Հայաստանի տարածքը գտնվում է Ալպ-հիմալայան ծալքավոր մարզի Տավրոս-կովկասյան հատվածի ներքին խոշոր տեկտոնական կառույցի՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում և բնորոշվում է բարդ երկրաբանական առանձնահատկություններով։ Վաղ անցյալում Լավրասիա և Գոնդվանա ընդարձակ մայրցամաքների միջև գոյություն է ունեցել Թետիս օվկիանոսը՝ ալպ-հիմալայան երկրակամարածալքային իջվածքը։ Հետագայում, բազմիցս կրկնվող լեռնակազմական շարժընթացների հետևանքով, Գոնդվանայի արաբական ելուստի և Լավրասիայի արևելաեվրոպական սալի միջև ձևավորվել են մարզի ծալքավոր և բեկորային համակարգերը։ Երկրակեղևի հաստությունն այստեղ կազմում է 38-40 կմ-ից (իջվածքներում) մինչև 52-53 կմ (բարձրացումներում), հրաբխանստվածքային շերտի հաստությունը 3-8 կմ է, գրանիտային շերտինը՝ 20-30 կմ, բազալտային շերտինը՝ 20-25 կմ։
Հայկական լեռնաշխարհի հյուսիսային թևը կազմում է Փոքր Կովկասի, Կարադաղի, Թալիշի կուլիսաձև զուգորդվող կամարածալքերի շարքը, իսկ հարավային և կենտրոնական թևերը՝ Հայկական Տավրոսի և Զագրոսի լեռները։ Սրանք, որպես ծալքավոր համակարգեր, ձևավորվել են մասամբ պալեոզոյում ու մեզոզոյում՝ հիմնականում պալեոգենի լեռնակազմական շարժումների հետևանքով։ Հայկական լեռնաշխարհի տարածքը կայնոզոյի վերջում տեկտոնական շարժումների հետևանքով ենթարկվել է տարբերակված խոշոր կամարաձև բարձրացումների։
Խորքային բեկվածքների համակարգեր
Հայկական լեռնաշխարհով անցնում են Երզնկա – Կարս – Ամասիա – Սևան – Հագարիի, Հանքավան – Զանգեզուրի և մերձերևանյան ուղղությամբ ձգվող խորքային բեկվածքների համակարգերը և դրանց հարող օֆիոլիթային գոտիները։ Շատ տեղերում ապարաշերտերը տեկտոնական լարումների ազդեցությամբ խզվել են և երկրակեղևի կոտրվածքների ուղղությամբ առաջացրել ծալքերի ճզմում ու տեղաշարժ, խզումներն ու կոտրվածքները ծալքավոր լեռների մեծ մասը բեկորահատելով առաջացրել են ծալքաբեկորավոր լեռներ։ Հայկական լեռնաշխարհի ձևավորման գործում չափազանց կարևոր դեր են խաղացել ալպյան լեռնակազմական շարժումները, որոնց հետ կապված նեոգենյան ու անթրոպոգենյան հրաբխականությունն ընդգրկել է լեռնաշխարհի ողջ կենտրոնական մասը՝ գոյացնելով հրաբխային բարձր լեռներ ու լեռնավահաններ և լավային սարավանդներ։
Երկրաբանական կառուցվածքի առումով Հայկական լեռնաշխարհը մայրցամաքի ամենայուրատիպ տարածքներից է
Այստեղ կան գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների գոյացությունները՝ սկսած մինչքեմբրի հնագույն փոխակերպային համալիրներից մինչև անթրոպոգենի հրաբխային ու լճագետային առաջացումները։ Մինչքեմբրի փոխակերպային ապարները Հայաստանի տարածքում մերկանում են Ծաղկունյաց, Լոռի, Տավուշի կամարածալքերի միջուկներում։ Վերին պալեոզոյան ապարներն առավել տարածում ունեն Մերձարաքսյան տեկտոնական գոտում և Զանգեզուրի հարավ արևմուտքում․ ներկայացված են ավազաքարերով, քվարցիտներով, կավերով, ավազակավային թերթաքարերով, կրաքարերով, բրածո կենդանիների մնացորդներով։ Պերմի կրաքարերը վերին դևոնի և ստորին կարբոնի վրա տեղադրված են աններդաշնակ։ Տրիասը Վեդի գետի ավազանում պարունակում է ածուխներ։
Մեզոզոյան (յուրա-ստորին կավիճ) ապարները տարածված են Ալավերդու, Տավուշի և Կապանի կամարածալքերի միջուկներում, ներկայացված են նստվածքային, հրաբխանստվածքային, հրաբխային ապարներով, որոնք պարունակում են բրածո կենդանիների մնացորդներ։ Իջևանում յուրայի նստվածքները պարունակում են ածուխներ։ Տրիասը ժամանակի տեսակետից կապված է պալեոզոյան դարաշրջանի հետ, նրա նստվածքները պերմի վրա տեղադրված են ներդաշնակ, տարածված են Երևան-Օրդուբադ ենթագոտում և ներկայացված են կրաքարերով, որոշ տեղամասերում՝ ածխաբեր նստվածքներով։
Կայնոզոյան գոյացումները տարածված են առավելապես Հայաստանի կենտրոնական մասում (Բազում-Զանգեզուրի տեկտոնական գոտի)։ Պալեոգենի ապարները ներկայացված են բոլոր հարկերով և կազմված են հրաբխանստվածքային, կարբոնատային ու ֆլիշային նստվածքաշերտերով:
Նեոգենի գոյացումները ներկայացված են միոցեն ու պլիոցեն շերտագրական բաժիններով։ Միոցենը վաղ, միջին, ուշ բաժիններով ներկայացված է հիմնականում ծովային, ծովալճային և ցամաքային մոլասային կազմավորություններով․ տարածված են մերձերևանյան շրջանի առանձին հատվածներում՝ ավազաքարերի, մասամբ՝ կրաքարերի, կավերի (հաճախ՝ գիպսաբեր), հրաբխաբեկորային շերտախմբերի տեսքով։ Պլիոցենի գոյացումներն առավել տարածված են Հրազդան և Ազատ գետերի միջագետքում, Վարդենիսի, Գեղամա, Զանգեզուրի, Ծաղկունյաց, Փամբակի, Շիրակի լեռնաշղթաներում: Ուշ պլիոցենում ուժգին տեկտոնական շարժումներն ուղեկցվել են ակտիվ հրաբխականությամբ։ Այդ հասակի հրաբխային ապարները տարածված են Ջավախքի, Լոռու, Աշոցքի սարահարթերում և կազմում են Արագածի հրաբխային զանգվածի, Իշխանասարի, Գեղամա լեռնավահանի զգալի մասը, Կարմրաշենի, Շամիրամի, Եղվարդի սարավանդները։ Պլիոցենից սկսած՝ Հայաստանի տարածքը մտնում է երկրաբանական զարգացման ցամաքային փուլ, տեղի է ունենում ծովի վերջնական նահանջ։ Ստորին և վերին պլիոցենի գոյացումները ներկայացված Են լճային, ցամաքային և տարբեր կազմերի հրաբխաբեկորային ֆացիաներով։
Անթրոպոգենի պլեյստոցեն (ներառյալ ուշ պլիոցենը) հոլոցեն ժամանակահատվածում Հայաստանի տարածքը եղել է բուռն հրաբխային գործունեության մարզ, և ձևավորվել է նրա ժամանակակից ռելիեֆը: Հրաբխային արտավիժումները զբաղեցնում են Հայաստանի տարածքի մոտ 1/3-ը։ Հայաստանը ներժայթուք մագմայականության երկիր է։ Նորագույն ժամանակաշրջանի առաջացումներ են նաև սառցադաշտային, գետային, գետալճային, հեղեղաբերուկ լանջերի ու դարավանդների փուխր կուտակումները։
Հայկական լեռնաշխարհի լեռնակազմական երևույթները տակավին շարունակվում են։ Այդ են վկայում Նեմրութ և Թոնդրակ գործող հրաբուխները (վերջին ժայթքումները՝ 1441-1442 թվականին)։
Հայաստանի տարածքը տեկտոնական առումով բաղկացած է դեպի հյուսիս, հյուսիս-արևմուտք ձգված մի քանի աղեղային տարահասակ ու տարակազմ տեկտոնական գոտիներից և միջլեռնային ու ներլեռնային իջվածքներից, օֆիոլիթային գոտիներից, որոնք իրարից սահմանազատված են տարբեր կարգերի բեկվածքներով և բարդացված են կամարածալքային, գոգածալքային ու տեկտոնական կառուցվածքներով։
Հայաստանի տարածքում առանձնացված են հետևյալ կառուցվածքաձևաբանական ծալքավոր գոտիները՝
- Ալավերդի – Կապանի վաղ ալպյան (կիմերեյան) գոտի, ընդգրկում է Վիրահայոց, Ալավերդու և Տավուշի միաթեք կամարածալքայիn կառույցներն ու Կապանի հատվածը
- Բազում – Զանգեզուրի միջին ալպյան ինտենսիվ-ծալքավորման գոտի, ընդգրկում է Աևան-Ամասիայի օֆիոլիթային գոտին
- Մերձարաքսյան միջին և վերին մեղմ ծալքավոր գոտի, ներառում է Երևան-Վեդու գոգածալքային և Ուրծ-Վայքի կամարածալքային կառույցները
- Ուշ ալպյան միջլեռնային իջվածքների գոտի, միավորում է Միջինարաքսյան, Նախիջևանի, Շիրակի իջվածքները։ Այս հասակին է վերագրվում նաև Սևանի իջվածքը։ Բազմիցս կրկնված տեկտոնական շարժումներն ուղեկցվել են երկրակեղևի առանձին տեղամասերի ճկմամբ, ծովածավալմամբ, հզոր նստվածքակուտակմամբ, ծալքալեռնագոյացմամբ, հողմահարման շարժընթացներով և այլն։
Հայաստանի տարածքում հատկապես լայն տարածում ունեն երիտասարդ պլիոցեն-անթրոպոգենի մեծ և փոքր հրաբուխների գործունեության հետևանքով արտավիժված ու արտանետված դոլերիտային, բազալտային, բազալտ-անդեզիտ-ռիոլիտային և այլ կազմերի լավային հոսքերը, ծածկոցները, հրաբխային կոները, տուֆերը, իգնիմբրիտներն ու բեկորային առաջացումները։
Դրանք իրենց ծագումնաբանական, կառուցվածքաձևաբանական առանձնահատկություններով ձևավորում են Ջավախքի, Եղնախաղի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Քանաքեռ-Եղվարդի հրաբխային շրջանները։
Հայկական լեռնաշխարհը դասվում է աշխարհի ակտիվ երկրաշարժամետ շրջանների շարքը։ Հայաստանի տարածքի երկրաշարժերի մասին առաջին վկայագրերից է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», որտեղ հիշատակված է մ․թ․ա․ 550 թվականին Մասիս լեռան շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը։
Ստեփանոս Օրբելյանը 735 թվականի Վայոց ձորի 9 բալ ուժգնության երկրաշարժի մասին գրում է․
«Այնուհետև հանկարծակի վրա հասավ տիրոջ պատուհասը։ Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային ձայներ՝ վայ ձոր, վայ ձոր։ Տասը հազար մարդ ողջ-ողջ թաղվեցին գետնի տակ։ Մարդիկ կատարվածի պատճառով գավառը կոչեցին Վայոց ձոր»:
Մինչև 1440 թվականը ժամանակ առ ժամանակ գործել են Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնք առ այսօր ծխում են։ Խառնարաններից լսվում են դղրդոցներ, ժայթքում են ջրային գոլորշիներ, ծուխ, ծծմբային գազ, սակայն լավային արտավիժումներ չկան։
1319 թվականի երկրաշարժից քարուքանդ են եղել բազմաթիվ բնակավայրեր, ամրոցներ ու եկեղեցիներ, հիմնովին ավերվել է Անի մայրաքաղաքը։
Իր ուժգնությամբ և մասշտաբներով ամենաաղետալին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժն էր, որն ընդգրկված է աշխարհի ուժեղ երկրաշարժերի ցուցակում։
Հնագույն և նորագույն հրաբխականությունը և երկրաբանական մի շարք շարժընթացների զարգացումները նպաստավոր պայմաններ են ստեղծել բազմաթիվ օգտակար հանածոների գոյացման համար։
Մագման մնացել է երկրակեղևի տարբեր խորություններում, սառել է և առաջացրել բյուրեղային զանգվածներ։ Սառեցման ընթացքում անջատվել են զանազան քիմիական տարրերով հագեցած լուծույթներ, որոնք, լցվելով երկրակեղևի ճեղքերն ու խոռոչները, սառել են և գոյացրել երակներ, անգամ՝ ամբողջական զանգվածներ։ Այդ եղանակով են առաջացել նաև պղնձի, մոլիբդենի, երկաթի, ոսկու, բազմամետաղային հանքավայրերը։
Մետաղային երակներից շատերն ուղղակի դուրս են եկել Երկրի մակերևույթ՝ առաջացնելով շահագործման համար հարմար հանքավայրեր, որոնք դեռ շատ հին ժամանակներից օգտագործվել են։
Վաղ անցյալում հայերին հայտնի է եղել երկաթի ձուլման եղանակը։ Հազարավոր տարիներ առաջ Հայաստանում օգտագործվել են նաև ազնիվ մետաղներ՝ ոսկին և արծաթը: Հայաստանում պահպանվել են բրոնզե դարի հին մետաղաձուլական կենտրոնների հետքեր։
Տարբեր հասակի ապարաշերտերում հանդիպում են մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների բոլոր հիմնական տեսակները՝ սև ու գունավոր, ազնիվ ու հազվագյուտ մետաղների, աղերի, բնական շինանյութերի, հրակայուն ու թթվակայուն հումքի, քաղցրահամ ու հանքային ջրերի խոշոր պաշարներ։
Գեղամա լեռներ
/in Լեռնագրություն /by armeniangeographicԱմենաբարձր գագաթը՝ Աժդահակ լեռ (3597 մ)
Կոորդինատները՝ 40․224939, 44․948800
Գեղամա լեռները գտնվում են Սևանի և Արարատյան գոգավորությունների միջև: Ձվաձև տարածվում է միջօրեականի ուղղությամբ, երկարությունը 70 կմ է, լայնությունը՝ 48 կմ, առավելագույն բարձրությունը՝ 3597 մ (Աժդահակ):
Աժդահակ
Հիմքում կավճի ու պալեոգենի տարասեռ, մակերևույթում պլիոցենի ու անթրոպոգենի հրաբխային ապարներ են: Ունի անհամաչափ կառուցվածք: Արլ. լանջերը, մեղմաթեք իջնելով, աստիճանաբար ձուլվումեն մերձսևանյան լավային սարավանդներին: Արմ. զառիկող լանջերն իջնում են Հրազդանի հովիտը՝ առաջացնելով նախալեռն. գոտի՝ Հատիս, Գութանասար, Մենակասար և այլ հրաբուխներով: Ջրբաժան գոտին 2800-3000 մ բարձր. ալիքավոր սարավանդ է՝ հրաբխ. կոներով (Աժդահակ, Սևկատար) և ժայթքման մնացորդային գմբեթներով (Սպիտակասար, Գեղասար, Գնդասար):
Սպիտակասարն ու Նազելի լիճը
Հվ-արմ-ում անջատվում է Ողջաբերդի սեղանաձև լեռնաճյուղը: Հվ. բարձրադիր մասը մասնատված է գետահովիտներով ու կիրճերով: Պահպանվել են անթրոպոգենի թարմ հրաբխ. ձևերը: Լավային հոսքերը 15-20 կմ լեզվակներով տարածվում են Ազատի, Հրազդանի, Արգիճիի գետահովիտներում՝ առաջացնելով բազմանկյուն, սյունաձև առանձնացումներ: Լանջերին կան աղբյուրների ելքեր (Քառասունակն, Ակունք, Լիճք): Գութանասարի, Սպիտակասարի Գեղասարի, Հատիսի շրջակայքում կան վանակատի և պեռլիտի պաշարներ: Որոշ հրաբխ. կոների խառնարաններ վերածվել են լճակների: Անթրոպոգենի սառացապատումների հետքերը կառերի, տրոգների և մորենների ձևերով պահպանվել են գետահովիտների վերին մասերում:
Աժդահակ լեռ
Կլիման բարեխառն և ցուրտ լեռնային է, ամռանը՝ կարճատև, զով, ձմեռը՝ ցուրտ (240-250 օր), տարեկան միջին ջերմաստիճանը նախալեռներում՝ 6-40C, սարավանդներում՝ 2-00C, գագաթին՝ -20C, տարեկան տեղումները՝ 500-900 մմ, ձնածածկույթի հզորությունը՝ 30-100 սմ: Լանջերից սկիզբ են առնում Ազատ, Վեդի, Արգիճի, Գավառագետ, Բախտակ և այլ գետեր: Նշանավոր է Ակնա լիճը:
Գեղամա լեռներ
Գ. լ-ի հվ-արմ. լանջերը ներառված են Խոսրովի անտառ արգելեցի մեջ: Հողաբուս. ծածակույթը ենթակա է վերընթաց գոտիականության: Մինչև 2800 մ լեռնատափաստաններ են , ավելի բարձր՝ մերձալպայն և ճահճացած մարգագետիններ: Արմ. լանջերին կան արլ. կաղնու և գիհու նոսրանտառներ: Կենդանիներից հանդիպում են ճագարամուկ, նապսատակ, գայլ, աղվես, արջ, սողուններից՝ մողեսներ, օձեր: Շատ են թռչունները:
Անվան ծագումնաբանություն
Անվանումը կապվում է Հայկ Նահապետի ծոռ Ամասիայի որդի Գեղամի անվան հետ: Գեղամա նահապետը հայ ժողովրդի նախահայրերից է։ Նա պարթևահասակ էր ու գեղեցիկ։ Ըստ ավանդության՝ գահակալալ է 50 տարի։ Գեղամ նահապետի անունով են բացատրվում Հայկական բարձրավանդակի մի շարք տեղանուններ, այդ թվում՝ Գեղամա ծով,Գեղամա լեռներ, Գեղամաշեն, Գեղամավան և այլ տեղաննուեր։
Ժայռապատկերներ
Գեղամա լեռներում կան հազարամյակներ առաջ քարերին փորագրված ժայռապատկերներ, որոնք աշխարհում եզակի են իրենց ծավալով, նշանների բազմաքանակությամբ, սյուժեների բազմազանությամբ և կատարման տեխնիկայով։ Ժայռապատկերներում ներկայացված տեսարանները արտահայտում են տվյալ դարաշրջանի մարդկանց աշխարհըմբռնումը, նրանց նյութական և հոգևոր կյանքը։
Գեղամա լեռների ժայռապատկերները
Դրանց միջոցով հնարավոր է պատկերացում ունենալ Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչների կենցաղի, սովորությունների և պաշտամունքի մասին։ Գիտնականների կարծիքով ժայռապատկերային նշանները գաղափարագրեր կամ նշանագրեր են, որոնք, ըստ որոշ մասնագետների, հիմք են դարձել նախնական գրերի ստեղծման համար։
Գեղամա լեռների ժայռապատկերները փորագրված են երբեմն հսկայական չափերի հասնող ժոյռաբեկորներին՝ մեծ մասամբ մետաղական փայլով մակերեսներին՝ ձեռքի քարե թակիչների և կտրիչների օգնությամբ։ Ժայռապատկերների մեջ աչքի է ընկնում վայրի կենդանիների բազմազանությունը, որտեղ նշմարվում են ինչպես այժմ Հայաստանում գոյություն չունեցող, այնպես էլ մինչ օրս Գեղամա լեռներում ապրող կենդանիների պատկերները։ Կենդանիներն ու թռչունները, ինչպես նաև մարդկային ֆիգուրները, երկնային մարմինները, տարատեսակ առարկաններն ու աստվածային կերպարները պատկերված են թե առանձին և թե խմբային։
Գեղամա լեռների վիշապաքարերը
Գեղամա լեռներում կարելի է հանդիպել վիշապաքարեր։ Վիշապաքարերի մշակույթը հանդիպում է միայն Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Այս հսկա քարե կոթողները տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ, որպեսզի չար վիշապներին թույլ չտան փակել ջրի աղբյուրները։ Նաև խորհրդանշել են տարերքի անսանձ ուժ, բնության զարթոնք, պտղաբերություն և առատություն։
Գեղամա լեռների վիշապաքարերը
Գեղամա լեռներում շատ էին վիշապաքարերը, որոնք տարբեր ժամանակներում տեղափոխվել են: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ բերվել են Երևան: Նոր Նորքի զանգվածում կա վիշապների պուրակ: Գեղամա լեռներից բերված մի հսկա վիշապ էլ կանգնած է «Վերնիսաժի» մոտ՝ կառավարական շենքի դիմաց:
Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
ՀՀ երկրաբանություն
/in Երկրաբանություն /by armeniangeographicՀայաստանի տարածքը գտնվում է Ալպ-հիմալայան ծալքավոր մարզի Տավրոս-կովկասյան հատվածի ներքին խոշոր տեկտոնական կառույցի՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում և բնորոշվում է բարդ երկրաբանական առանձնահատկություններով։ Վաղ անցյալում Լավրասիա և Գոնդվանա ընդարձակ մայրցամաքների միջև գոյություն է ունեցել Թետիս օվկիանոսը՝ ալպ-հիմալայան երկրակամարածալքային իջվածքը։ Հետագայում, բազմիցս կրկնվող լեռնակազմական շարժընթացների հետևանքով, Գոնդվանայի արաբական ելուստի և Լավրասիայի արևելաեվրոպական սալի միջև ձևավորվել են մարզի ծալքավոր և բեկորային համակարգերը։ Երկրակեղևի հաստությունն այստեղ կազմում է 38-40 կմ-ից (իջվածքներում) մինչև 52-53 կմ (բարձրացումներում), հրաբխանստվածքային շերտի հաստությունը 3-8 կմ է, գրանիտային շերտինը՝ 20-30 կմ, բազալտային շերտինը՝ 20-25 կմ։
Հայկական լեռնաշխարհի հյուսիսային թևը կազմում է Փոքր Կովկասի, Կարադաղի, Թալիշի կուլիսաձև զուգորդվող կամարածալքերի շարքը, իսկ հարավային և կենտրոնական թևերը՝ Հայկական Տավրոսի և Զագրոսի լեռները։ Սրանք, որպես ծալքավոր համակարգեր, ձևավորվել են մասամբ պալեոզոյում ու մեզոզոյում՝ հիմնականում պալեոգենի լեռնակազմական շարժումների հետևանքով։ Հայկական լեռնաշխարհի տարածքը կայնոզոյի վերջում տեկտոնական շարժումների հետևանքով ենթարկվել է տարբերակված խոշոր կամարաձև բարձրացումների։
Խորքային բեկվածքների համակարգեր
Հայկական լեռնաշխարհով անցնում են Երզնկա – Կարս – Ամասիա – Սևան – Հագարիի, Հանքավան – Զանգեզուրի և մերձերևանյան ուղղությամբ ձգվող խորքային բեկվածքների համակարգերը և դրանց հարող օֆիոլիթային գոտիները։ Շատ տեղերում ապարաշերտերը տեկտոնական լարումների ազդեցությամբ խզվել են և երկրակեղևի կոտրվածքների ուղղությամբ առաջացրել ծալքերի ճզմում ու տեղաշարժ, խզումներն ու կոտրվածքները ծալքավոր լեռների մեծ մասը բեկորահատելով առաջացրել են ծալքաբեկորավոր լեռներ։ Հայկական լեռնաշխարհի ձևավորման գործում չափազանց կարևոր դեր են խաղացել ալպյան լեռնակազմական շարժումները, որոնց հետ կապված նեոգենյան ու անթրոպոգենյան հրաբխականությունն ընդգրկել է լեռնաշխարհի ողջ կենտրոնական մասը՝ գոյացնելով հրաբխային բարձր լեռներ ու լեռնավահաններ և լավային սարավանդներ։
Երկրաբանական կառուցվածքի առումով Հայկական լեռնաշխարհը մայրցամաքի ամենայուրատիպ տարածքներից է
Այստեղ կան գրեթե բոլոր երկրաբանական ժամանակաշրջանների գոյացությունները՝ սկսած մինչքեմբրի հնագույն փոխակերպային համալիրներից մինչև անթրոպոգենի հրաբխային ու լճագետային առաջացումները։ Մինչքեմբրի փոխակերպային ապարները Հայաստանի տարածքում մերկանում են Ծաղկունյաց, Լոռի, Տավուշի կամարածալքերի միջուկներում։ Վերին պալեոզոյան ապարներն առավել տարածում ունեն Մերձարաքսյան տեկտոնական գոտում և Զանգեզուրի հարավ արևմուտքում․ ներկայացված են ավազաքարերով, քվարցիտներով, կավերով, ավազակավային թերթաքարերով, կրաքարերով, բրածո կենդանիների մնացորդներով։ Պերմի կրաքարերը վերին դևոնի և ստորին կարբոնի վրա տեղադրված են աններդաշնակ։ Տրիասը Վեդի գետի ավազանում պարունակում է ածուխներ։
Մեզոզոյան (յուրա-ստորին կավիճ) ապարները տարածված են Ալավերդու, Տավուշի և Կապանի կամարածալքերի միջուկներում, ներկայացված են նստվածքային, հրաբխանստվածքային, հրաբխային ապարներով, որոնք պարունակում են բրածո կենդանիների մնացորդներ։ Իջևանում յուրայի նստվածքները պարունակում են ածուխներ։ Տրիասը ժամանակի տեսակետից կապված է պալեոզոյան դարաշրջանի հետ, նրա նստվածքները պերմի վրա տեղադրված են ներդաշնակ, տարածված են Երևան-Օրդուբադ ենթագոտում և ներկայացված են կրաքարերով, որոշ տեղամասերում՝ ածխաբեր նստվածքներով։
Կայնոզոյան գոյացումները տարածված են առավելապես Հայաստանի կենտրոնական մասում (Բազում-Զանգեզուրի տեկտոնական գոտի)։ Պալեոգենի ապարները ներկայացված են բոլոր հարկերով և կազմված են հրաբխանստվածքային, կարբոնատային ու ֆլիշային նստվածքաշերտերով:
Նեոգենի գոյացումները ներկայացված են միոցեն ու պլիոցեն շերտագրական բաժիններով։ Միոցենը վաղ, միջին, ուշ բաժիններով ներկայացված է հիմնականում ծովային, ծովալճային և ցամաքային մոլասային կազմավորություններով․ տարածված են մերձերևանյան շրջանի առանձին հատվածներում՝ ավազաքարերի, մասամբ՝ կրաքարերի, կավերի (հաճախ՝ գիպսաբեր), հրաբխաբեկորային շերտախմբերի տեսքով։ Պլիոցենի գոյացումներն առավել տարածված են Հրազդան և Ազատ գետերի միջագետքում, Վարդենիսի, Գեղամա, Զանգեզուրի, Ծաղկունյաց, Փամբակի, Շիրակի լեռնաշղթաներում: Ուշ պլիոցենում ուժգին տեկտոնական շարժումներն ուղեկցվել են ակտիվ հրաբխականությամբ։ Այդ հասակի հրաբխային ապարները տարածված են Ջավախքի, Լոռու, Աշոցքի սարահարթերում և կազմում են Արագածի հրաբխային զանգվածի, Իշխանասարի, Գեղամա լեռնավահանի զգալի մասը, Կարմրաշենի, Շամիրամի, Եղվարդի սարավանդները։ Պլիոցենից սկսած՝ Հայաստանի տարածքը մտնում է երկրաբանական զարգացման ցամաքային փուլ, տեղի է ունենում ծովի վերջնական նահանջ։ Ստորին և վերին պլիոցենի գոյացումները ներկայացված Են լճային, ցամաքային և տարբեր կազմերի հրաբխաբեկորային ֆացիաներով։
Անթրոպոգենի պլեյստոցեն (ներառյալ ուշ պլիոցենը) հոլոցեն ժամանակահատվածում Հայաստանի տարածքը եղել է բուռն հրաբխային գործունեության մարզ, և ձևավորվել է նրա ժամանակակից ռելիեֆը: Հրաբխային արտավիժումները զբաղեցնում են Հայաստանի տարածքի մոտ 1/3-ը։ Հայաստանը ներժայթուք մագմայականության երկիր է։ Նորագույն ժամանակաշրջանի առաջացումներ են նաև սառցադաշտային, գետային, գետալճային, հեղեղաբերուկ լանջերի ու դարավանդների փուխր կուտակումները։
Հայկական լեռնաշխարհի լեռնակազմական երևույթները տակավին շարունակվում են։ Այդ են վկայում Նեմրութ և Թոնդրակ գործող հրաբուխները (վերջին ժայթքումները՝ 1441-1442 թվականին)։
Հայաստանի տարածքը տեկտոնական առումով բաղկացած է դեպի հյուսիս, հյուսիս-արևմուտք ձգված մի քանի աղեղային տարահասակ ու տարակազմ տեկտոնական գոտիներից և միջլեռնային ու ներլեռնային իջվածքներից, օֆիոլիթային գոտիներից, որոնք իրարից սահմանազատված են տարբեր կարգերի բեկվածքներով և բարդացված են կամարածալքային, գոգածալքային ու տեկտոնական կառուցվածքներով։
Հայաստանի տարածքում առանձնացված են հետևյալ կառուցվածքաձևաբանական ծալքավոր գոտիները՝
Հայաստանի տարածքում հատկապես լայն տարածում ունեն երիտասարդ պլիոցեն-անթրոպոգենի մեծ և փոքր հրաբուխների գործունեության հետևանքով արտավիժված ու արտանետված դոլերիտային, բազալտային, բազալտ-անդեզիտ-ռիոլիտային և այլ կազմերի լավային հոսքերը, ծածկոցները, հրաբխային կոները, տուֆերը, իգնիմբրիտներն ու բեկորային առաջացումները։
Դրանք իրենց ծագումնաբանական, կառուցվածքաձևաբանական առանձնահատկություններով ձևավորում են Ջավախքի, Եղնախաղի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Քանաքեռ-Եղվարդի հրաբխային շրջանները։
Հայկական լեռնաշխարհը դասվում է աշխարհի ակտիվ երկրաշարժամետ շրջանների շարքը։ Հայաստանի տարածքի երկրաշարժերի մասին առաջին վկայագրերից է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», որտեղ հիշատակված է մ․թ․ա․ 550 թվականին Մասիս լեռան շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը։
Ստեփանոս Օրբելյանը 735 թվականի Վայոց ձորի 9 բալ ուժգնության երկրաշարժի մասին գրում է․
«Այնուհետև հանկարծակի վրա հասավ տիրոջ պատուհասը։ Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային ձայներ՝ վայ ձոր, վայ ձոր։ Տասը հազար մարդ ողջ-ողջ թաղվեցին գետնի տակ։ Մարդիկ կատարվածի պատճառով գավառը կոչեցին Վայոց ձոր»:
Մինչև 1440 թվականը ժամանակ առ ժամանակ գործել են Նեմրութ և Թոնդրակ հրաբուխները, որոնք առ այսօր ծխում են։ Խառնարաններից լսվում են դղրդոցներ, ժայթքում են ջրային գոլորշիներ, ծուխ, ծծմբային գազ, սակայն լավային արտավիժումներ չկան։
1319 թվականի երկրաշարժից քարուքանդ են եղել բազմաթիվ բնակավայրեր, ամրոցներ ու եկեղեցիներ, հիմնովին ավերվել է Անի մայրաքաղաքը։
Իր ուժգնությամբ և մասշտաբներով ամենաաղետալին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժն էր, որն ընդգրկված է աշխարհի ուժեղ երկրաշարժերի ցուցակում։
Հնագույն և նորագույն հրաբխականությունը և երկրաբանական մի շարք շարժընթացների զարգացումները նպաստավոր պայմաններ են ստեղծել բազմաթիվ օգտակար հանածոների գոյացման համար։
Մագման մնացել է երկրակեղևի տարբեր խորություններում, սառել է և առաջացրել բյուրեղային զանգվածներ։ Սառեցման ընթացքում անջատվել են զանազան քիմիական տարրերով հագեցած լուծույթներ, որոնք, լցվելով երկրակեղևի ճեղքերն ու խոռոչները, սառել են և գոյացրել երակներ, անգամ՝ ամբողջական զանգվածներ։ Այդ եղանակով են առաջացել նաև պղնձի, մոլիբդենի, երկաթի, ոսկու, բազմամետաղային հանքավայրերը։
Մետաղային երակներից շատերն ուղղակի դուրս են եկել Երկրի մակերևույթ՝ առաջացնելով շահագործման համար հարմար հանքավայրեր, որոնք դեռ շատ հին ժամանակներից օգտագործվել են։
Վաղ անցյալում հայերին հայտնի է եղել երկաթի ձուլման եղանակը։ Հազարավոր տարիներ առաջ Հայաստանում օգտագործվել են նաև ազնիվ մետաղներ՝ ոսկին և արծաթը: Հայաստանում պահպանվել են բրոնզե դարի հին մետաղաձուլական կենտրոնների հետքեր։
Տարբեր հասակի ապարաշերտերում հանդիպում են մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների բոլոր հիմնական տեսակները՝ սև ու գունավոր, ազնիվ ու հազվագյուտ մետաղների, աղերի, բնական շինանյութերի, հրակայուն ու թթվակայուն հումքի, քաղցրահամ ու հանքային ջրերի խոշոր պաշարներ։
Հայաստանի բնակչությունը
/in Բլոգ /by armeniangeographicՀայերն աշխարհում հնագույն ժողովուրդների թվին են պատկանում, իսկ Հայկական լեռնաշխարհը մարդու ծագման բնօրրաններից է: Մարդն այստեղ հանդես է եկել դեռևս հին քարի դարում: Հայերը պատկանում են եվրոպոիդ ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին և որպես էթնիկական կազմավորում առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հեևանքով: Քանի որ բակչության թվաքանակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ միայն ստացվում են մարդահամարներով, իսկ այդպիսիք չէին անցկացվում հնում, հետևաբար Հայաստանի հնագույն բնակիչների թվաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան: Պատմական աղբյուրներում բերվող փաստերը մոտավոր են ներկայացնում Հայաստանի բնակչությունը, շատ դեպքերում էլ ենթադրաբար:
Հայաստանում բնակչության թիվը հասել է 5-6 մլն-ի
Հիմք ընդունելով զորքերի քանակը և այլ հիշատակություններ, ենթադրվում է, որ հին Հայաստանում բնակչության թիվը հասել է 5-6 մլն-ի: Հայաստանը լինելով կռիվների թատերաբեմ անընդհատ այստեղ տեղի է ունեցել ժողովրդի ակտիվ մեխանիկական և բնական շարժ, որի արդյունքում բնակչության թվաքանակն անընդհատ փոփոխվել է:
Հայաստանի բնակչության թվաքանակի, ազգային կազմի, տեղաբաշխման մեջ խոշոր տեղաշարժեր են կատարվել 1828 թվականին՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի միանալուց հետո: Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից մեծ թվով հայեր տեղափոխվում էին Արևելյան Հայաստան, ինչպես նաև Ռուսաստանից այստեղ են տեղափոխվում մեծ թվով զինվորականներ, սպայական կազմ՝ իրենց ընտանիքներով, ինչպես նաև վարչական աշխատողներ: Հայաստանի տարբեր վայրերում վերաբնակեցվում են Ռուսաստանից աքսորված աղանդավորներ:
1831 թվականին Արևելյան Հայաստանի բնակչությունը կազմել է 161.7 հզ. մարդ, 1897 թվականին (առաջին մարդահամար) կազմել է 797.9 հզ. մարդ, իսկ 1913-ին ավելի քան 1մլն:
Այսպիսով 1831-1913թթ. Արևելյան Հայաստանի բնակչությունն ավելացել է ավելի քան 6 անգամ
1914-1920 թվականներին հայ ժողովուրդը նոր փորձությունների ենթարկվեց՝ Մեծ եղեռնը, առաջին համաշխարհային պատերազմը, Ռուսաստանի Հոկտեմբերյան հեղափոխությունը: 1915 թվականին կատարված ցեղասպանության հետ կապված մեծ թվով մազապուրծ եղած հայեր անցան Արևելյան Հայաստան, սակայն նրանցից շատերը սովի և համաճարակի զոհ գնացին: Արևելյան Հայաստանի մեծ թվով հայեր զոհ գնացին համաշխարհային պատերազմին և Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսած քաղաքացիական պատերազմին: 1920 թվականին Հայաստանի բնակչությունը կազմել էր ընդհամենը՝ 720 հզ մարդ:
Բնակչության թվաքանակը սկսեց աճել 1920 թ-ից հետո
Սակայն խորհրդային իշխանության տարիներին բնակչության աճի վրա բացասական ազեցություն է թողել ստալինյան բռնապետության վարած հակահայկական քաղաքականությունը, որի հետևանքով մեծ թվով հայեր աքսորվել են Սիբիր, ինչպես նաև երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ զոհվել են 300 հզ. հայ: Զգալի դեր է խաղացել բնակչության թվաքանակի վրա մեխանիկական աճը: Միայն արտասահմանյան երկրներից մինչև 1980 թ. Հայաստան են գաղթել 240-250 հզ. հայեր: 1920թ-ից հետո իրականացված գաղութային հակահայկական քաղքականության հեևանքով արդեն մինչև ղարաբաղյան ազգային ազատագրական պայքարի բուռն վերելքի սկսվելը հարյուր հազարավոր հայեր ստիպված տեղափոխվել են Հայաստան: Իսկ 1988-1990 թթ-ի Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել մոտ 360 հզ. հայ:
Երկրաշարժ
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: 1991 թվականից կապված խորհրդային համակարգի փլուզման հետ Հայաստանը հայտնվեց տնտեսական ծանր վիճակում, որն էլ պատճառ հանդիասցավ մասսայական արտագաղթի: Ստորև ներկայացնում ենք բնակչության թվաքանակը 1926 թվականից մինչև մեր օրերը:
1926թ-ին 881.3հզ, 1939թ-ին 1282.3հզ, 1940թ-ին 1320.3հզ 1959թ-ին 1763.0հզ, 1970թ-ին 2491.9հզ, 1979թ-ին 3030.7հզ, 1989թ-ին 3287.6հզ, 1992թ-ին 3645.1հզ, 2000թ-ին 3803.4հզ, 2002թ-ին 3212.9հզ, 2011թ 3018.854հզ, 2016թ 2988.6հզ:
ՀՀ բնակչության կազմը
ՀՀ բնակչությունն իր ազգային կազմով տարածաշրջանի ամենամիատարր պետությունն է: Մինչև 1979-80 թթ Հայաստանում թվաքանակով երկրորդ ազգն ադրբեջանցիներն էին (155.000), երրորդը` ռուսները` մոտ (70 000), չորրորդը` եզդիները (52 000): Ներկայումս եզդիները արդեն երկրորդ տեղում են, ադրբեջանցիներ չկան այլևս, իսկ ռուսների թվաքանակը պակասել է` 40 հազար: Կան նաև փոքրաթիվ ուկրաինացիներ, ասորիներ, հույներ, պարսիկներ, հրեաներ:
Բնակչության սեռային կազմը
Բնակչության սեռային կազմն արտահայտում է բնակչության թվում տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը: Սեռատարիքային կազմը տարբեր տարիքային խմբերում նույնը չէ: Մինչև 16-17 տարեկանների խմբում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները, 18-24 տարեկանում հավասարվում են, իսկ 25-ից բարձր կանայք ավելի շատ են քան տղամարդիկ:
Բլոգ Հայաստանի մասին
Կիլիմանջարո. Աֆրիկայի «կտուրին»
Mediamax-ի հարցազրույցը Տիգրան Վարագի հետ
Հայկական լեռնաշխարհի «7 գագաթ» նախագիծ
Տիրինկատար և «Վիշապների հովիտ»
5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Հայաստանի 5 ամենագեղեցիկ գարնանային ուղղությունները
Էվերեստի բազային ճամբար 2023
3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում
Հայաստանը հնագույն քարտեզներում
ՀՀ վարչատարածքային կառուցվածքը
/in ՀՀ մարզեր /by armeniangeographicՀասարակական կյանքը չափազանց բարդ համակարգ է, իսկ նրա կառավարումը ոչ միայն համալիր գիտություն է, այլև նուրբ արվեստ: Մարդկության զարգացման հազարամյակների փորձը ցույց է տալիս, որ հասարակության, պետության կառավարումն իրականացվում է երկու հատույթով` ճյուղային և տարածքային:
Ճյուղային կառավարում իրականացնելու համար հիմք են ընդունվում հասարակական կյանքի ոլորտները` տնտեսական, քաղաքական, սոցիալական և հոգևոր-մշակութային: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր ճյուղերն ու ենթաճյուղերը, որոնց կառավարման համար ստեղծվում են հատուկ կառույցներ: Դրանք կարող են կոչվել տարբեր կերպ` ճյուղային նախարարություն, կոմիտե, գործակալություն, ծառայություն և այլն:
Վարչատարածքային բաժանում
Տարածքային կառավարում իրականացնելու համար երկիրը բաժանում են մասերի, այսինքն` կատարում են վարչատարածքային բաժանում: Վարչատարածքային բաժանման միավորները տարբեր երկրներում տարբեր կերպ են կոչվում` մարզ, նահանգ, երկրամաս, վիլայեթ, շրջան և այլն: Այդ տարածքները կարող են տրոհվել ավելի մանր միավորների` ընդհուպ մինչև գյուղական համայնքների: Դրանք բոլորը` ինչպես առաջին կարգի միավորները, այնպես էլ դրանց մասերը, վարչատարածքային բաժանման միավորներ են: Դրանք միասին կազմում են պետության վարչատարածքային կառուցվածքը:
Վարչատարածքային ամեն մի միավոր ունի իր կառավարման մարմինը, որը կարող է լինել նշանակովի կամ ընտրովի:
Ցարական Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանը ունեցել է եռաստիճան բաժանում, բաժանված է եղել նահանգների, նահանգները` գավառների, գավառները` ոստիկանական տեղամասերի: 1918 թ. Անկախ պետություն դարձաձ ՀՀ իշխանությունները բարեփոխեցին տարածքային կառավարումը:
Խորհրդային Հայաստանը նույնպես կատարեց նոր վարչատարածքային բաժանում: 1921 թ. Ընդունած հատուկ դեկրետով փոփոխվեցին վարչատարածքային միավորների սահմանները, ինչպես նաև առաջին և երկրորդ աստիճանի միավորների անվանումները: Երկիրը բաժանվեց 9 գավառի և 38 գավառակի:
1929-1930 թթ. հաստատավեց վարչատարածքային նոր կառուցվածքը, որը մասնակի փոփոխություններով պահպանվեց մինչև 1995 թ.:
Խորհրդայի Հայաստանն իր գոյության վերջին տարիներին բաժանված էր 58 առաջին աստիճանի վարչատարածքային միավորների` 37 վարչական շրջանների, 21 հանրապետական ենթակայության քաղաքների, ինչպես նաև մոտ 1000 ավելի փոքր բնակավայրերի:
ՀՀ վարչատարածքային կառուցվածքը հաստատվել է ՀՀ Ազգային ժողովի 1995 թ. Ընդունած օրենքով: Վարչական շրջանների փոխարեն ստեղծվեցին 10 վարչական մարզեր, որոնք բաժանվեցին 866 գյուղական և 49 քաղաքային համայնքների: Երևան քաղաքը սկզբում ստացավ մարզի, իսկ 2009 թ. Հունիսի 1-ից` համայնքի կարգավիճակ:
Հայաստանի մարզերը
Կոտայք
Արմավիր
Արարատ
Շիրակ
Տավուշ
Սյունիք
Լոռի
Գեղարքունիք
Արագածոտն
Վայոց ձոր
Կոտայք
/in ՀՀ մարզեր /by armeniangeographicԿոտայքի մարզ – գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, ծովի մակերեւույթից 900- 2500 մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է Հրազդան գետի վերին և միջին ավազանն ու Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ: Հյուսիսից սահմանափակվում է Գութանասար, իսկ հյուսիս-արեւելքից` Հատիսի լեռնազանգվածներով: Հարավ-արևմուտքում աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում է Արարատյան դաշտին: Կոտայքի սարավանդն ընկած է Հրազդան գետի միջին հոսանքի ձախափնյա մասից մինչև Գեղամա լեռների արևմտյան ստորոտը: Հրազդան գետի ձախակողմյան վտակների մի մասը գետնի տակ ներծծված ջրերի շնորհիվ գարնանը դուրս են ցայտում /շատ լինելու պատճառով դրանց անվանում են «40 աղբյուր»/:
Ոռոգուման համակարգը
Կոտայքի մարզի ոռոգման համակարգում մեծ նշանակություն ունի Ակնա լիճը /3032մ. բարձրություն/, որով ջրարբիացվում են ամառային արոտավայրերը: Հիմնական լեռնագրական միավորներն են Կոտայքի և Եղվարդի բլրաալիքային սարավանդները, Մարմարիկի վտակներով կտրտված Փամբակի լեռնաշղթայի լանջերը, Գեղամա լեռնաշղթայի լեռնաճյուղերն ու լավային հոսքերը:
Տիրապետող են կիսաանապատային, լեռնատափաստանային լանդշաֆտները` համապատասխան բուսական և կենդանական աշխարհներով: Կլիմայական գոտին խառն է, իսկ աշխարհագրական դիրքն, ընդհանուր առմամբ, նպաստավոր : Կոտայքի մարզի տարածքով են անցնում Երևան-Շորժա և Հրազդան-Իջևան երկաթուղիները, իսկ մարզկենտրոնից մինչեւ մայրաքաղաք ընդամենը 45 կմ է: Ազգաբնակչության 97,6 %- ը հայեր են: Ազգային փոքրամասնություններից մարզում բնակվում են` եզդիներ, ասորիներ, ռուսներ, քրդեր:
Աղբյուրը` http://kotayk.mtad.am/
Հայաստանի մարզերը
Կոտայք
Արմավիր
Արարատ
Շիրակ
Տավուշ
Սյունիք
Լոռի
Գեղարքունիք
Արագածոտն
Վայոց ձոր
Արմավիր
/in ՀՀ մարզեր /by armeniangeographicԱրմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:
Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը: Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:
Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:
Արմավիր քաղաքը
Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը: Նախկինում Արմավիրը կոչվել է Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը:
Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:
Որդան կարմիր
Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը:
Արգիշտիխինիլի քաղաքը, որի շրջակայքում հետագայում կառուցվել է Արմավիր քաղաքը, հիմնադրվել է Արգիշտի առաջինի կողմից մ.թ.ա. 776 թ-ին Էրեբունիի հիմնադրումից 6 տարի անց։ Արգիշտիխինիլի նշանակումէ Արգիշտաշեն։
Գտնվելով արգավանդ Արարատյան դաշտում՝ միջազգային քարավանային առևտրային ուղիների խաչմերուկում՝ ժամանակի ընթացքում Արգիշտիխինիլին դառնում է ուրարտական պետության վարչական, տնտեսական ու կրոնական կարևոր բերդաքաղաքներից մեկը։
Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին, այդ պատճառով էլ քաղաքին երբեմն անվանում են Արամայր։ Ըստ Խորենացու՝ Արամայիսն իր համար գետի ափամերձ բարձունքի վրա տուն է շինում։ Արամայիս անվանը ավելացվել է վիր մասնիկը, որը զենդերեն նշանակում է բարձր։ Ստացվում է Արմավիր՝ Արամայիսի բարձր տուն։
Ուրարտական պետության ժամանակ Արմավիր Քաղաքը իր մեծությամբ ու կարևորությամբ մրցում էր Վան մայրաքաղաքի հետ, իսկ ուրարտական պետության անկումից հետո շարունակելով գոյատևել մ.թ.ա. 4-րդ դարի վերջից մինչև մ.թ. 68թ,՝ դարձել է Արարատյան հայկական թագավորության մայրաքաղաքը, ուր և հաստատվել էին Երվանդունիները։
Բագրատունիների իշխանության օրոք Արմավիրը նորից վերելք է ապրում մինչև Զաքարյանների իշխանության ժամանակահատվածը։
Արմավիր քաղաքը ամբողջությամբ ավերվել է մոնղոլների արշավանքների ժամանակ։
Նախքին մայրաքաղաք Արմավիրի տարածքում ներկայումս փռված են Նոր Արմավիր, Հայկավան, Ջրաշեն, Նոր Արտագերս, Նալբանդյան և Արմավիր գյուղերը, իսկ բլրի գագաթին գտնվող քաղաքի միջնաբերդի ավերակները՝ որպես ուխտատեղի պահպանվում են մինչ օրս։
Տվյալները Արմավիրի մարզի պաշտոնական կայքից` armavir.gov.am
Հայաստանի մարզերը
Կոտայք
Արմավիր
Արարատ
Շիրակ
Տավուշ
Սյունիք
Լոռի
Գեղարքունիք
Արագածոտն
Վայոց ձոր
Արարատ
/in ՀՀ մարզեր /by armeniangeographicԱրարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, այն գավառի, որը միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները: Արարատի մարզը սահմանակից է Թուրքիային և Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը:
Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Արարատյան դաշտի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը, IV դարում: Այդտեղ այժմ կազմակերպվել է Խոսրովի արգելոցը:
Հայկական պետության վերելքների ու անկումների հետ մեկտեղ փոխվել են բնակչության թիվը և կազմը: Հայ բնակչությունը կրկին մեծամասնություն է կազմել 1830-ական թվականներից հետո, երբ տասնյակ հազարավոր հայեր Իրանի Սալմաստ և Խոյ գավառներից վերաբնակեցվեցին Արարատի մարզի ներկա տարածքում: Այժմ բնակչությունը միատարր է, բայց կան նաև ռուսներ, քրդեր ու ասորիներ, որոնք փոքր թիվ են կազմում:
Տարածքի հարթավայրային` փոքր մասում են գտնվում գրեթե բոլոր բնակավայրերը: Մարզի լեռնային մասում բնակչությունը գրեթե բացակայում է: Միայն բարձրադիր գոտում, որն օգտագործվում է որպես ամառային արոտավայր, ամռան երեք-չորս ամիսներին հայտնվում է ժամանակավոր բնակչություն:
Մարզկենտրոն Արտաշատը
Այն գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10 կմ հյուսիս-արևմուտք, որից և ստացել է իր անվանումը:
Արտաշատը Հայաստանի Հանրապետության միջին մեծության քաղաքներից է, որն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Վերջին 3-4 տասնամյակների ընթացքում կառուցվել և գործում են գինու, մրգի պահածոների, հախճապակու, խեցեգործական իրերի գործարանները:
Արարատի մյուս քաղաքներն են` Արարատը, Մասիսը և Վեդին: Արարատը առավել հայտնի է որպես ծանր արդյունաբերության կենտրոն. այստեղ են գտնվում ցեմենտի գործարանը և ոսկու կորզման ֆաբրիկան: Մասիսին և Վեդուն բնորոշ են սննդի և թեթև արդյունաբերության ճյուղերը: Մասիսը նաև խոշոր երկաթուղային ապրանքային կայարան է, որն ունի միջմարզային նշանակություն և սպասարկում է Երևան քաղաքին:
Մարզում բնակվող ազգային փոքրամասնություններից են ասորիները, ռուսները, եզդիները, հույները, քրդերը: Ասորիները մեծ թիվ են կազմում Վերին Դվին և Դիմիտրով համայնքներում: Եզդիների թիվը մեծ է Այնթապ, Մարմարաշեն, Մխչյան, Ռանչպար, Նորամարգ գյուղական համայնքներում: Ազգային փոքրամասնությունները միշտ էլ մարզային և համայնքային իշխանությունների ուշադրության կենտրոնում են գտնվում: Նրանք ներգրավված են մարզի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև կրթության և մշակութային զարգացման գործընթացներում,իսկ հուզող բոլոր տեսակի խնդիրները ստանում են իրենց հնարավոր լուծումները:
Տվյալները Արարատի մարզի պաշտոնական կայքից` ararat.gov.am
Հայաստանի մարզերը
Կոտայք
Արմավիր
Արարատ
Շիրակ
Տավուշ
Սյունիք
Լոռի
Գեղարքունիք
Արագածոտն
Վայոց ձոր
Շիրակ
/in ՀՀ մարզեր /by armeniangeographicՇիրակի մարզը գտնվում է ՀՀ հյուսիս-արևմուտքում: Մարզկենտրոնը՝ Գյումրի: Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը, Մանթաշի ջրամբարը: Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը: Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը:
Շիրակի մարզի ռելիեֆը
Մարզը ռելիեֆի առումով կարելի է բաժանել երկու մասի: Հրաբխային, որն ընդգրկում է Ջավախք-Աշոցքի տարածաշրջանը, իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները, Չլդրի լեռները և Աշոցքի սարավանդը։ Մյուս մասը կարելի է համարել ծալքաբեկորավոր, որն իր մեջ է ներառում Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը։
Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն է անցնում բուն տարածքով, միջին հոսքի շրջանում այն սահմանային է։ Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակարգին պատկանող Ցողամարգ, Իլլի, Կարկաչուն գետակները։ Մարզի միակ լիճը Արփին է:
Շիրակում է գրանցվել ՀՀ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -46˚։
Աղբյուրը՝ http://shirak.gov.am/
Արշավները Հայաստանում
Կոտայք
Արմավիր
Արարատ
Շիրակ
Տավուշ
Սյունիք
Լոռի
Գեղարքունիք
Արագածոտն
Վայոց ձոր
Տավուշ
/in ՀՀ մարզեր /by armeniangeographicՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Մարզը հարավում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում՝ ՀՀ Լոռու մարզին, հյուսիսում` Վրաստանին և արևելքում՝ Ադրբեջանին։
Մարզն ունի մոտ 350 կմ միջպետական սահման, որից 300-ը Ադրբեջանի Հանրապետության հետ, 50-ը` Վրաստանի:
Ծովի մակերևույթից ամենացածր կետը գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ՝ 380 մ, ամենաբարձր կետը Միափորի լեռնաշղթայի համանուն գագաթն է` 2993 մ: Մարզը գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։ Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Քուռ գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից:
Տավուշի բնաշխարհը
Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառը անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծվել է Դիլիջանի ազգային պարկը և Իջևանի անտառային այգին` դենդրոպարկը։ Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և միջազգային տուրիզմի ծավալման համար։
ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշի բերդը և այլն։
Արշավներ Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ
Սյունիք
/in ՀՀ մարզեր /by armeniangeographicՍյունիքի մարզի տարածքի մեծ մասը կազմում են ժայռերը, լեռնաշղթաները և անդնդախոր ձորերը, որոնց միջով հոսում են լեռնային գետակներ։ Ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղ (3.904), Ծղուկը (3.581), Թրասարը (2594 մ) Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։
Սյունիք կամ Սիսական
Ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն է /3904/: Հայտնի են նաև Բաղացսար, Խուստուփ, Մեծ Իշխանասար, Արամազդ, Ծղուկ լեռնագագաթները: Լեռնաշխարհի մարգագետինները, ճոխ արոտավայրերը հարմար են անասնապահության, իսկ գետահովիտները՝ երկրագործության զարգացման համար:
Զգալի տարածք են ընդգրկում անտառները, որոնցից են Մթնաձորը, Սոսու բնական եզակի անտառը:
Անտառներն հարուստ են եզակի բուսատեսակներով և կենդանիներով: Հայաստանի բնական հարստություններով աչքի ընկնող երկրամասերից է Սյունիքը: Հնագույն ժամանակներից այստեղ արդյունահանվել են պղինձ և այլ գունավոր մետաղներ:
Երկրամասն ունի ջրառատ գետեր, որոնցից խոշոր են Որոտանն ու Ողջին:
Արշավները Հայաստանում
Շիկաքար լեռ / Կոշաբերդի ամրոց
Երանոսի լեռներ / «Սֆինքս»
Օրիսաբա․ «7 հրաբուխ» նախագիծ
Անդոկ լեռ
Կապուտան (Գոգի) լիճ
Ամպասար
Գոմբակ լեռ
Կայեն լեռ
Չախալաբերդ