենք Դեուրալիի լեռնանցք։ Շարունակելով մեր երթուղին տարբեր գյուղերով՝ կվայելենք հեռվում երևացող ձյունածածկ գագաթների հիասքանչ տեսարանները:
- Վերելքի տևողությունը՝ 3-4 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 5-6 կմ
- 550 մ ↑, 150 մ ↓
Օր 4։ Առաջին ճամբար (3050 մ)
Այսօրվա քայլարշավի ընթացքում կանցնենք մարգագետիններով, որտեղից բացվում են հիասքանչ տեսարաններ դեպի Անապուրնայի լեռնաշղթան: Ապա կշարունակենք վերելքը դեպի առաջին ճամբար: Ճանապարհին հանդիպում են լեռնային այծեր, բծավոր եղջերուներ և այլ էկզոտիկ կենդանիներ։
Գիշերակացը՝ լեռնային հյուրատանը:
- Վերելքի տևողությունը՝ 5-6 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 12-13 կմ
- 1200 մ ↑, 300 մ ↓
Օր 5։ Երկրորդ ճամբար (3600 մ)
Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի երկրորդ ճամբար։ Այս երթուղին արշավի ամենագեղեցիկ հատվածներից մեկն է։ Կքայլենք մոտավորապես 3-4 ժամ։
Գիշերակացը՝ լեռնային հյուրատանը:
- Երթուղու երկարությունը՝ 5-6 կմ
- 550 մ ↑
Օր 6։ Մարդի Հիմալի բազային ճամբար (4500 մ)
Այսօր մեր ճանապարհորդության ամենասպասված օրն է․ կհասնենք Մարդի Հիմալ բազային ճամբար։ Այստեղից մեզ կբացվեն Հիմալայների ամենագեղեցիկ տեսարաններից մեկը՝ Մարդի Հիմալ (5 587 մ), Անապուրնա I (8 091 մ), Հարավային Անապուրնա (7 219 մ), Հինչուլի (6 441 մ), Բարա Շիքհար (Կռունկ լեռ) (7 647 մ), Մաչապուչարե (6 993 մ) և այլ տպավորիչ գագաթներ։
Այնուհետև կիջնենք Բադալ Դանդա՝ գիշերակացի համար։
- Վերելքի տևողությունը՝ 9-10 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 15 կմ
- 1300 մ ↑, 1600 մ ↓
Օր 7։ Սիդհինգ – Պոկհարա
Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս բարձր լեռների աշխարհին և քայլում դեպի Սիդհինգ։ Օրվա ավարտին կհասնենք Սիդհինգ բնակավայրը, որտեղ էլ ավարտվում է մեր ճամփորդության արշավային հատվածը և սկսվում մոտ 2 ժամ տևողությամբ ճանապարհը դեպի Պոկհարա։
- Վերելքի տևողությունը՝ 3-4 ժամ
- Երթուղու երկարությունը՝ 7 կմ
- 110 մ ↑, 1650 մ ↓
Օր 8։ Դեպի Կատմանդու
Այսօր կվերադառնանք Կատմանդու և երեկոյան կշրջենք քաղաքում։
Օր 9։ Վերադարձ
Կուղևորվենք օդանավակայան և կվերադառնանք տուն։
Ճամփորդության արժեքը՝ 1250 $ (համարժեք դրամ)
Արժեքը ներառում է՝
- Ուղեկցորդների ծառայությունը
- Տրանսպորտը
Արժեքը չի ներառում՝
Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։



































