Արշավները տարեց տարի ավելի լայն տարածում են ստանում, ավելի շատ մարդիկ բարձրանում են լեռներ՝ նախընտրելով ակտիվ հանգիստն ու ժամանցը։ Այդպիսով, մեզնից յուրաքանչյուրն ունենում է գոնե մեկ արշավական ընկեր: Եվ ինչ-որ պահի կանգնում ենք մի խնդրի առջև, այն է՝ ինչպես ընտրել նվեր արշավականին։ Արշավականին նվեր ընտրելիս պետք է պատրաստ լինել փոքրիկ արկածների։
Արշավական ընկերոջդ համար նվեր ընտրելիս շատ կարևոր է նվերի օգտակարությունը։ Քանի որ մենք սիրում ենք շատ ժամանակ անցկացնել բնության գրկում, լեռներում, մեզ համար անփոխարինելի են օգտակար նվերները։ Արշավականին նվեր ընտրելն այնքան էլ բարդ չէ, ավելին՝ զվարճալի է, իսկ այդ ընթացքում շատ հավանական է՝ դուք էլ որոշեք գնել արշավային կոշիկներ ու նրա հետ միանալ հաջորդ արշավին։
Ներկայացնում ենք 10 նվերներ, որոնց համար արշավական ընկերդ միանշանակ շնորհակալ կլինի։
Արշավային հարմարավետություն
Առաջին հայացքից կարող է թվալ, որ արշավականները սիրում են կյանքը բարդացնել՝ թողնելով այն հարմարությունները, որոնք ունենք տանը կամ քաղաքային միջավայրում։ Իհարկե, դա այդպես չէ։ Սիրելով կտրվել քաղաքից և օրն ացնկացնել լեռներում կամ բնության գրկում, արշավականներին անհրաժեշտ է իրենց շուրջը ստեղծել որոշակի հարմարավետ միջավայր և պայմաններ։ Եվ այդ հարցում արշավական ընկերոջդ կարող ես օգնել՝ նվիրելով ներքոնշյալ իրերից մեկը։
Ձեռնափայտեր
Չնայած կան մարդիկ, ովքեր նախըտրում են քայլել առանց ձեռնափայտերի, ամեն դեպքում դրանք մեծապես օգնում են ճիշտ պահել կեցվածքը, նվազեցնում են ծնկների, մեջքի ծանրաբեռնվածությունը։ Ձեռնափայտերի շնորհիվ ունենում ենք երրորդ հենման կետ, և ավելի լավ պահում մարմնի հավասարակշռությունը։

Արշավական ըկերոջդ համար ձեռնափայտերը կլինեն ամենա-ամենա նվերը, որն իրեն կուղեկցի հատկապես բարձր լեռներում։
Լեռնային ակնոց
Վերոնշյալ ամենա-ամենա նվերներից մեկն է նաև լեռնային ակնոցը։ Քանի դեռ արշավներն ունեն ընդամենը ժամանցի կարևորություն, կարելի է նվիրել ոչ պրոֆեսիոնալ, քաղաքային ակնոցներ։ Իսկ եթե ընկերդ պատրաստվում է բարձրանալ բարձր լեռներ, ապա անշուշտ պետք է ընտրել հատուկ լեռնային ակնոցներ։ Սկզբում կարելի է ընտրել մինչև 4000 մ բարձրության համար նախատեսված ակնոցներ։

Լեռնային ակնոց
Լեռնային ակնոցը կարող է լինել ամենալավ նվերներից, քանի որ այն պարտադիր է կրել ոչ միայն ամռանը, այլ նաև ձմռանը՝ աչքերը արևի և ձյան համադրությունից պաշտպանելու համար՝ խուսափելով ձնային կուրությունից։
Լապտեր
Չնայած, որ լապտերները լինում են ձեռքի, ճակատային և ճամբարային, առավել նախընտրելի են ճակատային լապտերները, քանի որ ձեռքերը մնում են ազատ, իսկ լույսը միշտ ուղղված է լինում անմիջապես քայլողի դիմաց:

Լապտերն այն պարտադիր իրերից է, որ պետք է մշտապես լինի արշավականի ուսապարկում։
Արշավային սպասք
Այստեղ ընտրությունը բավականին հեշտ է ու բազմատեսակ, դու ազատ ես ընտրել ցանկացած սպասք՝ կլինի դա թերմոս, դանակ, թե բաժակ։
Որպես նվեր կարելի է ընտրել բազմաֆունկցիոնալ դանակ, ամառվա շոգից կամ ձմեռվա ցրտից փրկելու համար՝ թերմոս։
Նոր բացահայտումներին ընդառաջ
Ի՞նչ են արշավականները փնտրում լեռներում։ Հստակ պատասխանել այս հարցին չենք կարող, քանի որ պատասխանները բազմաթիվ են և առանձնահատուկ։ Սակայն միանշանակ է այն, որ բոլոր արշավակններին միավորում են նոր բացահայտումներն ու արկածները։ Մենք անընդհատ փնտրում ենք նորն ու մեզ համար անծանոթը։
«Լեռնային կղզի»
Եվ իհարկե այդ բացահայտումներով լի ճամփորդությունն ավելի վառ կլինի, երբ ունենաս մի հանրագիտարան, որտեղ կգտնես այն բոլոր լեռները, որոնք երբևէ բարձրացել ես կամ պլանավորում ես բարձրանալ։

«Լեռնային կղզի» գիրք
«Լեռնային կղզի» գիրքը միակն է, որտեղ կարելի է գտնել Հայկական լեռնաշխարհի լեռների մասին ճշգրիտ՝ ArmGeo-ի 10-ամյա գործունեության ընթացքում հստակեցված, տեղեկություններ։ Երկլեզու գիրքն արտաքինից կրում է Արարատի պատկերը, իսկ բովանդակության մեջ ներառված են բազմաթիվ քարտեզներ, նաև լուսակարներ, որոնք արվել են բացառապես մեր արշավների ընթացքում։
ArmGeo նվեր քարտ
Նոր բացահայտումներ և արկածներ սկսելու համար պետք է մասնակցել արշավների: Եթե ժամանակ չունեք երկար փնտրելու, ArmGeo նվեր քարտերը լավագույն լուծումը կարող են լինել։ Նվեր քարտերը կարող են լինել ձեր նախընտրած գումարի չափով, և պատրաստվում են շատ կարճ ժամանկահատվածում։ Ընդամենը պետք է անել փոխանցում, նշել ընկերոջ անուն-ազգանունը, էլեկտրոնային հասցեն և 10 ր անց նվերը պատրաստ է։ Արագ, հեշտ, ու ավելի քան թեմայի մեջ։

Նվեր քարտի օրինակ
Արշավային հանդերձանք
Երբեք չխաբվեք՝ մտածելով, թե Ձեր արշավական ընկերն ունի արշավային հանդերձանքի յուրաքանչյուր բաղկացուցիչ մաս։ Սակայն եթե նույնիսկ այդպես է, ապա, նախ՝ միշտ կարելի է գնել ավելի որակյալը, ավելի հարմարավետն ու գեղեցիկը, և հետո՝ ով ասեց, որ արշավային հագուստը չի կարող լինել շատ ու ավելի համապատասխան և ոճային։ Գուցե ընկերոջդ արշավային տաբատի հետ ավելի համադրելի ու գեղեցիկ կլիներ մեկ այլ ֆլիս կամ թերմոներքնազգեստ։
Բաֆ
Արշավային հագուստի հարմարավետությունը շատ դեպքերում փոքր դետալներում է։ Բաֆն ամռանը լավագույն պաշտպանությունն է փոշուց, արևից, իսկ ձմռանը՝ սառը քամիներից։ Ամառային՝ ավելի բարակ բաֆերը, բազմաֆունկցիոնալ են և ունեն մի շարք այլ կիրառություններ, իսկ ձմռանը բաֆը լավագույնս պաշտպանում է դեմքն ու վիզը սառը, ուժգին քամիներից։
Նվիրիր արշավական ընկերոջդ բաֆ և համոզված եղիր, որ այն կդառան իր արշավային հանդերձանքի անբաժան մասը։
«Սարի գլխին մի բան կա»
Չնայած արշավական ընկերդ կուրախանա նաև նոր ֆլիսից կամ շապիկից, բայց մենք ունենք նվերի ավելի լավ տարբերակ։ Շատ քիչ դեպքերում կարելի է արշավային հագուստը կրել նաև քաղաքային միջավայրում, բայց «Հայկական լեռնաշխարհ» ու «Սարի գլխին մի բան կա» գրվածքով հուդիները բացառություն են։ Դրանք միաժամանակ արշավային թեմայով են, և կարելի է կրել նաև քաղաքում։
Հուդին ձեռք բերելու համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին։
Գլխարկ
Արշավային հանդերձանքի կարևոր բաղկացուցիչներից են նաև գլխարկն ու ձեռնոցները։ Այն գլխարկերնն ու ձեռնոցները, որոնք հաճախ կրում ենք քաղաքային պայմաններում, այնքան էլ կարող են օգտակար չլինել լեռներում։ Այստեղ պետք է հիշել, որ ֆլիսե հանդերձանքը լավագույն ընտրությունը կարող է լինել, այդ թվում նաև գլխարկի և ձեռնոցի դեպքում։
Ֆլիսե գլխարկն ու հատկապես ձեռնոցները միակն են, որ կարող են լիովին պաշտպանել ցրտից ու սառը քամիներից։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային կարգապահություն
՝
Ճանապարհորդություն դեպի Իրան / 10 օր
/in Առանց խորագրի /by armeniangeographicԱյս ճանապարհորդությունը լավ հնարավորություն է ծանոթանալու Իրանի բազմազան բնության և մշակութային հարուստ անցյալի հետ։ Էքսկուրսիայի շրջանակներում կուղևորվենք Շիրազ քաղաք, որտեղ կայցելենք թագավորական այգիներ, Նասիր օլ-Մոլք մզկիթ, որը հայտնի է որպես վարդագույն մզկիթ։ Շրջագայությունը ներառում է նաև այցելություն հնագույն Յազդ քաղաք, որը հայտնի է իր հին իրանական ճարտարապետությամբ:
Ճանապարհորդությունը դեպի Իրան թույլ կտա նաև վայելել տեղի ավանդական ուտեստները, ծանոթանալ ազգային երաժշտության և տեղի բնակիչների հյուրընկալության հետ:
Մեզ սպասվում է անմոռանալի ճամփորդություն, որը մնայուն տպավորություն կթողնի գեղեցիկ ու խորհրդավոր Իրանից:
Ուղևորության ծրագիր
Օր 1
Առավոտյան մեկնում ենք Երևանից։ Ճանապարհին ունենալու ենք կանգառներ և ուշ երեկոյան ժամանելու ենք Ջուլֆա քաղաք:
Հայ-իրանական սահման
Գիշերակաց հյուրանոցում։
Օր 2
Նախաճաշից հետո սկսում ենք մեր էքսկուրսիան։ Այցելում ենք՝
Առավոտյան կուղևորվենք դեպի Սուրբ Ստեփանոսի վանք։ 2008 թ. այն գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցուցակում՝ Սուրբ Թադե վանքի հետ միասին, «Հայկական եկեղեցիները Իրանում» անվան տակ։ Սուրբ Ստեփանոս վանքը աչքի է ընկնում հարուստ և բացառիկ քանդակներով։ Այնուհետև կուղևորվենք Հովվի մատուռ, որը գտնվում է Արաքս գետի ափին, որից այն կողմ գտնվում է Նախիջևանը։ Ըստ ավանդության, մատուռը կառուցվել է երկու եղբայրների կողմից։ Նրանց երկու մատուռներից մեկը գտնվում է Իրանում, մյուսը՝ Նախիջևանում։ Կայցելենք նաև հայ վաճառական Խոջա Նազարի կողմից կառուցված քարավանատուն, որից հետո էլ կտեսնենք Ավարայրի դաշտը, որտեղ 451 թվականին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը։
Մեր վերջին կանգառը կլինի Սուրբ Թադեի վանքում։ Վերջինս ոչ միայն հայտնի է որպես հոգևոր կարևոր կենտրոն, այլև աչքի է ընկնում իր ճարտարապետական քանդակներով։
Հովվի մատուռ
Վերադարձ Ջուլֆա, գիշերակաց հյուրանոցում։
Օր 3
Վաղ առավոտյան մեկնում ենք զրադաշտական Յազդ քաղաք։ Ճամապարհին ունենալու ենք կանգառներ։
Յազդ քաղաք
Գիշերակաց հյուրանոցում։
Օր 4
Առավոտյան սկսում ենք մեր էքսկուրսիոն շրջայցը Յազդ քաղաքում։ Այցելում ենք՝
Դոլաթ Աբադի այգին կառուցվել է 1750 թվականին և այն 2011 թվականին, 8 այլ այգիների հետ միասին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության ցուցակում՝ «Պարսկական այգիներ» անվան տակ։ Այուհետև կայցելենք Իրանում պահպանված Լռության Աշտարակներից մեկը։ Այս աշտարակները կարևոր դեր են ունեցել զրադաշտականության մեջ:
Այդ օրը կայցելենք նաև զրադաշտական մեհյան և բավական գեղեցիկ շրջայց կունենանք հին քաղաքում։
Յազդ
Գիշերակաց հյուրանոցում։
Օր 5
Առավոտյան մեկնում ենք Պերսեպոլիս, որն եղել է Աքեմենյան կայսրության մայրաքաղաքը։ Այստեղ պահպանվել են պալատական համալիրի մնացորդները, կրոնական շենքերը և այլն։ Պերսեպոլիսը 1979 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Պերսեպոլիս
Գիշերակաց Շիրազի հյուրանոցում։
Օր 6
Նախաճաշից հետո սկսում ենք մեր էքսկուրսիոն շրջայցը Շիրազ քաղաքում։ Այցելում ենք՝
Մեր առաջին այցելվող վայրը կլինի Շիրազ քաղաքի տեսարժան վայերից՝ Շահ Չերաղ մզկիթը։ Այնուհետև կուղևորվենք Նասիր օլ-Մոլք մզկիթ, որը կտպավորի մեզ իր գունային խայտաբղետությամբ։ Այս մզկիթը շատ տարբեր անուններ ունի: Հիմնականում հայտնի է որպես «Վարդագույն մզկիթ», բայց նաև կոչում են «Ծաղիկների մզկիթ» և «Ծիածան մզկիթ»։ Այստեղ միահյուսվում են լույսն ու հավատքը։
Կայցելենք նաև Հաֆեզի դամբարան ու Նարինջստան այգի։ Քաղաքային էքսկուրսիոն տուրը ավարտելուց հետո կմեկնենք Սպահան։
Նասիր օլ-Մոլք մզկիթ
Գիշերակաց Նոր Ջուղայի հյուրանոցում։
Օր 7
Առավոտյան կսկսենք մեր էքսկուրսիոն շրջայցը Նոր Ջուղա թաղամասում։ Կքայլենք Նոր Ջուղայի հին փողոցներով, կտեսնենք հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը, որը հարուստ է գեղեցիկ որմնանկարներով և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Կտեսնենք նաև Բեթղեհեմի եկեղեցին:
Նոր Ջուղայի Սուրբ Ամեբափրկիչ վանք
Գիշերակաց հյուրանոցում։
Օր 8
Կշարունակենք ծանոթանալ Սպահան քաղաքի հետ։ Կայցելենք՝
Սպահանը հարուստ է պատմամշակութային օբյեկտներով և մենք կշարունակենք բացահայտել քաղաքի տեսարժան վայրերը։ Կայցելենք Շահ Աբբասի պալատներ և ընտանեական մզկիթ։ Կտեսնենք Սիոսեփոլ կամուրջը, որը նաև 33 կամարների կամուրջ են անվանում։ Այս կամուրջը համարվում է Իրանի ամենամեծ պատմական կառույցը ջրի վրա:
Սիոսեփոլ կամուրջ
Գիշերակաց հյուրանոցում
Օր 9
Լուսաբացին մեկնում ենք Ալի Սադրի ջրային քարանձավ: Սա աշխարհի ամենամեծ ջրային քարանձավն է և ամեն տարի ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս տեսնելու ու հիանալու բնության այս հրաշքով։
Քարանձավում զբոսնելուց հետո մեկնում ենք Հայաստան:
Ալի Սադրի ջրային քարանձավ
Օր 10
Ուշ երեկոյան ժամանում Երևան։
Երևան
Արժեք՝
Գինը ներառում է՝
Առաջիկա արշավներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Կալասար լեռ
Երեք բազեների արահետ
Հավուց Թառ և Աղջոց վանք
Հին Խոտ․ Արշավ լքված գյուղերով
Արշավ Ծաղկաշատից Սանահին
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Արամազդ լեռ
Արկածային Սվանեթ / 7 օր
/in Առանց խորագրի /by armeniangeographic2024 թ․-ի հունիսի 22-28-ը հրավիրում ենք մասնակցել դեպի Սվանեթ մեր ճամփորդությանը։
Սվանեթը մեր ամենագեղեցիկ ու հագեցած արշավային ուղղություններից է: Այն սկսել ենք կազմակերպել 2013-ից:
Ճանապարհորդության երթուղին ընտրված է առողջ, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձանց համար: Այն կհետաքրքրի ինչպես փարձառու արշավականներին, այնպես էլ սկսնակներին: Մասնակցության համար հատուկ պատրաստվածություն պետք չի: Արշավների ժամանակ մեզ հետ վերցնելու ենք միայն փոքր ուսապարկեր՝ այդ օրվա անհրաժեշտ պարագաներով: Գիշերակացը լինելու է հարմարավետ ու մաքուր հյուրատանը:
Արշավ դեպի Սվանեթ
Սվանեթը Վրաստանի հյուսիս-արևմտյան պատմական շրջանն է: Տարածվում է Ինգուրի գետի բարձրալեռնային հովտի վերին հոսանքում: Վերին Սվանեթը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայտնի է իր ճարտարապետական գանձերով (մասնավորապես 9-12-րդ դարում կառուցված աշտարակ-ամրոցներով, որոնք մինչ օրս բնակելի են) և աննկարագրելի բնության հրաշքներով (սարեր, ձորեր, ջրվեժներ, սառցադաշտեր, լեռնանցքներ և այլն):
Եթե հետաքրքրեց, ուրեմն ծանոթացիր մանրամասներին:
Օր 1։ Աշտարակների քաղաք
Վաղ առավոտյան Երևանից մեկնում ենք Վերին Սվանեթի կենտրոն` Մեստիա: Մեստիա կհասնենք երեկոյան: Ժամանակի առկայության դեպքում կզբոսնենք Մեստիայով, կծանոթանանք այդ ինքնատիպ աշտարակներով քաղաքին և կհամտեսենք սվանական ուտեստները: Աշտարակ-ամրոցները երեկոյան շատ գեղեցիկ լուսավորված են լինում:
Աշտարակների քաղաք / Մեստիա
Օր 2։ Երկգլխանի Ուշբա
Սվանեթի հետ ծանոթությունը սկսելու ենք Մեստիայի ազգագրության թանգարանից, որտեղ կծանոթանանք Վրաստանի այս գողտրիկ անկյան պատմությանն ու ավանդույթներին։ Այնուհետև ճոպանուղով կբարձրանանք արշավի մեկնարկի կետ։ Սա այն տեղն է որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Սվանեթի ամենահայտնի և դժվարամատչելի լեռը՝ Ուշբան։
Երկգլխանի Ուշբա
Ճոպանուղու վերջին կանգառից կսկսենք մեր արշավը դեպի 2473 մետր բարձրության վրա գտնվող գագաթ։ Սա այն կետն է, որտեղից մեր առջև կբացվի ողջ Սվանեթն ու Կովկասյան լեռները։
Երթուղու երկարությունը՝ 7 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 350 մ
Օր 3։ Բեզենգիի պատ
Այս արշավը խոստանում է լինել Սվանեթի ճանապարհորդության ամենատպավորիչը։ Այսօր ունենալու ենք ջիպինգ և արշավ։ Առավոտյան ամենագնաց մեքենաներով կուղևորվենք բարձրալեռնային գյուղ, որը լքվել է 1876 թվականին։
Մեր նպատակակետից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Բեզենգիի պատը։ Սա Կովկասյան լեռնաշղթայի ամենաբարձր հատվածն է, որն ունի միջինում 5000 մետր բարձրություն։ Այստեղ են գտնվում այնպիսի Կովկասյան հսկաներ ինչպիսիք են Տետնուլդը, Շխարան, Գեստոլան, Ջանգիտաուն։ Սա եզակի հնարավորություն է արշավականի համար լինել այսքան մոտ 5000-անոց լեռներին։
Բեզենգիի պատ
Երթուղու երկարությունը՝ 16 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մետր
Օր 4։ Շդուգրա ջրվեժ և Ուշբայի սառցադաշտ
Առավոտյան մեկնում ենք Բեչոյի շրջան, որը սահմանակցում է Ռուսաստանի Դաշնության Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության հետ: Այստեղ մի փոքրիկ գյուղից սկսում ենք մեր արշավը դեպի Շդուգրա ջրվեժ, որը գտնվում է Ուշբա լեռան հյուսիս-արևմտյան լանջերին և գահավիժում է մոտ 150 մ բարձրությունից: Ջրվեժի գեղեցկությամբ կհիանանք հեռվից, քանի որ մոտենալն անհնար է:
Ուշբայի Սառցադաշտ / Սվանեթ
Ջրվեժը տեսնելուց հետո կշարունակենք մեր արշավը մինչև Ուշբայի սառցադաշտ: Այստեղ բացի սառցադաշտ տեսնելուց կտեսնենք նաև Կովկասյան լեռների ամենահայտնի լեռներից մեկը՝ Ուշբան այլ անկյան տակ:
Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մետր
Օր 5։ Ուշգուլի – Շխարայի սառցադաշտ
Առավոտյան ամենագնաց մեքենաներով ուղևորվում ենք դեպի Սվանեթի ամենաբարձր բնակավայրը՝ Ուշգուլի: Բնակավայրը գտնվում է 2200 մետր բարձրության վրա։ Դժվարամատչելի ճանապարհների շնորհիվ Ուշգուլին կտրված լինելով արտաքին աշխարհից պահպանել է իր բնական միջավայրը։ Գյուղի աշտարակներն ուսումնասիրելուց հետո կիրականացնենք արշավ դեպի Վրաստանի ամենաբարձր լեռան՝ Շխարայի սառցադաշտ: Սառցադաշտից է սկիզբ առնում Սվանեթի ամենաջրառատ գետը՝ Ինգուրին։
Ուշգուլի
Երթուղու երկարությունը՝ 10 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 350 մ
Օր 6։ Մեզիրի
Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Բեչոյի շրջան։ Իրականացնելու ենք վերելք դեպի Բակի լեռնանցք։ Արշավի սկզբում անցնելու ենք սաղարթախիտ անտառով այնուհետև դուրս ենք գալու ալպիական մարգագետիններ։ Ճանապարհին տեսնելու ենք փոքրիկ լճակ, որտեղ արտացոլվում են Մազերի լեռն ու Ուշբան։ Արշավն ավարտելու ենք 10-րդ դարում կառուցված փոքրիկ եկեղեցու մոտ։
Մազերի
Ցանկության դեպքում կարող ենք շարունակել ճանապարհը մինչև Բակի լեռնանցք։ Վերադարձը նույն ճանապարհով։
Երթուղու երկարությունը՝ 11 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 800 մետր
Օր 7։ Վերադարձ
Վաղ առավոտյան ուղևորվում ենք դեպի Երևան:
Հանդիպման վայրը` Կոմիտասի «Երևան Սիթի»
Հանդիպման ժամը` 5։00
Արժեքը՝ 490 $ (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
Տրանսպորտ
Ուղեկցորդների ծառայություն
6 գիշերակաց հյուրատանը (Մեստիա)
5 նախաճաշ (վերադարձի օրվա նախաճաշը ներառված չէ)
Թանգարանի մուտքի տոմսը
Ճոպանուղու վճարը
Ճանապարհորդության արժեքի մեջ միայն սնունդը ներառված չէ: Քանի որ Մեստիան տուրիստական քաղաք է, այստեղ շատ են կոլորիտային, համեղ և ավանդական ճաշացանկով ռեստորանները, այնպես որ սնունդի հարցը հեշտ լուծելի է։
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև հունիսի 1-ը։ Վերջին պահին հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։
Ուշադրություն
Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։
Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։
Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք` 043 00 51 65 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին
Մեր առաջիկա արշավները
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Կալասար լեռ
Երեք բազեների արահետ
Հավուց Թառ և Աղջոց վանք
Հին Խոտ․ Արշավ լքված գյուղերով
Արշավ Ծաղկաշատից Սանահին
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Արամազդ լեռ
Բեխի Անապատ
/in Վանքեր և եկեղեցիներ /by armeniangeographicԲեխի Անապատ կամ Տանձափարախի՝ գտնվում է Սյունիքի մարզի Բեխ գյուղից 4 կմ հարավարևելք: Տեղակայված է ամայի տեղում, շրջապատված է սաղարթախիտ անտառներով։ Անապատի նախնական հուշարձանը կառուցված է եղել 7-րդ դարից ոչ ուշ, վերակառուցվել է 17-րդ դարի 20-ական թվականներին։
Բեխ գյուղ
Բեխը Սյունիքի հինավուրց գյուղերից է։ Գյուղի անունը, որպես Տաթև վանքի սեփականություն հիշատակվում է Ստ․ Օրբելյանի օգտագործած աղբյուրների մեջ։ Բեխում իշխել են երկու նշանավոր մելիքական տներ՝ Մելիք Փարսադանյանի և Թորոս իշխանի։ Վերջիններս առաջիններից էին, որ Կապանում սկսեցին պղնձի արդյունահանումն ու ձուլումը՝ դառնալով մրցակից հույների համար: Մելիք Փարսադանյաններին է պատկանել նաև Հալիձորի բերդն իր շրջակայքով:
Բեխի Անապատ / Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի
Գյուղի կենտրոնում է գտնվում միանավ թաղակապ եկեղեցին: Տարբեր ժամանակների նախշազարդված, վիմագրերով հարուստ տապանաքարեր են ագուցված եկեղեցու պատերին: Գյուղը մինչ օրս անփոփոխ պահպանել է իր անունը։
Ճարտարապետություն
Բեխի անապատը կազմված է եկեղեցուց, որը թաղածածկ դահլիճի հորինվածք ունի, իսկ հյուսիսային կողմում կանգուն է ուղղանկյուն, թաղածածկ սեղանատունը։ Մյուս օժանդակ շինություններից` պարիսպներից, միաբամության բնակելի սենյակներից միայն հետքերն են պահպանվել։ Քանդված է եկեղեցուն արևմտյան ճակատին կից եռակամար գավիթ-նախասրահը։ Անապատից` մոտավորապես 50 մ դեպի արևելք, գտնվում է մի մատուռ։
Բեխի անապատն ունի մի շարք հետաքրքիր առանձնահատկություններ, որոնք արժեքավոր են ուշ միջնադարի Սյունիքի ճարտարապետության համար։ Նախ հետաքրքիր է սեղանատան տեղադրությունը։ Եթե մյուս համալիրներում առանձնացված է եկեղեցուց, ապա այստեղ այն այն կից է եկեղեցուն։ Հետաքրքիր է նաև եկեղեցու և սեղանատան պատերի շարվածքում օգտագործված ավելի հին կառուցվածքի բեկորներների առկայությունը, ինչը լույս է սփռում Բեխի անապատի իրական անվան և Սյունիքի հնագույն վանքերից մեկի տեղադրությունը ճշտելու հարցի վրա։
Տաթևի Մեծ Անապատ
Պատմություն
Անապատի սեղանատունն ու եկեղեցին կառուցված են կիսամշակ բազալտից և որձաքարից, 17-րդ դարին բնորոշ շինարարական տեխնիկայով, իսկ շարվածքում օգտագործված բեկորները բոլորովին ուրիշ քարից են` դեղնակարմրավուն տուֆաքարից։ Բեկորներում հանդիպում են ատամնավոր քիվի, քանդակազարդ զարդագոտու հատվածներ։ Եկեղեցու արևմտյան ճակատին արտաքուստ ագուցված քարի վրա պահպանվել է ուռուցիկ գրված արձանագրության մի կտոր։ Փորագրության ձևը հատուկ է 12-ից 14-րդ դարերին։ Ակնհայտ է, որ Անապատի տեղում եղել է` ավելի հին հուշարձան, որը ամբողջովին քանդվել է և քարերը մասամբ օգտագործվել են նորը կառուցելու ժամանակ։
Բեխի Անապատ / Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի
Քանդակազարդ բեկորների և արձանագրության ոճական առանձնահատկություններից պետք է ենթադրել, որ Անապատի նախնական հուշարձանը կառուցված է եղել 7-րդ դարից ոչ ուշ և կանգուն է եղել մոտավորապես մինչև 14-րդ դարը, որից հետո քանդվել է կամ երկրաշարժից, կամ թշնամիների կողմից։
Անապատի պատմության վերաբերյալ կարևոր տեղեկություն է հաղորդում Ստ. Օրբելյանը և հենց նրա մոտ ենք գտնում հուշարձանի հին անունը։ Ստ. Օրբելյանը գրում է, որ Սիսիական տոհմի Ձագիկ մեծ իշխանի որդի Վահանը մինչև իր անունը կրող Վահանավանքի հիմնադրումը (911 թ.) երկար ժամանակ անցկացրել է այդ նշանավոր մենաստանում։
Բեխի Անապատ / Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի
Սյունիքի 17-րդ դարի բոլոր անապատներն հասել են մինչև մեր օրերը և հայտնի են նրանց տեղերը։ Տանձափարախ կոչված վայրում կանգուն է միայն մեկը վերոհիշյալ Բեխի անապատը։ Այս փաստը ոչ մի կասկած չի թողնում, որ նշված համալիրը պատկանում է Սյունիքի հինավուրց անապատներից մեկին` Տանձափարախին, որը հիմնովին վերակառուցվել է Արիստակեսի կողմից 17-րդ դարում։ Եվ պատահական չէ, որ Բեխ գյուղի բնակիչները մինչև վերջերս այն կոչել են Արիստակեսի անապատ։
Բեխի Անապատ / Լուսանկարը՝ Հայկ Բարսեղյանի
Տանձափարախի անապատը միջնադարում եղել է նաև հայտնի մշակութային կենտրոն։ Այստեղ գրվել են ձեռագրեր, աշխատել է Գրիգոր Տաթևացու աշակերտ Մաթևոս վարդապետը։ Տանձափարախի անապատը 17-րդ դարում վերականգնվելով, գործել է հավանաբար մինչև 18-րդ դարի վերջերը` եկեղեցում գտնվող մի խաչքարի վրա կա 1751 թ. արձանագրություն։ Սակայն հետո այն լքվում է և նրա անունը չի հիշատակվում ոչ մի տեղ։
Ավանդազրույց
Այս յուրահատուկ սրբավայր-ամրոցի մասին գրել է Րաֆֆին «Դավիթ Բեկ» վեպում:
Րաֆֆին գրում է. «Քաջազնական հոգին, միանալով կրոնական զգացմունքների հետ, հրաշքներ էր գործում: Պաշարվածները ընտրել էին մահը, քան թէ անձնատուր լինել. «Արևը մոտենում էր իր մուտքին: Սույն միջոցին Մխիթար սպարապետը Տեր-Ավետիքի հետ, թողնելով Դավթին փոքրաթիվ պահապանների հետ բերդի մէջ, իրանք ամրոցի գաղտնի դռնով դուրս են գալիս՝ իրանց հետ ունենալով մի քանի հարյուր սպառազեն տղամարդիկ: Նրանք անակնկալ կերպով հարձակվում են թշնամու գլխավոր բաժնի վրա: Որովհետև մութը պատած էր այն ժամուն, թշնամին շփոթվում է. նրանք կարծում են, թէ պաշարվածներին դրսից օգնություն հասավ: Ամբողջ բանակի մէջ տիրում է խռովություն և իրարանցում: Սկսվում է կոտորածը: Նույն միջոցին թշնամու խառնիճաղանճ բազմությունը թողնում է բերդը: Նրանք սկսում են ցրվել: Նույն ժամին բերդից դուրս է գալիս և Դավիթ- Բեկը, միանում է իր ընկերների հետ: Թշնամին փախչում է: Դրանք հետամուտ էին լինում: Նրանցից ընկնում են մի քանի հազար հոգի, խլում են հարյուրից ավելի դրոշակներ եւ հարուստ պատերազմական մթերք:
Սյունյաց նահանգը մաքրվեց օսմանցիներից: Այդ եղավ 1727 թվին»:
Դեպի Բեխի Անապատ իրականացրած արշավի ժամանակ քայլեցինք նաև դեպի Կավարտի հունական եկեղեցի։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Վանքեր և եկեղեցիներ
Տեղերի վանք
Սբ․ Սիոն վանք
Գնդեվանք
Ցաղաց քար
Սևանավանք
Որոտնավանք
Հայրավանք
Զորաց եկեղեցի
Հաղարծին վանական համալիր
Կավարտի հունական եկեղեցի
/in Վանքեր և եկեղեցիներ /by armeniangeographicԿավարտի հունական եկեղեցի կամ Սբ. Կատարինե (Կատերինա), Խարալամբոս եկեղեցին գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքի Կավարտ թաղամասից 4 կմ հեռավորության վրա՝ Կռկոռա լեռան լանջին: Ներկայումս եկեղեցին չի գործում, գտնվում է վթարային վիճակում։ Եկեղեցին իր փայտագմբեթ հորինվածքով յուրահատուկ է հայաստանյան եկեղեցաշինության մեջ։
Ճարտարապետություն
Շինարարական արձանագրության համաձայն՝ 1865 թ. եկեղեցին կառուցել են ազգությամբ հույն Կոնդուրով եղբայրները: Եկեղեցին գմբեթավոր շինություն է, կառուցված է մուգ դարչնագույն տուֆաքարի և բազալտի համադրումով։ Ենթադրվում է, որ քարը ուղտերով այստեղ է տեղափոխվել Շուշիի մոտակայքի քարհանքերից։ Հետաքրքիր գույնային երանգ է հաղորդում եկեղեցուն՝ քիվերի, պատուհանների շրջանակների և զարդագոտիների կառուցման ժամանակ օգտագորժված սպիտակադեղնավուն կրաքարը։ Զանգակատունը եկեղեցուն կից է արևմտյան կողմից։
Կավարտի հունական եկեղեցի
Եկեղեցին այսօր գտնվում է խիստ վթարային վիճակում, քանի որ 1960-ական թվականներին եկեղեցու շրջակայքում պարբերաբար իրականացվել են պայթեցումներ հանքերի շահագործման համար։
Դեպի Կավարտի հունական եկեղեցի իրականացրած արշավի ժամանակ քայլեցինք նաև դեպի Բեխի Անապատ։
Կավարտի հունական գյուղ
Կավարտը եղել է Սյունիք աշխարհի հին գյուղերից, և հիշատակված է եղել Տաթևի վանքի հարկացուցակում։ Նույն անվամբ ընդգրկված է եղել նաև Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի կազմում։ Հարուստ է պղնձի պաշարներով, որոնք շահագործվել են դեռևս 1850-ական թվականներից։ Ներկայումս գյուղի տարածքը ընդգրկված է Կապան քաղաքի մեջ, որպես թաղամաս։
Հույները
1850 թվականի ամառային մի օր երկու անծանոթ են մոտենում Կավարտ գյուղի դիմացի անտառներով և ջրերով հարուստ Մարգ կոչվող բարձունքին։ Նրանք Կապան ոտք դրած առաջին հույներն են եղել։ Ալավերդիից այստեղ եկած հույները հետագայում մի փոքրիկ հողակտոր են ձեռք բերում և սկսում հանք շահագործել։
1853 թվականին ազգությամբ հույն Խարլամպի Կոնդուրովը կառուցում է Կավարտի պղնձաձուլարանը: Տեսնելով հանքի հզորությունն ու գումարներ բերելու հնարավորությունը, հարյուրից ավելի հույն բանվորներ են գալիս, որոնք այստեղ հաստատվում և իրենց համար առանձին բնակավայր են հիմնում: Գյուղը կառուցվեց Մարգի բարձունքում՝ Կռկոռա լեռան լանջին: Բարձունքում լինելու պատճառով սկսեցին այն անվանել Բաշքենդ (թուրք․ գլուխ և քաղաք բառերից) անունով:
1865 թվականին Կոնդուրովները կառուցեցին հունական Սբ․ Կատարինե եկեղեցին, որին տեղացիներն անվանում էին «Բերձենների եկեղեցի», որ կնշանակի հույների եկեղեցի («բերձեն» – «հույն» էթնանունը վրացերենով)։
Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հանքերի շահագործումը հույների կողմից դադարեցվեց։ 70-տարուց ավելի այդ տարածքում բնակվելուց և հանքերը շահագործելուց հետո հույների հիմնական մասը հեռացան Բաշքենդից, Կավարտից ու Կապանից։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Վանքեր և եկեղեցիներ
Տեղերի վանք
Սբ․ Սիոն վանք
Գնդեվանք
Ցաղաց քար
Սևանավանք
Որոտնավանք
Հայրավանք
Զորաց եկեղեցի
Հաղարծին վանական համալիր
Անձավաջրի կիրճ
/in Մեր արշավները /by armeniangeographicԱնձավաջրի կիրճը գտնվում է Վայոց Ձորում՝ Ելփին գյուղի մոտակայքում։ Կիրճն առանձնահատուկ է իր անանցանելի թվացող նեղ ժայռերով և դեղնակարմրավուն երանգներով։
Դեպի Անձավաջրի կիրճ արշավը հիմնականում ուղեկցվում է Խարանալեռի (1897 մ) արշավի հետ, որի գագաթից բացվում է տեսարան դեպի Գենուտ, Շրեշտասար, Քարկատար, Ձիասար և Ծակքար լեռնագագաթները։
Լեռնագրություն
Սիս լեռ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Արտանիշ լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԱրտանիշ լեռ / 2461 մ
Արտանիշ լեռ ՝ ձմեռային լեռնագնացության համար շատ հարմար տարբերակ, քանի որ բարձրությունը մեծ չէ, իսկ բացվող տեսարանը հիասքանչ: Լեռան գագաթը միակ վայրն է որտեղից լավ երևում է Մեծ և Փոքր Սևանների հատման հատվածը:
Վերելքը սկսում ենք Շորժայի մոտակայքից` ծովի մակերևույթից 1920 մ բարձրությունից, բարձրանում ենք մոտ 540 մետր:
Գագաթից բացվող տեսարանները վայելելուց և փոքր ինչ հանգստանալուց հետո իջնում ենք դեպի Արտանիշ թերակղզի և շարունակում արշավը Սևանա լճի ափով՝ հանդիսանալով Սևան ազգային պարկի ամենահայտնի երթուղիներից մեկը:
Արտանիշ թերակղզի
Գտնվում է Սևանա լճի հյուսիսային ափին՝ Արտանիշի և Շորժայի ծոցերի միջև:
Սևանի լեռնաշղթայից բաժանված է ջրաբերուկային հարթությամբ: Ափերին կան լճային դարավանդների հետքեր: Կլիման չափավոր ցուրտ և խոնավ է, լանդշաֆտը՝ լեռնատափաստանային, մասամբ՝ անտառաթփուտային:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Առաջիկա արշավներ
Վերելք Դիմաց լեռ
Վերելք Կալասար լեռ
Երեք բազեների արահետ
Հավուց Թառ և Աղջոց վանք
Հին Խոտ․ Արշավ լքված գյուղերով
Արշավ Ծաղկաշատից Սանահին
Արշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներ
Մեղրի / Լիճքի ջրվեժներ
Արամազդ լեռ
Ոսկեսար լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicՈսկեսար լեռը (2173 մ) գտնվում է Լոռու մարզում՝ Ֆիոլետովո գյուղից 5 կմ հյուսիս-արևելք։ Դեպի Ոսկեսար իրականացվող արշավի ժամանակ անցում ենք կատարում Լոռիից Տավուշ։ Քայլում ենք Մարգավետի լեռների կատարային հատվածով։ Ճանապարհն անցնում է Ոսկեսար և Կաղնուտ գագաթների արանքով։ Ոսկեսարի արշավի ժամանակ քայլում ենք նաև դեպի Մաթոսավանք (13-րդ դար)։
Մեր արշավները
Սիս լեռ
Թեժառույք լեռ
Շամլուղից Ախթալա / Կկվի բույն
Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Թաքնված կիրճ
/in Մեր արշավները /by armeniangeographic2022 թվականին Կարեն Սարգսյանն ու Սիփան Գրիգը Ազատի ջրամբարում սապելու ընթացքում բացահայտեցին մի կիրճ, որը անվանեցինք Թաքնված կիրճը։ Այն գտնվում է Երանոսի լեռների լանջերին։
Սապբորդինգը Հայաստանում
Սապբորդինգ Ազատի ջրամբարում
Թաքնված կիրճի արշավի ընթացքում կարելի է հիանալ Ազատի ջրամբարի, Երանոսի ու Գեղամա լեռների, Արարատի տեսարաններով։
Լուսանկարները՝ Սիփան Գրիգի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Մեր արշավները
Սիս լեռ
Թեժառույք լեռ
Շամլուղից Ախթալա / Կկվի բույն
Գայլեձոր լեռ / Թեքսարի լեռնաշղթա
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Դալար Չահարմահալի
/in Ակումբի անդամներ /by armeniangeographicԴալար Չահարմահալի ՝ արշավական, ով IT ոլորտում աշխատում է որպես վաճառքի մասնագետ։ Դալարն ArmGeo-ում է 2021 թ․-ի Երախի գագաթից մինչ օրս։
ArmGeo-ի ինստագրամյան էջին վաղուց էի հետևում, բայց այդ ժամանակ ապրում էի Իրանում ու միայն նկարներով ու իրենց պատմածով էի պատկերացնում, թե ինչպիսին է արշավական ու լեռնային կյանքը։ 2020 թ․-ին տեղափոխվեցի Հայաստան ու շտապեցի մասնակցել ArmGeo-ի արշավին դեպի Երախ լեռ։
Դալար Չահարմահալի
Արշավին մասնակցում էի գործընկերոջս հետ, ով արդեն տարիներ շարունակ արշավում էր միայն ArmGeo-ի հետ։ Նրանից բազմիցս լսել էի խմբում տիրող ջերմ մթնոլորտի մասին։ Երախի արշավը մի բառով կնկարագրեի՝ թույնագույն ։) Իսկ գագաթ հասնելուց հետո հասկացա, որ այդ ամենն իմ մասին է, իսկ լեռներն ու նորանոր գագաթներն ինձ են սպասում։
Լեռնային ընտանիք
Արշավների շնորհիվ սկսել եմ ավելի ամուր մնալ կյանքի դժվար պայմաններում, դարձել եմ ավելի ինքնավստահ։ Իսկ ապրումներս ու զգացողություններս կդժվարանամ խոսքերով արտահայտել, շատ դժվար է բառերով փոխանցել։ Բայց մի բան հաստատ է՝ արշավների ամենակարևոր ու թանկ ձեռքբերումն իմ արշավական ընկերներն են՝ իմ լեռնային ընտանիքը։
Յուրաքանչյուր արշավի ու լեռան հետ միասին, ասես, ամեն անգամ յուրովի եմ բացահայտում ինքս ինձ, և հետո նվաճում ևս մի գագաթ։ Երևի կարելի է ասել, որ լեռներում ես ինձ եմ փնտրում։
Դեմավենդի վերելքը
Չնայած առջևում դեռ շատ լեռներ կան, որ անպայման պիտի բարձրանամ, բայց շատ տպավորիչ վերելքներից էր Դեմավենդի վերելքը։
Դեմավենդի գագաթին
Վերելքը բարդ էր և կարելի է ասել, որ արմջեոականների մեծ մասն այնտեղ էր, ինչը նույնպես նպաստեց, որ վերելքը հիշարժան լինի։ Վերելքը շատ է տպավորվել՝ 25 մասնակից և բոլորս Դեմավենդի գագաթին։
Արշավականները ․․․
Մենք ամենասովորական մարդիկ ենք ու սիրում ենք ապրել բնությանը մոտ։
Ամեն ինչ սկսվեց Նազելի լճի մոտից
ArmGeo-ում իմ պատմությունը սկսվեց մի թույն գիշերակացով արշավից՝ Նազելի լճի ափին:
Դալար Չահարմահալի
Գիշերակացով արշավների ժամանակ է, որ կարողանում ես շփվել բոլորի հետ։ Ու հենց այդ օրն էլ հասկացա, որ ինձ հարազատ եմ զգում արմջեոցիների հետ։
Հիմա՝ երկու տարի անց, հասկանում եմ, թե ինչ է նշանակում, երբ արմջեոականներն ասում են, որ կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ։
Ուղղակի սկսեք արշավել ու կսիրահարվեք լեռներին։
Մեր ակումբի անդամները
Դալար Չահարմահալի
Գևորգ Մովսիսյան
Աստղիկ Բաբալարյան
Թագուհի Մանուկյան
Նարե Մանուկյան
Լիլիթ Տոնոյան
Մարիամ Ղազարյան
Արթուր Զարբաբյան
Մերի Անտոնյան
Ինչ նվիրել արշավական ընկերոջը
/in Առանց խորագրի, Բլոգ /by armeniangeographicԱրշավները տարեց տարի ավելի լայն տարածում են ստանում, ավելի շատ մարդիկ բարձրանում են լեռներ՝ նախընտրելով ակտիվ հանգիստն ու ժամանցը։ Այդպիսով, մեզնից յուրաքանչյուրն ունենում է գոնե մեկ արշավական ընկեր: Եվ ինչ-որ պահի կանգնում ենք մի խնդրի առջև, այն է՝ ինչպես ընտրել նվեր արշավականին։ Արշավականին նվեր ընտրելիս պետք է պատրաստ լինել փոքրիկ արկածների։
Արշավների ազդեցությունը մարդու կյանքում
Արշավական ընկերոջդ համար նվեր ընտրելիս շատ կարևոր է նվերի օգտակարությունը։ Քանի որ մենք սիրում ենք շատ ժամանակ անցկացնել բնության գրկում, լեռներում, մեզ համար անփոխարինելի են օգտակար նվերները։ Արշավականին նվեր ընտրելն այնքան էլ բարդ չէ, ավելին՝ զվարճալի է, իսկ այդ ընթացքում շատ հավանական է՝ դուք էլ որոշեք գնել արշավային կոշիկներ ու նրա հետ միանալ հաջորդ արշավին։
Ներկայացնում ենք 10 նվերներ, որոնց համար արշավական ընկերդ միանշանակ շնորհակալ կլինի։
Արշավային հարմարավետություն
Առաջին հայացքից կարող է թվալ, որ արշավականները սիրում են կյանքը բարդացնել՝ թողնելով այն հարմարությունները, որոնք ունենք տանը կամ քաղաքային միջավայրում։ Իհարկե, դա այդպես չէ։ Սիրելով կտրվել քաղաքից և օրն ացնկացնել լեռներում կամ բնության գրկում, արշավականներին անհրաժեշտ է իրենց շուրջը ստեղծել որոշակի հարմարավետ միջավայր և պայմաններ։ Եվ այդ հարցում արշավական ընկերոջդ կարող ես օգնել՝ նվիրելով ներքոնշյալ իրերից մեկը։
Ձեռնափայտեր
Չնայած կան մարդիկ, ովքեր նախըտրում են քայլել առանց ձեռնափայտերի, ամեն դեպքում դրանք մեծապես օգնում են ճիշտ պահել կեցվածքը, նվազեցնում են ծնկների, մեջքի ծանրաբեռնվածությունը։ Ձեռնափայտերի շնորհիվ ունենում ենք երրորդ հենման կետ, և ավելի լավ պահում մարմնի հավասարակշռությունը։
Արշավական ըկերոջդ համար ձեռնափայտերը կլինեն ամենա-ամենա նվերը, որն իրեն կուղեկցի հատկապես բարձր լեռներում։
Լեռնային ակնոց
Վերոնշյալ ամենա-ամենա նվերներից մեկն է նաև լեռնային ակնոցը։ Քանի դեռ արշավներն ունեն ընդամենը ժամանցի կարևորություն, կարելի է նվիրել ոչ պրոֆեսիոնալ, քաղաքային ակնոցներ։ Իսկ եթե ընկերդ պատրաստվում է բարձրանալ բարձր լեռներ, ապա անշուշտ պետք է ընտրել հատուկ լեռնային ակնոցներ։ Սկզբում կարելի է ընտրել մինչև 4000 մ բարձրության համար նախատեսված ակնոցներ։
Լեռնային ակնոց
Լեռնային ակնոցը կարող է լինել ամենալավ նվերներից, քանի որ այն պարտադիր է կրել ոչ միայն ամռանը, այլ նաև ձմռանը՝ աչքերը արևի և ձյան համադրությունից պաշտպանելու համար՝ խուսափելով ձնային կուրությունից։
Լապտեր
Չնայած, որ լապտերները լինում են ձեռքի, ճակատային և ճամբարային, առավել նախընտրելի են ճակատային լապտերները, քանի որ ձեռքերը մնում են ազատ, իսկ լույսը միշտ ուղղված է լինում անմիջապես քայլողի դիմաց:
Լապտերն այն պարտադիր իրերից է, որ պետք է մշտապես լինի արշավականի ուսապարկում։
Արշավային սպասք
Այստեղ ընտրությունը բավականին հեշտ է ու բազմատեսակ, դու ազատ ես ընտրել ցանկացած սպասք՝ կլինի դա թերմոս, դանակ, թե բաժակ։
Որպես նվեր կարելի է ընտրել բազմաֆունկցիոնալ դանակ, ամառվա շոգից կամ ձմեռվա ցրտից փրկելու համար՝ թերմոս։
Նոր բացահայտումներին ընդառաջ
Ի՞նչ են արշավականները փնտրում լեռներում։ Հստակ պատասխանել այս հարցին չենք կարող, քանի որ պատասխանները բազմաթիվ են և առանձնահատուկ։ Սակայն միանշանակ է այն, որ բոլոր արշավակններին միավորում են նոր բացահայտումներն ու արկածները։ Մենք անընդհատ փնտրում ենք նորն ու մեզ համար անծանոթը։
«Լեռնային կղզի»
Եվ իհարկե այդ բացահայտումներով լի ճամփորդությունն ավելի վառ կլինի, երբ ունենաս մի հանրագիտարան, որտեղ կգտնես այն բոլոր լեռները, որոնք երբևէ բարձրացել ես կամ պլանավորում ես բարձրանալ։
«Լեռնային կղզի» գիրք
«Լեռնային կղզի» գիրքը միակն է, որտեղ կարելի է գտնել Հայկական լեռնաշխարհի լեռների մասին ճշգրիտ՝ ArmGeo-ի 10-ամյա գործունեության ընթացքում հստակեցված, տեղեկություններ։ Երկլեզու գիրքն արտաքինից կրում է Արարատի պատկերը, իսկ բովանդակության մեջ ներառված են բազմաթիվ քարտեզներ, նաև լուսակարներ, որոնք արվել են բացառապես մեր արշավների ընթացքում։
ArmGeo նվեր քարտ
Նոր բացահայտումներ և արկածներ սկսելու համար պետք է մասնակցել արշավների: Եթե ժամանակ չունեք երկար փնտրելու, ArmGeo նվեր քարտերը լավագույն լուծումը կարող են լինել։ Նվեր քարտերը կարող են լինել ձեր նախընտրած գումարի չափով, և պատրաստվում են շատ կարճ ժամանկահատվածում։ Ընդամենը պետք է անել փոխանցում, նշել ընկերոջ անուն-ազգանունը, էլեկտրոնային հասցեն և 10 ր անց նվերը պատրաստ է։ Արագ, հեշտ, ու ավելի քան թեմայի մեջ։
Նվեր քարտի օրինակ
Արշավային հանդերձանք
Երբեք չխաբվեք՝ մտածելով, թե Ձեր արշավական ընկերն ունի արշավային հանդերձանքի յուրաքանչյուր բաղկացուցիչ մաս։ Սակայն եթե նույնիսկ այդպես է, ապա, նախ՝ միշտ կարելի է գնել ավելի որակյալը, ավելի հարմարավետն ու գեղեցիկը, և հետո՝ ով ասեց, որ արշավային հագուստը չի կարող լինել շատ ու ավելի համապատասխան և ոճային։ Գուցե ընկերոջդ արշավային տաբատի հետ ավելի համադրելի ու գեղեցիկ կլիներ մեկ այլ ֆլիս կամ թերմոներքնազգեստ։
Բաֆ
Արշավային հագուստի հարմարավետությունը շատ դեպքերում փոքր դետալներում է։ Բաֆն ամռանը լավագույն պաշտպանությունն է փոշուց, արևից, իսկ ձմռանը՝ սառը քամիներից։ Ամառային՝ ավելի բարակ բաֆերը, բազմաֆունկցիոնալ են և ունեն մի շարք այլ կիրառություններ, իսկ ձմռանը բաֆը լավագույնս պաշտպանում է դեմքն ու վիզը սառը, ուժգին քամիներից։
Նվիրիր արշավական ընկերոջդ բաֆ և համոզված եղիր, որ այն կդառան իր արշավային հանդերձանքի անբաժան մասը։
«Սարի գլխին մի բան կա»
Չնայած արշավական ընկերդ կուրախանա նաև նոր ֆլիսից կամ շապիկից, բայց մենք ունենք նվերի ավելի լավ տարբերակ։ Շատ քիչ դեպքերում կարելի է արշավային հագուստը կրել նաև քաղաքային միջավայրում, բայց «Հայկական լեռնաշխարհ» ու «Սարի գլխին մի բան կա» գրվածքով հուդիները բացառություն են։ Դրանք միաժամանակ արշավային թեմայով են, և կարելի է կրել նաև քաղաքում։
Հուդին ձեռք բերելու համար կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին։
Գլխարկ
Արշավային հանդերձանքի կարևոր բաղկացուցիչներից են նաև գլխարկն ու ձեռնոցները։ Այն գլխարկերնն ու ձեռնոցները, որոնք հաճախ կրում ենք քաղաքային պայմաններում, այնքան էլ կարող են օգտակար չլինել լեռներում։ Այստեղ պետք է հիշել, որ ֆլիսե հանդերձանքը լավագույն ընտրությունը կարող է լինել, այդ թվում նաև գլխարկի և ձեռնոցի դեպքում։
Ֆլիսե գլխարկն ու հատկապես ձեռնոցները միակն են, որ կարող են լիովին պաշտպանել ցրտից ու սառը քամիներից։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Արշավային կարգապահություն
Բժշկական հակացուցումներ արշավների ժամանակ
Աշնանային արշավներ / Ինչպես պատրաստվել
Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին
Պաշտպանություն թունավոր օձերից
Ջրի աղբյուրները լեռներում
Լեռնային հիվանդություն
Կլիմայավարժեցումը լեռներում
Ինչպե՞ս գիշերել վրանում և չմրսել
Ինչպե՞ս իրերը ճիշտ դասավորել ուսապարկում