Երազանք
Դեռ ուսանողական տարիներից երազանքս էր բարձրանալ Իշխանասար: Երևի պատճառն անվան հետ է կապված: Կան լեռներ որոնց անունը կանչում է: Ամեն անգամ Սիսիան-Գորիս մայրուղով անցնելիս հայացքս չէի կտրում Իշխանասարից:
Վերջապես երեք ընկերներով որոշեցինք իրականացնել այս արշավը: Տաթևից վերադառնալիս իջանք մայրուղու վրա և սկսեցինք քայլել դեպի Իշխանասար: Արդեն մթնում էր, բացեցինք վրանն ու նստեցինք վայելելու Իշխանասարի մայրամուտը:
Մենք գտնվում էինք 1950 մ բարձրության վրա և գիտակցում էինք, որ վաղը ծանր վերելք է սպասվում, քանի որ մինչև գագաթ պետք է բարձրանանք 1600 մ:
Վերելք Իշխանասար լեռ
Վաղ առավոտյան սկսեցինք վերելքը դեպի Իշխանասար լեռան գագաթ: Ճանապարհին հանդիպեցինք գյուղացիների, ովքեր, ինչպես միշտ, տարբեր ճանապարհներ ցույց տվեցին: Մի տարեց հովիվ դեռ 17 տարեկանում բարևրացել էր Իշխանասարի գագաթ և մինչև այսօր հիշում էր, թե ինչ ծանր վերելք էր եղել:
Որոշեցինք չլսել ոչ մեկի կարծիքն ու ցույց տված ճանապարհը, քանի որ դրանք լրիվ հակասական էին, և բարձրացանք մեր ընտրած երթուղով: Վերելքը հեշտերից չէր: Մինչև գագաթ քայլել ենք 12 կմ, որից մոտ 7-8 կմ կտրուկ վերելք էր: Սակայն այդ հոգնած պահին մի տեսակ ուժ տվեց դեպի Սև լիճ բացվող տեսարանը: Արևը կամաց-կամաց մայր էր մտնում սարերին առանձնահատուկ փայլ հաղորդելով:

Իշխանասարի գագաթից դեպի Սև և Սագի լճեր բացվող տեսարանը:
Գագաթից բացվում էր տեսարան դեպի Սյունիքի հրաբխային բարձրավանդակը: Մի կողմում Ծղուկն ու Թրասարը, մյուս կողմում փռված էր Արցախ աշխարհը, ներքևում երևում էին Սյունիքի գյուղերը:

Իշխանասար
Արդեն մթնում էր, իսկ մենք դեռ պետք է հասնեինք Սև լիճ: Գագաթից իջանք մեր բարձրացածի հակառակ ուղղությամբ՝ դեպի լճեր: Գագաթից Սև լիճ 6 կմ է:
Սև լիճ
Երբ հասանք լիճ արդեն մութ էր և բավականին ցուրտ: Խփեցինք վրանը՝ սպասումով, որ առավոտյան կարթնանանք Սև լճի արշալույսը դիմավորելու: Սակայն առավոտյան երբ արթնացանք արևն արդեն հորիզոնում էր: Լճի ափով սկսեցինք քայլել դեպի վերջնակետ, բայց լճի գեղեցկությունը չթողեց անտարբեր անցնել: Ափից երևում էր ջրի մաքրությունը, քարերը հատիկ հատիկ փայլում էին արևի ճառագայթներից:

Սև լիճ
Պետք է խոստովանեմ, որ այսպիսի տաք ու հաճելի ջրում երբեք չէի լողացել: Մի քանի ժամ ափին անցկացնելուց հետո շարժվեցինք դեպի մայրուղի, որը հեռու էր լճից 15 կմ: Ճանապարհն անցնում է ալպիական մարգագետիններով: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, սակայն սարերի հովն ուղեկցում էր ողջ ճանապարհին:
Աշխարհագրական տվյալներ
Մեծ Իշխանասար լեռն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր կետն է: Գտնվում է Սյունիքի և Արցախի սահմանագլխին, Նորավան գյուղից 9 կմ հս.-արլ.: Բարձրությունը՝ 3549 մ: Լեռան հյուսիսային լանջից է սկիզբ առնում Որոտանի ձախ՝ Նորավան վտակը, հս-արմ.-ից՝ Նորավան գետի ձախ վտակ Մեծձորը, իսկ հվ-արմ. լանջից՝ Որոտանի ձախ վտակ Վաղատինը, հվ.-ից՝ Շամբ գետը: Լեռն ունի հրաբխային ծագում. լանջերը զառիթափ են, մասնատված կիրճերով և ձորակներով:
Մեծ Իշխանասար լեռան հյուսիսում առանձնանում է Փոքր Իշխանասար լեռը: Հյուսիս արևմուտքում Իշխանասարը թամքոցով միանում է Ծղուկ լեռնազանգվածին: Արևելյան լանջին է սառցադաշտային ծագման Սև լիճը՝ 2666 մ բարձրության վրա: Լիճն ունի 1,6 կմ երկարություն և 1,2 կմ լայնություն: Մակերեսը՝ մոտ 2 քառ. կմ, առավելագույն խորությունը 7,5 մ: Համարյա շրջանաձև է: Սնումը հալոցքային և մթնոլորտային տեղումներից է:
Սև լճից արևելք Սագի լիճն է: Սագի լիճը նախորդից անհամեմատ փոքր է. Ամռանը դառնում է սակավաջուր: Սև լճում 1968 թվականից բազմանում է իշխան: Սագի լճի շուրջը ցրված են փարախներ: Լճից սկիզբ է առնում Խոզնավար գետակը:
Երթուղու երկարությունը՝ 35 կմ
05.08.2014 – 07.08.2014
Արշավի անդամները՝ Տիգրան Վարագ, Մամիկոն Գրիգորյան և Նարե Մկրտչյան
Հոդվածը և լուսանկարները՝ Տիգրան Վարագի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Խնձորեսկ
/in Մեր արշավները /by armeniangeographicԽնձորեսկ
Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը: 19-րդ դարի վերջին նրա բնակչության թիվը մոտ 4200 էր, իսկ 20-րդ դարի սկզբում գրեթե կրկնապատկվելով հասել է 8300-ի:
Բացի նյութական մշակույթից, Խնձորեսկը նշանավոր է իր պատմական անցյալով։ Այս գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը, իսկ նրա բերդը 1728-30 թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը, ինչպես նաև գյուղը հիշատակվում է Աբրահամ Կրետացու աշխատության մեջ:
Խնձորեսկ
Խնձորեսկ
Այսօր գյուղը կարելի է տուրիստական կենտրոն համարել: Վերջինս հարուստ է բազում տեսարժան վայրերով, որոնք կգոհացնեն, նրանց, ովքեր ցանկանում են բացահայտել Հայաստանը նորովի: Այս ցանկը գլխավորում է հայտնի ճոճվող կամուրջը, որը միմյանց է կապում հին Խնձորեսկի երկու ափերը: Կամուրջի բացումը եղել է 2012 թ.-ին: Այն ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն (ընդհանուր քաշը` 14 տոննա):
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Քոլատակ
/in Մեր արշավները /by armeniangeographicՔոլատակ գյուղը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում` Մարտակերտ շրջկենտրոնից 54 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 42 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Քոլատակ համայնքի սահմանային գոտով հոսում է նույնանուն՝ Քոլատակ գետը։
Հուշարձաններ
Գյուղում և շրջակայքում կան 9-18-րդ դարերի պատմամշակութային հուշարձաններ՝ Կոշիկ Անապատ եկեղեցի (12-13-րդ դարեր), Սբ. Հակոբավանքը (7-17-րդ դարեր), Ձիթհանք (19-րդ դար), Հավապտուկ վանքը, Կաչաղակաբերդը, Հնձանի եկեղեցին, Մատուռի եկեղեցին, Զառունց տափեն եկեղեցին, կիսավեր մատուռ, բազմաթիվ խաչքարեր, հին գերեզմանոց՝ վիմափոր արձանագրություններով, ամրոց Բերդաքար (միջնադար), քարանձավ և այլն։
Կաչաղակաբերդ
Քոլատակ գյուղից բացվում է հիանալի տեսարան դեպի Կաչաղակաբերդ:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում՝
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ
Գնիշիկի կիրճ
/in Մեր արշավները /by armeniangeographicԱրփա գետն իր վտակներով Վայոց ձորում առաջացրել է բազմաթիվ նեղ ու խոր կիրճեր, ձորեր, որի պատճառով էլ այստեղի աշխարհագրական անունների մի զգալի մասը վերջանում է «ձոր»-ով` որորնցից մեկն էլ Գնիշիկաձորն է (Գնիշիկի կիրճ):
Գնիշիկաձորն ունի 200-300 մ լայնություն հովտի վերին հատվածում, 50-80 մ լայնություն՝ ստորին հավածում: Հսկայական այս ձորը ստորին հոսանքում (մինչև Արփա գետի կիրճին` Քարափաձորին միանալը) առաջացնում է խորը կիրճ՝ 150-200 մ խորությամբ և 20-40 մ լայնությամբ: Գնիշիկ գետի կիրճը իր ահռելի քարափներով և լերկ ժայռերով ու զառիթափ լանջերով հիշեցնում է ոչ երկրային պատկեր:
Նորավանքի կարմիր ժայռերը
Ձորով հոսող գետի համար յուրօրինակ պարսպի դեր են կատարում Գնիշիկաձորը շրջափակող դեղնա-կարմրագույն ժայռերն ու քարափները:
Երբեմն տեղատարափ անձրևներից հետո քարափներից գահավիժող ջրերը ստեղծում են ջրվեժներ` առանձնահատուկ գեղեցկություն հաղորդելով ձորին: Արևոտ օրերին այդ ժայռերն ու քարափները լույսի ու ստվերի համանվագ են ստեղծում, որից ձորը ստանում է աննկարագրելի գեղեցկություն:
Կիրճի հատակով կառուցված է ասֆալտապատ ճանապարհ, որը տանում է դեպի հայ ճարտարապետության կոթողներից մեկը` Ամաղուի Նորավանքը:
Լուսանկարները՝ Արաքս Ասատրյանի, Բաբկեն Արզումանյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Հին Խոտ
/in Մեր արշավները /by armeniangeographicԽոտը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է: Հին Խոտ գյուղը գտնվում էր Որոտանի ձախ ափի խիստ զառիթափ լեռնալանջին՝ շրջապատված այգիներով ու անմատչելի ժայռերով: 1205 թ.-ին Խազբակի որդի Ղլեն իշխանը Խոտ գյուղը և Խոտագետի մեծ այգին նվիրում է Տաթևի վանքին, որից հետագայում այն խլում են և 1247 թ.-ին այն կրկին վերադարձվում է վանքին: Հին գյուղում է գտնվում Մրգաձորի խաչ կոչվող, իսկ քիչ հեռու՝ Խոտի վանք (5-6 դար) կոչվող եկեղեցին: Գյուղի շրջակայքում կան մ.թ.ա. 2-1 հզմ թվագրվող դամբարանադաշտեր, որից մեկում պահպանված են Կարմիր եկեղեցու (12-րդ դար) ավերակները: Ըստ ավանդույթի այդ եկեղեցու զանգերը հայտնի են եղել իրենց զորավոր հնչեղությամբ, և սրա հետ էլ կապում են Զանգեզուր անունը: Համաձայն մեկ այլ ավանդության՝ եկեղեցիներից մեկն էլ, հավանաբար Մրգաձորի խաչ կոչվողը, կառուցել է Շահ-Աբասի հարեմից փախած մի կին:
Լուսանկարները՝ Արաքս Ասատրյանի, Կարո Սահակյանի և Տիգրան Շահբազյանի
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Կարմրակողի լեռներ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԳտնվում է Սյունիքի մարզում, Բարգուշատի լեռների հյուսիսային ճյուղավորություններից է: Ձգվում է Արամազդ գագաթից մինչև Որոտան գետը: Ամենաբարձր գագաթը Կարմրակող լեռն է (2712 մ), երկարությունը` 16 կմ:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Մեծ Իշխանասար
/in Բլոգ, Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԵրազանք
Դեռ ուսանողական տարիներից երազանքս էր բարձրանալ Իշխանասար: Երևի պատճառն անվան հետ է կապված: Կան լեռներ որոնց անունը կանչում է: Ամեն անգամ Սիսիան-Գորիս մայրուղով անցնելիս հայացքս չէի կտրում Իշխանասարից:
Վերջապես երեք ընկերներով որոշեցինք իրականացնել այս արշավը: Տաթևից վերադառնալիս իջանք մայրուղու վրա և սկսեցինք քայլել դեպի Իշխանասար: Արդեն մթնում էր, բացեցինք վրանն ու նստեցինք վայելելու Իշխանասարի մայրամուտը:
Մենք գտնվում էինք 1950 մ բարձրության վրա և գիտակցում էինք, որ վաղը ծանր վերելք է սպասվում, քանի որ մինչև գագաթ պետք է բարձրանանք 1600 մ:
Վերելք Իշխանասար լեռ
Վաղ առավոտյան սկսեցինք վերելքը դեպի Իշխանասար լեռան գագաթ: Ճանապարհին հանդիպեցինք գյուղացիների, ովքեր, ինչպես միշտ, տարբեր ճանապարհներ ցույց տվեցին: Մի տարեց հովիվ դեռ 17 տարեկանում բարևրացել էր Իշխանասարի գագաթ և մինչև այսօր հիշում էր, թե ինչ ծանր վերելք էր եղել:
Որոշեցինք չլսել ոչ մեկի կարծիքն ու ցույց տված ճանապարհը, քանի որ դրանք լրիվ հակասական էին, և բարձրացանք մեր ընտրած երթուղով: Վերելքը հեշտերից չէր: Մինչև գագաթ քայլել ենք 12 կմ, որից մոտ 7-8 կմ կտրուկ վերելք էր: Սակայն այդ հոգնած պահին մի տեսակ ուժ տվեց դեպի Սև լիճ բացվող տեսարանը: Արևը կամաց-կամաց մայր էր մտնում սարերին առանձնահատուկ փայլ հաղորդելով:
Իշխանասարի գագաթից դեպի Սև և Սագի լճեր բացվող տեսարանը:
Գագաթից բացվում էր տեսարան դեպի Սյունիքի հրաբխային բարձրավանդակը: Մի կողմում Ծղուկն ու Թրասարը, մյուս կողմում փռված էր Արցախ աշխարհը, ներքևում երևում էին Սյունիքի գյուղերը:
Իշխանասար
Արդեն մթնում էր, իսկ մենք դեռ պետք է հասնեինք Սև լիճ: Գագաթից իջանք մեր բարձրացածի հակառակ ուղղությամբ՝ դեպի լճեր: Գագաթից Սև լիճ 6 կմ է:
Սև լիճ
Երբ հասանք լիճ արդեն մութ էր և բավականին ցուրտ: Խփեցինք վրանը՝ սպասումով, որ առավոտյան կարթնանանք Սև լճի արշալույսը դիմավորելու: Սակայն առավոտյան երբ արթնացանք արևն արդեն հորիզոնում էր: Լճի ափով սկսեցինք քայլել դեպի վերջնակետ, բայց լճի գեղեցկությունը չթողեց անտարբեր անցնել: Ափից երևում էր ջրի մաքրությունը, քարերը հատիկ հատիկ փայլում էին արևի ճառագայթներից:
Սև լիճ
Պետք է խոստովանեմ, որ այսպիսի տաք ու հաճելի ջրում երբեք չէի լողացել: Մի քանի ժամ ափին անցկացնելուց հետո շարժվեցինք դեպի մայրուղի, որը հեռու էր լճից 15 կմ: Ճանապարհն անցնում է ալպիական մարգագետիններով: Լանդշաֆտը լեռնատափաստանային է, սակայն սարերի հովն ուղեկցում էր ողջ ճանապարհին:
Աշխարհագրական տվյալներ
Մեծ Իշխանասար լեռն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր կետն է: Գտնվում է Սյունիքի և Արցախի սահմանագլխին, Նորավան գյուղից 9 կմ հս.-արլ.: Բարձրությունը՝ 3549 մ: Լեռան հյուսիսային լանջից է սկիզբ առնում Որոտանի ձախ՝ Նորավան վտակը, հս-արմ.-ից՝ Նորավան գետի ձախ վտակ Մեծձորը, իսկ հվ-արմ. լանջից՝ Որոտանի ձախ վտակ Վաղատինը, հվ.-ից՝ Շամբ գետը: Լեռն ունի հրաբխային ծագում. լանջերը զառիթափ են, մասնատված կիրճերով և ձորակներով:
Մեծ Իշխանասար լեռան հյուսիսում առանձնանում է Փոքր Իշխանասար լեռը: Հյուսիս արևմուտքում Իշխանասարը թամքոցով միանում է Ծղուկ լեռնազանգվածին: Արևելյան լանջին է սառցադաշտային ծագման Սև լիճը՝ 2666 մ բարձրության վրա: Լիճն ունի 1,6 կմ երկարություն և 1,2 կմ լայնություն: Մակերեսը՝ մոտ 2 քառ. կմ, առավելագույն խորությունը 7,5 մ: Համարյա շրջանաձև է: Սնումը հալոցքային և մթնոլորտային տեղումներից է:
Սև լճից արևելք Սագի լիճն է: Սագի լիճը նախորդից անհամեմատ փոքր է. Ամռանը դառնում է սակավաջուր: Սև լճում 1968 թվականից բազմանում է իշխան: Սագի լճի շուրջը ցրված են փարախներ: Լճից սկիզբ է առնում Խոզնավար գետակը:
Երթուղու երկարությունը՝ 35 կմ
05.08.2014 – 07.08.2014
Արշավի անդամները՝ Տիգրան Վարագ, Մամիկոն Գրիգորյան և Նարե Մկրտչյան
Հոդվածը և լուսանկարները՝ Տիգրան Վարագի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
Քասաղի կիրճ / ժայռանկարներ
/in Մեր արշավները /by armeniangeographicԳեղամավան-1 քարայրի հայտնաբերումը
2002թ. ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Քասաղի կիրճը ուսումնասիրող արշավախումբը հետախուզական – հետազոտական աշխատանքներ է իրականացրել Քասաղ գետի վերին հոսանքում: Արշավախմբի կողմից հայտնաբերվել են բացառիկ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հուշարձաններ, որոնց շարքում առանձնանում է Գեղամավան1 քարայրը (հայտնաբերվել է 2002 թ. հունիս ամսին): Քարայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից մոտ 3,5 կմ հյուսիս-արևելք, Քասաղի կիրճի ձախ ափին, Արայի լեռան արևելյան ստորոտում, ներկայիս Գեղամավան նորաստեղծ ավանի (Համամլու գյուղատեղիի) տարածքում: Քարայրը տեղադրված է կիրճի ձախ ափի երկրաբանական 4-րդ` նախավերջին դարավանդին, գետի մակարդակից մոտ 70 մ բարձրության վրա:
«Կարմիր քարանձավի» աղբյուրը
Բնական անձավ է գոյացած Քասաղի կիրճի անդեզիտա-բազալտների լավայի մեջ մեխանիկական հողմնահարման հետևանքով, լավայի և կարմիր տուֆիտի ոչ հզոր շերտի հպման տեղում: Քարանձավի դեպի արևմուտք նայող կամարաձև մուտքի բացվածքն է 12 մ, բարձրությունը` 3 մ: Սրահատիպ անձավ է` 8 մ խորությամբ, կիսաշրջան հատակագծով, որի խորքում բխում է բնական, ոչ հզոր աղբյուր: Կամարաձև, խորդուբորդ մակերևույթ ունեցող առաստաղը մասամբ փլուզված է, որի արդյունքում սրահի կենտրոնում առաջացել է մոտ 1 մ բարձրությամբ, բազալտի թերթավոր ցլեփներից կազմված կույտ: Տեղացիների վկայությամբ` փլուզումը հիմնականում տեղի է ունեցել վերջին ավերիչ երկրաշարժի ժամանակ (1988 թ.):
«Կարմիր քարանձավը» Արա լեռան ստորոտին
«Կարմիր քարանձավը» և հարակից գյուղը
«Կարմիր քարանձավը», լինելով Արայի լեռան արևմտյան ստորոտի այս հատվածի խմելու ջրի միակ աղբյուրը, ըստ ամենայնի, ժամանակին եղել է շատ ավելի ջրառատ, քանի որ նրանով էր պայմանավորված Համամլու գյուղատեղիի գոյությունը : Գյուղատեղիից դեպի «Կարմիր քարանձավ» է իջնում տեղ-տեղ ժայռերը ճեղքող ու հենապատով ամրացված ձեռակերտ մի ճանապարհ, որով գյուղը գրաստով (միգուցե նաև սայլով) ջուր է տեղափոխել իր կարիքների համար:Գյուղատեղիի «Համամլու» անվանումը կապված է վերջին շրջանում (մինչև XX դարի առաջին քառորդը) այստեղ հաստատված մահմեդական բնակչության հետ: Այնինչ, գյուղը, որի պատմական անվանումը առայժմ հայտնի չէ, բնակեցված է եղել առնվազն վաղ միջնադարից: Գյուղամիջյան բարձրադիր բլուրի վրա պահպանվել են VII դարին բնորոշ սրբատաշ տուֆից կառուցված եռախորան, կենտրոնագմբեթ եկեղեցու հիմքերը և գերեզմանոցը: Գյուղատեղիի տարածքի ուսումնասիրության ժամանակ նույնպես հավաքվել են մեծ քանակությամբ ուշ միջնադարյան խեցեղենի բեկորներ, ինչպես նաև ոչ մեծաթիվ վաղ միջնադարյան խեցեղենի նմուշներ:
Նորահայտ հուշարձանի մանրամասն ուսումնասիրությունը և փաստագրումը կազմակերպվել է 2003-2004 թթ. հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի ծրագրի շրջանակներում:
Կարմիր քարանձավ / Գեղամավան-1
Ժայռանկարներ և արձանագրություններ
Ժայռանկարները զետեղված են քարայրի ինտերիեռային և էքստերիեռային, ինչպես նաև, հատակին ընկած բազալտե ողորկ ֆակտուրա ունեցող ժայռաբեկորների վրա: Բացի ժայռանկարներից այստեղ հայտնաբերվել են նաև արաբատառ 2 արձանագրություն և ժամանակակից գրառումներ (գրաֆիտի): Պատկերներն արված են օխրայով, որի պահպանվածության, որակային (խտության) և գունային (բաց վարդագույնից մինչև մուգ կարմիր) տարբերությունները փաստում են այն մասին, որ տուֆիտը, որը քարայրի մորֆոլոգիական մասն է կազմում, օգտագործվել է և’ մաքուր վիճակում, և’ խառնուրդների տեսքով:
Կատարման տեխնիկական առանձնահատկությունները ցույց են տալիս, որ ժայռանկարները պատկերվել են մատով և անմիջապես տուֆիտի կտորներով:
Գեղամավանի ժայռանկարները աչքի են ընկնում իրենց թեմատիկայի բազմազանությամբ, որոնք միաֆիգուր կենդանիների պատկերներից հասնում են մինչև բազմաֆիգուր բարդ կոմպոզիցիոն լուծումների: Հիմնականում գերակշռում են կենդանիների ֆիգուրները (43%), մնացածը տեղաբաշխված են հետևյալ հարա- բերությամբ. անտրոպոմորֆ` (28%), նշանային պատկերներ` (24%) և անորոշ գծեր՝ (5%) :
Նյութը պատրաստելիս օգտվել ենք հետևյալ աղբյուրից։
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Արփայի կիրճ
/in Մեր արշավները /by armeniangeographicԳնդեվանք
Վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք՝ Արփա գետի ձախ ափին: Վանքը կառուցվել է 936 թ-ին Սյունյաց Սոփիա իշխանուհու կողմից: Երբ իշխանուհին առաջին անգամ գնում է Գնդեվանք խոչվող խորաձոր վայրը ճգնավորների մոտ ուխտի, տեղեկանում է, որ այստեղ բաղմաթիվ բժշկություններ են կարտարվում: Նա անմիջապես հրավիրում է լավագույն վարպետների և սկսում վանքի շինարարությունը:
Գնդեվանք
Վանքը ի սկզբանե հիմնադրվել է, որպես ձորի ճգնավորների մենաստան: Գնդեվանքի արևմտյան պատին առկա է Սոփիա իշխանուհու թողած մի արձանագրություն, որում ասվում է. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա և եդի ակն ի վերայ»:
Գնդեվանքի բակում կան բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր: Պահպանվել են մի շարք արձանագրություններ: Կա մի վարկած, որ վանքը իր անունը ստացել է Սուփան Գնդունու անունից, որը եղել է վանքի առաջին ճգնավորներից:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Դեբեդի կիրճ
/in Մեր արշավները /by armeniangeographicԴեբեդի ափամերձ հատվածում գտնվում են բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր, Հոռոմայր եկեղեցիները և այլն:
Հոռոմայր
Սանահին և Հաղպատ
Սանահինի և Հաղպատի վանքերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Կա մի լեգենդ, որը պատմում է Հաղպատ և Սանահին վանքերի կառուցման մասին:
Մի իշխան վարպետ է կանչում, որ վանք կառուցի: Վարպետը գալիս է Սանահին և սկսում աշխատել հարազատ որդու հետ: Աշխատանքի ժամանակ հոր, որդու ու մի ենթավարպետի միջև վեճ է ծագում: Որդին գժտվում է հոր և ենթավարպետի հետ և թողնելով շինարարությունը հեռանում է: Մեկ ուրիշ իշխան հրավիրում է նրան, որ գա իր համար վանք կառուցի: Որդին ընդունում է հրավերը: Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացը ինչ որ շենք է բարձրանում: բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին: Կիրակի օրը, երբ բոլորը հանգստանում էին վարպետ հայրը գալիս է որդու մոտ, մոտենում կիսակառույց վանքի պատերին և երկար զննում է: Բոլորը լուռ սպասում են վարպետի գնահատականին: Վերջապես հայր վարպետը ոտքը դնելով վանքի պատերից մեկին, ասում է. Հա՛խ պատ է (իսկական ամուր պատ է): Այս ասելով, վարպետը փաթաթվում է որդուն, համբուրում նրան և հաշտվում: Այդ օրվանից վանքի անունը մնում է Հաղպատ:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Խուստուփ լեռ
/in Լեռնագրություն, Մեր արշավները /by armeniangeographicԽուստուփ-Կատարի լեռներ
Երկարությունը՝ 44 կմ
Առավելագույն բարձրությունը՝ 3201 մ
Ամենաբարձր գագաթը՝ Խուստուփ լեռ
Լեռնաշղթան գտնվում է Սյունիքի մարզում, Բարգուշատի լեռների հվ ճյուղավորությունն է: Իր մեջ է ներառում Կատար և Խուստուփ լեռնազանգվածները: Սկսվում է Կատար լեռնազանգվածի հս. մասից, Գիրաթաղի լեռնանցքից, կտրում Ողջի գետը և միանում Խուստուփ լեռնազանգվածին, ապա թեքվելով հվ. արլ. ուղղությամբ հասնում՝ Շիկահող և Ծավ գետերի միախառնման վայրը:
Խուստուփ լեռնագագաթ
Լեռնազանգվածը գտնվում է Սյունիքի մարզում, Կապան քաղաքից 9 կմ հվ.-արմ.: Խուստուփի հվ-արլ. լանջից են սկիզբ առնում Ողջի գետի աջ՝ Գեղանուշ և Վաչագան վտակները, իսկ հվ-արմ. լանջից՝ Ծավ գետի ձախ վտակ Շիշկերտը: Լեռն ունի ալպյան մարգագետինների հարուստ բուսածածկույթ, հս.-արլ. լանջերն անտառապատ են: Կազմված է ստորին կավճի հրաբախածին և նստվածքային ապարներից (պորֆիրիտներ, մերգելներ, կրաքարեր): Տիրապետում է սառնամանիքային հողմահարումը: Լանջերը մասնատված են, կան քարափներ, քարանձավեր: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, հս-արլ. լանջերը՝ անտառապատ:։ Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը։
Սուրբ լեռ
Խուստուփը համարվում է սուրբ լեռ: Իզուր չէ ժողովուրդը նրան տվել ճգնավոր անունը: Լեռան անվան ստուգաբանություններից մեկի համաձայն՝ նրա հիմքում ընկած է խուռիերեն խութու արմատը, որը նշանակում է աղոթք: Դեռ հին ժամանակներից լեռը եղել է աղոթատեղի և ուխտագնացության վայր:
Խուստուփի լանջին, Կոզնի կոչված աղբյուրի մոտ է ամփոփված հայ ժողովրդի զորավար գարեգին Նժդեհի մասունքները:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Վիշապի կիրճ
Գեղամասարի ջրվեժներ
Անձավաջրի կիրճ
Արտանիշ լեռ
Ոսկեսար լեռ
Թաքնված կիրճ
Մթնաձորի կիրճ
Վարդագույն կիրճ
Չքնաղ լեռ / Չքնաղի լեռներ
Իլկասար լեռ
Լեջան լեռ
Մթնալիճ
Բարդող լեռ
Պատարայի ջրվեժներ
Խաթաբալա լեռ
Բերդավանք
Ոսկեպարի հուշարձանները
Բաղաբերդ ամրոց / Կապանի բերդ
Մեծ Փարախադեմ լեռ
Եղնասար
Այգեստանի ջրվեժ